Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունների թացն ու չորը

Ավարտվեցին Ազգային ժողովի ընտրությունները: Չնայած որոշ սոցիոլոգներ «Ծառուկյան» դաշինքի հաղթանակն էին կանխագուշակում, այդուհանդերձ, Հանրապետական կուսակցությունը ակնհայտ ու բացահայտ հաղթանակ տարավ: Ինչպես որ սպասվում էր: Սպասվելն սպասվում էր, բայց ոչ՝ այս աստիճան բացահայտ ու բացարձակ: Նույնիսկ հանրապետականներից ամենալավատեսներն այսպիսի բացարձակ ու բացահայտ հաղթանակ չէին ակնկալում: Նույնիսկ Ահարոն Ադիբեկյանի ենթադրություններն էին իշխանական կուսակցության այս արդյունքից բավական հեռու:

«10000-ը դեռ ոչինչ, բայց Փարիզը լուրջ գայթակղություն է». ՀԺ

Ամբողջ աշխարհում սկանդալների հիմնական աղբյուրը հանդիսանում է շոու-բիզնեսը։ Մեզ մոտ սկանդալների ավելի մեծ պաշար ապահովում է շոու-քաղաքականությունը։ Աստիճանաբար «դռան շորի տակից» դուրս են գալիս փաստաթղթեր ու ձայնագրություններ, եւ ցրվում է միֆը ՀՀԿ-ի կազմակերպած անթերի ընտրությունների մասին։ «Արաբկիրում ունես ընկեր, ընչի՞ չես բերում իրա ձայնը»,- հարցնում է գործատուն։ Ու աշխատակիցները ինքնամոռաց ծափահարում են 14 ձայն բերած

«Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ՀՀԿ-ի բոլոր թեկնածուներն օգտվել են «ՍԱՍ գրուպի» մեթոդներից». «Հրապարակ»

Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ այս ընտրություններում Հանրապետականի բոլոր թեկնածուներն օգտվել են «ՍԱՍ գրուպի» մեթոդներից եւ, մեկը՝ մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս, հանցավոր մեխանիզմների գործադրմամբ են անցել խորհրդարան։ Հասկանալի է, որ Արտակ Սարգսյանի «բախտը չի բերել», եւ նա է այսօր հայտնվել «զոհասեղանին»։ Այնպես, ինչպես չբերեց 114 տնօրենների բախտը, չնայած մյուս բոլոր կրթօջախների տնօրեններն

Հեղինե Բիշարյանը կդառնա Եվրոպական ակադեմիայի տնօրեն

Նա միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է եւ Բակունցի անվան մեդալ ունի

ԿԲ-ն ոչ հրապարակային ներդրումային ֆոնդ է գրանցել. «ՀԺ»

ՀՀ կենտրոնական բանկն իր խորհրդի նիստում գրանցել է «Պրոֆման» ՓԲԸ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները: Սա նմանատիպ արդեն երկրորդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդն է, որը գրանցում է ԿԲ-ն: Այսպիսի կառուցվածքով առաջին ֆոնդը գրանցվեց անցած ամիս եւ այն կոչվում է «Հայաստանի ներդրողների ակումբ»: Դրա նախաձեռնողը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է: Այն գրանցվեց մեծ աղմուկով,

Սուրբ Զատիկի խորհրդաբանությունը

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար Մեծ պահքի խորհուրդը ունի հատուկ նշանակություն: Այդ շրջանում առավել կարեւոր են զղջողական աղոթքները, որը տանում է դեպի պահքի խորհրդին՝ մեղքից հրաժարվել, զատվել եւ շարունակել կյանքը քրիստոնավայել: Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան՝ շաբաթ օրը, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Ճրագալույցի պատարագի ավատին տրվում է Սուրբ Հաղորդություն, որի

Նոյեմբերյանի անտառում քաղաքացի է զոհվել

Ծառն ընկել է տղամարդու վրա

«Միայն ընտրակաշառքով հնարավոր չէ հաղթել ընտրություններում». «168 ժամ»

«Հայաստանում բյուրեղանում է մի քաղաքական կարգ, որը վաղուց կա աֆրիկյան մի շարք երկրներում, դա կլիենտիզմն է (clientelism ): Այստեղ վերնախավը (հովանավորները կամ տերերը (patron))  հսկում է երկրի ռեսուրսները` գործատեղ, բիզնես անելու, կրթվելու և իբրև մասնագետ զարգանալու հնարավորությունները: Իսկ կլիենտները (clients)՝ նրանք, ովքեր կախված են «տերերից», փոխանակում են, օրինակ, իրենց ձայնը կամ հավատարմությունը, հնազանդությունը` պետական աշխատատեղ,

«Տիրակալին սիրե՞լն է գերադասելի, թե՞ վախենալը». «Ազգ»

Խոսենք ամենաանհանդուրժելիի մասին, եւ այդ մասին մեկ անգամ չի ասվել: Անկախության 25 տարվա պատմությունը ցույց տվեց, որ հայոց պետության ղեկավարները` առայժմ նախագահները, իրենց գործունեությամբ ոչ մի պատասխանատվություն չեն կրում ո՛չ ժողովրդի, ո՛չ հասարակական կարծիքի, ո՛չ էլ պատմության առջեւ: Արդյոք նրանց ստեղծագործությո՞ւնը չէ ներկայիս ողբալի Հայաստանը: Կառավարում են ինչպես կարող են եւ ինչպես ուզում են: Նախընտրական

«ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված ժողովի ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Hayastan 24 կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում  առկա հանգամանքները ստուգելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազություն

Քաղաքապետարանի թանկարժեք շոկոլադն ու սուրճը. ճոխ գնումները շարունակվում են. «Ժողովուրդ»

«Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ահռելի գումարներ ծախսել քաղաքային բյուջեից: Նախ` քաղաքապետարանը աշխատավայրի համար այս տարվա բյուջեով նախատեսել է տրամադրել 6 մլրդ 400 մլն 335 հազար 500 դրամ, որից 758 մլն 538 հազար 400 դրամը տրվելու է որպես պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ: Դե, հասկանալի է` ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններ էին, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի

Յուրի Խաչատուրովի նշանակման գինը. «Ժամանակ»

Ի՞նչ է փոխվելու այդ հարցում, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվում է Հայաստանի ներկայացուցիչը: ՀԱՊԿ դրանից ավելի՞ սերտ դաշինք կդառնա, թե՞ ընդամենը Հայաստանին արվում է այսպես ասած բարոյական ժեստ, որով էլ ՀԱՊԿ առանձին անդամներ իրենց այսպես ասած էլ ավելի մեծ բարոյական իրավունք կվերապահեն Ադրբեջանի հետ սիրախաղերի հարցում: Հարցերն իսկապես շատ են: Մի բան հստակ է,

Քաղաքապե՞տ ենք ընտրում, թե՞ ավագանի. «Ազգ»

Շատերին ծանոթ ժամանակակից քաղաքների գլխավոր խնդիրները, որոնցից ամենագլխավորը ենթակառույցների խելամիտ լուծման հարցն է` ճանապարհներ, տրանսպորտ, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, գազամատակարարում, կոյուղի, ջրահեռացում, աղբահանություն, լուսավորություն և այլն: Առավել` զարգացման հեռանկարների, քաղաքաշինական նորմերի, սեյսմիկ պաշտպանվածության, էկոլոգիական վիճակի առողջացման, կրթական համակարգի, առողջապահության, անվտանգության, հասարակական շենք-շինությունների, հանգստի գոտիների, զբոսաշրջության զարգացման եւ բազմաթիվ ու բազմապիսի հարցերի մի ողջ համալիր, որը Երեւանի պարագայում

Վերլուծել սեփական սխալները

Բազմիցս կրկնված ճշմարտություն է. եթե որեւէ անձ, որեւէ կազմակերպություն կամ որեւէ ազգ իր անհաջողությունների պատճառը փնտրում է իրենից դուրս, ապա այդ անհաջողությունները շարունակվելու են: Ես, օրինակ, ողջ կյանքի ընթացքում այդպես էլ նորմալ անգլերեն չսովորեցի: Նաեւ առավոտյան ծուլանում եմ մարզանք անել: Նաեւ երբեմն ծխում եմ: Նաեւ հաճախ առանց որեւէ անհրաժեշտության Ֆեյսբուք եմ մտնում: Ո՞ւմ մեղադրեմ դրա

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց

Ապրիլի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Բարի լույս, տիկին Արուս, Դու քնա՞ծ ես, թե արթուն: Հրանուշը քեզ կանչում է, Բրախի Լոսն, արի տուն:

Ինչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետողին. «Ժողովուրդ»

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործով կալանավորված Հովհաննես Մուրադյանն առաջիկայում կրկին կհետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան: Այս մասին ասաց վերջինիս հայրը՝ Սերգեյ Մուրադյանը՝  նշելով, որ արդեն մեկ տարի է, ինչ որդին հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում: Հիշեցնենք` մեկ տարի առաջ այս օրը երկրորդ նախագահ Ռոբերտ

Դավթաշենում ծառեր հատողին կալանավորեցին

Փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

Ընտրական օրացույց. Վանո Սիրադեղյան. Ռուսաստանի հետ ավելի մոտ՝ բացառվում է. (Տեսանյութ) «Ա1+»

1995-ի ընտրություններից հետո Երեւանում կրկին սկսում է գործել էլեկտրամատակարարման մեկժամյա գրաֆիկ, որի պատճառն ըստ Երքաղգործկոմի լրատվական բաժնի` բնակչության կողմից չկատարված վճարումներն են: Մի քանի օր հետո կսկսվի կտրոնով կարագի բաշխումը 1 անձին 250 գրամ չափաբաժնով, որի 1 կգ-ի արժեքը արժե 600 դրամ: 1995-ին ձեւավորված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին: ԳԽ շենքում կշարունակի աշխատել

Լիլիթ Մկրտչյանն առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնությունում

Ռիգայում այսօր ընթացավ շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրը: Հայաստանի չորս մասնակիցներից Լիլիթ Մկրտչյանն (նկարում) ու Մարիա Գեւորգյանը հաղթանակ են տարել, Էլինա Դանիելյանը բաժանել է միավորը եւ միայն Լիլիթ Գալոյանն է անհաջողության մատնվել: Հինգերորդ տուրից առաջ մեր շախմատիստուհիները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Էլինա Դանիելյան՝ 3,0 միավոր Մարիա Գեւորգյան՝ 2,5 Լիլիթ Մկրտչյան՝ 2,0

Մշակութային երկխոսություն Երևանում. (Ֆոտոշարք)

Ապրիլի 14-ից հունիսի 4-ը ՀԲԸՄ-ի 111-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների ձևավորման առիթով ՀԲԸՄ Հայաստանը ներկայացնում է «ՀԲԸՄ ցուցահանդեսները» շարքից «Մշակութային երկխոսության ՀԲԸՄ տոնակատարություն» ցուցահանդեսը: «Մշակութային երկխոսություն»-ը համընդհանուր լուսանկարչական արվեստի ծրագիր է, որ վերջին 6 տարիների ընթացքում իրականացվում է արվեստագետ Տաթև Մնացականյանի նախաձեռնությամբ: Այս ծրագրում  ներառված են սփյուռքում

Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլի 13-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում, հավարտ Առավոտյան ժամերգության, կատարվեց Ապաշխարողաց կարգ, իսկ այնուհետև տեղի ունեցավ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ տաճարում ձեռամբ Մայր Աթոռի «էջմիածին» ամսագրի խմբագրության աշխատակից Արժանապատիվ Տ. Ոսկան քահանա

«Դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից». Վազգեն Մանուկյան

-Պարոն Մանուկյան, դպրոցների տնօրենների հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո 30 դպրոցների տնօրեններ դատական հայց են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ` պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և դրամական փոխհատուցում տրամադրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը: – Մի բանում համոզված եմ` դպրոցները պետք է զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Նոր Սահմանադրության համաձայն դատավորները,

Արտակ Դավթյանը եւ Արտակ Զաքարյանը նշանակվել են ՀՀ Պնախարարի տեղակալներ. Razm.info

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Արտակ Դավթյանը, ով մինչ այս Հայաստանի Ազգային ժողովում ղեկավարում էր ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Razm.info-ի տեղեկություններով՝ Դավթյանն արդեն անցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պարտականությունների կատարմանը: Հայաստանի պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի պաշտոնում է նշանակվել Արտակ Զաքարյանը, ով մինչ այս զբաղեցնում էր

Արցախի էկոնոմիկայի փոխնախարարը` Շուշիի մզկիթի վերաբերյալ Ադրբեջանում բարձրացված աղմուկին. ԱՐՑԱԽՊՐԵՍ

ԱՐՑԱԽՊՐԵՍ. Շուշիի Գոհար Աղա (Վերին Ջումա) Մզկիթի շրջակայքում հնագիտական պեղումների մզկիթի եւ վերականգնողական աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանում բարձրացված աղմուկի վերաբերյալ արձագանքել է ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ Շահվերդյանը, մասնավորապես, ասել է, որ Արցախում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան Արցախի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, և այդ թվում՝ պարսկական մշակույթի հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը մեր

Այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի մահվան 25-րդ տարելիցը

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: 25 տարի առաջ այս օրը ընդհատվեց արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը, սակայն նրա գաղափարներն ու հզոր հայրենիքի տեսլականը իր մահից քառորդ դար անց էլ արդիական ու պահանջված են Արցախում:

ՀՔԱՎ։ Հացադուլավոր Հրաչյա Բոյաջյանը տեղափոխվել է ՔԿՀ բուժմաս

Այսօր Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող իր պաշտպանյալին: Վերջինս արդեն տասը օր գտնվում է հացադուլի մեջ և պահվում Նուբարաշեն ՔԿՀ առաջին հարկում, որում տեղակայված խցերի վատ պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական

ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանատունը՝ «ՍԱՍ-ում» նախընտրական հայտնի ժողովի ձայնագրության վերաբերյալ

ԱՄՆ-ը ողջունում է ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը:

Ի՞նչ հարցերով են 2016թ-ին առավելապես դիմել Արցախի օբուդսմենին. ԱՐՑԱԽՊՐԵՍ

ԱՐՑԱԽՊՐԵՍ. Անցած տարի Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն 155 անձանցից ստացել է 114 դիմում, որից 55-ը գրավոր, 59-ը` բանավոր: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Օմբուդսմենի խոսքով, դիմումների և դիմումատուների քանակային տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ստացվել են նաև կոլեկտիվ դիմումներ: «Ըստ վարչատարածքային

Պյոտր Սվիտալսկին ներկայացրել է ընտրախախտումների վերաբերյալ իր դիտարկումները

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031