Օրվա լրահոսը

Քննարկվել է Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար: ՊԵԿ նախագահը նշել է, որ հայ-իրանական սահմանին օրեցօր աճող առևտրային հոսքերի

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ հանձնակատար Բրյուններին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։ Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման

Լոս Անջելեսում ցույցերի ու բախումների ֆոնին խորանում են հակասությունները Կալիֆորնիա նահանգի ու դաշնային իշխանության միջև

ԱՄՆ նախագահը կարգադրել է Ազգային գվարդիայի ևս 2 հազար զինվոր ուղարկել Լոս Անջելես՝ նրանց թիվը հասցնելով 4 հազարի: Կարգուկանոն հաստատելու համար Դոնալդ Թրամփն ուղարկել է նաև ծովային հետևակի 700 զինվոր

«Նիկոլ Փաշինյանի դեմ լրացուցիչ կոմպրոմատների կարիք կա՞․ էս յոթ տարիներին նայեք»․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը Վեհափառի և եկեղեցու դեմ կատարվողը համարում է խայտառակություն․ «Մենք այդ հարցում կհետևենք Վեհափառի հորդորներին, նրա դիրքորոշմանը։ Ես կարծում եմ, որ որպես առիթ՝ երևի Շվեյցարիայում Վեհափառ հայրապետի ելույթն էր, բայց ամբողջովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ»։

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Էստոնիայի ԱԳ նախարարության զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի տեղեկատվական

Դեսպան Թըրների հետ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի անդամները գոհունակություն են հայտնել հայ ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ Կանադայի սկզբունքային դիրքորոշումների առնչությամբ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանը և Արսեն Համբարձումյանն հունիսի 10-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրձանային քաղաքական զարգացումներին։ ՀՅԴ Բյուրոյի անդամները գոհունակություն են հայտնել հայ ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ ՀՌՀ-ն իր առջեւ դրված խնդիրները կատարել է: Այդուհանդերձ, նա փոխանցել է մտահոգություն, որ հանձնաժողովը շարունակում է կարգավորել տեսալսողական հարթակների փոքր հատվածը

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Նախնական քննարկումներ հունիսի 10-ին տեղի են ունեցել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է իր ղեկավարած գրասենյակի 2024 թվականի բյուջեի կատարողականը:

Ինչո՞ւ է ԶՊՄԿ-ն դատական հայց ներկայացրել նախկին աշխատակիցների դեմ

Այս խումբը նաև հոգեբանական ճնշում է գործադրել իրենց հետ չհամաձայնող աշխատակիցների նկատմամբ։ Այն աստիճանի, որ ընկերությունը ստիպված էր այդ օրերին թեժ գիծ բացել նման բողոքների համար։

Խնդիր է դրված քանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իբրև համակարգ, որպես ամենամեծ հայկական լոբբիստական կառույց. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի ծրագրով Հայաստանը պետք է վերածվի Արևմտյան Ադրբեջանի, իսկ Արևմտյան Ադրբեջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի կարող իր այսօրվա ինստիտուցիոնալ տեսքով գոյության իրավունք ունենալ։

Եկեղեցու դեմ տարվող քարոզչությունն ինքնանպատակ չէ, այն միտում ունի խարխլելու հայ հավաքականության ոգին. «Էջմիածին» դաշինքի հայտարարությունը

Վերջին օրերին իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող քարոզչությունն ինքնանպատակ չէ։ Հաստատապես պնդում ենք, որ այն իրականացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամական ուժերի ուղորդմամբ, և միտում ունի խարխլելու հայ հավաքականության ոգին։ Հայոց ինքնության և գոյության մեջ իր անգնահատելի դերը և 1700-ամյա պատմություն ունեցող ՀԱԵ-ի հիմքերը խարխլելուց հետո է հնարավոր վերջնականապես կոտրել հայ ժողովրդի

ՍԱՏՄ-ն տվել է խախտումներով պաղպաղակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կարգադրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է!!! ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու,

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հիմնանորոգման ծրագրում առաջիկայում կընդգրկվի Երանոսի բուժամբուլատորիան. Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Պատրիկ Կուրտոյին

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող առողջապահական ծրագրերը դիտարկելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերի փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին: Այցի առաջին կանգառը Մարտունի համայնքի Ծովինար գյուղում էր, որտեղ 2024 թվականի ընթացքում իրականացվել

Եկել է պահը, որ տեղեկացնեմ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։

Գյումրու երբեմնի գեղեցիկ շատրվանները՝ ժանգի, աղբի ու անտարբերության մեջ

Երկրաշարժից հետո լքված այս շատրվաններից այսօր միայն ժանգոտած, կիսաքանդ կառուցվածքն է մնացել։ Հանրային հանգստի երբեմնի վայրերը հիմա զբաղեցված են տնակներով ու կուտակված աղբով։ Տարածքների բարեկարգումը մեծ ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ է պահանջում։ Արդյոք երբևէ հնարավոր կլինի այդ ծրագրերը իրականացնել՝ հստակ պատասխան չկա։

Քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Անդրադարձ է կատարվել նաև շահութահարկի, եկամտային հարկի, հայտարարագրման, գույքային հարկերի համակարգերին վերաբերող թեմաների

Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ զոհերի թվում է նաև ենթադրյալ հանցագործը:

Ավետիք Իսահակյանը թերևս միակն էր, որ թատրոն էր գալիս, երբեմն առանց հրավերի և ինչպես ինքն էր ասում` կարոտում էր իր բարեկամներին

 «Ուրախ ժանրի այս թատրոնը ծնվեց Հայրենական Մեծ պատերազմի ահեղ օրերին, որպեսզի «ծիծաղի զենքով էլ պայքարենք անարգ թշնամու դեմ»: Իսահակյանի այս խոսքը շոյել ու ոգևորել էր բոլորին:

«Թվերը, որոնք գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն». Ժաննա Անդրեասյան

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ թերակատարման պատճառը հիմնականում պայմանավորված է հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման, բարելավման ծրագրի՝ նախատեսվածից ցածր կատարողականով:

Իրանը վճռական գործողություններով խափանեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ կանխելով իր և Ռուսաստանի շրջափակումը. Ալի Աքբար Վելայաթի

Sputnik Արմենիա. Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ կանխելով իր և Ռուսաստանի շրջափակումը. Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին մի շարք նշանակալի հայտարարություններ է արել։ ««Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով որոշ երկրներ փորձեցին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով, որը կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի

Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում իրականացվող գիտահետազոտական նախաձեռնությունները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների գծով տարածաշրջանային նախագահ Ֆրեդերիկ Դե Վիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գիտահետազոտական նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց նշանակությունը

Մհեր Գրիգորյանը և Ռուսլան Դավիդովը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ: ՀՀ կառավարություն

«ՀայաՔվեն» Մայր Աթոռի տարածքում հերթապահություն է սկսել

«ՀայաՔվեն» Մայր Աթոռի տարածքում հերթապահություն է սկսել` պաշտպանելու Վեհարանը սրբապիղծների ոտնձգություններից:

«Չի կարող նման բան լինել, մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է»․ Ժաննա Անդրեասյանը՝ ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին

«Մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաեւ ամրապնդելու է հայերենի՝ որպես պետական լեզվի կարգավիճակը»,- ասաց նախարարը։

«Այդ հարցն ուղղեք վարչապետին»․ Ժաննա Անդրեասյանն այն մասին, թե ինչո՞ւ է հիմա առաջացել անհրաժեշտություն՝ ստուգելու կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ

Դիտարկմանը, որ Եկեղեցու դեմ իրականացվող արշավն ուղղի կապ ունի Ադրբեջանից Հայ առաքելական եկեղեցու դեմ հնչող հայտարարությունների հետ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Ես բազմիցս ասել եմ՝ անհեթեթություններ չեմ մեկնաբանում, մենք ինքնիշխան պետություն ենք, մեր օրակարգերը ձեւավորում ենք մենք»։

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

Կաթողիկոսը պահանջել էր վարչապետի հրաժարականը՝ 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմի կործանարար վատ կառավարումից հետո։ Երկրորդ, նա փորձում է շեղել հանրության ուշադրությունն իր կառավարության բազմաթիվ թերություններից։

«Հայկական հարց» հաղորդումը Հանրային ռադիոյում փակվել է. աչքի էր ընկնում «անհարկի պաթոսով»․ Արմեն Քոլոյան

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը սրտնեղեց եւ նման մոտեցումն իրենց նկատմամբ անարգանք որակեց․ «Ընդամենը 2 պատգամավոր է ներկա։ Ցավում եմ, որ ֆիննախի մեր գործընկերները եւս ներկա չեն այստեղ․ չգիտեմ՝ կանոնակարգով ինչպես է նախատեսված։ Բայց, ըստ էության, մենք հիմա այստեղ ավելի շատ ենք, քան ԱԺ ներկայացուցիչները։ Հատկապես ցավալի է, որ մենք անընդհատ լսում ենք ԱԺ նիստերի ընթացքում տարբեր մեղադրանքներ, հերյուրանքներ, ստեր՝ Հանրայինի մասին, բայց երբ մենք գալիս ենք ԱԺ, ոչ մեկը մեզ հարց չունի տալու։ Ես չգիտեմ՝ սա ի՞նչ է նշանակում, բայց ինձ համար առնվազն տարօրինակ է»։

«Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին «վերականգնումից» հետո. Ադրբեջանում պետական մակարդակով մշակութային ցեղասպանության վառ ապացույցներից մեկը»

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին «վերականգնումից» հետո։ Այս լուսանկարը Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության վառ ապացույցներից մեկն է։ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն      

Ֆրանսերենի ժամանակակից դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։ Մաստարայի միջնակարգ դպրոցի ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ համատեղ։ Վերանորոգված դասասենյակը աշակերտներին հնարավորություն կտա լեզվական խոչընդոտները հաղթահարել ժամանակակից պայմաններով հագեցած դասասենյակում։ «Ուրախ ենք, որ այսօր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031