Օրվա լրահոսը
«Թվերը, որոնք գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն». Ժաննա Անդրեասյան
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ թերակատարման պատճառը հիմնականում պայմանավորված է հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման, բարելավման ծրագրի՝ նախատեսվածից ցածր կատարողականով:
Իրանը վճռական գործողություններով խափանեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ կանխելով իր և Ռուսաստանի շրջափակումը. Ալի Աքբար Վելայաթի
Sputnik Արմենիա. Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ կանխելով իր և Ռուսաստանի շրջափակումը. Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին մի շարք նշանակալի հայտարարություններ է արել։ ««Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով որոշ երկրներ փորձեցին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով, որը կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի
Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում իրականացվող գիտահետազոտական նախաձեռնությունները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների գծով տարածաշրջանային նախագահ Ֆրեդերիկ Դե Վիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գիտահետազոտական նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց նշանակությունը
Մհեր Գրիգորյանը և Ռուսլան Դավիդովը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ: ՀՀ կառավարություն
«ՀայաՔվեն» Մայր Աթոռի տարածքում հերթապահություն է սկսել
«ՀայաՔվեն» Մայր Աթոռի տարածքում հերթապահություն է սկսել` պաշտպանելու Վեհարանը սրբապիղծների ոտնձգություններից:
«Չի կարող նման բան լինել, մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է»․ Ժաննա Անդրեասյանը՝ ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին
«Մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաեւ ամրապնդելու է հայերենի՝ որպես պետական լեզվի կարգավիճակը»,- ասաց նախարարը։
Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
«Այդ հարցն ուղղեք վարչապետին»․ Ժաննա Անդրեասյանն այն մասին, թե ինչո՞ւ է հիմա առաջացել անհրաժեշտություն՝ ստուգելու կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ
Դիտարկմանը, որ Եկեղեցու դեմ իրականացվող արշավն ուղղի կապ ունի Ադրբեջանից Հայ առաքելական եկեղեցու դեմ հնչող հայտարարությունների հետ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Ես բազմիցս ասել եմ՝ անհեթեթություններ չեմ մեկնաբանում, մենք ինքնիշխան պետություն ենք, մեր օրակարգերը ձեւավորում ենք մենք»։
Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան
Կաթողիկոսը պահանջել էր վարչապետի հրաժարականը՝ 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմի կործանարար վատ կառավարումից հետո։ Երկրորդ, նա փորձում է շեղել հանրության ուշադրությունն իր կառավարության բազմաթիվ թերություններից։
«Հայկական հարց» հաղորդումը Հանրային ռադիոյում փակվել է. աչքի էր ընկնում «անհարկի պաթոսով»․ Արմեն Քոլոյան
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը սրտնեղեց եւ նման մոտեցումն իրենց նկատմամբ անարգանք որակեց․ «Ընդամենը 2 պատգամավոր է ներկա։ Ցավում եմ, որ ֆիննախի մեր գործընկերները եւս ներկա չեն այստեղ․ չգիտեմ՝ կանոնակարգով ինչպես է նախատեսված։ Բայց, ըստ էության, մենք հիմա այստեղ ավելի շատ ենք, քան ԱԺ ներկայացուցիչները։ Հատկապես ցավալի է, որ մենք անընդհատ լսում ենք ԱԺ նիստերի ընթացքում տարբեր մեղադրանքներ, հերյուրանքներ, ստեր՝ Հանրայինի մասին, բայց երբ մենք գալիս ենք ԱԺ, ոչ մեկը մեզ հարց չունի տալու։ Ես չգիտեմ՝ սա ի՞նչ է նշանակում, բայց ինձ համար առնվազն տարօրինակ է»։
«Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին «վերականգնումից» հետո. Ադրբեջանում պետական մակարդակով մշակութային ցեղասպանության վառ ապացույցներից մեկը»
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին «վերականգնումից» հետո։ Այս լուսանկարը Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության վառ ապացույցներից մեկն է։ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն
Ֆրանսերենի ժամանակակից դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում։ Մաստարայի միջնակարգ դպրոցի ֆրանսերենի դասասենյակն ամբողջությամբ կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հետ համատեղ։ Վերանորոգված դասասենյակը աշակերտներին հնարավորություն կտա լեզվական խոչընդոտները հաղթահարել ժամանակակից պայմաններով հագեցած դասասենյակում։ «Ուրախ ենք, որ այսօր
Դիպվածը կստանա իրավական գնահատական. իմ ծառայողական մեքենայի վարորդը թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով. Անահիտ Ավանեսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան (քանի դեռ պետությունը ձև է տալիս, թե պայքարում է քարսիթերի և ամրագոտիների օգտոգործման համար)»: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է. «Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար. կիրակի օրը իմ
Որոշ գործերով ընտանեկան հաշտարարին դիմելը հուլիսի 1-ից պարտադիր է դառնում. Դավիթ Ղարիբյան
«Երբ նշում ենք ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը, խոսքը գնում է ընտանեկան որոշ գործերի մասին, որոնք կարող են իրականացվել հաշտարարության կարգով, դրանց թվում են, օրինակ, ամուսնալուծության, երեխայի տեսակցության կարգի, ալիմենտի հետ կապված գործերը: Մյուս կողմից, օրինակ, ծնողական իրավունքից զրկելը կամ նման այլ գործերը դուրս են մնում պարտադիր հաշտարարության շրջանակից, որպեսզի պետության մասնակցությամբ դատարանը հնարավորություն ունենա վերջնական վճիռ կայացնելու»,-ասաց Դավիթ Ղարիբյանը:
Թուրքական ամսագրի էթիկական խախտումների հարցը քննելու համար «Գեղարդ» հիմնադրամը դիմել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին
«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոքով է դիմել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին՝ «Akademik Tarih ve Düşünce Dergisi» (ISSN 2148-2292) ամսագրի էթիկական խախտումների հարցը քննելու համար։ Միջազգային գիտատեղեկատվական մի շարք շտեմարաններում՝ Current Index to Journals in Education (CIJE)-WorldCat, SCİENCE İNDEX RU, ERIH PLUS, The Open Ukrainian Citation Index (OUCI), Index Copernicus, EuroPub, Scientific Indexing Service, HINARI (United Nation’s Database, Korea
1.8 կգ թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այնուհետև,
«Նիկոլ Փաշինյանը շատ փոքր մարդ է՝ վեհափառին վեհարանից հանելու համար»․ Արմենուհի Կյուրեղյան
«Իր հետ ճշտեք, թե իր հավատքը որն է, ես խիստ կասկածում եմ, որ ինքը քրիստոնյա է։ Ինքն ազգադավ, պետականադավ, երկիրը դավաճանող մարդ է»։
ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։ Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի
Պատճառված վնասից 2025 թ.-ին վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 հզր ՀՀ դրամ,
Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոն՝ հետևելու միասնական քննությունների ընթացքին
Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Քիմիա» առարկայից միասնական քննությանը մասնակցել է 120 դիմորդ: Քննական
Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահը ընդգծել են Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների անհրաժեշտությունը
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն
Արծվիկ Մինասյան. Իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի՝ իշխանությունը կորցնելու վախերի մասին
Գլխավոր դատախազը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։
Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին. Վահե Հովհաննիսյան
N-համայնք. մուտքը՝ կամավոր Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին։ Իրականում այս օրերին Նիկոլն անում է այն, ինչը հականիկոլական լուրջ համակարգը պետք է արած լիներ չորս տարում՝ գնում է ինքնասահմանզատման, ինքնամեկուսացման։ Դա մենք պետք է արած լինեինք, և վաղուց։ Չհասկացանք, չարեցինք։ Հիմա Նիկոլը ձևավորում է N-համայնք։ Դա ո´չ
Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա
«Պետք չէ կոնտեքստից կտրել գոյություն չունեցող թեզերը և բառերի տեղերը փոխել՝ դրանց բոլորովին այլ նշանակություն տալով»,- նշել է դիվանագետը:
Ավանում միջադեպի ժամանակ գործադրել է հրազեն, ինչի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ՝ 76-ամյա մի կին
Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում
Եվրոպան պետք է հնարավոր բոլոր միջոցներով կանգնի Հայաստանի կողքին՝ կանխելու ադրբեջանական նոր հնարավոր ագրեսիան. ԵԽ պատգամավոր. «Արմենպրես»
Իրականում կա մի սպառնալիք, դա Ադրբեջանն է, իսկ զոհը՝ Հայաստանը։ Ես մտածում եմ բոլոր այն ղեկավարների մասին, որոնք այսօր գտնվում են Բաքվում, որոնց հանդեպ մենք կարող ենք ենթադրել, որ կիրառում են վատ վերաբերմունք, և որոնց կյանքի պաշտպանությունը գտնվում է ծայրահեղ անապահով վիճակում։ Այժմ դա իսկապես հրատապ է։ Ես հանդիպել եմ նրանցից մի քանիսի ընտանիքներին։ Օրինակ՝ ես մտածում եմ Ռուբեն Վարդանյանի մասին։ Նրանց ազատությանը հասնելն այժմ բացարձակ հրատապություն է։
Ինչո՞ւ եք հոգևորականների մասնավոր տեսակետները շուռ տալիս ու բերում Հայ Եկեղեցուն կպցնում
Ասում եք՝ Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, սակայն չեք ուզում ընդունել այն պարզ բացատրությունը, որ Եկեղեցին կամ հոգևորականները ինչքան էլ քաղաքական հայտարարություններ կատարեն՝ դրանք ոչ մի կերպ իշխանության հասնելու կամ պետական պաշտոններ ստանձնելու նպատակով չեն արվում, դրանց միակ նպատակը հասարակական համերաշխության ապահովումն է։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 10-ի ցերեկը ,12-15-ի երեկոյան և 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 10-ի ցերեկը, 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,
Ո՞ւմ ցուցումով է խախտվում օրենքը. Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու վերաբերյալ ՔԿ ներկայացված հաղորդումից անցել է 9 օր և պատասխան դեռ չեմ ստացել. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Հիշեցնեմ, որ Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02․06․2025 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հաղորդումը պետք է քննարկվի և համապատասխան արձանագրություն կազմվի ԱՆՀԱՊԱՂ։ Հաղորդումից անցել է 9 օր և որևէ պատասխան դեռ չեմ ստացել։ ՀՀ քննչական կոմիտեից ակնկալում եմ
Էդգար Ղազարյան. ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության ժամանակ ինձ հրաժարվել է ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության ժամանակ իմ հանդեպ խտրական վերաբերմունքով հրաժարվել է ընդունելության արժանացնել Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Հերիքնազ Տիգրանյանը։















































