Օրվա լրահոսը

«ՀՀ-ն միայն Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են ավիրել, դուք կապ չունե՞ք պարոնայք Օհանյան ու Օսկանյան»

Լեւոն Բարսեղյանի համոզմամբ, Օհանյանն ու Օսկանյանը «շատ քաղցր զրուցել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»

Աշոտ Մելիքյանը` մարդասպանի լուսանկարին մրցանակ տալու մասին

«Հավանաբար այդ ժյուրիում հավաքվել էին մարդիկ, որոնք այնքան էլ չէին դատապարտում կատարվածը»

Հարց Սեյրան Օհանյանին՝ «Իսկ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյա՞լ է»

Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մինչդեռ երբ իշխանություն էր քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալ չէր համարում

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին` ժամը 19:30-ի դրությամբ,  Գավառի, Մարտունու, Վանաձորի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Թալինի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց  լեռնանցքը: Գնդեվազ-Ջերմուկ և Սարավան-Զանգեր ճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 30-50մ: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն

Մագնուս Կարլսենը հրաժարվել է մասնակցել աշխարհի թիմային առաջնությանը

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը Նորվեգիայի հավաքականի կազմում չի մասնակցի հունիսի 17-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը: Նա գերադասել է «Grand Chess Tur»-ի՝ հունիսի 21-ին մեկնարկող փարիզյան փուլը: Այս առիթով Կարլսենի մենեջեր Էսպեն Մագդեստեյնն ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ սա Նորվեգիայի հավաքականի համար միակն շանսն էր, որը երկրորդ անգամ կարող է ընձեռվել շատ ուշ:

ՄԻՊ-ի ներկայացուցիչները կրկին այցելել են հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի պահման պայմանների եւ առողջության պահպանման իրավունքի շարունակական ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝  բժիշկը 2017 թվականի փետրվարի 13-ին եւս մեկ չհայտարարված այց են կատարել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկ: Տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Սարգսյանի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրա պահման

Հայ գեղասահորդներն աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Բուլղարիայում «Sophia Trophi» միջազգային մրցաշարում կարճ եւ կամավոր ծրագրերի արդյունքով մրցանակային երրորդ տեղն զբաղեցնելուց հետո մեկնելու է Ադլեր, որտեղ օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովի ղեկավարությամբ կնախապատրաստվի մարտ ամսին Ֆինլանդիայում մեկնարկող աշխարհի առաջնությանը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, որ Անաստասիա Գալուստյանը Մոսկվայում է եւ մինչեւ աշխարհի առաջնությունը Ամստերդամում հանդես

Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից մեկն արդեն իսկ հուսախաբ արեց ՀՀԿ-ին

Երեկ Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում էր գործող գյուղապետ Վարդիթեր Գասպարյանն ու անկուսակցական՝ 27-ամյա Հովհաննես Պողոսյանը, որին, ըստ տիկին Գասպարյանի, աջակցում է Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն՝ իր թիմակիցներով։ Վարդիթեր Գասպարյանը ՀՀԿ-ական է, նա մասնակցելու է ԱԺ ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու․ ընդգրկված է Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակում։ Նրան,

Հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով

Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին

Հայերն ու Վրաստանի անկախության տապալումը 1921 թվականին. (Տեսանյութ)

1920 թվականին, երբ Լենինյան Ռուսաստանը խորհրդայնացրեց Ադրբեջանն ու Հայաստանը,  Վրաստանը դեռևս անկախ էր, ինչը հանգիստ չէր տալիս Մոսկվային: Արդյունքում, 1921 թ. փետրվարի 25-ին Վրաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Ու թեև հայերը Վրաստանի խորհրդայնացման մեջ որևէ մեղավորություն չունեցան, այդուհանդերձ, պաշտոնական Մոսկվան իր ռազմական ագրեսիան պայմանավորեց հայերով: Այդպիսով՝ տասնամյակներով փչացնելով հայ-վրացական հարաբերությունները: Տեսանյութում պատմական ակնարկով փորձեցինք վերհիշել, թե

«Պատերազմը Ադրբեջանին պետք է բոլոր պարագաներում». քաղաքագետ

«Մեծանում է լարվածության աստիճանը». Հրանտ Մելիք Տեր-Շահնազարյան

Հաց բերողի մայրն ու եղբայրը լքել են գյուղը. «Ա+»

Հաց բերող Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն ու նրանց մայրը՝ Դոնարա Պետրոսյանը, լքել են Բյուրավան գյուղն ու այժմ թաքնված են։ Նրանք մտավախություն ունեն, որ տուն վերադառնալու պարագայում իրավապահները կձերբակալեն իրենց։ «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Դոնարան հաղորդեց հետևյալը. «Վախենում ենք հետ գնալ գյուղ, երեխիս կբռնեն կտանեն»։ Հաց բերողի ընտանիքի անդամները գյուղից հեռանալու որոշում են կայացրել այն

Հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ: Կարևորելով անձնական տվյալների, կորպորատիվ գաղտնիքների և ֆինանսական տեղեկատվության անվտանգությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ստացվող էլեկտրոնային նամակների նկատմամբ ցուցաբերել առողջ կասկածամտություն,

Ներդրում` ձեռքբերումներն ամրապնդելու համար

Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը`  «ԳԱՎԻ»-ին, նախատեսում է 2017 թվականին  Հայաստանում դրամաշնորհային ծրագրով վերակառուցել և  վերանորոգել պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստ, ինչպես նաև իրականացնել  անցումային աջակցության  ծրագիր` ներդնելով 60.000 հազար ԱՄՆ դոլար։ Վերակառուցված պահեստներում հնարավորություն կստեղծվի տեղադրելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն տրամադրված սառնարան-սենյակները, որոնք հագեցված են ջերմային ռեժիմի շարունակական մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով: ԳԱՎԻ-ին

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը. Փինք Արմենիա

2017թ. փետրվարի 11-ին Անի հյուրանոցում նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել Ռուսաստանի քաղաքացի 23-ամյա Զուրաբ Նեմսաձեն (մամուլում ազգանունը ներկայացված է Համազադեհ): Մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով դեպքին, նշել էին, որ Զուրաբի դեմ մի երիտասարդ ոստիկանություն բողոք էր ներկայացրել` իր նկատմամբ սեռական բռնության և այդ գործողության պոռնկագրական բնույթի նյութերը համացանցում տարածելու մեղադրանքով: Նաև նշված էր, որ այդ երիտասարդը

Ո՞ր զինատեսակներն է մտադիր ձեռք բերել Ադրբեջանը (Տեսանյութ)

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը հետաքրքրված է հրթիռներով եւ այդ հարցով բանակցում է երկու երկրի հետ

Նախարարի մոտ կայացել է քննարկում՝ մարզաձևերի մասսայականացման նպատակով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ կայացել է քննարկում՝ հեծանվային սպորտի, նետաձգության և առագաստանավային սպորտի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարը նշված մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ այսօրվա քննարկումը մեծամասամբ վերաբերում է մարզաձևերի մասսայականացման և տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացմանը: «Սպորտի բարձրագույն նվաճումները ձեր ամենօրյա աշխատանքն են, հիմա անհրաժեշտ է մտածել նաև

Նախարարն ընդունել է «Էրազմուս+»-ի փորձագիտական խմբին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի և «Էրազմուս+» ծրագրի  բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ: Ողջունելով  ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է  ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները: ԿԳ նախարարը, կարևորելով «Էրազմուս

Վրաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և համագործակցության վրա, և այժմ խնդիր է դրված խորացնել և ամրապնդել այդ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վրաստանի իր գործընկեր Միխեիլ Ջանիլիձեի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: «Վրաստանն այս տարի նախագահում է ՎՈՒԱՄ-ում, և մենք այսօր բանակցությունների ընթացքում քննարկել են այդ տարածաշրջանային

«Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի Դաշինքը նախնադարյան, ասիական վատ տեսակի նախաձեռնություն է». Պարույր Հայրիկյան

«Նրանք հիվանդ մարդիկ են». Հայրիկյանը՝ Օսկանյանի, Սեյրան Օհանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Նրանք գալիս են իշխանությանը հեռացնելու. կնքվեց «Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինք (Տեսանյութ)

Այսօր Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրեցին «Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքի հուշագիրը: Ստորագրումից առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են, ուստի` անթույլատրելի է չմասնակցել այդ պայքարին: Երկրում առկա խնդիրների համար Արմեն Մարտիրոսյանը մեղադրեց գործող իշխանությանը. «Նրանց նպատակը հանրային հարստության անօրինական բաշխումն է: Հերիք է: Ուստի` առաջին հերթին անհրաժեշտություն

Անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը պարզեցվել է

ՊԵԿ-ը ներդրել է մաքսային մուտքի անդորրագրի էլեկտրոնային համակարգ Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով փետրվարի 13-ից գործարկել է մաքսային մուտքի անդորրագրի համակարգը: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակներում ներդրված համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը հաշվառելու և անհրաժեշտության դեպքում առաջացած պարտավորությունները վճարելու համար նախկինում կիրառվող ապրանքի

«Ի՞նչ ստացավ Ադրբեջանն ապրիլին՝ կարտոֆիլի 2 դաշտ». Իսկանդարյան (Տեսանյութ)

Ադրբեջանը կրակում է, որովհետեւ այլ տարբերակներ չունի

Հարո Ստեփանյան-ֆեստը կներառի երկու սիմֆոնիկ և երեք կամերային համերգներ

  Փետրվարի 13-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անցկացվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Երաժշտական տոնը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին և կրում է նրա անունը։ Այս տարի այն նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և կրելու է «Հարո Ստեփանյան-ֆեստ» անվանումը։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Սեյրան Օհանյանը`Սամվել Բաբայանի`իր վրա ազդեցության մասին

ՊՆ նախկին նախարարը դեմ է, որ բանակը խառնվի քաղաքական խնդիրներին

Իջեւանի ավագ դպրոցում այդպես էլ չկարողացան տնօրեն ընտրել

Նորից մրցույթին  չեն ներկայացել

«Ապրիլին ընդառաջ՝ Ադրբեջանը փորձելու է ճնշումը մեծացնել սահմանային միջադեպերի միջոցով». Նարեկ Մինասյան (Տեսանյութ)

Առաջիկա հնարավոր հանդիպումը պետք է օգտագործել համանախագահներին եւ Ադրբեջանին ուղերձ հղելու համար

Դաշինքային համաձայնագիր

Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում, Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով, Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու

Ինչպես են մանկավարժներն անարդար գնահատումով ու կեղծիքով «կոփում» ապագա քաղաքացուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանից մի նամակ եմ ստացել, որտեղ դպրոցականը բարձրաձայնում է առարկայական օլիմպիադաներում տեղ գտած կեղծիքների ու ամենաթողության մասին: Ցավն այն է, որ այս բողոքը միայն իրենը չէ, նման բողոքներ շատ եմ լսում, որովհետև տարածքային օլիմպիադաների ընթացքը պատշաճ կերպով չի վերահսկվում ԿԳՆ-ի կողմից, ստուգող հանձնաժողովների անդամների անկանխակալ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930