Օրվա լրահոսը
Քննություն է տարվում` պարզելու հայր և որդի Ալամյանների մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Ալամյանների մահվան հանգամանքները։ Փետրվարի 9-ին «Ծաղկահովիտ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Հնաբերդ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել նույն գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Դերենիկ Մեսրոպի Ալամյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի և փորձագետի հետ միասին։ Նախնական տվյալներով՝ Դ.Ալամյանն
«Ժառանգությունը» պահանջում է անհապաղ ազատ արձակել Հաց բերողին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին
ՀՀԿ-ական ապօրինի իշխանությունները հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, փետրվարի 9-ին «Սասնա Ծռերի» գործով` Արթուր Սարգսյանին («Հաց բերող») «դատարանի» վճռով խափանման միջոցը փոխելով` վերստին կալանավորման որոշում կայացրեցին, հաշվի չառնելով անգամ Արթուր Սարգսյանի լրջագույն, անազատության հետ անհամատեղելի, առողջական խնդիրները: «Ժառանգություն» կուսակցությունը արձանագրում է, որ նախընտրական այս շրջանում վարչախմբի որոշումը շարունակելու քաղաքական հետապնդումները ինչպես «Սասնա Ծռերի», այնպես էլ «Հաց
«Համախմբումը» չէ, որ լքելու է դաշինքը, այդտեղ «Համախմբումն» է առաջատար ուժը»
Ամեն ինչ կախված է Սեյրան Օհանյանի՝ դաշինքի ցուցակը գլխավորել-չգլխավորելուց Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում ըստ էության չէր բացառել, որ հնարավոր է՝ Սեյրան Օհանյանի եւ իր շուրջ ձեւավորված դաշինքը լքեն: Նշենք, որ օրեր առաջ «Առավոտի» հետ զրույցում մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության
«Հիմա էլ հանձնարարել եմ, որպեսզի ձեզ խրախուսեն տասնօրյա արձակուրդով». Սերժ Սարգսյանը` զինվորներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են
Քայլեր են ձեռնարկվելու ԵԱՏՄ երկրների բոլոր մայրաքաղաքների միջև օդային ուղիղ կապի ապահովման ուղղությամբ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Հայաստան և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը նոր խթան կհանդիսանան այս ոլորտում համագործակցության
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է սահմանամերձ բնակավայրեր
Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում: Դիլիջանում ՀՀ պաշտպանության նախարարն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերն ըստ ուղղությունների ներկայացրել են ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին ուսումնական կենտրոն տեղափոխման և ռազմակրթական կառույցի վերափոխման հետ կապված խնդիրներն
Արթուր Սարգսյանի (Հաց բերող) հայտարարությունը` իր կալանքի վերաբերյալ
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արթուր Սարգսյանի հայտարարությունը իր նկատմամբ կիրառված կալանքի կապակցությամբ:
Ո՞ւմ դեմ կամ ո՞ւմ կողմից կլինի Հովիկ Աբրահամյանը
ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ հրաժարական ներկայացրած ՎՊ նախագահին. «Իշխան Զաքարյանը թող ավանդույթ ձեւավորեր եւ իրեն ընտրած մարմնին հաշվետվություն ներկայացներ» – Երեկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանին: Ձեր կարծիքով՝ պատճառը ո՞րն է: – Իշխան Զաքարյանին հարցրեք, թող իր հրաժարականի պատճառն ասի: Մեր գործընկերները խորհրդարանի դահլիճում խոսեցին ավանդույթ ձեւավորելու
Լավագույն զինվորների պարգևատրություն Ս. Սարգսի տոնի առթիվ
Փետրվարի 11-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Կառավարության սխալ որոշման պատճառով մեր տնտեսությունը մոտ 4 միլիարդ դրամ է կորցրել
Երկու տարի վնաս կրելուց հետո կառավարությունը որոշեց պետգնումներում ԵԱՏՄ երկրների ընկերություններին 15% առավելության պահանջը վերացնել Մոտ 2 տարի պահանջվեց պետական գնումների ոլորտի պատասխանատուներից, որպեսզի հասկանան՝ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ին հավանություն տված որոշումը սխալ է: Մինչդեռ այս որոշումն ընդունելուց հետո փորձագետները հայտարարում էին՝ պարոնայք, ձեր կայացրած որոշումը սխալ է, եւ դրանից տուժելու է Հայաստանը: Խոսքը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 12-16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ‵ դադարներով, սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Փետրվարի 12-16-ը ժամանակ առ ժամանակ‵ դադարներով, սպասվում է թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ
Կառավարությանը հրավիրում են մեկ օր իրենց տանը գիշերելու
Արցախի փողոցի բնակիչները հերթով են աշխատանքի գնում, որ մեկը մնա՝ դույլերի անձրեւաջրերը դատարկի Արցախի փողոցի 10-րդ շենքի բնակարաններում արդեն մի քանի տարի է՝ ամենապահանջված իրերը դույլերն են, մետրերով ցելոֆանները, տարբեր չափերի տարաները: Անձրեւի կամ ձնհալի օրերին այս շենքի բնակարաններում էլ է անձրեւ: Տան բոլոր անկյուններից ու անգամ առաստաղի մեջտեղից ջուրն անընդհատ թափվում է: Տան իրերը`
«Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ լինել». ՌԴ տրանսպորտի նախարար
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ վարչապետի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող
Քաղաքական տեռոր
Խրախուսական նորմերը տարածվո՞ւմ են «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, թե՞ ոչ Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի գործով 21 մեղադրյալների նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են, իսկ Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ այլոց մասն անջատվել է քրեական գործից եւ տրամադրվել ծանոթանալու, այսինքն՝ դրա նախաքննությունը ավարտվել է: Հիմնականում խմբի անդամները՝ Վարուժան Ավետիսյան, Արեգ Կյուրեղյան եւ
«Հնարավոր է՝ «Հայկական վերածնունդը» ստեղծի հետընտրական դաշինքներ». Մհեր Շահգելդյան (Տեսանյութ)
«Մենք գնալու ենք կուսակցությունով: Փորձը ցույց է տվել, թե նախընտրական դաշինքները հետո ինչ են լինում»,-ասաց պատգամավորը
Բաղրամյանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Տիգրանաշենի լեռնանցքներում, Գավառ –Մարտունի,Գավառ –Սևան ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջևանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,
Հեղինե Բիշարյանը բացահայտեց, որ դպրոցում քաղաքական քարոզչություն է արել
Երբ տարիներ առաջ նա մանկավարժ էր, իր աշակերտներին ներկայացնում էր Արթուր Բաղդասարյանի գաղափարները
«Ամեն անգամ չէ, որ թույլ կտամ իմ փոխարեն որոշումներ կայացնել»
Հարցազրույց դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի հետ -Մաեստրո, շուրջ 15 տարի հանդիսանալով Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, համագործակցելով տարբեր ռեժիսորների հետ, իրականացնելով օպերային եւ բալետային ներկայացումների պրեմիերաներ, ինչպես նաեւ տարբեր նախագծեր, մոտ մեկ տարի առաջ ազատվեցիք թատրոնից: Հետեւելով ձեր հետագա գործունեությանը, գիտենք, որ արտասահմանում ղեկավարում եք ներկայացումներ, սիմֆոնիկ համերգներ, իսկ հայրենիք եք վերադառնում կարճ
«Դուք իմ զորքն եք. կաշին քերթելու եմ, եթե լավ չաշխատեք». Արթուր Բաղդասարյան
«Պետք է լավ աշխատենք՝ մեր հայրենիքի եւ զավակների համար»,-ասաց նա:
Արթուր Բաղդասարյան. «ՀՀ-ում նավթի ու գազի պաշարներ կան» (Տեսանյութ)
Ընդերքի հարստությունը յուրացնում են, այն ժողովրդինը պետք է լինի՝ ասում է ՀՎԿ ղեկավարը
«Արթուր Բաղդասարյանը գլխավորելու է ՀՎԿ ցուցակը». Հովհաննես Մարգարյան (Տեսանյութ)
Կուսակցությունը նաեւ հանդիպում է ունենալու մեկ այլ քաղաքական ուժի հետ՝ բանակցությունների նպատակով
«Շատ մեծ է փառատոնի դերը մեր մշակութային կյանքում»
Համոզված է կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 15-ին։ Այն այս տարի նվիրված է 20-րդ դարի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին եւ անվանվելու է նրա անունով՝ Հարո Ստեփանյան ֆեստ։ Փառատոնի բացման համերգին կհնչեն Հարո Ստեփանյանի Սիմֆոնիկ պարեր ստեղծագործությունը, որը, ի դեպ, համաշխարհային պրեմիերա է, Արթուր Ահարոնյանի Սիրո երգեր սոպրանոյի եւ լարային նվագախմբի
Դանակահարություն Աբովյանում (Տեսանյութ)
Միջադեպի մանրամասները ներկայացված են տեսանյութում: ՀՀ ոստիկանություն
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստ
Փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են հարկային օրենսգրքի ընդհանուր և վարչարարության մասով փոփոխություններ նախատեսող՝ խորհրդի անդամների կողմից
Սարյան փողոցում մեքենա է այրվել
Փետրվարի 10-ին, ժամը 3.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 31 հասցեում «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենա է այրվում: Պարզվել է, որ ժամը 3.30-ին այրվել է Սարյան փողոցի թիվ 31 շենքի բակում կայանված, 1974 թ. ծնված Ա.-ի ավտոմեքենան: Վնասի չափը պարզվում է: Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ ՀՓՋ հետաքննության բաժինը: ՀՀ ոստիկանություն
Չինական ճեպանկարները՝ երկու ժողովրդի բարեկամության դրսեւորումներ
Այս օրերին ավարտվում է չինական նոր տարին, որը մեր բարեկամ երկրում նշվում էր ավելի քան 2 շաբաթ։ Դա նշանակում է, որ ընտանիքների կրտսերներն այցելել են իրենց ավագներին՝ ծնողներին, պապիկներին, տատիկներին եւ վերադարձել աշխատանքի։ Այս իրողությունը հաշվի առնելով մայրաքաղաքի թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան հիմնական դպրոցում, ուր արդեն մեկ տարի է, ինչ ուսուցանվում է չինարենը, յուրովի
Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ). Ա1+
«Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա ընտրություններին: Որոշման պատճառն ու այլ մանրամասներ` տեսանյութում:
Փլուզում Արտաշատ քաղաքում
Փետրվարի 11-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արարտի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 71 տունը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Է. Ս.-ին պատկանող տան տանիքը՝ ամբողջությամբ (130 քմ): Փրկարարները սահմանազատել տարածը: ՀՀ ԱԻՆ


















































