Օրվա լրահոսը
«Հեռու մնացե՛ք «Հայկական վերածննդից»․Հովհաննես Մարգարյանը՝ ՀՎԿ-ից հեռացած կուսակցությունների ղեկավարներին
Aravot.am-ը Աժ պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանին հարցրեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ-ի ընտրությունների նախաշեմին «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միավորված կուսակցությունների դուրս գալը։ Ի՞նչ տարաձայնություններ կան, մի՞թե պատճառը ցուցակի տեղերի շուրջ համաձայնության չգալն է։ Հիշեցնենք, որ նախորդ օրը ՀՎԿ-ից դուրս գալու հայտարարություն էր տարածել Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, իսկ մինչ այդ հայտարարություններով հանդես էին եկել «Հայկանդուխտ»
Հայ գրոսմայստերը Ռիո դե Ժանեյրոյում առայժմ չորրորդն է
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող շախմատի Բրազիլիայի տղամարդկանց անհատական առաջնության վեցերորդ տուրից հետո 4,5 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Էվերալդո Մացուուրան, որը հարյուր տոկոսանոց արդյունք է արձանագրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ChessBase-ի
Հրաչյա Ռոստոմյան. «Պետությունը հնարավորությունների առավելագույն չափով սպորտին գումարներ է հատկացնում»
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի՝ ծանրամարտի ֆեդերացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ խոսք բացվեց ֆեդերացիայի բյուջեի մասին: «Ժողովուրդն ասում է՝ դրամը երբեք պակաս չի լինում: Եթե այս մտածելակերպով առաջնորդվենք, գումարի պակաս կա: Բայց երբ հաշվարկում ենք, մեր ուսումնամարզական գործընթացը լիովին ապահովվում է: Ինչ վերաբերում է ավելի շատ թվով մարզիկների ֆինանսական
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են աշխարհի առաջնությունում
Թեհրանում կայացել է շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնության վիճակահանությունը, որը որոշել է մեկնարկային տուրի զույգերին: ՖԻԴԵ-ն առաջնությանը մասնակցելու իրավունք տվել է 64 շախմատիստի, որոնց մեջ են Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Պայքարն սկսվելու է 1/32 եզրափակչից: Այս փուլում Էլինա Դանիելյանի մրցակիցը լինելու է Հնդկաստանի ներկայացուցիչ Ռոուդ Պադմինին, իսկ Լիլիթ Մկրտչյան
Ինչո՞ւ է Տավուշի մարզպետը իր նախկին խորհրդականին «փարոսի» պետ նշանակել
Ընտրություններում թեժ պայքար է սպասվում
«Իմ գաղտնի գրքաՍեր» սիրո տոնին ընդառաջ
Փետրվարի 10-ին Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ կազմակերպել էր «Իմ գաղտնի գրքաՍեր» խորագիրը կրող նախաձեռնության գրքերի հանձնման արարողությունը: Փետրվարի 4-9-ը յուրաքանչյուր ոք կարող էր գնալ «Բուկինիստ» գրախանութների ցանկացած մասնաճյուղ, գնել որևէ գիրք և գաղտնի էջանշանի վրա թողնել սիրելիի կոնտակտային տվյալները, որի միջոցով էր գրախանութի աշխատակիցները կկապվեին հասցեատիրոջ հետ
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպմանը. «Ազատություն»
azatutyun.am. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թամփի հետ հանդիպմանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Սլովենիային՝ այդ հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության համար: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Պուտինը՝ այցով Ռուսաստանում գտնվող Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսին, այդուհանդերձ, հավելելով, որ հանդիպման վայրի
ՀՀԿ-ական պաշտոնյան՝ Շիրակի մարզի Դաշնակցության վարկանիշային ցուցակում
Շիրակի մարզի ՀՅԴ վարկանիշային ցուցակի թեկնածուներից մի քանիսի անուններն արդեն հստակեցված են, նրանք իրենց փաստաթղթերն են պատրաստում ԿԸՀ ներկայացնելու համար: Թեկնածուների շարքում են բժիշկներ, Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ, գյուղապետեր: ՀՅԴ վարկանիշային ցուցակով կառաջադրվի Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որն, ի դեպ, իր անձնական էջից բացի, այս օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում որպես քաղաքական գործիչ է էջ բացել՝
Վարչապետի մոտ քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Կարևորելով ստուգումների իրականացման գործընթացում բիզնես հանրության շահերը՝ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն
Փետրվարի 12-ին փորձարկվելու են էլեկտրոնային գրանցում իրականացնող սարքավորումները
2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ` նշված համայնքներից 2-ում` Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում, փորձարկվելու են 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի պաշտպանության նախարարի հետ
Փետրվարի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ: Նախարար Սարաֆը գոհունակություն հայտնեց հայ-լիբանանյան հարաբերությունների վերաբերյալ և վստահեցրեց, որ Լիբանանի գործընկերների շարքում Հայաստանն այն երկիրն է, որի հետ ցանկացած բնագավառում երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ընդլայնելու համար առկա է մեծ ներուժ, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում: Դեսպան Մկրտչյանը կարևորեց երկու բարեկամ երկրների
«Համախմբումը» դատապարտում է Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») կալանավորումը
Երեկ՝ փետրվարի 9-ին, կրկին կալանավորվել է Արթուր Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է «Հաց բերող» անունով: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն անմիջապես կապվել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ եւ պատրաստակամություն հայտնել «Համախմբում» կուսակցության անդամներ, ԱԺ հինգ պատգամավորի անունից հանդես գալ որպես անձնական երաշխավորներ կալանքը խափանման միջոց չկիրառելու համար: Մենք
Խաղաղության և պատերազմի դիսկուրսի 2016թ. հետապրիլյան մետամորֆոզները հայկական և ադրբեջանական հանրային հարթակներում
Լաուրա Բաղդասարյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը նախորդ երկու տարիների ընթացքում հայ-ադրբեջանական ռազմուժերի միջև հաճախացած բախումներին տրամաբանական ավարտուն փուլի բնույթ հաղորդեց: Բախումներ, որոնք կա՛մ իրենց տարածքային ընդգրկման առումով (երբ տեղի էին ունենում միանգամից երկու կամ նույնիսկ երեք ուղղություններում, ներառյալ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը), կա՛մ իրենց բնույթով և չգրված որոշակի կանոնների խախտմամբ (օրինակ, երբ
Ի՞նչ են պատրաստվում անել Լապշինի հարազատները և ռուս ու իսրայելցի դիվանագետները
Հայ բլոգերը կապ է հաստատել Ալեքսանդր Լապշինի կնոջ հետ
Կառավարությունը մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կհատկացնի 5 միլիարդ դրամ
Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով: «Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը: Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի: Մենք ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ գումարներ
Նախատեսվում են բեկումնային և արմատական փոփոխություններ` դասագրքերի ստեղծման գործընթացում
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Մանմար, Էդիթ Պրինտ, Տիգրան Մեծ, Աստղիկ, Զանգակ, Անտարես և Արևիկ հրատարակչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումները
2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը, վեր հանել ընտրախախտումներին նպաստող հանգամանքները և դրանց վերաբերյալ միջնորդագիր ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները եղել են տարաբնույթ և վերաբերել ընտրությունների անցկացման տարբեր ընթացակարգերին, որոնք
Կշարունակենք ջանքերը՝ ԼՂ հարցում կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ. Իվան Վոլինկին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին
Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետը Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին: Ուսումնասիրվել են նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման
Կոմանդոսը մերժել է Բելառուս մեկնելու հրավերը. «Չեմ կարող գալ, քանի որ Ղարաբաղում եմ եղել»
Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը` փառապանծ Կոմանդոսն, այսօր իր ՖԲ էջում հրապարակել էր Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Իվան Վասիլեւիչ Դիրմանից ստացած հրավերը` մասնակցելու Մինսկում կայանալիք միջոցառմանը` նվիրվածԲելառուսի ԴՕՍԱԱՖ-ի հիմնադրման 90-ամյակին: Հիշեցնենք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանն էլ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահն է: Հրավերին գեներալը պատասխանել էր. «Շնորհակալ եմ հրավերի համար, սակայն, քանի որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի
Սամվել Ալեքսանյանը Հրանտ Բագրատյանին գործ է առաջարկում
Երեկ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվում էր նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի քաղաքական ճակատագրով: «Հը՞, ի՞նչ կա, ի՞նչ ես անելու, ո՞նց ես առաջադրվելու»,- Հրանտ Բագրատյանին հարցրեց Սամվել Ալեքսանյանը: Հրանտ Բագրատյանն ասաց, որ դեռ չգիտի, դեռ բանակցությունների մեջ են. «Ժամանակ կա: Տեսնենք»: «Դե նայի հա, որ չես առաջադրվել, գալու ես ինձ օգնես ընտրությունների
Խոսել են լողի հայկական դաշնության կողմից կատարված աշխատանքների մասին
Շարունակվում են սպորտի մասսայականացման և մարզաձևերի տարածման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ընթացող քննարկումները՝ ոչ հենակետային մարզաձևերի ֆեդերացիաների հետ: Այսօր՝ փետրվարի 10-ին, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Հայաստանի լողի, աթլետիկայի և հանդբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Նախարարի տեղակալը խոսել է լողի հայկական դաշնության կողմից կատարված աշխատանքների մասին, որոնք նպաստում են լող մարզաձևի զարգացմանը
Կամավորական գործունեությունը և աշխատանքային հարաբերությունները կարգավորող հարցեր են քննարկվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ փետրվարի 10-ին տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2017թ. անդրանիկ նիստը: Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի բաժնի պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի hայեցակարգը, որի նպատակն է մատնանշել կամավորական գործունեության և կամավոր
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների և մարզաձևի մասնագետների հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նիստերի դահլիճում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների և մասնագետների հետ: Նախարար Ռոստոմյանը Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի ընդհանուր վիճակը դրական է գնահատել: Նրա խոսքերով՝ մեր ծանրորդները հաջող են մասնակցել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև աշխարհի
«Վովա Գասպարյանին ասա, թող գա դերասանության դասերի». Թամար Հովհաննիսյան
Թամար Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանին խոստացել է դերասանության դասեր տալ
Վարդան Ղուկասյան. «Սուտ եք ասում, ես քրեական գործերի մեջ չեմ մեղադրվել» (Տեսանյութ)
Գյումրու նախկին քաղաքապետը`Հովիկ Աբրահամյանին ոչ տեսել է, ոչ` խոսել հետը
ՀՔԾ- ին հաց էին տարել՝ «Հարամ լինի ձեր հացը» գրառմամբ
«Արթուր Սարգսյանին կալանավորեցին, որ ապրիլի 2-ից հետո իրենց լափելիքն ուտեն». Թամար Հովհաննիսյան
Չենք արտադրում, բայց արտահանում ենք (Տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են, բայց այս տարի ավելի շատ ենք արտահանել
Իշխան Զաքարյան. «Գագիկ Ծառուկյանը Հայաստանի հաջողության սիմվոլներից մեկն է»
Հրաժարականի դիմումն Իշխան Զաքարյանին հեշտությամբ է տրվել


















































