Օրվա լրահոսը
Վթարային ջրանջատում Կապանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Ա. Մանուկյան 1-ին նրբանցքի 1-ից-5 շենքերի, Հ. Ավետիսյան թաղամասի անհատական տնատիրությունների, բազմաբնակարան շենքերի` բացառությամբ 1 և 1ա համարների, թիվ 9 դպրոցի, թիվ 8 մանկապարտեզի, Մ. Պապյան թաղամասի բազմաբնակարան շենքերի, անհատական տնատիրությունների և թիվ
Ծիծաղելի է, երբ պնդում են, թե իրենք են դրել իրենց թեկնածությունները, երբ ինքնառաջադրում այլեւս գոյություն չունի. իրավաբան
«Մասամբ այս անսովոր աժիոտաժը բացատրվում է օրենսդրության սկզբունքային նորամուծություններով, որոնց մեծամասամբ ծանոթ չլինելով, ոմանք դեռևս գործում են իներցիայի կանոններով, և պատահական չէ, որ, օրինակ, երբեմն պնդում են, որ իրենք են դրել իրենց թեկնածությունները տվյալ ընտրատարածքում: Ինքնառաջադրում այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր թեկնածուին առաջադրում և ապագա խորհրդարանի որակի համար առաջին հերթին պատասխանատու է կուսակցությունը,
Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2017-2019թթ. ՄԻՊ ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փետրվարի 3-ին ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 2017-2019 թվականների Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ քննարկմանն աջակցելու համար ու հավելել, որ ԱՆ-ն կարևորում է պետական մարմինների և հասարակական
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Բքի պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը: Կոտայքի, Թումանյանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման
Թրամփն Իրանն անվանել է «թիվ մեկ ահաբեկչական երկիր»
ԱՄՆ նախագահը խոստացել է Թեհրանի հետ գործել պատժամիջոցների դիրքերից:
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 220 կրակոց
Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Կանչ, Հակո ավտոճանապարհները և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր միջհամայնքային ճանապարհը: Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ
Սահմանամերձ Կիրանցի երիտասարդները ինչո՞ւ չեն կարողանում ամուսնանալ
Երիտասարդ ընտանիքները բնակարանի կարիք ունեն
Փաշիկ Ալավերդյան. «Եթե Աղասի Աղասյանը մենակ լիներ ու 15 ազատ տեղ, ես նրան Ռիո չէի տանի»
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երեկ տհաճ միջադեպ է եղել: Սովորաբար 85 կգ քաշային կարգում հանդես եկող Աղասի Աղասյանը մասնակցել է 94 կգ քաշայինների պայքարին եւ ցույց տվել երկրորդ արդյունքը: Սակայն նա վերջին մոտեցումից հետո մարզակոշիկները թողել է մրցահարթակում, իսկ ավելի ուշ լրագրողներին հայտարարել, թե ինքը ծանրամարտից հեռանում է հպարտ, բարձր ճակատով եւ թքած ունի այն
Երիտասարդ մի քանի ծանրորդներ գոհացրեցին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
Երեւանի ՕՀՊՄՔ-ում այսօր ավարտվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Ըստ քաշային կարգերի, հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին. 56 կգ. Լեւոն Թորոսյան՝ երկամարտի 206 կգ, 62 կգ. Դավիթ Գասպարյան՝ 252 կգ, 69 կգ. Վանիկ Ավետիսյան՝ 291 կգ, 77 կգ. Ժորժ Եղիկյան՝ 302 կգ, 85 կգ. Դավիթ Հովհաննիսյան՝ 325 կգ, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան՝ 350 կգ, 105 կգ. Սամվել
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են
ՃՏՊ Շիրազի փողոցում (թարմացված)
Փետրվարի 5-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
ՌԱԿ սփյուռքի ազդեցիկ կառույցները բարոյապես կողմ են «Ծառուկյան» դաշինքին մաս կազմելուն. հայտարարություն
Երեկ էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների կողմից, ինչպես միշտ՝ առանց ստուգելու տեղեկատվության աղբյուրի օրինականությունը, տարածվեց Ռամկավար Ազատական կուսակցության անունով հանդես եկող մի խմբակի հայտարարությունն այն մասին, թե իբր սփյուռքի ՌԱԿ-ը դեմ է եւ չի լիազորում ՌԱԿ հայաստանյան կառույցի մասնակցությանը ընտրություններին։ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը հարկ է համարում հայտարարել, որ հիշյալ խմբակը, ընդդիմադիր եւ ինքնակոչ մի կառույց,
«Ազգային համաձայնությունը» միացավ «Ծառուկյան դաշինքին»
Փետրվարի 5-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ միակ օրակարգային հարցով. «Ազգային համաձայնություն» կուսակցության մասնակցության ձևաչափը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Տարբեր տեսակետների շուրջ ծավալված քննարկման արդյունքում քաղաքական խորհրդի անդամների մեծամասնությամբ որոշում ընդունվեց միանալ «Ծառուկյան դաշինքին»: «Ազգային համաձայնություն» կուսակցության մամուլի ծառայություն
Վարդան Ղուկասյանի վերադարձը փոխում է ՀՀԿ ցուցակը. Սամվել Բալասանյանի որդին հնարավոր է դուրս գա ցուցակից
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող գյումրեցի ՀՀԿ-ականների շրջանակում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը չի մասնակցելու առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից ՀՀԿ-ի ներկայացրած վարկանիշային թեկնածուների նախնական ցուցակում (ի դեպ, 37 թեկնածուի անուն է քննարկվում) կա նաեւ Չինաստանում կրթված այս երիտասարդի անունը: Ավելին, նա ակտիվ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 6-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-8-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Բքի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են
ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ. «Միանում ենք «մայր գետին»
ՀԺԱՄ-ն ու ՀՀԿ-ն ռեյտինգային ցուցակում համատեղ թեկնածու ունեն
Վահրամ Մկրտչյանը՝ ՀՀԿ-ի բաց դռան ու բարեպաշտ ՀԺԱՄ-ի մասին (Տեսանյութ)
ԱԺ Հանրապետական պատգամավորին թյուրիմացաբար ՀԿԿ անդամ ներկայացրին:
ՀՀ-ն Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին
2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժառիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող` 1994թ-ի ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Կանչ, Հակո, Ձորագլուխ, Շենկանի ավտոճանապարհները և Լոռու մարզի Բլագոդարնոյե-Կաթնառատ, Ուրասար-Կաթնաղբյուր, Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ճանապարհները: Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու,
Ռուս սահմանապահները զրկել են եզդիական գյուղը խմելու ջրից. եզդիները դիմել են ԱԱԾ
Եզդիների ազգային կոմիտեն ահազանգ է հնչեցնում, որ արդեն մեկ ամիս է, ինչ Արագածոտնի միակ սահմանամերձ Թլիկ եզդիական գյուղի բնակիչները զրկվել են խմելաջրից: Եզդիական Թլիկ գյուղը , որը որպես խմելաջուր է օգտագործում Հայաստանի և Թուրքիայի միջեւ հոսող Ախուրյան գետի ջուրը, արդեն մեկ ամիս է պոմպի անսարքության պատճառով չունի խմելաջուր: Խնդրի վերացման համար գյուղի բնակիչները դիմել են
Հետաձգված հարցազրույց երկու կանգառների միջև (պատմվածք)
(Հացազրույց երկրորդ) Նախորդ հարցազրույցից հետո անցել է երկու տարուց ավելի և ես այն ժամանակ որոշել էի իմ այցելած կանգառի դիմացի անցումով բարձրանալ փողոցի հակառակ կողմի կանգառ և հարցազրույց վարել այդ երկու կանգառների և նրանց միջակայքում գտնվող մայթի հետ, բայց հանգամանքների բերումով այն ուշացավ և ահա ես փորձում եմ անցնել գետնանցուղով, որպեսզի իրականացնեմ իմ խոստացած, բայց
Ձուկը` լոլիկով
Առաջարկում եմ ձուկը պատրաստելու չափազանց հեշտ, շատ արագ, մատչելի եւ միեւնույն ժամանակ` շատ համեղ տարբերակ` լոլիկով շոգեխաշած ձուկ: Այս եղանակով պատրաստելու համար կարող եք վերցնել ցանկացած ձուկ` իշխան, սիգ, պնդաճակատ, ծածան, կարմրախայտ եւ այլն: Բացի ձկից ձեզ պետք կգա եւս մեկ բաղադրիչ` սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկ: Ըստ էության` այսքանը բավական է, մնացածը` ըստ նախասիրության:
Ընտրությու՞ն, թե՞ հեղափոխություն
Հայաստանում, Ազգային ժողովի ընտրություններից առաջ, պատգամավոր դառնալ ցանկացողների թիվը երբևէ այսքան մեծ չի եղել: Հիմա դժվար է պատկերացնել, որ Հայաստանում եղել է մի ժամանակաշրջան, երբ մարդիկ, ունենալով պատգամավոր դառնալու մեծ հնարավորություն, ինքնակամ հրաժարվում էին պատգամավորի կոչումից ու մանդատից: Որպես ասվածի ապացույց, կարող եմ հիշել ու հիշեցնել ՀՀ Ազգային ժողովի թեկուզև նախորդ ընտրությունները, երբ ՀԱԿ դաշինքի
ՀԱԿ-ը դաշինքով կմասնակցի ընտրություններին (Տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ դաշինքով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Պարոն Զուրաբյանի տեղեկացմամբ` դաշինք կկազմեն ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Փետրվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 180 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում
Կարեն Խաչանովը Ռուսաստանի թիմի հետ միասին դուրս մնաց «Դեւիսի գավաթից»
Սերբիայի Նիշ քաղաքում անցկացված թենիսի «Դեւիսի գավաթի» 1/8 եզրափակչում կորտի տերերը ընդհանուր 3:0 հաշվով պարտության մատնեցին Ռուսաստանին, որի կազմում հանդես էր գալիս երիտասարդ Կարեն Խաչանովը: Մոսկվաբնակ 20-ամյա հայ թենիսիստը մեկնարկային խաղում 4,5 ժամ տեւած ծանր պայքարում պարտվեց Վիկտոր Տրոիցկուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ РИА новости-ի


















































