Օրվա լրահոսը
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պնդում է, թե Արթուր Սարգսյանը խղճի հալածյալ էր եւ հետապնդվել էր քաղաքական դրդապատճառներով
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետեւանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը, առողջական ծանր խնդիրներ ունենալու հանգամանքի անտեսումն ու կալանավորումը, այնուհետեւ, կարճատեւ ազատ արձակումից հետո, խեղաթյուրված
Սամվել Բաբայանն ասել է, թե առնչություն չունի «Իգլայի» պատմությանը եւ չի ճանաչում ձերբակալված մյուս երկու անձանց. «Ազատություն»
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Իգլա»-իհետ կապ չունի, «Ազատության»-ը փոխանցեց Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանը՝ նշելով, որ Բաբայանը չի ընդունում կասկածանքները։ Քալաշյան. – Միանշանակ կերպով՝ այդ կասկածանքները չի ընդունում, անհիմն է համարում։ Ցուցմունք ինքը տվել է և ցուցմունքում նշել է, որ ինչում իրեն կասկածում են, ոչ մի առնչություն չունի իր հետ։ Ավելի մանրամասն ես, նախաքննության գաղտնիությունից
Ամոթի ու վիրավորանքի 6 աստիճաններ
Ինչ է կատարվում մարդու հետ, երբ նա հեռանում է Աստծուց Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մի առակ պատմեց, որ կոչվում է «Անառակ որդու վերադարձը»: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի մարդ, ով 2 որդի ուներ, նրա կրտսեր որդին մի օր եկավ ու հորն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»։ Եվ հայրն ունեցուածքը բաժանեց նրանց։
Դեսպան Էլիյահու Յերուշալմ. Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ): Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են սատարելու դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ
Ինչի՞ շուրջ է պտտվում Իլոնայի աստղը
Ջազային երգչուհին հանդես եկավ նաեւ ցուցահանդեսով Ժամանակին մեզ հետ զրույցներում ջազային երգչուհիներ Լոլա Խոմյանցը, Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Իրինա Մալխասյանը, Զառա Երզնկյանը հարցին՝ ի վերջո ինչո՞ւ է մարդկությունը այդքան սիրում ջազը՝ ԱՄՆ սեւամորթների ստեղծած ժողովրդական երաժշտությունը, ճանաչված արվեստագետները պատասխանել էին, թե այդ արվեստում յուրաքանչյուր ոք կարող է զգալ այն թարմությունը, լիառատ կենսական ուժը,
Կարօ Փայլան արձագանգած է եւրոպացիներուն ուղղուած Էրտողանի սպառնալիքին
Թուրքիոյ քրտական «Ժողովուրդներու դեմոկրատական» (HDP) կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը Twitter-ի իր էջին արձանագրութիւն կատարելով՝ արձագանգած է նախագահ Էրտողանի եւրոպացիներուն ուղղուած սպառնալիքին: «Ասիկա սպառնալիք էր եւրոպացիներուն: Զբօսաշրջիկը չի գար երկիր մը, ուր կը սպառնան իրեն: Փողոցներն ալ մեզի կը մնան: Ապրիս»,- գրած է Կարօ Փայլան: Յիշեցնենք, որ Թուրքիոյ նախագահը յայտարարած էր, որ եթէ Եւրոպան նոյն
Աչք հանելն ուրիշ է, ականջ կտրելը՝ ուրիշ. Մանե Թանդիլյանն ու Մարինե Քոչարյանը՝ կանանց սպառնալիքների մասին
Մանե Թանդիլյանի համար անընդունելի է հարցի ձեւակերպումը՝ ինչ է նշանակում կնոջը հարի՞ր է. «Տարբեր տղամարդիկ էլ ԱԺ-ում բռնաբարությունից են խոսում: Դա անթույլատրելի է: Տիկին Բիշարյանն ու Զոհրաբյանը հռետորաբանություն են օգտագործել, որն անթույլատրելի է եւ դրանց մեջ տարբերություն չկա»:
«ՕՐՕ-ն խնդիր ուներ ցույց տալու, որ իրենք մինչեւ վերջ կանգնող են» (տեսանյութ). «Ա1+»
Եթե քարոզարշավի առաջին շաբաթների ընթացքում քաղաքական ուժերը բավականաչափ տոլերանտ էին միմյանց նկատմամբ, ապա քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, որքան ընտրությունների օրը մոտենա, այնքան պայքարը կսրվի: Նրա դիտարկմամբ՝ արդեն նման միտում նկատվում է, քանի որ գրեթե բոլորը սկսել են հասկանալ, թե ինչի կարող են հավակնել ու սկսել են նյարդային եւ կոշտ հայտարարություններ անել: «Արդեն հայտարարություններ են արվում,
Էդմոն Մարուքյան. Թիվ 1 քվեաթերթիկը վերցնելով՝ մենք բոլորս կարող ենք իշխանափոխություն անել
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Ելք» դաշինքը միակ քաղաքական ուժն է, որը ընտրվելու դեպքում իշխող Հանրապետականի հետ կոալիցիա չի կազմի
Արփինե Հովհաննիսյանը հանրության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր է առաջարկում
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախարարը չափազանց կարևորել է իրավական կրթության և իրավական դաստիարակության դերն ու նշանակությունը: «Բարեփոխումը կարող է արդյունավետ և ամբողջական լինել, եթե
«Երբեք չեմ մտածել ուրիշի դրոշը բարձրացնելու մասին»
Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունից եւ կարիերան ավարտելուց հետո համաձայնեց վերջին անգամ հարցազրույց տալ «Առավոտին»: Նա պատմեց, թե ինչպես է 1999թ.-ից սկսել լրջորեն զբաղվել ծանրամարտով, 2004 թվականից միջազգային մրցաշարերի մասնակցել։ «2011-ին մասնակցեցի Համաշխարհային ունիվերսիադային ու Հայաստանի պատմության մեջ առաջինը դարձա, որն այդ մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց: Ինչ վերաբերում է առաջին լուրջ հաջողությանս, այն
«Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր չէ. Խոսրով Հարությունյան
Նրա խոսքով՝ միակ ակնհայտ ընդդիմադիր ուժը «Ելք» դաշինքն է, ՀԱԿ-ը, նաև «Ազատ դեմոկրատները», մինչդեռ, ըստ բանախոսի՝ ամենաազդեցիկ ընդդիմությունը «Ելք»-ն է:
«Ադրբեջանը պեչատած թղթով բերել՝ ցույց է տվե՞լ, որ համաձայն է»,-Այվազյանը՝ Տեր-Պետրոսյանի դաշինքին (Տեսանյութ)
«Նա չի ընդունում այդ տարբերակները, դու նորից ուզում ես ասես՝ տանեմ հողերը տա՞մ»,-ասում է ՀՀԿ թեկնածուն
Իսագուլյանը Ծառուկյանին հարց ունի՝ Նաիրա Զոհրաբյանը որ մարզպետի ականջները կտրի, արյուն չի՞ գալու
Այսօր հրավիրած ասուլիսում ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը: Նա հիշեցրեց, որ Ծառուկյանը հայտարարել էր, որ չի ուզեցել մի կաթիլ արյուն թափել, դրա համար դուրս է եկել քաղաքականությունից. «Իսկ հիմա Նաիրա Զոհրաբյանը Քաջարանում հայտարարում է, ոչ ավել , ոչ պակաս, որ մարզպետի երկու ականջները ինքը կկտրի: Ես հարց ունեմ պարոն Ծառուկյանին՝ արդյոք
Թոմաս դե Վաալ. Մենք կանգնած ենք ագրեսիայի արատավոր շրջանն ավարտելու ռիսկի առջև. «168 ժամ»
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղ դեռևս առկա է բարկություն և դառնություն, որը պայմանավորված է նախորդ տարվա բռնություններով։
Oգտակար սննդամթերք է ծլեցրած ցորենը
Հացահատիկները հարուստ են սպիտակուցներով ու ածխաջրերով, իսկ սերմերն ու ընկույզը՝ սպիտակուցներով ու ճարպերով։ Ինչ վերաբերում է C վիտամինին, ապա դրա պակասը կարելի է լրացնել մասուրի եւ չորացրած կանաչիի միջոցով։ Խիստ օգտակար սննդամթերք է ծլեցրած ցորենը։ Այն պետք է պատրաստել այսպես։ Նախ` հարկավոր է մաքրել, լվանալ եւ չորացնել խոնավ սրբիչով։ 3-4 շերտով փռել ափսեի մեջ (ապակյա
«Այն, ինչ ասել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, քաղաքական ենթատեքստ չկա». Գառնիկ Իսագուլյան
Գառնիկ Իսագուլյանը համոզվել է՝ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Նա հորդորեց կուսակցություններին ձեռնպահ մնան տարբեր որակումներ տալուց, որովհետեւ ԱԱԾ-ն հայտարարել է՝ անհերքելի փաստեր գոյություն ունեն: Իսագուլյանը նշեց, որ տվյալ տեսակի զենիթա-հրթիռային համակարգը՝ Իգլան հիմնականում նախատեսված է 3-5 կմ բարձրությամբ թռչող օբյեկտների ոչնչացման համար:
Մարզպետները կկրթվեն Ամերիկյան համալսարանում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ անդրադառնալով համայնքների ղեկավարների ու մարզպետների կրթմանն, ասաց, որ գերմանական կառավարության հետ իրականցվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել: Վարչապետի խոսքերով՝ «Ամերիկյան համալսարանի հետ արդեն կարծեմ կնքել ենք պայմանագիր, որ բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ»: Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ալիկ Սարգսյան. «Իրադրության փոփոխություն է եղել, կողմերը հաշտվել են, եւ այդ պատճառով ընթացք չի տրվել». «Ժողովուրդ»
Միգուցե կրքերը մի քիչ բորբոքված են, ավելի լարված։ Ինչեւէ, ընտրական պրոցեսները նույնպես նպաստում են դրան։
Վարչապետը դժգոհ է Սեւան ազգային պարկի տնօրենից
Կարեն Կարապետյանն ասաց, որ ազգային պարկի տնօրենը եթե չի կարողանում աշխատանքը կատարել, ուրեմն նոր տնօրեն է պետք:
Վարդան Այվազյանը Ծառուկյանի 15 կետերի շուրջ վերապահումներ ունի (Տեսանյութ)
«Ցանկացած ծախսին համարժեք պետք է լինի եկամտի հստակ ձեւավորված աղբյուր»,-ասում է Վարդան Այվազյանը
Ինչու են քաղաքական ուժերը խուսափում անվտանգության հիմնախնդիրների շուրջ առավել խորքային եւ հստակ քննարկումներից. «Ժողովուրդ»
Ասֆալտի, բերքի մթերման, ներդրումների կամ ավանդների վերադարձի վերաբերյալ խոստումներից առաջ, թվում էր, սահմանին լարված իրավիճակ ունեցող երկրում ընտրություններին մասնակցող ուժերը պիտի որ հանրությանը ներկայանային նախ եւ առաջ մեր բոլորի գլխին դամոկլյան սրի նման կախված անվտանգության սպառնալիքների չեզոքացման իրենց ծրագրերով։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ միայն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ներկայացրել
Խոսրով Հարությունյանը`Տեր-Պետրոսյանին. Ստորագրելով մադրիդյան սկզբունքները՝ կարող ենք տանուլ տալ
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մոտեցումները ԼՂՀ հարցում տարբեր են իշխանության մոտեցումներից
Այս պահին զիջումները եւ կողմերում առկա տրամադրությունները ոչ մի կերպ չեն համընկնում. «Հայկական ժամանակ»
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի կարծիքով, այս պահին, եթե հայկական կողմը գնա կտրուկ զիջումների, սա նախ կունենա Բաքվի համար քարոզչական արդյունք ապրիլյան պատերազմական գործողություններից հետո։ «Մյուս կողմից, Ռուսաստանն, իհարկե, կցանկանար խնդիրը տեսնել կարգավորված, իսկ տարածաշրջանը՝ կայուն, սակայն այս պահին դա գրեթե անհնար է։ Ստիպել կողմերին՝ լուծել խնդիրը, դա կարող է ուղղել նրանց նոր արկածախնդրության ռազմաճակատում։
Ուկրաինայում այրվում է զինամթերքի երկրի խոշորագույն պահեստը (Տեսանյութ)
Ուկրաինայի Խարկովի մարզում մարտի 22-ի լույս 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում: Ուկրաինայի զինվորական գլխավոր դատախազ Անատոլի Մատիոսին հայտարարել է, որ պայթյունները տեղի են ունեցել դիվերսիայի հետևանքով: Նրա խոսքով՝ հրդեհը միաժամանակ սկսվել է մի քանի վայրում: Հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 15 հազար մարդ: Հրկիզվող պահեստներից 40 կմ
Դեմ առ դեմ. Կարեն Քոչարյան-Հայկ Կիրակոսյան
Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը՝ «Քարոզարշավի տեսանելի եւ անտեսանելի կողմերը» թեմայով: Հաղորդման հյուրերն են` քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը: Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը:
Ոտքերի երակների հանգուցային լայնացման բուժում
Ժողովրդական բժշկությունը ոտքերի երակների հանգուցային լայնացման բուժման համար առաջարկում է բազում դեղատոմսեր: Դրանցից առավել հաճախ օգտագործվող բաղադրատոմսերից են. 1. Կարտոֆիլն աղալ կամ քերիչով անցկացնել, պատրաստել խյուս: Մառլյայի վրա 1 սանտիմետր հաստությամբ լցնել խյուսը եւ դնել ոտքի վրա 4-5 ժամ, որից հետո փոխել եւս մեկ անգամ: Այս կերպ վարվել 3 օրը մեկ անգամ: 2. Լավ հասած
Ըստ հաղորդման` քննիչն ապացույց է կեղծել առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ: Այսպես, ըստ քրեական գործով ձեռք բերված նյութերի` մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում գործով տուժող Արամ Ա.-ն Էրեբունի և Նուբարաշեն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մարտի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.40C (2008 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.30C (1969 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կներգրավվեն
Մարտի 22-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացած Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ ներդրումային համաժողովի շրջանակներում Հիդրո Կորպորացիա ընկերությունների խմբի և Estekshaf Investment Company միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման Փոխըմբռնման հուշագիր: Հիդրոկորպորացիայի հիմնադիր Գրիգոր Առաքելյանի դիտարկմամբ սույն Հուշագիրը հիմք է հանդիսանալու առաջիկայում կողմերի միջև կնքվող համագործակցության պայմանագրի համար: «Բանակցում ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում


















































