Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳՆ

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի է անցել։ 2016թ. ապրիլյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի դեմ իրականացրեց այն նույն ագրեսիվ գործողություններն ու բարբարոսությունները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թվականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական բնօրրանում ապրելու իրավունքը: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների հիշատակի առջև,

Հրդեհ «Էրեբունի» ԲԿ-ում (ֆոտոշարք)

Ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ,

Օրգանիզմը մաքրեք սխտորի եւ կիտրոնի լուծույթով

Ինչպես շատ մթերքներ, այնպես էլ սխտորը ջերմամշակման ենթարկվելով՝ կորցնում է օգտակար հատկանիշների հիմնական մասը: Այդ պատճառով, այն պետք է օգտագործել թարմ վիճակում: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ առավոտյան եւ երեկոյան մի պճեղ սխտոր ծամել, որպեսզի ատամները երկար ժամանակ պահպանեն ձյունաճերմակ գույնը: Բայց սխտորի սուր հոտը շատերին է ստիպում հրաժարվել այդպես վարվելուց: Հոտը կարելի է չեզոքացնել մաղադանոսի

«Թեժ գիծը» եւ Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով. ԽԱՊԿ

Հարգելի գործընկերներ, խորհրդարանական ընտրությունների օրը՝ ս.թ. ապրիլի 2-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Թեժ գիծը» եւ Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով՝ քվեարկության եւ ձայների հաշվարկման ամբողջ ընթացքում։ Եթե ընտրությունների լուսաբանման ընթացքում խոչընդոտվի ձեր օրինական մասնագիտական գործունեությունը, զանգահարեք «թեժ գծի» 010533895, 093107085 հեռախոսահամարներով, գրեք էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով կամ ԽԱՊԿ-ի ֆեյսբուքյան էջին հետևյալ հղումով՝ https://web.facebook.com/khosqi.azatutyan.pashtpanutyan.komite/?fref=ts: Խոսքի

Ռեւմատիզմի բուժման հնագույն միջոց

Վերցնել 200 գրամ աղ եւ 100 գրամ չոր մանանեխ, խառնել իրար, վրան ավելացնել այնքան սպիտակ նավթ, որ ստացվի թթվասերի մասսայի մածուցիկության նման: Քսել մարմնի ցավոտ տեղին՝ քնելուց առաջ: Սա  հաճախ են օգտագործել որպես ձեռքերի մաշկը փափկեցնող միջոց:   Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ «Առավոտ» 31,03.2017

Կը խոնարհինք, սակայն չենք ընկճուիր վիշտին ծանրութեան տակ. Մուշեղ արք. Մարտիրոսեան

Ահաւասիկ տարի մը անցած է այն օրերէն, երբ Ատրպէյճանի պետութիւնը անգամ մը եւս բիրտ ուժի դիմեց եւ փորձեց զէնքի ուժով հայութեան պարտադրել Արցախի հարցին ի՛ր հասկցած լուծումը, ոտնակոխելով միջազգային օրէնքը եւ խաղաղ գործընթացը: Այդպէ՛ս եղաւ, որովհետեւ ցեղասպան թուրք պետութիւնը իբրեւ տիպար ընդունած Ատրպէյճանի տրամաբանութիւնը տակաւին չէ կրցած ըմբռնել, որ վայրագութենէ այլ ուղի կայ ազգամիջեան հարցեր

Ձեր անվան հետ է կապված հայկական բալետի մի ամբողջ ժամանակաշրջան. Գալուստ Սահակյանը` Ռուդոլֆ Խառատյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70- ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Ձեր անվան հետ է կապված հայկական բալետի մի ամբողջ ժամանակաշրջան, որի ընթացքում կերտել եք անկրկնելի կերպարներ ու դրանք ներկայացրել աշխարհի տարբեր բեմերում, զարգացրել բալետի հայրենական դպրոցը: Դրա վկայությունն են այն հաջողություններն ու

Բակո Սահակյանի ուղերձը` ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մեկ տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ: Թշնամու

Արժեքներ, որոնց համար մեկ տարի առաջ իրենց կյանքը զոհեցին հարյուրից ավելի պայծառ երիտասարդներ. դա պետք է լինի մեր ընտրությունը. «Ժամանակ»

Ապրիլի քառօրյա պատերազմի տարելիցն է: Մեկ տարի առաջ Ղարաբաղի հանդեպ ադրբեջանական ագրեսիան կերպարանափոխել էր Հայաստանը նույնիսկ արցունք առաջացնելու աստիճան: Հայաստանը դարձել էր մեկ բռունցք, մեկ մարդ, մեկ միտք, մեկ նպատակ: Հայաստանում կուտակվել էր հանրային համախմբվածության այնպիսի էներգիա, որի հետպատերազմյան տրանսֆորմացիան կարող էր ուղղակի արմատապես, հեղափոխականորեն փոխել Հայաստանն իր որակներով և հեռանկարներով: Սակայն, դժբախտաբար մենք չունեցանք

Ամենամեծ տարածաշրջանը` իր փակ սահմաններով

Ըստ Գելա Վասաձեի` Հայաստան-Վրաստան հարաբերություններում ներուժը չի օգտագործվում Եվրոպային ամբողջական ինտեգրվելու ճանապարհին եւս մեկ քայլ Վրաստանում մարտի 28-ից սկսեց գործել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը։ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին որոշումը հրապարակվեց մարտի 8-ին։ Եվրոպայի խորհուրդը փետրվարի 27-ին պաշտոնապես հաստատեց Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշումը: Հարեւան երկրի քաղաքացիներն, այսպիսով,

Հայ ազգային երեք կուսակցութեանց արեւմտեան շրջանի ղեկավար մարմիններու յայտարարութիւնը Քառօրեայ պատերազմի տարելիցին առիթով

Ապրիլեան Քառօրեայ պատերազմի առաջին տարելիցին առթիւ, հերոս նահատակներու յիշատակը կ՛ոգեկոչեն հայ ազգային երեք կուսակցութիւններու՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի բոլոր շարքերը, եւ յանուն անոնց, երեք կուսակցութեանց շրջանային ղեկավար մարմինները՝ –  Կը խոնարհին հայրենիքի հողի պաշտպանութեան նուիրական առաքելութեան ընթացքին Հայոց Բանակի զոհուած, վիրաւորուած եւ մարտական առաջադրանքները յառաջ տանող

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ապրիլի 2-ի ընտրությունների` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ

Ինչպե՞ս է փոխվել ՀՀ տնտեսությունը և մեր կենսամակարդակը 10 տարվա ընթացքում. «Ազգ»

Միջին ամսական անվանական աշխատավարձն անցած 10 տարվա ընթացքում ավելացել է մոտ 3 անգամ: 2016-ին միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 62 հազար դրամ, 2016-ինՙ 188 հազար դրամ: Միաժամանակ, նշենք, որ վերջին ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը, ինչը բացառելու դեպքում, այսպես կոչված «մաքուր» աշխատավարձը մոտ 25 տոկոսով ավելի ցածր է լինում: Այստեղ հարկ է նշել

Ավելի քան 100 միլիարդ դրամի ներդրումներ օֆշորներից. «ՀԺ»

Երեկ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական` մինուս 52 միլիարդ դրամ: Այսինքն, Հայաստանից, պատկերավոր ասած, 52 միլիարդ դրամի կամ մոտ 110 միլիոն դոլարի կապիտալ է արտահոսել Ռուսաստան: ՀՀ-ից դեպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցվել երբեք: Ու ընդհանրապես, անցած տարի

Վերապահումներ՝ ռուսական պլանի վերաբերյալ. «168 ժամ»

«Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է միանգամից  անցում կատարել  բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիևը խոսեց Ղարաբաղի  ինքնավարության և ճնշումների մասին»,- այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Ծանրաքարշ մեքենաների համար ավտոճանապարհն այս պահին փակ է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ են վերաբերվում ասորական համայնքի խնդիրներին. Սերժ Սարգսյան

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ մեր ասորի քույրերին և եղբայրներին երջանկություն և հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը և մեր մշակութային բազմաշերտ հարաբերությունները: Թող գարնանային այս պայծառ տոնը նոր ուրախության և բերկրանքի առիթ դառնա

Երիտասարդությունը` խաղից դուրս. «Ազգ»

Օրերս Երեւանից ինքնաթիռով Մոսկվա գնալիս տեսա երիտասարդների մի մեծ խումբՙ փորձառու բրիգադիրի գլխավորությամբ: Գնում էին աշխատելու, որպես սեւագործ բանվոր: Տղաներից ոմանք արդեն ճլորած տեսք ունեին- հայտնապես առաջին անգամ չէին ուղեւորվում Ռուսաստան: Ավելի ջահելները ուրախ էին կարծես, առաջին անգամ այլ երկիր ուղեւորության գնացողի ուրախությամբ: «Էդ ո՞ւր եք գնում, ընտրություններին չե՞ք մասնակցելու», հարցրի կատակով: Անտարբեր նայեցին ինձ

Սուրիկ Խաչատրյանի «Գեղի գոլդ» հանքավայրը չի շահագործվում. «Փաստ»

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Գեղի գոլդ» հանքավայրը, որը գտնվում է Սյունիքի մարզի սահմանամերձ Գեղի և Լորի համայնքների տարածքում, չնայած նախնական ծրագրին, չի շահագործվում: 4 տարի ոսկու որոնողական աշխատանքներից հետո «Գեղի գոլդ»–ը հայտ էր ներկայացրել հանքի շահագործման լիցենզիա ստանալու: Նշենք, որ ծրագրի համաձայն՝ «Գեղի գոլդ» հանքավայրը պետք է շահագործվեր ու 300 աշխատատեղ ապահովեր: Գեղի

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում զինված հարձակման մասին

Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները: Ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն

Այսօր ու հետայսու. լռության եւ խաբելու խորհուրդը. «ՀԺ»

Այսօր հանրապետությունում լռության օր է։ Այսինքն՝ վաղը համաժողովրդական քվեարկություն է՝ խորհրդարանի ընտրություն, եւ այսօր արդեն քարոզչությունն արգելվում է։ Այսօր ազգս պետք է մտածի իր վաղվա օրվա ճիշտ ընտրության մասին։ Իսկ ո՞րն է լռության օրվա պրակտիկ նշանակությունը։ Լռության օրվա՝ վերջին ընտրությունների խորհուրդը Արդեն հայտնի փաստ է՝ լռության օրը գործնականում օգտագործվում է ընտրակաշառք բաժանելու համար։ Իմաստն այն

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Մարտունու, Ապարանի, Մեղրու, Կապանի, Սիսիանի, Արթիկի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական

Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ. ԱՀ ՊՆ

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Բարի լույս, տիկին Արուս, Բրախի Լոսն, արի հոս: Ձեր տարածքը ասֆալտել են, Չկա արդեն ոչ մի փոս:

Կենտրոնանալ կրթության վրա

Ես չգիտեմ, թե ինչպես են ավարտվելու ընտրությունները, բայց մի բան կարող եմ հաստատ ասել` հաջորդ 5 տարին ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը պայքարելու է ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Այսինքն`մոտակա 5 տարվա նրանց «աշխատանքի ճակատն» ապահովված է: Խիստ կասկածում եմ, որ այս անգամ «հետընտրական գործընթացները» հնարավոր կլինի ձգել 2-3 շաբաթից ավելի՝

Ըստ ոստիկանության՝ միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզված է

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է հրապարակել քարոզարշավի վերջին օրը մասնակից քաղաքական ուժի նկատմամբ Հարավ-Արեւմտյան թաղամասում իրականացված զինված հարձակման կապակցությամբ: Ըստ Նարեկ Մալյանի՝ ահազանգը ստանալով ոստիկաններն անմիջապես ժամանել են ասված վայրը, «սակայն միջադեպի մասնակիցները Հարավ Արևմտյան թաղամասից շարժվել էին Կենտրոնի ուղղությամբ»: «Ինքս անձամբ եղա թե Տերյան փողոցում և թե Հարավ Արևմտյան թաղամասում,

Վարդան Պետրոսյանը բանտից ազատվելուց հետո վերադարձավ Ֆրանսիա (ֆոտոշարք)

Մարտի 30-ին Փարիզի ժամանակով ժամը 21.55-ին Կիեւից Փարիզ հասավ Վարդան Պետրոսյանը: Նրան դիմավորեցին հռչակավոր դերասան Ռոբեր Հոսեյնի թատրոնի դերասանները: Այս թատրոնի դերասաններից է նաեւ Վարդան Պետրոսյանը: Դիմավորողների մեջ էին Վարդան Պետրոսյանի բարեկամները ու նաեւ, իհարկե՝ իր տիկինը՝ Անի Համելը: Րաֆֆի ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ Լուսանկարները՝ Գրիգոր Համելի

Հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. տարեկան հաղորդումը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի պահանջների` այսօր հրապարակվել են 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվել է

Ընտրական օրացույց. Ռոբերտ Քոչարյան. Լավ կլիներ, եթե խորհրդարանում ներկայացված լինեին նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը… (Տեսանյութ)

Երեւանի գլխավոր հոգեբույժ Հարություն Մինասյանը 1995-ին հեռուստատեսությամբ հայտարարում է, որ պատգամավորության որոշ թեկնածուներ ունեն ակնհայտ հոգեկան շեղումներ: Նույնիսկ մի քանի ընտրատարածքներում կան թեկնածուներ, ովքեր գրանցված են նարկոլոգիական դիսպանսերում, ունեն ալկոհոլային կախվածություն և հոգեկան շեղումներ, կան նաև աթերոսկլերոզով տառապողներ: 1995-ի հուլիսի 5-ին` Սահմանադրության հանրաքվեի եւ խորհրդարանի ընտրությունների օրը, Գերագույն Խորհրդի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը տպագրում է նախագահ

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Կոմունիստների 5%-ն ավելի իրատեսական է, քան Ծառուկյանի $15 մլրդը»

Էդուարդ Շարմազանովը կասկածի տակ առավ Ծառուկյան դաշինքի առաջնորդի խոստումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031