Օրվա լրահոսը

Կրկին լեզվաքաղաքականության մասին

Բանավոր խոսքում առկա են լեզվական անտանելի աղավաղումներ։ Դրանք նկատելի են աշխատավայրերում, սպասարկման ոլորտներում, լրատվամիջոցների գործընթացներում, նաեւ ոչ պակաս հրապարակային ելույթներում։ Շատ ուսուցիչների խոստովանությամբ՝ պակաս գրագիտությունն ուղեկցում է սովորողներին կյանքի գրեթե բոլոր փուլերում։ Իսկ ահա մայրաքաղաքի 71 դպրոցի հայերենի ուսուցչուհի Լաուրա Բալայանը ներկայացնում է ուսուցման այն միջավայրը, որտեղ միշտ չէ, որ կարելի է ապահովել լեզվական գիտելիքների

Սեւանի նորընտիր քաղաքապետը` կոտրած տաշտակի առջեւ. «Չորրորդ իշխանություն»

Սեւանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայտնվել է կոտրած տաշտակի առջեւ։ Նա նեղ ընկերական շրջապատում անկեղծացել է` ասելով, որ ընտրվելուց հետո է հասկացել, թե ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա` թալանված բյուջեով քաղաքի ղեկավարի պաշտոնը ստանձնելով։ Նա դժգոհել է, որ նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը` Ուդոն, հսկայական պարտքեր է թողել քաղաքապետարանի վրա` ավելացրած ամիսներով չվճարած աշխատավարձերի

«Հենց այսօր պետք է կազմել 600 հոգանոց մեր «սպիտակ ցուցակը». «Ազգ»

Ռուսական ու հայկական տեղակատվական աղբյուրներից պարզվում է, որ «Ադրբեջանի կողմից չվերահսկվող տարածք» մուտք գործելու համար ադրբեջանական` այսպես կոչված «Սեւ ցուցակը» խիստ բազմանդամ է- շուրջ 620 հոգի, որոնցից 180-ը` լրագրողներ: Մնացածը` պետական ու քաղաքական գործիչներ, նախկին դեսպաններ ու բանագնացներ, արվեստի հանրահայտ գործիչներ, փորձագետներ, նույնիսկ տիեզերագնացներ են աշխարհի 42 երկրներից: «Սեւ ցուցակայինների» շարքում առաջին տեղը զբաղեցնում է

Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. կախվել է հայրը, հետո հայտնաբերվել 34-ամյա տղայի կախված դին. shamshyan.com

Փետրվարի 8-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի ժամ է պահանջվել, որպեսզի ոստիկաններն ու քննիչները համոզեն մահացածի

Նշիկները ցավո՞ւմ են` ստուգեք երիկամները

Այսպես են խորհուրդ տալիս չինական բժշկության մեջ Հայտնի է, որ երիկամները մեր օրգանիզմում շատ կարեւոր դեր են կատարում: Լինելով զույգ օրգան` ունի մի քանի կարեւոր ֆունկցիա: Ամենակարեւորներից բնաբույժ Լիանա Իսրայելյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց արտաթորման, ինչպես նաեւ էնդոկրին ֆունկցիաները: Վերջինս, ըստ մասնագետի, պատասխանատու այն հորմոնն է, որն օգնում է հեղուկի քանակը պահպանել արյան մեջ: Բժշկուհու

Արտառոց կլիներ, եթե դեսպանը Արմեն Խաչատրյանը չլիներ. «Չորրորդ իշխանություն»

Այս տարիների ընթացքում Արմեն Խաչատրյանի հայտարարագրերը վկայում են նրա բարգավաճման մասին։ Նա, ի դեպ, այսօր բավականին լավ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ։ Նրա՝ լոբբինգի արդյունքում անցած տարվա հուլիսին Սարգսյանը Խաչատրյանի փեսային՝ Արման Օհանյանին, նշանակեց դատավոր։ Ընդամենը օրեր առաջ մեր գործընկեր Էդիկ Բաղդասարյանը գրել էր. «Պարզվում է Բելառուսում դեսպան ունենք։ Ինտերնետում փորձեցի գտնել, թե էսքան տարիներ

«Այո, ես ևս Ադրբեջանի «սև ցուցակում» եմ». Կոնստանտին Զատուլին. «168 ժամ»

Ներկայացնում ենք հատված ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինի հետ հարցազրույցից. – Պարոն Զատուլին, ի՞նչ հետևանքներ նկատի ունեք։ Լապշինի արտահանձնումից հետո բուռն քննարկումներ են ծավալվում ՀՀ ԱԺ-ում, որտեղ պատգամավորները պահանջում են բողոքի նոտա հղել Բելառուսին, ետ կանչել դեսպանին, բարձրացնել Բելառուսի ՀԱՊԿ անդամակցության

Ռուսաստանի և Բելառուսի «ապահարզանը». Neue Zuercher Zeitung

Համաշխարհային ոչ մի այլ մայրաքաղաքի հետ Մոսկվան չի պահպանում այնպիսի սերտ կապեր, ինչպես որ Մինսկի: Բայց ոչ մի այլ դաշնակից պետության հետ էլ Կրեմլը չի վիճում այնպիսի շարունակական հաճախականությամբ, ինչպես որ Բելառուսի: Բայց այժմ այդ հերթագայությունը հետխորհրդային միասնության և «ապահարզանների » ցուցադրումից ձեռք է բերել նոր որակ, շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթում գրում է Բենյամին

Ծանրաքարշ մեքենաների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ

Արտաշատում Աբրահամյանները խնդիր են դրել մեծ թվերով հաղթելու. «Հրապարակ»

Ընդհատակ անցած, Գազի Հովոյի հետ «ձեռնամարտում» մեծ փորձ կուտակած Աբրահամյանները, որպես «առանձնացած վտակ», ամեն ինչ անելու են ընտրություններին իրենց «բնակավայր»-մարզում, բայց հատկապես Արտաշատ քաղաքում՝ ապացուցելու, որ իրենցից բացի այնտեղ ուրիշ «ասող» չկա, եւ խնդիր են դրել մեծ թվերով հաղթելու: Իսկ եթե «կոնտրուդա՞ռ» լինի «գետի» կողմից, հարցրինք մեր աղբյուրին: «Էլ ի՞նչ ուդառ, ինչ կարող էին, արեցին»:

Ադրբեջանը հարձակման է անցել նաեւ դիվանագիտական ճամբարում. «Ժողովուրդ»

Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը զբաղված է ներկուսակցական ճղճիմ գզվռտոցներով ու ցուցակակռվով` ԱԺ ընտրություններին ընդառաջ փորձելով անցողիկ տեղ գրավել համամասնական ընտրացուցակներում, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրում բոլոր ճակատներով անցել է գրոհի: Արդեն մի քանի օր է` ադրբեջանական զինուժը ԼՂՀ սահմանին պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը` դարձյալ կիրառելով ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Արդյունքում` գրեթե ամեն օր ունենք զոհեր:

Ինչպես է պակասել փողը. «168 ժամ»

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2016 թվականին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումների կամ, այլ կերպ ասած, տրանսֆերտների վիճակագրությունը։ Ասել, որ այդ տվյալներն անսպասելի էին, սխալ կլինի։ Տարվա ընթացքում հրապարակվող ամսական տվյալներից արդեն իսկ երևում էր, որ Հայաստան ուղարկված փողի ծավալը նվազում է։ Ուշագրավն այն է, որ Ռուսաստանից եկող դրամական

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Գազի մատակարարման ծավալները չեն արդարացրել «Գազպրոմի» հույսերը. «ՀԺ»

Այս տարվա հունվարին ՀՀ ավելի շատ գազ է ներկրվել, քան անցած տարվա հունվարին: Չնայած տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն մեր տեղեկություններով` մատակարարվող գազի ծավալների ավելացումը չի արդարացրել «Գազպրոմի» հույսերը: Խնդիրն այն է, որ գազի սակագնի նվազեցումը իրականացվեց այն հիմնավորմամբ, թե դա կհանգեցնի սպառման զգալի աճին, ինչն էլ իր հերթին կնվազեցնի գազի մատակարարման ինքնարժեքը: Սակայն, չնայած

Վթար` Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Փետրվարի 11-ին, ժամը 08:26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին  տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ГАЗель» մակնիշի 2777L (վարորդ՝ 1957 թ. ծնված Ռ. Ռ.) և «ВАЗ-2107» մակնիշի 34 AO 994 պետհամարանիշերով (վարորդ՝ 1977 թ. ծնված

Ցուցակը կազմելու ինչ սկզբունք է կիրառում ՀՀԿ-ն. «Ազգ»

Ցուցակը կազմելու հետեւյալ սկզբունքն է կիրառվում` ըստ մեր աղբյուրի: Այժմյան ՀՀԿ խմբակցության 1/3-ը այս կամ այն ձեւով կգա խորհրդարան` համեմատաբար բանիմացները: Ռեյթինգային քվեարկությունը կապահովի եւս մի 1/3` համեմատաբար քաղաքակիրթ մեծահարուստների ներկայություն` հնարավորություն տալով քվեարկվելու ՀՀԿ-ն ֆինանսավորողներին, իսկ ահա մյուս 1/3-ը ցուցակում գործող վարչապետի քվոտաներն են եւ համալրվում են նրա մարդկանցով: Առայժմ ուրվագծվում է, որ ՀՀԿ-ի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իր գործունեությամբ դարձավ համաշխարհային մոդել

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայաստանյան տնտեսության, թերևս, ամենազարգացած, ամենահամախմբված ու առաջադեմ ճյուղերից է։ Եվ այդ ամենում իր նշանակալի դերն ունի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։ Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, գնահատելով ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, այն դիտարկում է երկու տեսանկյունից. «Այն, ինչ ունենք, Հայաստանի նման երկրի համար գերազանց է։ Շատ երկրներ երազում են նման ոլորտ ունենալ։ Ոլորտ, որն ապահովում

Ավանում կրքերը թեժացել են. քանաքեռցի Տույն ապտակել է Միհրան Պողոսյանին. «Ժամանակ»

Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում։ Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները։ Մեզ հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին։ Այժմ, վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ։ Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական տներին

Սեյրան Օհանյանը կարող է հրաժարվել ընտրություններին մասնակցելու գաղափարից. «ՀԺ»

Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Սեյրան Օհանյանը նաեւ ֆինանսավորում չի հատկացրել եւ աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի

Վթար` Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է

Փետրվարի 11-ին, ժամը 02:19-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի  35 AU 637 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) և «Fiat» մակնիշի 35 LP 019 պետհամարանիշով (վարորդ՝ Տ. Բ.) ավտոմեքենաները: Փրկարարներն

Մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 11-ին, ժամը 05:58-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն «Արարատ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 35 VU 945 պետհամարանիշով ավտոմեքենան: ՀՀ ԱԻՆ

«Լուկաշենկոն հարցականի տակ է դրել իր երկրի ներկայությունը ԵՏՄ-ում». ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ. «Ժողովուրդ»

ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցականի տակ է դրել իր երկրի ներկայությունը ԵՏՄ-ում: «Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայումս այրում է կամուրջները, որը փաստացի խաչ է քաշում նրա քաղաքական ապագայի վրա: Մոսկվան կամ Իսրայելը որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող: Սակայն պետք է հասկանալ, որ այսպիսի գործողությունները

Արցախի Սահմանադրության նախագիծը պետք է դիտարկել դեռևս չճանաչված պետության հիմքերն ամրապնդելու տեսանկյունից

Փետրվարի 20-ին կկայանա Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն: Նախագիծն անցել է աննախադեպ լայն հանրային քննարկումների միջով, սակայն որոշ տարաձայնություններ ամբողջությամբ չեն հարթվել: Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին: – Քաղաքական ուժերի ու հանրության մի ստվար հատված առնվազն անհիմն է համարում կառավարման նախագահական համակարգին

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Թումանյանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Տավուշի, Ճամբարակի, Թալինի, Աշտարակի, Կոտայքի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Տիգրանաշենի լեռնանցքներում, Գավառ –Մարտունի, Գավառ –Սևան ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջևանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Դաշինք չկազմե՞նք միասին. Ի՞նչ կարծիքի ես այդ մասին:

Քոչարյանը յուրայիններին «ներգրավում» է «իր» ցուցակի առաջին տասնյակում. «Ժամանակ»

Մեր տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանը նույնպես այսօր կամ երկուշաբթի կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին։ Պատճառը նույնն է՝ ցուցակում համապատասխան տեղ չեն առաջարկել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Դալլաքյանին ցուցակում 11-րդ տեղն են առաջարկել, իսկ երեկ դաշինքը լքելու մասին հայտարարած Արամ Գ Սարգսյանին՝ 12-րդ տեղը։ Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված

Գագիկ Ծառուկյանը վերջնականապես վերանայել է լայն դաշինքով մասնակցելու իր որոշումը. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը վերջնականապես վերանայել է լայն դաշինքով մասնակցելու իր որոշումը, եւ արդեն համաձայնագիր կա ստորագրված, որն առայժմ կողմերը հույժ գաղտնի են պահում։ Երեկվա դրությամբ, մեր տեղեկություններով, համաձայնագիրն ստորագրելու էր 2 ուժ՝ ԲՀԿ-ն եւ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը», իսկ մյուսների համագործակցությունը լինելու է անհատական, օրինակ՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանինը։ Չի բացառվում նաեւ, որ ցուցակում

«Լայն» եւ «նեղ» կոնսոլիդացիա

Հայաստանում ընտրական գործընթացներին մասնակցելն այս կամ այն չափով վարկաբեկիչ է բոլոր կուսակցությունների եւ անհատների համար: Պարզ է, թե ինչու: Ստիպված ես դրսեւորել «պրագմատիզմ», որպեսզի հաջողություն ունենաս: Բայց այս ընտրական փուլն առավել վարկաբեկիչ է հատկապես մանր կուսակցություների համար: Առանձին նրանք ոչ մի շանս չունեն հաղթահարելու 5 տոկոսանոց պատնեշը, հետեւաբար, անհրաժեշտություն է առաջանում «պապաներ» փնտրել: «Պապաներին» դա

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր

Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանաման ռեժիմը՝ կիրառելով 60 և 82 մմ-ոց ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: Հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930