Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անցած հարուստ պետական-քաղաքական ուղին և պատկառելի փորձը լավագույնս կծառայեն Գերմանիայի հետագա զարգացմանն ու շարունակական վերելքին, միջազգային ասպարեզում դերակատարության ավելացմանն ու գերմանացի բարեկամ ժողովրդի բարօրությանը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ-ի

Ադրբեջանի ռազմական ակտիվությունն ու հող տալու ներհայկական քարոզը

«Չեմ պնդում, սակայն միանգամայն հավանական եմ համարում, որ ադրբեջանական կողմը կձգտի «աջակցել» այդ քարոզի կեղծ ճշմարտացիության հաստատմանը՝ առնվազն մինչեւ ապրիլյան ընտրությունների օրն անդադար միջադեպեր հրահրելով առաջնագծում ու նորանոր կյանքեր խլելով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ մեր զրուցակցի՝ այսպիսով Բաքուն իր կողմից կհաստատի հողատուների այն պնդումը, որի համաձայն՝ տարածքները հակառակորդին չհանձնելը

Գյուղատնտեսական  մասնագիտությունները`  ՄԿՈՒ  ոլորտի առաջնահերթություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ ) այս տարվա առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհուրդը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների  ներկայացուցիչներ, նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնց առնչությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԿԳՆ նախնական

Ընտրությունների էլեկտրոնային գրանցման սարքով կարողանում են անձնագրի պատճեով անգամ գրանցվել

Գեներալ Մանվելն ասում է ՝ չագուչն էլ, մեխն էլ իրենց ձեռքում է: Հիմա էդ չագուչի ու մեխի պատմությունը, դրան նպաստող գործոնները փոխվե՞լ են, չե՛ն փոխվել: Ուզում է տեսախցիկներ լինեն, ուզում է տիեզերական արբանյակներից նկարահանող սարքեր լինեն՝ չի փոխվելու: 

Միքայել Վարդանյանն  այցելեց  Տավուշի սահմանագոտի

Հանդիպումներ Կողբում եւ Ոսկեվանում

«Իշխող ՀՀԿ-ն եւ ընդդիմադիր ՀԱԿ-ն են քարոզում հողատվության գաղափարը»

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նախընտրական գործընթացը համարում է գռեհիկ աթոռակռիվ – Քառօրյա պատերազմի տարելիցին մոտենալով ադրբեջանական կողմը սկսում է ավելի ակտիվացնել սահմաններում իր գործողությունները: Վերջին օրերին սկսել են խոշոր տրամաչափի զինատեսակներ եւս կիրառել, դիվերսիաների հաճախականությունն էլ ավելացել է: Սրանք հայկական կողմին ահ ու սարսափի մեջ պահելու PR-ի՞ն միտված ակցիաներ են, թե՞ Ադրբեջանը նոր արկածախնդրությունների

Գաբուզյանն ու Սիմոնյանը մեկնարկում են Ֆիրդուսիի գավաթում

Այսօր Իրանի Մեշխեդ քաղաքում մեկնարկում է շախմատի 7-րդ «Ֆիրդուսիի գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցության հայտ է ներկայացրել  324 շախմատիստ (13 գրոսմայստեր): Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ, Հայաստանի 2017 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը եւ Հրայր Սիմոնյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի  

Ավարտվել է  մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով կազմակերպված  ստուգայցերի առաջին փուլը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ   քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել է մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով կազմակերպված ստուգայցերի առաջին փուլը: Արդյունքում խախտման որևէ դեպք չի արձանագրվել: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել անակնկալ ստուգայցերը՝ գործընթացը պահելով մշտական վերահսկողության ներքո: Զեկուցվել է,  որ նախորդ շաբաթ ՃՈ հետ

Կոնկրետ հարցեր՝ կուսակցություններին. Քաղհասարակությունը հարցաշար է պատրաստել

  Ավետիք Իշխանյանն ասաց, որ իսկապես շատ խնդիրների մասին կուսակցությունների տեսակետը չգիտենք, օրինակ, Ղարաբաղի հարցում ընդհանուր ձեւակերպումներ են անում:  Մշտադիտարկումներ, դիտորդական առաքելություններ, այդ ամենից բացի առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղհասարակությունը որոշել է մասնակցություն ունենալ նաեւ բովանդակային հատվածին: Մի շարք ՀԿ-ներ հարցաշար են մշակել, որոնք պետք է ուղարկվեն կուսակցություններին, որոնք պետք է պատասխանեն հարցերին, ինչը կդառնա հանրային

Գնդեվազ–Ջերմուկ և Սարավան – Զանգեր ճանապարհահատվածներում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի,  Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի,  Սիսիանի, Գորիսի, Կապանի և  Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Գնդեվազ–Ջերմուկ հանրապետական նշանակության  ճանապարհին և  Մ2 միջպետական ճանապարհի

«Լավ եմ անում». Սամվել Բաբայանը՝ Վիկտոր Դալաքյանին. Tert.am

Լսելով Վիկտոր Դալլաքյանի անունը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասաց, թե ինքը նրա հայտարարությանը ծանոթ չէ, ապա նշեց. «Մաշած մարդիկ պետք է խաղից դուրս գան, գան երիտասարդները, այդքանով ավարտենք»: Դիտարկմանը, թե Դալաքյանը հայտարարել է, որ Բաբայանը «Համախմբման» լոբբինգով է զբաղվում, այցելել է «Համախմբում», ներկայացրել ցուցակ, որոնց առաջին 7 համարները «Համախմբման» ներկայացուցիչներ են, Սամվել Բաբայանն

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդին փորձել են թունավորել. ԶԼՄ-ներ

Վրաց պատրիարք Իլյա 2-րդին, ամենայն հավանականությամբ, փորձել են թունավորել, հաղորդում է տեղի «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:  Պատրիարքի անվտանգությունն ուժեղացվել է, նրա անվտանգության ծառայության պետին հարցաքննել են, իսկ պատրիարքարանի գույքի կառվարաման ծառայության ղեկավարը կալանավորվել է: «Հնարավոր է՝ գործ ունենք պատրիարքի թունավորման փորձի հետ: Սա այն վարկածն է, որը տարածվել է, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել»,- ասվում

Հայաստանին պետք է ոչ թե արտահանման զարգացման ծրագիր, այլ ներմուծման կրճատման

Վերջերս կառավարությունը ազդարարեց 500 միլիոնի ներդրումների մասին ԹԵ որքանով են դրանք իրատեսական, ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա: Այդուամենայնիվ, մասնագետները նկատում են, որ ներդրումները Հայաստանից հոսում են, եւ որքան էլ նոր ներդրումներ լինեն, միեւնույն է՝ դրանք տնտեսությանն իրական օգուտ չեն բերելու, քանի որ մեր երկրում կատարվող ներդրումների եւ մեր երկրից արտահոսող ներդրումների տարբերությունը միայն անցյալ

Վիկտոր Դալլաքյանը հրապարակեց Սամվել Բաբայանի գաղտնի ցուցակը (Տեսանյութ)

Սեյրան Օհանյանը Գագիկ Ծառուկյանին ամբիցիոզ առաջարկներ է արել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է  ներկայացնել մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված նոր առաջարկներ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման ծրագրերին՝ նկատելով, որ այդ ուղղությամբ դեռևս կան անելիքներ, ինչի մասին վկայում են նաև վարչական շրջանների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի տարեկան հաշվետվությունները: «Վերջին տարիներին մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ որոշակի աշխատանքներ, իհարկե, տարվել են, սակայն պետք է նաև արձանագրենք,

Հայտնի են ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի արդյունքները

Փետրվարի 13-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Ucom ընկերության աջակցությամբ: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները: ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է նախագահ Բերդիմուհամեդովին քաջառողջություն, հաջողություններ և բարօրություն, իսկ բարեկամ Թուրքմենստանին՝ խաղաղություն և բարգավաճում: Նշելով վերջին տարիներին Թուրքմենստանում պետականաշինության, սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի արձանագրած հաջողությունները՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենն ապահովել է

Հանձնարարվել է պատշաճ իրականացնել սառցալեզվակների հեռացման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքները գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր, բակեր ու միջբակային տարածքներ: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրմանը զուգահեռ`  ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն

 Human Rights Watch-ը ուսումնասիրում է քաղբանտարկյալ Դավիթ Հովհաննիսյանի գործը

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրության առարկա է դարձել քաղբանտարկյալ «Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանի դատական գործը: Կազմակերպությունը Հովհաննիսյանի փաստաբանից ստացել է գործի բոլոր մանրամասնությունները, և այն գտնվում է նրանց ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ HRW-ն իր տարեկան զեկուցում արձանագրել է  ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների, նաև լրագրողների նկատմամբ բռնությունները, մարդկանց անհիմն

«Անում ենք եւ անելու ենք հնարավոր ամեն բան, որ հանրության վստահությունն արդարանա եւ ամրապնդվի»

«Առավոտ»-ը զրուցել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ – Պարոն Հակոբյան, արդեն լրացել է Ձեր պաշտոնավարման 100 օրը: Համարվում է, որ սա մի շրջան է, երբ նոր պաշտոնյան լիարժեք տիրապետում է իր առջեւ դրված խնդիրներին եւ ունի դրանց լուծման ծրագրեր: Դուք ի՞նչ խնդիրներ եք արձանագրել եւ ի՞նչ լուծումներ եք պատկերացնում: – Ճիշտ նկատեցիք, ես ընդամենը

Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը կմասնակցի «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքին

Ռուսաստանի Դաշնության Պերմի երկրամասի ղեկավարության հրավերով, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը փետրվարի 11-ից 22-ը կմասնակցի ՌԴ Պերմ քաղաքում «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

2017 թ. առաջին ոսկե մեդալը

Փետրվարի 10-ից 11-ը Մինսկում անցկացվեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային՝ «Բելառուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար: Մեր մարզիկներից՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը գերազանց անցկացրեց բոլոր 5 գոտեմարտերը և հռչակվեց առաջնության չեմպիոն: Մեր պատվիրակությունը, որի կազմում էին 5 մարզիկ, որոնցից երեքն

Կիզակետում կինոարվեստն է. ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է ամերիկյան ֆիլմեր ցուցաշար՝ «Մարդկային պատմությունների խճանկար»

Երբ լույսերը հանգում են ու կինոթատրոնի էկրանին սկսվում է ֆիլմը, մենք արագ տեղափոխվում ենք դեպի այլ ժամանակներ ու վայրեր: Ֆիլմերի միջոցով մենք կարող ենք տեսնել ուրիշների պատմություններն ու գնալ նրանց հետքերով: Շեշտադրելով ֆիլմերի ու կինոարվեստի փոխակերպող բնույթը՝ ԱՄՆ դեսպանատունը մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշար «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո և առաջիկա երկու ամիսների ընթացքում հայ հանդիսատեսին

«Կրթվել եմ նաեւ հայ կոմպոզիտորական դպրոցի հեղինակների գործերով»

Ասում է առաջին անգամ Հայաստան այցելած նիդեռլանդացի դաշնակահար Ինեկե Հելինգմանը Հայաստանյան մշակութային կյանքում, մանավանդ վերջին շրջանում, դասական արվեստի երկրպագուները հնարավորություն են ունենում ավելի հաճախ շփվելու ոչ միայն հյուրախաղորդ հանրահայտ երաժիշտների, այլեւ երիտասարդ արվեստագետների հետ, ինչին նպաստում են պետական նվագախմբերը՝ հրավիրելով ոչ այնքան հայտնի անունների: «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փետրվարի 10-ին առաջին անգամ

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպի քրեական գործ է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ 17.01.2017թ.-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Քննությամբ պարզվել է, որ 17.01.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի վարորդ Արտյոմ Ա.-ն Տաշիրի զորակոչային

ԼՂՀ ՊՆ. «Ադրբեջանի ՊՆ-ն կորցնում է իրականությունը սթափ գնահատելու ունակությունը»

Այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա: Ի դեպ այդ հորինվածքին «միս ու արյուն», տալու համար Բաքվի աճպարարներն, իրենց սովորության համաձայն, որոշել են, որպես «անհերքելի ապացույց» կից ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով «բեմադրված» մի տեսագրություն

Ասեք՝ ինչ որակ ունեն ձեր մազերը, ասենք՝ ինչ խնդիր ունեք

Հայտնի է, որ մեծ քանակությամբ շաքարավազը արյան մեջ վերածվում է թունավոր նյութի, որը արտազատվում է մաշկի միջոցով, այդ թվում՝ գլխի մազածածկի միջոցով, որն էլ պատճառ է հանդիսանում յուղոտ մազերի: Ինչպես շաքարի մեծ քանակը, այնպես էլ աղը օրգանիզմում բազում խնդիրներ է առաջացնում: Աղի մեծ քանակությունը կանխում է վիտամինների յուրացումը: Վնասակար ցանկի մեջ են մտնում գազավորված ըմպելիքները,

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը փետրվարի 7-12-ը Հռոմում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) 20-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը: Հանդիպումն ուղեկցվել է YEPP խորհրդի հավաքով, որը նվիրված է եղել Եվրոպայում պոպուլիզմի դեմ պայքարին: Հավաքին մասնակցել են Եվրոպական տարբեր կազմակերպությունների ավելի քան 250 ներկայացուցիչներ: Հանդիպմանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Լիլիթ Բեգլարյանը, Արուսյակ Պողոսյանը

Գազարի սերմի թուրմը մաքրում է երիկամների ավազը

Սկիզբը Բնաբույժ Լիանա Իսրայելյանն ալկոհոլ օգտագործողներին զգուշացնում է, որ այն մեծ վնաս է հասցնում նեֆրոններին` երիկամների կառուցվածքային եւ ֆունկցիոնալ միավոր, որոնք շատ կարեւոր դեր են կատարում: Դրանք ունեն զտիչ հատկություն. պլազմայի մեջից հիմնականում հավաքում են թունավոր նյութերը, որպեսզի չանցնի արյան մեջ: Երիկամները շատ «կամակոր» օրգաններ են, ըստ բժշկուհու, եթե մի բան սխալ անենք, ապա ֆունկցիոնալ

Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930