Օրվա լրահոսը
Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած երաժիշտների անունները
Երեկ ուշ երեկոյան հայտնի են դարձել Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ փուլ են անցել հետևյալ 6 դիրիժորները՝ Ջեյհաք Չոյ (Հարավային Կորեա), Օտիս Քինթա Էնոքիդո-Լայնհեմ (Մեծ Բրիտանիա), Քյունտե Պակ (Հարավային Կորեա), Լեոնարդ Վայս (Ավստրալիա), Շուն Օի (Ճապոնիա), Ֆերնանդո Գաջինի (Արգենտինա)։ Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 10-ին և 11-ին
«Բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, շոուն շարունակում են»․ Կյուրեղյանը՝ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի գործի մասին
Հարցին, թե Սեյրան Օհանյանը դղյակ ունի՞, Կյուրեղյանը պատասխանեց․ «Ես ոչ տեսել եմ, ոչ եղել եմ, ոչ գիտեմ, գնացեք իրենց հարցրեք»։
Վերականգնվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան կառուցելու պատրվակով իրականացրել
Մինչ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը ադրբեջանական կողմի հետ զուգահեռ հարձակվում է հայ առաքելական եկեղեցու վրա, Ադրբեջանը և Թուրքիան զորավարժությունններ են սկսել Նախիջևանում. Վարուժան Գեղամյան
Այ սրա դեմ պիտի պայքարեր Հայաստանի ազգային ղեկավարը և սա է միակ ազգային օրակարգը:
«Մտահոգ եք՝ շինջոկատներ ձեւավորեք, գնացեք, օգնեք»․ Ժաննա Անդրեասյանը՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի նկատմամբ թերահավատներին
Արմենուհի Կյուրեղյանը տարակուսեց․ «Այն բանախոսները, որոնք իրականացնում են շարժումը, նրանց ֆեյսբուքյան բառապաշարը կարդալուց հետո, ինձ թույլ չեմ տա դրան մաս կազմել»։ Ժաննա Անդրեասյանն էլ ասաց՝ միանգամայն հաշտ է իշխանական զույգի կողմից վարվող կրթական շարժման հետ եւ լիցենզավորման խնդիր չի տեսնում։
ՀՀ նախագահը և Աստրիդ Շումեյքերը քննարկել են Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ
Մի մտեք կաթողիկոսի «մատի» ու «մատանու» արանքը: Կաթողիկոսի դեմ արշավը, հիմնավոր, թե ոչ, արշավ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Պարգև Օհանյան
Նախկին դատավոր Պարգև Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը և պաշտոնից հետ կանչելը մեծ վնաս տվեց ՀԱՊԿ անդամ երկրների ընտանիքում մեր դիրքին, հեղինակությանն ու բարի համբավին. շահառուները մեր թշնամիները… հետևանքը` փաստացի հարձակում ՀԱՊԿ անդամ պետության դեմ, սադրանք ՀԱՊԿ դեմ… Թշնամու սարսափ, գեներալ Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդումով և կալանավորումով «գլխատվեց» երկրապահ կամավորականների
«Փաշինյանը պատրաստվում է հակապետական գործ անել եւ փորձում է Եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի Եկեղեցին չդառնա իր այդ գործողությունների խոչընդոտ»․ Հակոբ Ասլանյան
«Վարչապետ ես, ինչ ես, չգիտեմ՝ էլ ո՞նց բացատրեմ դա՝ վարչապետն իրավունք չունի մտնելու հոգեւոր դաշտ»,- ասաց պատգամավորը։
Ծաղկաձորում խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք։ Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում է խաղադրույքներ և
«Մենք չենք մտել որեւէ մեկի անկողին, վարչապետի բառապաշարը շատ-շատ մեղմ է, հոգեւորականներն ինչ բառ ասես, օգտագործում են»․ ՔՊ-ական պատգամավոր
Հարցին, թե հնարավո՞ր է վեհափառին ուժով դուրս հանեն վեհարանից, ՔՊ-ականը պատասխանեց․ «Իհարկե, ոչ, վեհարանում աղոթում են, վեհարանում ուժ չեն կիրառում»։
Դեսպան Մակունցը, շնորհավորելով Սերգեյ Էդիլյանին, հույս հայտնեց, որ պատվո հյուպատոսության բացումը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն
Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա գտնվեց Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում էին Օհայոյի նահանգային և Քլիվլենդի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, օտարերկրյա պատվո հյուպատոսներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում դեսպան Լիլիթ Մակունցը, շնորհավորելով ՀՀ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանին, հույս
Զարեհ Սինանյան. շատ մարդիկ գալիս են՝ սիրահարված Հայաստանին, բայց չեն մնում, քանի որ կրթության որակը բավարար չի, անվտանգային մարտահրավերներ կան
«Մենք ասֆալտ չենք փռում, կարտոշկա չենք ցանում ու չենք կարող ցենտներներով կարտոշկա հավաքել, մեր աշխատանքը մարդու հետ է։ Մենք ներդրվել ենք սփյուռքի մեջ եւ այդ ներդրումը պետք է լինի երկարատեւ կտրվածքում»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։ Վերջինս կոնկրետ արդյունքներ էր ցանկանում լսել սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կատարած մասով, քանի որ ծրագրային բյուջետավորում ունենք եւ կոնկրետ ծրագրերի մասով արդյունքներից պետք է խոսել։
Առկա են մտահոգություններ, որ կա ծրագիր Հայաստանում ներքին անկայունությունը հասցնելու մի հանգրվանի, որին կարող է հետևել արտաքին ինտերվենցիան. Հայաքվե
Ավելին՝ առկա են լուրջ մտահոգություններ, որ կա ծրագիր Հայաստանում ներքին անկայունությունը հասցնելու մի հանգրվանի, որին կարող է հետևել արտաքին ինտերվենցիան։
Միրզոյանը ՀՀ անունից ստորագրել է ազգային իրավազորության սահմաններից դուրս ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագիրը
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։ Նույն օրը
Եկեղեցին պատասխանատու է Աստծու առաջ, ոչ՝ կառավարության. Հակոբ Հակոբյան
Բայց Եկեղեցին չի վերացվում կարգադրությամբ, քանզի Եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում Աստվածաշնչից մեջբերումներ անող մարդը, կարծես մոռացել է այն կարևոր պատգամը, որն ասում է. «Ով սուր է բարձրացնում եկեղեցու դեմ, նա ընկնում է հենց այդ սրից»։
Ադրբեջանական մամուլը Փաշինյանի գրած տեքստերը դրոշակ սարքած շեշտում է, որ Վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը, ու կաթողիկոս ընտրվելու ժամանակ էլ դեռ «մութ» կողմեր կային. «Հրապարակ»
Բաքվից եկած հրահանգներով առաջնորդվող Փաշինյանի թեզերը չեն կարող հրճվանք չառաջացնել Ադրբեջանում, որի համար միակ խոչընդոտը հազարամյակների պատմություն ունեցող Հայ առաքելական եկեղեցին է
Ադրբեջանում կոռուպցիայի հետ կապված, Փաշազադեի անունն ավելի շատ է հոլովվել, քան Իլհամ Ալիևինը և նրա ընտանիքինը. Արտյոմ Տոնոյան
Ազգությամբ թալիշ է: Բայց Փաշազադեին չեն սիրում ու չեն ընդունում նաև թալիշները, որովհետև վերջինս իր եղբոր՝ Ջավանշիր Փաշազադեի հետ, հանուն պաշտոնի, փողի և ունեցվածքի, ուրացել է իր ազգությունը և դադարել է իրեն համարել թալիշ։ Ավելին, թե′ Ալլահշուքյուրը, թե′ նրա եղբայր Ջավանշիրը Ադրբեջանի թյուրք ազգայնական էլիտայի հետ մասնակցել են Թալիշական Ազգային Շարժման առաջնորդների և ակտիվ դեմքերի հետապնդումներին, նաև ցուցմունքներ են տվել թալիշ ժողովրդի իրավունքների համար պայքարող մարդկանց դեմ։
«Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կին պատգամավորները վիճեցին․ կառավարությունը չի կարողանում ապահովել 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու խոստումը
Վահե Հովհաննիսյանի եւ Լիլիթ Գալստյանի «փոխհրաձգությանը» միջամտեց նիստը վարող Ծովինար Վարդանյանը։ «Տիկին Գալստյան, բանականության շեմը եթե հաղթահարել ենք, պետք է տեսնենք, որ շինարարությունը վազքի մրցույթ չէ, որ ամեն քայլի տոկոս ցույց տա։ Բանականության շեմը եթե հաղթահարել եք, պետք է պատկառանքի շեմը հաղթահարել եւ տեսնել, որ այսքան ժամանակ, որ ոլորտը ՀՅԴ-ի ձեռքում էր, ի՞նչ է արել ՀՅԴ-ն»,- Լիլիթ Գալստյանին նախատեց նա։
Եվ հենց այդ պատճառով է, որ նիկոլական ռեժիմը փորձում է թուլացնել Եկեղեցին՝ ներսից. Շիրազ Խաչատրյան
Այս պահին Հայաստանում միակ ու ամենակայուն համակարգը, որն ունակ է դիմադրելու Փաշինյանի դիկտատորական որոշումներին և կանգնելու Հայաստանի աստիճանական ադրբեջանացման գործընթացի ճանապարհին, Հայ Առաքելական Եկեղեցին է։ Սա այն կառույցն է, որն ունի իրական դիմադրողականություն և ազգային ինքնության պահպանման ներուժ։
Չարչյանը չի ազատազրկվի: 4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը. փաստաբան
Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ
«Կարո՞ղ է վերջում էդ համակարգող խումբը քեզ էլ Աստված կարգի, պրծնենք». արձագանքներ Նիկոլ Փաշինյանի գրառմանը
«Պարոն Փաշինյան, բա չիմացաք՝ բացի մեր Գարեգինից, Հայ Եկեղեցու պատմության մեջ ժառանգներ են ունեցել նաև Գրիգոր Լուսավորիչը, Ներսեսը և այլք։ Եկեք նրանցով նույնպես զբաղվեք, թե չէ մի տեսակ, ոնց որ խտրականություն եք դնում կաթողիկոսների մեջ»:
Մայր Աթոռի դեմ հարձակումները կանխելու քաղաքական մակարդակն իշխանափոխության իրականացումն է, միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է․ Տիգրան Աբրահամյան
Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի:
Նիկոլը ցանկանում է կաթողիկոս ընտրել՝ մոռանալով, որ Հայ առաքելական եկեղեցին համահայկական կառույց է, այլ ոչ թե` հայաստանյան. Կիմ Բալայան. «Հրապարակ»
Արդեն ժողովրդի համբերության բաժակը վաղուց լցվել է, պիտի մարդիկ փողոց դուրս գան եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն:
Արտաքին աշխարհում վաղուց արդեն աջակցություն չունի, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, «Խաղաղության օրակարգը» չի աշխատում, դրա համար նոր թեմաներ է փնտրում եղած աջակցությունը պահելու համար. Վիգեն Հակոբյան. «Փաստ»
«2018 թվականից սկսած՝ իշխանությունը վերցնելուց հետո զուգահեռաբար սկսեցին հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա։ Այդ ժամանակ արդեն նշմարվեց, որ նոր իշխանության ռազմավարության մեջ, որպես թիրախ, մտնում է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Բազմիցս տեսել ենք, թե իշխանություն-Եկեղեցի հարաբերություններն ինչ մակարդակի վրա են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք իշխանությունների՝ օրեր շարունակ տևած և
«Ո՛չ եկեղեցին պետք է խառնվի պետության գործերին, ո՛չ էլ պետությունը՝ եկեղեցու գործերին». Ռուբեն Բաբայան. «Հրապարակ»
Կուսակրոնությունն այլասերվածություն է: Մեզ Աստված ստեղծել է այսպիսին` տարատեսակ ցանկություններով, երբ ֆիզիկական ցանկությունների վրա ձեւական արգելք է դրվում, դա բերում է նրան, որ հոգեւորականները սկսում են իրենց մարդկային ցանկություններն արտահայտել թաքուն, իսկ ես այդտեղ որեւիցե վատ բան չեմ տեսնում, եկեղեցականների 99 տոկոսն ապրում է ակտիվ կյանքով, եւ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Դա ցույց է տալիս, որ մարդը շատ ավելի ուժեղ է, քան արհեստածին, դոգմատիկ երեւույթները:
Լեզուն հանրային մտածողություն է ձեւավորում
Վերջերս իմ գործընկեր Ազա Բաբայանը վարչապետին բնութագրել է որպես «խուլիգան»: ՔՊ-ական շեֆերից մեկը դժգոհեց, «ֆեյքերի ֆաբրիկան», ինչպես որ դա սովորաբար լինում է, տակը մի քանի տասնյակ հայհոյանք գրեց լրագրողի հասցեին: Իսկ ես ամենայն անկեղծությամբ միանում եմ Ազայի տված բնութագրին, եւ նույն ֆաբրիկայի «դատն» ինձ բացարձակապես չի հուզում: Ի դեպ, հիմա մտածող մարդկանցից որոշակի «ամրություն» է
Նիկոլ Փաշինյանը համակարգող խումբ է ստեղծում, որի նպատակը Վեհարանը «ազատելը» եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելն է
Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։
Հասարակության մեջ ատելության ու թշնամանքի ներարկումը փաստացի Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքն է, ու որքան մոտենան ընտրությունները, այսքան դոզան մեծացնելու է. «Փաստ»
Փաշինյանի քարոզչությունն Արցախի հայերին դեմոնացրեց, արցախցիներին սկսեցին նկարագրել որպես մարդկային հատկանիշներից զուրկ հրեշների, «պարզվեց»՝ բոլոր քպականները Արցախում մի բաժակ ջուր էին ուզել, իսկ նրանց այդ ջուրը ոչ ոք չէր տվել, ու թե ինչպես նրանք ծարավից չէին ջրազրկվել, անհայտ է: Փոխարենը հայտնի է, որ հենց ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեցին հոշոտման:
Քաղաքական ամենավերջին բոմժերն անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին ինչ ասես ասել են։ Եվ ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը. լռություն, արժանապատիվ լռություն. Նիկոլ Փաշինյան
Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ Տեր-Պետրոսյանի` 2008-ի տրիումֆի ֆենոմենը, այլոց շարքում պետք է ուշադրություն դարձնեն նաեւ խնդրի այս կողմի վրա. հանրությունը գնահատեց նաեւ Տեր-Պետրոսյանի հանդուրժողականությունը իր հասցեին հնչող հիշոցների նկատմամբ եւ դրանց հումորով վերաբերվելու ընդունակությունը
«Ճակատագրական այս պահին մեր պետականության կարևոր խարիսխ հանդիսացող Եկեղեցու դեմ հարձակումը կարող է խարխլել ոչ միայն Եկեղեցու հիմքերը, այլև գոյությունն իսկ վտանգել մեր երկրի»
Եթե մենք չենք կանգնում մեր Եկեղեցու կողքին, չենք աջակցում նրա առաքելությանը, այլևս անկարելի է ակնկալել, թե Արցախի՝ ի սպառ վտանգված ժառանգությունը պաշտպանելու խնդիրները կհուզեն ուրիշներին։


















































