Օրվա լրահոսը
Շարժայում Գաբրիել Սարգսյանը տեղ զբաղեցրեց երկրորդ տասնյակում
Շարժայում ավարտվեց շախմատի Masters միջազգային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վերջին տուրում շրջանցեց Վլադիմիր Հակոբյանին եւ 6,5 միավորով պայքարն ավարտեց 14-րդ հորիզոնականում: Վլադիմիր Հակոբյանը 6,0 միավորով 21-րդն է: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ չինացի Հաո Վանգը` 7,0 միավորով: Լուսանկարը` Shjchessmasrets.com-ի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԻՊ աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով
Ազգային ժողովի ընտրությունների օրը` 2017 թվականի ապրիլի 2-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբեր կաշխատեն Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Նույն սկզբունքով կաշխատի նաև Արագ արձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների
ԱՄՆ-ում մահացել է բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն
ԱՄՆ-ում մահացել է ռուս բանաստեղծ, բեմադրող ռեժիսոր և սցենարիստ Եվգենի Եվտուշենկոն: Այս մասին ТАСС-ին հայտնել է բանաստեղծի ընկերը` Միխայիլ Մորգուլիսը: Նա մասնավորապես փոխանցել է. «Հինգ րոպե առաջ Եվգենի Ալեքսանդրովիչը գնաց դեպի հավերժություն»: Եվգենի Ալեքսանդրի Եվտուշենկոն 84 տարեկան էր: Վերջերս նա ծանր վիճակում հոսպիտալացվելէր Տալսա քաղաքում (Օկլահոմա նահանգ) ծանր վիճակով: Պոետի կամքով Եվգենի Եվտուշենկոն հողին կհանձնվի
Հայտարարություն` ընտրողներին իրենց կամքին հակառակ տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՄԱՍԵՐ «ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ» ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հաշվի առնելով բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ. – առավել տարածված և առավել չբացահայտված, չկանխված խախտումների՝ ընտրակաշառքների բաժանման, ընտրողներին ընտրական տեղամասեր բերման ենթարկելու արատավոր պրակտիկան, – նման խախտումների կանխման և բացահայտման ուղղությամբ ՀՀ իրավապահ մարմինների անմիջական
Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մ: Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
«Փյունիկը» Գյումրիում հաղթեց «Շիրակին»
Ապրիլի 1-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Շիրակ»-«Փյունիկ» 0:2 (0:2) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Գոլերը՝ Արթուր Քարտաշյան, 37, Պետրոս Ավետիսյան, 39, 11մ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է
Ապրիլի 1-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 6-րդ փողոցում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այնթափ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ «ԶԻԼ-130» մակնիշի 35 FZ 595 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1942 թ. ծնված Կ. Ս.) դուրս է եկել
Վազգեն Սարգսյանի «տղան» (Ֆոտոշարք)
1989թ. հոկտեմբերի 12-ին ծնվեց Վազգեն Սարգսյանի «տղան»` Կառլեն Սարգսյանը: Կառլենը Արմեն Սարգսյանի որդին է, բայց Վազգեն Սարգսյանի սիրելի տղան. «նա իմ տղան է` գնացեք ձեր համար երեխա ունեցեք»,-հաճախակի ասել է` Վազգեն Սարգսյանը: Կառլեն Սարգսյանը հարցազրույցում նշեց. «Ինձ շատ է ոգևորում այն փաստը, որ շատ է սիրել ինձ և որպես հարազատ տղա է ընդունել: Շատերը կերազեին
«Ինքներդ էլ գիտեք, որ օպտիմալացումն, իրոք, արդիական է». Լևոն Ալթունյան
Լևոն Ալթունյանի հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնում էր։ Ծանոթանալով իրականացվող ծառայություններին` դրանց ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը` հետաքրքրվել է առկա խնդիրներով։ Բուժանձնակազմի հետ հանդիպան ժամանակ Սիսիանի բժշկական կենտրոնի նեղ մասնագետները բարձրացրել են երկրորդ կարծիքի ապահովման խնդիրը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ կհստակեցվի մարզային հիվանդանոցներին մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցների և առաջատար մասնագետների կողմից խորհրդատվոււթյան ապահովման
«Գուցե որոշ ընտրողների վանի այն փաստը, որ իրենց ֆիքսելու են տեսախցիկները». Ալեքսեյ Սերգեեւ (Տեսանյութ)
Սերգեեւի բնորոշմամբ՝ ԱՊՀ դիտորդները տեխնիկական միջոցների ներդրումը բնորոշում են որպես փաստ, որը համապատասխանում է ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին
Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի մեկնարկային կազմում է
Քիչ հետո «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ» հանդիպումը: ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հրապարակել է իր թիմի մեկնարկային կազմը: Հանդիպման առաջին իսկ րոպեից խաղադաշտում կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժ Սարգսյանը ԵԽ պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, որոնցից ոմանք, Նախագահի խոսքով, նախկինում եղել են Հայաստանում, ծանոթ են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, բարեփոխումների ընթացքին: Նախագահն ընդգծել է վաղը կայանալիք ընտրությունների կարևորությունը Հայաստանի և
Մեկնարկեց հղի կանանց համար քրիստոնեական դասընթացը
Կարևորելով երեխայի դերն ընտանիքում՝ Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական կենտրոնը կազմակերպեց հղի կանանց համար քրիստոնեական, հոգեբանական դասընթաց: Ներկաների ուշադրության կենտրոնում էին եռյակ և միանգամից հնգյակ սպասող ապագա մայրիկները: Հղիության առաջին ամիսներին կնոջ հոգեկան աշխարհը փոխվում է: Հայտնի ճշմարտություն է, որ հղի կանանց և մայրիկներին պետք է աջակցեն նաև տղամարդիկ և ապահովեն հղիության ժամանակաշրջանում նրանց հատուկ
ՀՀ ԱԺ ընտրություններ. ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ»
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու նպատակով` ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն (ապրիլի 1-ից 3-ը` շուրջօրյա) հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14: Միջազգային դիտորդական առաքելությունների համար հետևյալ հեռախոսահամարներով՝ (011) 57-31-39, (010) 54-00-03 (ռուսերեն լեզվով), (011) 56-12-37, (011) 52-42-28 (անգլերեն լեզվով): ՀՀ ոստիկանություն
Առանց Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության չենք կարող լուծել հայ ժողովրդի պատմական արդարության հարցը. Կարեն Օհանջանյան
Արցախի հանրապետական կուսակցության համանախագահող Կարեն Օհանջանյանի հայտարարությունը ապրիլյան պատերազմի կապակցությամբ Այսօր 2017 թվականի ապրիլի 1-ն է: Խաղաղ, հանգիստ, տարվա այս եղանակին բնորոշ սովորական օր: Մեկ տարի առաջ եղանակը նույնն էր, իսկ մարդիկ զբաղված էին իրենց ամենօրյա հոգսերով, ոչ ոք նույնիսկ չէր պատկերացնում, որ մի քանի ժամ անց իրենց կյանքը կփոխվի: 2016 թվականի ապրիլի 2-ին առավոտյան,
«Ապրիլյան քառօրյան մեր 2-րդ վերքն է». վիրավորում ստացած զինծառայողների ծառատունկը (Ֆոտոշարք և տեսանյութ)
Մշակույթի գործիչները ծառ տնկեցին վիրավորում ստացած զինծառայողների հետ՝ ի հիշատակ վերջիններիս զոհված ծառայակիցների
Սպասման հիվանդություն
Այս սրսփացող գարնան հրաշալի իրիկվա մեջ ուզում էի գրել, թե ինչքան խորհրդավոր եւ գաղտնածես է գարունն այս տարվա եւ ինչքան զգույշ ու դանդաղ է բացում ջերմության՝ մեզ ցանկալի իր էջերը: Ուզում էի գրել, բայց Վիլյամ Սարոյանի Վեսլի Ջեքսոնը հանկարծ ձայն տվեց ինձ, որ լսեմ իրեն, եւ ես տեսա, թե ինչպես այդ սիրահարված անուշ պատանին Լոնդոնի
Ծանո՞թ եք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերին
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Aravot.am-ը հետաքրքրվեց իր ընթերցողներից, թե արդյոք ծանո՞թ են խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերին: Օգտատերերը ունեին երեք պատասխանի հնարավորություն՝ «Այո», «Ոչ», «Դժվարանում եմ պատասխանել»: Եվ այսպիսով՝ օգտատերերի մեծամասնությունը՝ հարցվածների 61 տոկոսը ծանոթ է նախընտրական ծրագրերին: Հարցվածների 32 տոկոսը ծանոթ չէ, իսկ հարցմանը մասնակցած օգտատերերի 7 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Եթե ընտրատեղամասի մուտքը հարմարեցված է, ապա խոչընդոտներ կան մինչեւ տեղ հասնելը
Փետրվարի 20-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլին կայանալիք հերթական ընտրություններին տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: Ընտրատեղամասերը հարմարեցնելը Ընտրական օրենսգրքի պահանջն է: Տարիներ ի վեր հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր շատ քաղաքացիներ, ի թիվս այլ
Բոլեսլավ Պիրշտուկին. «Սկեպտիկները ընտրությունների արդյունքները մերժելու հիմնավորումներ չեն ունենա» (Տեսանյութ)
«Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր եզրակացությունները դրական են, որովհետև իսկապես պատրաստել եք ամբողջական, համակարգային փաստաթուղթ, որը հաշվի է առնում շահագրգիռ բոլոր կողմերի հետաքրքրությունները: Մեզ ուրախացրեց այն, որոշ իմաստով էլ զարմացրեց, որ Հայաստանում նոր ԸՕ վերաբերյալ գրեթե չկան դժգոհություններ. ալտերնատիվ ուժերը, ընդդիմադիրները, ունեն փոքր դիտողություններ, բայց դժգոհություններ որպես այդպիսին չկան: Սա մեծ հաջողություն է»,- լրագրողների հետ զրույցում
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մեղրու, Կապանի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Վաղարշակ Հարությունյան. «Ադրբեջանը պատերազմ վերսկսելու ռեսուրս չունի» (Տեսանյութ)
Նախկին նախարարը ԼՂՀ հարցի լուծման որեւէ նախապայման այսօր չի տեսնում
Քվեարկության արդյունքների ամփոփումը. թեկնածուն կարո՞ղ է ներկա լինել հանձնաժողովի նիստին
ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաեւ, թե ինչպես է ապրիլի 2-ին ընտրական տեղամասերում տեղի ունենալու ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը: Նախեւառաջ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը՝ ժամը 20.00-ին, հայտարարում է քվեարկության ավարտի մասին եւ արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում
«Պի՜նդ լինենք». վիրավորված զինվորները ծառ տնկեցին՝ ի հիշատակ ապրիլին զոհված զինակիցների (Ֆոտոշարք և տեսանյութ)
Ապրիլյան քառօրյայից դասեր չքաղեցինք, դասեր տվեցինք»,-ասաց Արմենակ Առուստամյանը
Զինված հարձակման մեջ կասկածվող Մանախը դեռ 4 տարի առաջ հրաժարվել էր ՀՀ քաղաքացիությունից (Տեսանյութ)
«Ելք» դաշինքի անդամների վրա զինված հարձակում կատարելու մեջ կասկածվող անձը՝ 39-ամյա Արթուր Այվազյանը՝ «Մանախը», որը 2001 թվականին դեռ 24 տարեկան հասակից 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել դաժան սպանություն կատարելու մեղադրանքով, մամուլում առավել հայտնի դարձավ Արթիկ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու տարիներին։ Բանն այն է, որ նա քրեակատարողական հիմնարկ այցելող լրագրողներին մշտապես ներկայանում էր որպես քաղբանտարկյալ՝ հայտարարելով,
60-ամյա Պարի պետականում մեկ վաստակավո՞ր
Հայաստանի պարի պետական անսամբլը շուրջ 60-ամյա գործունեության ընթացքում պահպանել, բազմապատկել եւ սերունդներին է փոխանցել հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները: 1959 թվականից են սկսել անսամբլի հյուրախաղերը խորհրդային երկրներում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Ալժիրում, եվրոպական պետություններում: 1971թ. կոլեկտիվը հյուրախաղերով հանդես է եկել Լատինական Ամերիկայում, իսկ 1974թ.՝ ԱՄՆ-ի 11 նահանգների քաղաքներում: Լատինական Ամերիկայի 8 երկրներում՝ Պերու, Չիլի,
Բրիտանական ֆիլմ՝ ադրբեջանցու ու վրացուհու սիրո, նաեւ տմարդի հայի մասին
2015-ին Լեյլա Ալիեւայի համապրոդյուսերությամբ նկարահանվել է բրիտանական «Ալի եւ Նինո» ֆիլմը՝ ըստ Ղուրբան Սայիդի համանուն բեստսելերի: Վեպն առաջին անգամ հրատարակվել էր 1937 թվականին՝ Վիեննայում: Ֆիլմում, որ պատմում է ադրբեջանցի ազնվական Ալի Շիրվանշիրի եւ վրաց իշխանադուստր Նինո Կիպիանիի սիրո մասին, հայ էլ կա՝ Մելիք Մախարարյանը, որին Ալին դանակահարում է: Պատճառն այն էր, որ Մելիքը եւս սիրահարված
Մանսուրյանը շոյեց ապրիլյան քառօրյայում վիրավորվածի գլուխը. «Ես քո պապի՜կն եմ» (Ֆոտոշարք և տեսանյութ)
Մաեստրոն ծառ տնկեց նախորդ տարի այս օրերին Արցախի առաջնագծում վիրավորված զինծառայողների հետ
Ո՞րն է բնության եւ մարդու միջեւ աններդաշնակությունը
Նույնիսկ ուժեղ կամքի տեր մարդիկ վախից կարկամում են` բժշկից լսելով «քաղցկեղ» ախտորոշումը։ Այդ խոսքը հնչում է որպես մահվան դատավճիռ։ Քաղցկեղը համարվում է դարի հիվանդություններից, որ մահացու ելքերի թվով գրավում է երկրորդ տեղը՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից հետո։ Իսկ ո՞րն է «բջիջների ապստամբության» պատճառը, ինչո՞ւ են նրանք սկսում անվերջ բազմանալ, աճել հարեւան հյուսվածքների մեջ, «ճամփորդել» արյունատար անոթներով,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 7-8 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝


















































