Օրվա լրահոսը
Քաշքշուկ և բաց քվեարկություն` Արարատի մարզի 13/18 ընտրատեղամասում (Տեսանյութ)
Արարատի մարզի 13/18 ընտրատեղամասի տարածքում տեղադրված տեսախցիկն արձանագրել է ծեծկռտուքի դեպք: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, ինչպես են ընտրատեղամասում տասնյակ մարդիկ քաշքշուկի բռնվում: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են նրանց քիչ անց դուրս հանում ընտրատեղամասից: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանի պարզաբանմամբ` չհասկացվածություն է առաջացել ընտրողին ուղղորդելու դեպքի
«Քաղաքացի դիտորդի»-ն արձանագրել է քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում
Ապրիլ 2, 2017, 11:15 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են: Արձանագրվել են հետևյալ խախտումները. 17 տեղամասային ընտրական hանձնաժողովներ չեն սկսել աշխատանքը ժամանակին, 15 քվեարկության սենյակների սխալ կահավորվում, 7 ընտրատեղամասում hանձնաժողովի վիճակահանության հետ կապված խնդիրներ, 18 ընտրատեղամասում գրանցման էլեկտրոնային սարքի հետ կապված խնդիրներ, 2 ընտրատեղամասում
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Մեր քվեարկությունը կատարեցինք` հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց
Ապրիլի 2-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում և ապահովեն խաղաղ,
Սարքը չէր ընթերցում Սերժ Սարգսյանի մատնահետքը (Տեսանյութ)
Քիչ առաջ Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 տեղամասում քվեարկություն կատարեց ՀՀ նախագահ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը մոտ 3 րոպե կանգնել էր մատնահետքը գրանցող էլեկտրոնային սարքավորման մոտ, սարքավորումը չէր ընթերցում մատնահետքը, նախագահը հերթով փորձեց բոլոր 10 մատները եւ ի վերջո հաջողվեց: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում տեղամասի էլեկտրոնային սարքը սպասարկող մասնագետ Լիլյա
Առաջարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը սկսել ժամը 11:00-ից
«Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվել է որոշման նախագիծ` հիմնարկներում քվեարկության մեկնարկը սահմանելու մասին, որը չպետք է լինի ժամը 09:00-ից շուտ: Քրեակատարողական հիմնարկները, ընդհանուր առմամբ 12-ն են` «Երևան Կենտրոն»,«Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Վանաձոր», «Հրազդան», «Սևան», «Աբովյան», «Արթիկ», «Գորիս»,- ասաց Արմեն Սմբատյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց քրեակատարողական հիմնարկներում Ազգային ժողովի
Կրկնաքվեարկության դեպքեր՝ տեխնիկական սարքերի մասնագետների ոչ ճիշտ աշխատանքի հետեւանքով (Տեսանյութ)
Մասնագետները, թեև երկու օր վերապատրաստվել են ու քննություն հանձնել, բայց ճիշտ չեն աշխատել տեխնիկական սարքավորման հետ
30 ընտրատեղամասում տեխնիկական սարքերի աշխատանքի խնդիրներ են գրանցվել (Տեսանյութ)
Միայն մեկ տեղամասում է քվեարկությունը դեռեւս ընթանում համարակալած կտրոններով
Վարչապետը քարոզարշավի ծեծուջարդը, դանակահարությունները չողջունեց, բայց ասաց, որ առաջընթաց կա (Տեսանյութ)
Այսօր քվեարկելու եկած վարչապետ Կարեն Կարապետյանին Aravot.am-ը հարցրեց՝ ինչպե՞ս կգնահատի քարոզարշավի ընթացքը՝ ծեծուջարդ, դանակահարություն, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ականների միջեւ: «Իհարկե լավ չի,- ասաց վարչապետը,- բայց առաջընթաց կա»: Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ քվեարկելու էր եկել Բաղրամյան պողոտայում տեղակայված թիվ 4/53 ընտրատեղամասում: Վարչապետից նաեւ հետաքրքրվեցինք ուսուցիչների ձայնագրությունների միջադեպի վերաբերյալ: Պարոն Կարապետյանն ասաց, որ ովքեր մեղավոր են՝ կպատժվեն:
«Մեծ թիմ է աշխատել լավ ընտրություններ իրականացնելու համար». Իգնասիո Սանչես Ամոր
«Շատ լավ արդյունքներ ենք ակնկալում: Մեծ թիմ է աշխատել, որ Հայաստանում լավ ընտրություններ իրականացվեն եւ Հայաստանը լավ ուղղությամբ տարվի»,- ասաց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը, որը իր առաջին դիտորդական այցը կատարել էր Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում՝ որն իր բնակության վայրի ամենամոտ ընտրատարածքն է: Նա երկար
Արմեն Սմբատյանը՝ ընտրողներին տպագրված ծածկագրեր բաժանելու ահազանգի մասին (Տեսանյութ)
«Եթե ընտրողը ցանկանում է գաղտնի քվեարկել, ապա օրենսդրությունը տալիս է այդ հնարավորությունը»,-ասաց ԿԸՀ քարտուղարը
Բակո Սահակյան. «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի զարգացման գործում կրում է շարունակական եւ համապարփակ բնույթ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում Նախագահը ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել
«Ելք» դաշինք. Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում
Հայտնաբերվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկների անկյունները սևացրած են եղել։
ՀՀ գլխավոր դատախազություն. ահազանգերի 57-ից 42-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել
Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության
Լևոն Բարսեղյանը շփոթել է շենքերը
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում հայտնել է ընտրացուցակում խախտման մասին: Նա մասնավորապես գրել է. «Աչքներս լուս, մեր տանբնակչությունն աճել է 250%-ով։ Ապրի Վովա Գասպարյանի, Մուկուչյանի, նույնիսկ Դավիթ Հարությունյանի արեւը։ Շնորհակալություն ինձ առայժմ ցուցակում թողնելու համար։ Մեր տան նոր անդամներին դեռ չեմ ճանաչում, էն տատիկին ընդհանրապես շտապ գտնել ծանոթանալ է պետք,
Լոռու մարզի 2 ընտրատեղամասում խափանվել են տեխնիկական սարքավորումները (Տեսանյութ)
«Քվեարկությունն իրականացվել է համարակալված կտրոններով»,-ասաց Տիգրան Մուկուչյանը
Տեղական դիտորդներ. առավել բարդացվել են բողոքարկման ընթացակարգերը, սահմանվել են դիմումներին առաջադրվող մի շարք ձևական պահանջներ
Իրավունքի Եվրոպա միավորում»,«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունները՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. 25.05.2016թ. ընդունված ընտրական օրենսգրքով առավել բարդացվել են բողոքարկման ընթացակարգերը, սահմանվել են դիմումներին առաջադրվող մի շարք ձևական պահանջներ, ինչպես նաև դրանց չպահպանման անհամաչափ իրավական հետևանքներ, որոնք մի շարք դեպքերում, մեր գնահատմամբ, հանգեցնում են
Առավել հաճախ կրկնվող խախտումները՝ ըստ «Քաղաքացի դիտորդի»
ժամը 8:45-ի դրությամբ «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումների տեսակները
«Անկախ դիտորդ». ԿԸՀ-ն բավարար ջանք չի ներդրել քարոզչության ընթացքում հայտնի դարձած իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդության արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարելի է՝ արձանագրել. Նախընտրական քարոզչությունը ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում հրազենի գործադրմամբ, որը ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների նկատմամբ: Իշխող՝ ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների
Հրազդանում ձյուն է, Գորիսում՝ մառախուղ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ մերկասառույց
Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամները հանդիպել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին
«Դուք ձեր առջեւ դրել եք թափանցիկ փաստաթուղթ ընդունելու նպատակ, եւ դա ձեզ հաջողվել է, ինչը գործնականում կկիրառեք ապրիլի 2-ին: Համոզված եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպված կլինի»,-նշել է պարոն Պիրշտուկը:
«Ելք» դաշինք. բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր
ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության տարբեր ընտրատարածքներից դիմում են քաղաքացիներ՝ ահազանգելով այն մասին, որ բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր (օրինակ՝ Բ578), որոնք ընտրողի կողմից պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց: Ահազանգողները նշում են, որ որպես տարբերակման միջոց նախատեսվում է օգտագործել նաև գունավոր գրիչներ, ծրարում տեղադրվող տարբեր առարկաներ: ԵԼՔ դաշինքի
ՕՐՕ դաշինքն ահազանգում է վերահսկելի քվեարկություն իրականացնելու հնարքի մասին
Արմավիրի մարզի թիվ 7/15 (Մրգաշեն գյուղ) եւ Մեծամորի մեկ այլ ընտրատեղամասերում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ՀՀԿ-ի քվեաթերթիկների մեծ մասի անկյունում սեւ գիծ է տպագրված, ինչը հնարավորություն է տալիս ընտրողների քվեարկության գաղտնիությունը հարցականի տակ դնել եւ նրանց ընտրությունը վերահսկելի դարձնել (լուսանկարը կցում ենք): Ինչպես հայտնի է, նոր օրենսգրքի համաձայն ծրարների
Դիտորդները շատ են եւ տարբեր
Տեղական որոշ ՀԿ-ների հավատարմագրած դիտորդների ճնշող մեծամասնությունն այլազգիներ ու օտարերկրյա քաղաքացիներ են Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային 6 կազմակերպություն, որոնց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը եւ այլն: Միջազգային կազմակերպություններից բացի, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպություն: Ուշագրավ է այն, որ որպես
Վթար` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ
Ապրիլի 1-ին, ժամը 18:18-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 35 CD 304 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով
«Հորդորում եմ Տիգրան Մուկուչյանին՝ հրահանգել, որպեսզի կայքէջից անհապաղ հեռացվեն նշված սերտիֆիկատների էլէկտրոնային պատկերները». Արման Մելիքյան
ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 01.04.2017 ք. Երևան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, 2008 և 2013 թվականների ընտրություններում որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արման Մելիքյանի արձագանքը Հայաստանում ԵՄ, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանների մարտի 29-ին արված հայտարարությանը Թեև նախապես որոշել էի որևէ կերպ չանդրադառնալ ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների
Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր. պարզաբանում ԿԸՀ-ից, ոստիկանությունից (Տեսանյութ)
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, թե դաշինքն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ համատարած ընտրակաշառքներին զուգահեռ ՀՀԿ-ի համար աշխատող կեղծարարները կաշառված քաղաքացիներին բաժանում են տարատեսակ տարբերանշաններ՝ համարակալած թղթերի, թափանցիկ ստիկերների, տարբեր գույների թելերի տեսքով՝ պահանջելով քաղաքացիներից քվեաթերթիկի հետ միասին դրանք տեղադրել ծրարների մեջ՝ վերահսկելու համար նրանց քվեարկության բովանդակությունը: Ըստ շտաբի` սա քվեարկության գաղտնիության սահմանադրական
Տաթեւ Աբրահամյանն ու Վարուժան Հակոբյանը երրորդ տուրում պարտություն կրեցին
Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնության երրորդ տուրում Տաթեւ Աբրահամյանը եւ Վարուժան Հակոբյանը, որոնք մինչ այդ 12-ական մասնակիցներից բաղկացած մրցաշարային աղյուսակները գլխավորողների թվում էին, երրորդ տուրում պարտություն կրեցին եւ 1,5-ական միավորով նահանջեցին, համապատասխանաբար, 6-րդ եւ 12-րդ հորիզոնականներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ uschesschamps.com-ի
Հասմիկ Մարգարյան. «Աուտիզմն աճել է 13 տոկոսով»
Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Այն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի կողմից: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում խոսվեց նրա բուժման և բացահայտման մասին: Բանախոսներից Հասմիկ Մարգարյանը, ով «Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ-ի նախագահն է և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նշեց, որ ամբողջ ապրիլ ամսին աուտիզմի իրազեկմանը նվիրված միջոցառումներ և սեմինարներ են տեղի ունենում, տարբեր
Շարժայում Գաբրիել Սարգսյանը տեղ զբաղեցրեց երկրորդ տասնյակում
Շարժայում ավարտվեց շախմատի Masters միջազգային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վերջին տուրում շրջանցեց Վլադիմիր Հակոբյանին եւ 6,5 միավորով պայքարն ավարտեց 14-րդ հորիզոնականում: Վլադիմիր Հակոբյանը 6,0 միավորով 21-րդն է: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ չինացի Հաո Վանգը` 7,0 միավորով: Լուսանկարը` Shjchessmasrets.com-ի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԻՊ աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով
Ազգային ժողովի ընտրությունների օրը` 2017 թվականի ապրիլի 2-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբեր կաշխատեն Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Նույն սկզբունքով կաշխատի նաև Արագ արձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների


















































