Օրվա լրահոսը
Ի՞նչ պետք է անի Վրաստանը FETÖ-ի դպրոցների հետ. armenian-community.ge
Վերջին ամիսների ընթացքում ամբողջ աշխարհն այն ցնցումների ականատեսը եղավ, որոնք տեղի են ունենում թուրքական պետությունում։ Տասնամյակներ շարունակ իր իրական դեմքն աշխարհից թաքցնող ցեղասպան Թուրքիան այսօր գտնվում է ձևափոխման ակտիվ փուլում։ Վերածվում է մի երկրի, որը լուրջ վտանգ է սպառնում ոչ միայն իր անմիջական հարևանների, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Տրամաբանական կլիներ, եթե այս փոփոխություններն իրենց արտացոլումը
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 9-ի «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» N96-Ա որոշումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օծվեց նորակառույց «Սուրբ Հարություն» մատուռը
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 11-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց նորակառույց «Սուրբ Հարություն» մատուռը` խաչքարով և սրբապատկերներով հանդերձ: Աղոթատունը կոչվեց «Սուրբ Հարություն»` ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման և պայծառակերպման: Ի դեպ սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են: Նույն օրը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները հանդիսավորությամբ նշեցին
Դեյվիդ Բոուի, Ադել, Բեյոնսե… Լոս Անջելեսում անցկացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 59-րդ հանդիսավոր արարողությունը, որն ուղիղ հեռարձակել է CBS հեռուստաալիքը: Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերից մեկում՝ «լավագույն նոր կատարող», արձանիկ է ստացել ամերիկացի հիփ-հոփ կատարող Chance the Rapper-ը: Նույն անվանակարգում նրա հետ մրցում էին քանթրի-երգչուհիեր Մարեն Մորիսը և Քեթսի Բալերինին, The Chainsmokers դիջեյ-դուետը և Անդերսոն Փաքը:
Նախատեսվում են բեկումնային և արմատական փոփոխություններ` դասագրքերի ստեղծման գործընթացում
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Մանմար, Էդիթ Պրինտ, Տիգրան Մեծ, Աստղիկ, Զանգակ, Անտարես և Արևիկ հրատարակչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Տեառնընդառաջի տոնը` նորապսակների օրհնության օր
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության հատուկ կարգ։ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Աշտարակի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է հանրապետական նշանակության Ալավերդի – Ջիլիզա ավտոճանապարհը:
Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ
Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով
«Ազատություն և հայրենիք» հիմնադրամը Հաց բերողի հարցով դիմելու է ՀՔԾ
«Ազատություն և հայրենիք» հիմնադրամը 2016 թ-ի հոկտեմբեր ամսից սկսեց մանրամասն հետաքրքրվել Արթուր Սարգսյանի գործով և նույն թվի դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական մարմիններին ներկայացրեց նամակ` իրազեկելով, որ 2016 հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, որի առկայությունն ըստ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-ն որոշման խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: Սույն
ՀՀ փաստաբանների պալատը նոր խորհրդի կազմ ունի
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները: Ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրվել 39 փաստաբան: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ
Վարչապետը՝ Գյումրիի շրջակա 8 համայնքների գազաֆիկացման հարցին ամենաճշմարտանման բացասական պատասխա՞նն է տվել
Գյումրիից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ախուրիկում, 7 ամիս տեւացող ձմեռը առանց գազաֆիկացման՝ լուրջ խնդիր է
Ախուրիկում թեկնածուին աջակցող ՀԱԿ անդամները ուզում են այնտեղ «ֆազենդա» ունենա՞լ
«Եթե այդ երիտասարդը ինքնուրույն մտածած լիներ այդ մասին, ապա նման բան չէր անի»
Վիկտոր Դալլաքյանը դադարեցրեց մասնակցությունը համաձայնագրին
«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թվականի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին: «Երրորդ հանրապետություն» կուսակցության մամուլի հաղորդագրություն
Աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Մկրտչյանի
Թեհրանում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը 1/32 եզրափակչից հետո կշարունակվի առանց Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Մկրտչյանի: Մեր աղջիկները, որոնք երեկ ոչ-ոքի էին արել հնդիկ Ռութ Պադմինիի եւ չինացի Նի Շիգունի հետ, այսօր նրանցից պարտություն կրեցին ու դուրս մնացին պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessfed.am-ի
«Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով
12 փետրվարի 2017թ. ք. Երեւան Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը: «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշեց ս.թ. ապրիլի մեջ հրավիրել կուսակցության հերթական համագումարը: Իրացնելով «Ժառանգություն» կուսակցության խորհրդի տրված լիազորությունը «Ժառանգություն» կուսակցության վարչությունը նաեւ որոշեց ընտրություններին մասնակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Սեմյոնովկա համայնքում փորձարկվել է էլեկտրոնային գրանցման համակարգը
«Փորձի համար դիտորդներից մեկի անձնագրի տվյալները գրելուց՝ կարմիր գիծ ցույց տվեց եւ նշեց, որ նման ընտրող չկա»
Վանաձորի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Վանաձորի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ
Վերին Բազմաբերդի համայնքապետը սպասում է վերընտրվելուն՝ կիսատ գործեր ունի
Համայնքում լրացուցիչ խմելու ջրի նոր աղբյուրի անհրաժեշտություն կա
Նոյակերտի համայնքապետը «մաղարիչ» կանի, եթե իր մրցակիցը հաղթի
Նուռնուս համայնքում ընտրությունը հանգիստ է, իսկ Նոյակերտում համայնքի ղեկավարը սպասում է արդյունքներին
Ննջարանում քնած անծանոթ գեղեցկուհին (Պատմվածք)
Այդ օրերին Հայկուհին լցվել էր կյանքով ու ավյունով: Մասնակցում էր յուրաքանչյուր ժամանցային միջոցառման, երեկույթի, կոլեկտիվի կողմից բնության գրկում կազմակերպվող խնջույքների: Կարծես ցանկանում էր մոտիկ շրջապատին ցույց տալ իր գեղեցկության մոգական, գայթակղիչ ուժը և իշխանություն բանեցնել այն տղամարդկանց վրա, ովքեր անտարբեր չէին իր նկատմամբ: Կարծես թե նրա կյանքում ինչ-որ բան փոխվել էր: Նա այդ մասին ոչ-ոքի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 13-17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Փետրվարի 13-17-ին ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հեքիաթի խնձորները (պատմվածք)
Արմենակը շալակի կողովը հենեց պատին, ապա զգուշորեն սահեցրեց ցած: Չորացած խոտից դաշտային ծաղիկների հոտ էր գալիս: Բերածն զգուշորեն տեղավորեց մսուրում, կռացավ մեկ-մեկ ժողվեց թափված շյուղերն ու շոյեց կովի ճակատը: Կենդանին մի պահ նայեց մարդուն, վերստին գլուխը թաղեց խոտի մեջ: Կովի ռունգներում ծաղիկների բույր կար, աչքերում՝ ամռան պայծառ օրերի կարոտ: Նա մեկ անգամ ևս նայեց շուրջը,
Amnesty International-ը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Լապշինին
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրա: Հայտարարության մեջ իրավապաշտպանները հիշեցնում են, որ Լապշինը Ադրբեջանի խնդրանքով ձերբակալվել է Մինսկում և փետրվարի 7-ին արտահանձնվել Բաքու, որտեղ նրան անմիջապես կալանքի տակ են վերցրել: Լապշինի դեմ մեղադրանք է ներկայացված Ադրբեջանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 281.2
Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. razm.info
Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu): Այս մասին փետրվարի 12-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Համաձայն հաղրդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հետ հրաձգության ժամանակ»: Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դառնում, որ սպանվածը Ադրբեջանի Խաչմազ շրջանի Նիյազոբա գյուղից
«Որոշել եմ չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին». Սամվել Բալասանյանի որդի
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ. « Հարգելի հայրենակիցնե՛ր, Վերջին շրջանում մարզի քաղաքական կյանքում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը իմ`որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու հարցն էր: Բնական է, քանի որ խորհրդարանը մեր երկրի, մեր մարզի ու Գյումրիի առջև ծառացած լրջագույն խնդիրների և մարտահրավերների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ուշադրություն. 39-ամյա կինը որոնվում է
Փետրվարի 10-ին, ժամը 20-ին, 1975 թ. ծնված Ազիզ Ուսոյանը ոստիկանության էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 18-ին, ժամը 10-ի սահմաններում, իր կինը՝ 1977 թ. ծնված Զաիրա Դումոևան, դուրս է եկել Երևան քաղաքի Ջրաշեն 2 փողոց 10 տուն հասցեից և անհայտ կորել, իսկ փետրվարի 7-ին իրեն հայտնի է դարձել, որ իր կինը դիմել է ՀՀ-ում
ՀՀ-ի 10 համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ
Համայնքի ղեկավարի 13 թեկնածուից 2-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:


















































