Օրվա լրահոսը
Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
Հայաստանի և Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով
ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնում է աշխարհագրությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին և աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցներում «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ և ՀՀ
Կարեն Կարապետյանը՝ լրագրողների հետ շփման տհաճ դեպքերի եւ նրանց առաջ արգելք դնելու մասին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր կողմից պարզաբանեց, թե որեւէ մեկը նման պայման չի դրել. «Լրագրողներին դուք, մենք թողնում ենք միայն Ազգային ժողովի շենք, ոչ թե Ազգային ժողովի այգի, պա՞րզ ա»: Արամ Մանուկյանն էլ հորդորեց՝ հարգելի ժուռնալիստներ, սրանից հետո այգի չմտնեք:
Ովքե՞ր են լողացել Գյումրիի սոցիալական բաղնիքում
Հովհաննես Մարգարյանը փոխանցեց գյումրեցիների անհանգստությունը՝ այդ սոցիալական բաղնիքում իրականում մարդի՞կ են լողացել, թե՞ փողեր են լողացրել:
Հաշվեհարդար՝ Արտաշատի բժշկական կենտրոնի փոխտնօրենի նկատմա՞մբ
Սերինե Հայրապետյանին մարզպետն ասել է՝ ազատվում ես աշխատանքից
Հարուցվել է քրեական գործ` 26-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարզի 26-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ։ Երիտասարդ կնոջ մահվան մասին հաղորդումն ստացվել է փետրվարի 3-ին. Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայից ստացված ահազանգի համաձայն՝ Ագարակավան գյուղի 26-ամյա բնակչուհին կախվել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Արագածոտնի մարզի 26-ամյա բնակչուհին
Ի՞նչ է անում Կարեն Կարապետյանը, որ «դիլխոր չլինենք». Վարչապետի պատասխանը՝ Թեւան Պողոսյանին
Պատգամավորը հարցրեց՝ երեք դեպքերի հետ կապված կարո՞ղ եք ասել ինչ եք անում, ի՞նչ հրահանգ եք տվել կառավարության ներկայացուցիչներին, որ իրավիճակ փոխվի, ասենք, ադրբեջանցիները «մռմռան»:Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այնպիսի քայլեր, որ Լապշինի նման դեպքերը կվերացնե՞նք… Լապշինի դեպքն արտառոց է»:
Կալանավորը քրեակատարողական հիմնարկից իրականացրել է առանձնապես խոշոր չափերի հասնող օծանելիքի հափշտակություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանում գործող օծանելիքի խանութներից մեկից առանձնապես խոշոր չափերի օծանելիքի հափշտակությունն իրականացվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի կողմից։ 2017 թվականի հունվարի 31-ին ահազանգ է ստացվել, որ
«Սահմանադրության մեջ առկա է անհամապատասխանություն». Դավիթ Հարությունյան
Հարցին՝ չունե՞ն իշխանությունները կամք՝ տեղափոխելու ընտրությունների օրը մեկ շաբաթով, քանի որ ժողովուրդը շատ զգայուն է մոտենում այդ օրվան, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ «ապրիլի 2-ին տոնակատարություն չի իրականացվում երկրում, այլ ընդամենը՝ քվեարկության օր է»:
«Բելառուսական դատարանն իր վճռով ամրագրեց, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս». Արա Պապյան
«Դեսպան ենք պահում, որ գնա եւ ասի՝ որտեղ կարող ենք հարվածել բելառուսական շահերին եւ որտեղ կարող ենք օգնել». Արա Պապյան
«Մենք պետք է չտրվենք դրան եւ Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք». Ինչ է անելու Էդվարդ Նալբանդյանը՝ Լապշինի հարցով
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ մարդկանց հոսքը դեպի Արցախ ավելացել է, չի կանգնել եւ դեռ շարունակելու է աճել. «Բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են, արվում են եւ պիտի արվեն: Բայց չեմ կարծում, որ այդ գործողությունների մասին մենք պետք է հայտարարենք, թե ինչ է արվում»:
Կառավարությունում քննարկվել են գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ 2016 թվականին
Բրյուսովի նախկին ռեկտորը՝ ներկա ռեկտորի ասածի մասին
Aravot.am-ը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանից հետաքրքրվեց՝ լսե՞լ է, որ ըստ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունների արդյունքում բուհում հայտնաբերվել է 15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ եւ գործ է հարուցվել, քանի որ այդ ՙփաստը պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով
«Օհանյան-Օսկանյան» դաշինքից Պարույր Հայրիկյանի ու ԱԻՄ-ի հեռանալը կընդունեն ի գիտություն
«Ովքեր գալիս են, ընդունում ենք ի գիտություն, ովքեր գնում են, ընդունում ենք ի գիտություն». Արեգնազ Մանուկյան
Կստեղծվի Հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհուրդի կազմում ընդգրկվելու են նաև զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների 3 ներկայացուցիչներ
2017 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի պետք է ստեղծվի Հիմնադրամ և ձևավորվի Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու են նաև զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչներ: 16.01.2017թ. ստեղծվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության
Լեւոն Զուրաբյանը կրկին բարձրացրեց Միհրան Պողոսյանի հարցը՝ ԱԺ-ում
Լեւոն Զուրաբյանը կառավարությանը հարցրեց Միհրան Պողոսյանի գործը կարճելու մասին. «2013-ին ես այդ հարցը բարձրացրեցի, որ ԴԱՀԿ-ն «Քեթրին գրուպից» մեծ քանակով չինական մեքենաներ էր գնել, այսինքն՝ ինքն իրենից գնել էր: Հետո դրան հետեւեց Պանամական սկանդալը, որ նա հանդիսանում է օֆշորային ընկերությունների տեր եւ շվեյցարական բանկում հաշվեհամար էր բացվել, որի համար իրավասու միակ անձը Միհրան Պողոսյանն էր»:
Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի նոր նախագիծը Ազգային ժողով կներկայացվի գարնանը
«Որոշում է կայացվել Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին նոր օրենք նախագծել, քանի որ փոփոխությունները հին օրենքում շատ էին, և փաթեթը մեծ էր ստացվում: Այնտեղ ընդգրկված կլինեն վերջին տասը տարիների միջազգային պայմանագրերի բոլոր նորմերը և կհամապատասխանեցվեն այդ պայմանագրերին, – այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մտավոր սեփականության գործակալության Հեղինակային և հարակից իրավունքների
Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը` էլեկտրոնային եղանակով
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ քննարկվել են հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման նախապատրաստական աշխատանքները։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրել է, որ վերջին տվյալներով հանրապետությունում աշխատում է 793 մանկաբարձ-գինեկոլոգ, որից 471-ը` ստացիոնար ծննդօգնության բժշկական հաստատություններում։ Նրանցից 258-ն աշխատում է մայրաքաղաքում, 213-ը` մարզերում։ Նշենք, որ գործող 58 ստացիոնար ծննդօգնության բժշկական կազմակերպությունից 12–ը (8-ը` 3-րդ մակարդակի, 4-ը`
Կաթի փոշու գողության տեսանյութը 16 հազար դիտում է ունեցել. Հովհաննես Մարգարյանը պատիվ է պահանջում «Գյումրեցու ոգուց» (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ ներկայացրած քաղաքացիական հայցի նախնական լսումը: Պատգամավորն իրեն զրպարտելու, վիրավորելու, պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու համար «Գյումրեցու ոգի» կուսակցությունից պահանջում է ներողություն խնդրել, զրպարտելու համար հատուցել աշխատավարձի երկու հազարապատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ հազարապատիկի չափով:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն
Հերմինե Նաղդալյանը`որդուն նոր պաշտոնի նշանակելու մասին
ԱԺ փոխնախագահը հուսով է, որ Սեյրան Օհանյանն արկածախնդրության ճանապարհով չի գնա
Կայացել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի շուրջ հերթական քննարկումը
Փետրվարի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Փետրվարի 1-ին կայացած հանդիպումից հետո Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացրել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները: Քննարկում է
Անգամ ռեստորաններում հնչող երաժշտության համար հեղինակից թույլտվություն է պետք` ըստ օրենքի
Հայաստանում մեծ է հեղինակային իրավունքների խախտումների թիվը
Վանաձորի բժշկական կենտրոնում հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող որոշ հիվանդների հրաժարվում են անվճար բուժում տրամադրել
Այսօր՝ 2017 թ. փետրվարի 8-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձորի բժշկական կենտրոնում հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող հիվանդներից մեկին, որն արդեն մի քանի շաբաթ դիալիզային անվճար բուժում է ստանում հիվանդանոցում, այսօր տեղեկացրել են, որ նա այլևս պետպատվերի շրջանակներում չի կարող բուժում ստանալ՝ պատճառաբանելով հիվանդի վերաբերյալ համապատասխան որոշմամբ: Վերջինս գրությամբ դիմել է
«Այն, որ Բելառուսն իր դեսպանատունը կառուցել է Գագիկ Ծառուկյանի բախչի վերջին, խոսում է երկրի նկատմամբ վերաբերմունքի մասին». Արամ Սարգսյան
«Հեռացիր, հեռացիր». պահանջում են ՀՀ-ում Բելառուսի դեսպանից. բողոքի ակցիա
Դիրիժոր Կարեն Դուրգարյանը մտադիր է Տավուշում համերգ տալ` սահմանապահ վաշտերից մեկում
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար պիտի ընտրվի այնպիսի մարդ, որը կլինի հմուտ». Կարեն Դուրգարյան
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 16-ն է
Կստեղծվեն մարզական խորհուրդներ՝ արևելյան մարտարվեստների գործունեությունը կանոնակարգելու նպատակով
Նախագծերը քննարկվում էին ԱԺ-ի կիսադատարկ դահլիճում: Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը կոչ արեց գործընկերներին գալ նիստերի դահլիճ եւ բազմել իրենց աշխատանքային աթոռներին՝ զգուշացնելով. «Հետո կարոտելու եք այս աթոռները»:


















































