Օրվա լրահոսը
Կո՛չ են անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին
Սույն թվականի մարտի 22-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը: Վերլուծելով վերջին ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական զարգացումները՝ հանգում ենք այն եզրակացության, որ գործող վարչախումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական նախաձեռնությամբ կամ պարտադրված, պատրաստվում է գնալ Արցախի հարցում վտանգավոր զիջումների: Հետևաբար, հերթական համապետական ընտրությունների կեղծումը արդարացնելու և
Խարդախությամբ հափշտակել են նոթբուք. (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ քաղաքացուց խարդախությամբ նոթբուք հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 2017թ. փետրվարի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, գնելու նպատակով Մաշտոցի պողոտայում գործող խանութներից մեկում վերցրել է
Վորոնենկովի սպանությունը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանությունը որակել է որպես «ահաբեկչական գործողություն Ռուսաստանի կողմից»: «Կիևի կենտրոնում Դենիս Վորոնենկովի ճղճիմ սպանությունը պետական ահաբեկչական գործողություն է Ռուսաստանի կողմից: Ռուսական հատուկ ծառայությունների ակնհայտ ձեռագիրն է, որը նախկինում բազմիցս ի հայտ է եկել եվրոպական մայրաքաղաքներում»,-մեջբերում է korrespondent.net-ը Պորոշենկոյի ֆեյսբուքյան գրառումը: Նա նաև նշել է, որ
Ինչքան ուզեն՝ էդքան կխփեն
Պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբն ու խաղադրույքների բուքմեյքերական «Toto gaming» գրասենյակը Մալաթիա համայնքում լավ հարեւանություն են անում: Այս 2 գրասենյակներում էլ բախտն են փորձում, պարզապես խաղադրույքների խաղի կանոններն են տարբեր, չէ, ավելի ճիշտ՝ խաղերն են տարբեր: Մալաթիայում ասում են՝ որքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան «խաղադրույքները» բարձրանում են: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
ՕՐՕ դաշինքի բոլոր անդամները ողջունեցին բռնության հայտարարությունը. Իսագուլյանի հետեւությունը
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը որեւէ քաղաքական դեպքի հետ կապված չէ, կոնկրետ քրեական գործ է, որեւէ կապ չունի ոչ քաղաքական, ոչ ղարաբաղյան հիմնախնդիրների հետ: Արցախյան հարցում ամենակոշտ դիրքորոշումն ունի Գառնիկ Իսագուլյանը 88 թվականից մինչեւ 2018 թվականը: Ես նույնիսկ պաշտոնից հրաժարական եմ տվել՝ շատ դեպքերում կապված հենց այդ խնդրի հետ:
Ավելի էժան ու մատչելի է «Իգլան» ներկրել, քան ձեռք բերել Ղարաբաղից. Գառնիկ Իսագուլյան
Իսագուլյանն ասաց, որ «Իգլան» լավ էլ հարմար զենք է՝ ապստամբության համար: Եթե իր կանաչ լույսը վառվեց, բավական է սեղմել կոճակը եւ ինքնաթիռն իրենից փախչելու հնարավորություն չունի: Ո՞վ է ասել, որ էֆեկտիվ չէ: Ամենաէֆեկտիվ զենքերից մեկն է:
Ադրբեջանական փողերի հետքերով. Tagesspiegel
Եվրոպայի Խորհուրդը ցնցել է կոռուպցիոն սկանդալ. իտալացի պատգամավորը միլիոնավոր եվրոներ է ստացել Ադրբեջանից, գրում է Tagesspiegel գերմանական պարբերականը: Եվրոպայի Խորհրդի պատմության ընթացքում ամենախոշոր սկանդալը ջրի երես դուրս չէր գա, եթե Միլանի բանկերից մեկը ուշադրություն չդարձներ կասկածելի փոխանցումների վրա: Արդյունքում Միլանի դատախազությունը հետաքննություն է սկսել: Այն, ինչ պարզեցին քննիչները, պայթող ռումբի ազդեցություն ունեցավ: Ընկերությունը, որի համար
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը
Մարտի 23-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, թուրքագետներ, լեզվաբաններ, հասարակական գործիչներ, մտավորականներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց սփյուռքի համայնքների պատմության, մշակույթի,
Ինչու է Ծառուկյանը վտանգավոր իշխանությունների համար
Արարատ Զուրաբյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանը որեւէ վտանգ չի տեսնում մնացած 7 քաղաքական ուժերի մեջ «Հեղափոխության պրոցեսների ժամանակ դուք տեղյա՞կ եք Գագիկ Ծառուկյանի շրջապատից, քանի՞ մարդ էր կոնկրետ հայտնվել մեկուսարաններում, քննության տակ: Հարյուրավոր: Դուք պատկերացրեք, որ մեր իշխանությունը ճնշումներ իրականացնելիս շատ հստակ տիրապետում է մեթոդաբանությանը, որով կարելի է մարդուն տանել, անկյուն մտցնել… Ինձ համար ողջունելի
Բազմասեր Առաքելյանի և նրա աջակիցների կողմից Փարպի գյուղի բնակչին ծեծելու փաստը հերքվել է. քրեական գործ չի հարուցվի
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերջին շրջանում կուսակցությունների ներկայացուցիչների կամ նրանց աջակիցների մասնակցությամբ միջադեպերի մասին լրատվական կայքերում արված հրապարակումների ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Կազմակերպությունը հատկապես տեղեկատվություն է պահանջել 2017 թ. մարտի 1-ին forrights.am լրատվական կայքում «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ընդհարման և
«Սեւան» ազգային պարկի տնօրենը գտնում է, որ ծրագրերի իրականացման լավագույն թեկնածուն ինքն է
«Սեւան» ազգային պարկի տնօրենը Aravot.am-ի խնդրանքով արձագանքում է վարչապետի ասածներին
Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը
-ին փուլի աշխատանքների համար նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության տևողության և ավարտի ժամկետը՝ սահմանել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
ԴԱԻՇ-ը ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ հանցագործը նախկինում կասկածվել է ահաբեկչության մեջ, նրա գործով քննություն է իրականացրել հակահետախուզական ծառայությունը՝ MI5-ը:
«Դուխներս տեղն է, վարչապետ ջան, բայց էսպես չի լինի»
Մեծ Մանթաշի բնակչուհին՝ վարչապետին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ շրջագայեց Շիրակի մարզի մի շարք գյուղերով. նա սկզբում եղավ Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղում, այնուհետ Փոքր Մանթաշում, Սարալանջում, Նահապետավանում, Հռոմում, Առատանում, Արեւիկում, իսկ քիչ ուշ եղավ Գյումրիում «Կումայրի» արգելոցում գնած իր երկհարկանի շենքի տարածքում՝ ծանոթանալով այնտեղ ընթացող շինարարությանը։ Թեեւ ի սկզբանե հայտարարում էին, որ Կարեն Կարապետյանը
«Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը կտեղափոխվի Գ. Քոչարի փողոցին հարող այգու տարածք
Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի արդյունքում հնարավոր կլինի հուշարձանը պահել ավելի բարեկարգ վիճակում:
Հայկական երկրորդ ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերթական քայլն է կատարում՝ միտված հյուսիսային օդանավակայանի ակտիվացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն: Ավիաընկերության թռիչքների մեկնարկը կնպաստի նոր աշխատատեղերի
«ՀՀԿ-ն քաղաքական դաշտում հանդես է գալիս իր քաշային կատեգորիայում, որտեղ մրցակիցներ գրեթե չկան». Կարեն Ավագյան
Յուրաքանչյուրը փորձում է ինքնահաստատվել Հանրապետականի հաշվին, մեր դեմ ինչ-որ բան ասելով՝ իր կշիռը բարձրացնել։ Սա մեզ համար սովորական բան է, նման դրսևորումների նկատմամբ արդեն իմունիտետ ունենք, մենք դրան պատրաստ ենք մեր ծրագրերով, արված գործերով։
Շենքից կարտոֆիլ են նետել «Ելքի» թեկնածուի՝ Մանե Թանդիլյանի վրա
Եթե նկատեմ, որ դա գնում է որեւէ մեկի շտաբ, իսկ ես դա կանեմ ընտրություններից հետո՝ համապատասխան պատասխան կստանա:
«Պետք չէ ձայնը վաճառել 20.000 դրամով. այն հինգ տարվա կտրվածքով դառնում է օրը մեկ լուցկի». Անժելա Խաչատրյան
ՀՅԴ պատգամավորի թեկնածու Անահիտ Հարությունյանը Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ասաց. «Ով էլ որ անօրինական ճանապարհով և որ ժամանակ էլ զենք փորձի բերել Հայաստան, նույն արձագանքը պիտի լինի և նույն պատասխանը ստանա»:
«Միջազգային մեր գործընկերները վստահ են՝ «Ծառուկյան» դաշինքը կհաղթի»
Ասում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը – Տիկին Զոհրաբյան, օրերս «Ծառուկյան» դաշինքին սատարելու էին եկել Եվրոպայի Պահպանողականների դաշինքի ղեկավար կազմը, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, քաղաքական գործիչներ։ Մամուլը արձանագրեց, որ սա միջազգային ամենաբարձր մակարդակով աջակցությունն էր «Ծառուկյան» դաշինքին եւ անձամբ Գագիկ Ծառուկյանին։ – Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականության էջը բացելու մասին, Եվրոպայի
Խանդոյանի ոտքը կպե՞լ է ոստիկանին, թե՞ ոչ (տեսանյութ). «Ա1+»
Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի գործով դատավարության մասնակիցները դիտում են իրեղեն ապացույցը՝ տեսաերիզը: «Կադրում որտե՞ղ է երեւում, որ ես վահան եմ քաշում: Բայց կադրում պարզ երեւում է, որ ինձ հարվածում են: Ոստիկաններին ասում եմ՝ մարդ չեք արա, ձեր բնակիչներին ինչո՞ւ եք խփում, ինձ հարվածում են: Ես գնում եմ, այդտեղ որտեղ է
Ադամ Շիֆը և Ֆրենք Փալոնն աջակցում են Հայաստանին և Արցախին ուղղված օգնության տրամադրմանը, երբ ԱՄՆ վարչակազմը հրապարակում է 2018թ. բյուջեի նախագիծը
Կոնգրեսի Հայկական հարցերով հանձախումբն առանցքային առաջնահերթություններ է նշում Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձաժողովի ամենաբարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա) վկայություն են ներկայացրել՝ ի աջակցություն Հայաստանին և Արցախին տրվող օժանդակության, երբ ԱՄՆ
Ինչո՞ւ է լրագրող, անկուսակցական Անանիա Մաղաքյանն առաջադրվել ՀՀԿ ցուցակով (Տեսանյութ)
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն իշխողն է եւ ամենամեծ ներուժն ունի, որի շնորհիվ մտավորականը կարող է կյանքի կոչել իր ծրագրերը որպես պատգամավոր
Կոնստանտին Օրբելյան. «Բոլորս նրան հիշում ենք, որպես հանճարեղ արտիստ և մարդ»
Մարտի 23-ին Կոմիտասի անվան պանթեոնում կայացավ օպերային երգիչ, ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակի արարողությունը: Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ աշխարհահռչակ տենորը: Իր մահից մեկ տարի հետո էլ նրա հարազատներն ու արվեստը բարձր գնահատողները մաեստրոյին ողջ են հիշում: Գեղամ Գրիգորյանի մասին խոսելիս, հարազատները հիշում էին նրա մշակութային գործունեությունը և այն ժառանգությունը, որը
Վարչապետի՝ Հյուսիս-Հարավի գործերն առաջ չգնալու ու «մոստերի վրա պերեկուր» անելու դժգոհությանը պատասխանում է փոխնախարարը (Տեսանյութ)
Արթուր Առաքելյանն ասում է՝ անվտանգության նորմերից ելնելով ենք ճանապարհը փակ պահում
«Սյունիքում ՀՀԿ-ն մարդկանց ցուցակագրում է եւ պարտավորեցնում ձայն տալ իր թեկնածուներին». ԱԴԿ թեկնածու (Տեսանյութ)
Սամվել Հարությունյանի տվյալներով՝ ՀՀԿ-ականներն օգտագործում են վարչական ներուժը՝ առավելագույն ձայներ հավաքելու նպատակով
Վառելիքի յուրացում ՊՆ զորամասից. մեղադրանք է առաջադրվել 6 անձի
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը։ Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. մայիս- օգոստոս ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ: «Այս դժվարին պահին Բրիտանիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը հղում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի համերաշխությունը բռնության ու ահաբեկչության
ՀԱԿ-ՀԺԿ-ն խոստանում է զրոյացնել գյուղացիների վարկերը
Խորհրդարանում տեղ ունենալու հավակնորդ քաղաքական ուժերից ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրի արդյունաբերության զարգացման տեսլականը Հայ ազգային կոնգրեսի՝ դեռեւս 2012 թվականի ԱԺ ընտրությունների նախաշեմին պատրաստած ծրագիրն է, որն, ըստ էության, երկարաժամկետ ռազմավարություն է, այն գրված է 2012-2022 թվականների համար: Ընդ որում, ծրագիրը ստորագրված է որպես ՀԱԿ, ՀԺԿ-ն կարծես թե ներդրում չունի այս ծրագրում: Նշենք, որ բոլոր քաղաքական


















































