Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննությունը կշարունակվի

2017 թ. փետրվարի 2-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դարբինյանի, քննության առնվեց վարչական գործն՝ ըստ հայցի Անուշ Պողոսյանի՝ ընդդեմ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերության բացակայության ճանաչման պահանջի մասին:  Հիշեցնենք՝ նախորդ նախնական

Ազդակ ԵԱՏՄ-ի ջատագովներին

«Կարծում եմ՝ ՌԴ-ն եւ Բելառուսը կհաղթահարեն թե քաղաքական, թե տեխնիկական խոչընդոտները, բայց այս ամենն, ըստ իս, պետք է ազդակ լինի Եվրասիական միության բոլոր ջատագովների համար, մասնավորապես՝ Հայաստանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը` անդրադառնալով ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ զարգացող անհամաձայնություններին: Ըստ մեր զրուցակցի` այն իրողությունը, թե ինչպես

«Հարկային տեսուչների առջեւ խնդիր է դրված՝ այնպես եք անում, որ այսքան գումար գանձեք»

Հորդորում են, որ հարկային ստուգումները քաղաքական նպատակներից հեռու լինեն

Հայաստան. ապագաղութացման 25-ամյա համառ և անավարտ պայքար

Ստյոպա Սաֆարյան Միջազգային և անվտանգության հարցերի hայկական ինստիտուտի հիմնադիր Եվրոպայի վերջին կայսրության՝ ԽՍՀՄ փլուզումից ու Հայաստանի անկախացումից 25 տարի անց էլ տակավին դժվար է առանց բազմիմաստության պնդելը, թե կայսերապաշտության ախտանիշն ու նեոգաղութացման ռիսկերը նախկին խորհրդային հանրապետություններից եթե ոչ շատերի, ապա որոշների, այդ թվում` Հայաստանի համար իսպառ վերացած են: Երկրի անվտանգության քաղաքականությունները դեռևս մնում են խորապես

Ներդրումներ` տնեցիներով

Փետրվարի 3-ին մի քանի տասնյակ գործարարների ուղեկցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում էր, որտեղ նա տուրիզմի զարգացման համար հատուկ հիմնադրամ ստեղծվելու մասին է խոսել: Նա հայտնել է, որ իր ընտանիքը պատրաստվում է առաջին ներդրողներից մեկը դառնալ, 500 հազար դոլարի ներդրում անել: Այս հայտարարությունն, իհարկե, ողջունելի է: Սակայն հարց է ծագում` ինչո՞ւ երկրում ներդրումներ չեն իրականացվում, որո՞նք

«Հազարավոր ձեռնարկություններ կանգնած են սնանկացման ճանապարհին»

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի ներկայացմամբ՝ օրենքը թույլ է տալիս ընկերություններին «մաքրվել» կեղծիքներից՝ սնանկացման գնալով

«Ադրբեջանի պատկերացրած միակողմանի զիջումները տեղի չեն ունենա». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

Արտգործնախարարների առաջիկա հնարավոր հանդիպումից բեկումնային փոփոխությունների պետք չէ սպասել

Տարոն Մարգարյան. «Մեր համաքաղաքացիները պետք է առավելագույնս տեղեկացված լինեն  կատարված աշխատանքների մասին»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ  ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 55 արձանագրություն: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը, ինչպես նաև մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու

«ԵԱՀԿ միջնորդները կարող են մտածել՝ Հուսեյնզադեին հայ գերու հետ փոխանակելու ուղղությամբ». քաղաքագետ (Տեսանյութ)

«Գերիների առնչությամբ նոր խնդիրներ են առաջանում, Ադրբեջանն էլ իր հերթին հնարավոր միջոցներով փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը»,-ասում է Սերգեյ Մինասյանը

Մոսկվան ընդամենը մատ է թափ տալիս

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը` ռուս-բելառուսական կսմիթների մասին: – «Հանուն Բելառուսի անկախության կարելի է ապրել եւ առանց ռուսական նավթի, չնայած որ դժվար կլինի»,- երեկ հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Մինչեւ ո՞ւր կարող է զարգանալ Մոսկվայի եւ Բելառուսի հարաբերություններում վերջին շրջանի լարվածությունը, ինչն արդեն բավական հրապարակային բնույթ է ստանում: Թեեւ

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և

Հանձնարարվել է շարունակել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները բակերում և միջբակային տարածքներում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Ըստ այդմ, վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 11 արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է առավել ակտիվացնել այս ուղղությամբ

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-100 մ: Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպություններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ շրջանառու հիմնադրամ», «Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ և

ԵՄ-ը պետք պահանջի Ալիևից` ազատ արձակել քաղբանտարկյալներին. Human Rights Watch

Եվրամիության ղեկավարությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ պահանջելով ազատ արձակել անարդարացիորեն դատապարտված քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին և կառավարության այլ քննադատների: Ինչպես հաղորդում է contact.az-ը, նման հայտարարություն է տարածել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ կապված Ադրբեջանի նախագահի՝ Բրյուսել կատարվելիք այցի հետ: Փետրվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Բրյուսել՝ ԵՄ-ի և Ադրբեջանի

Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած շարժմանը

Հարգելի՛ հայրենակիցներ Հայաստանը կանգնած է Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանը ոչ միայն որոշելու է առաջիկա հինգ տարիների Հայաստանի քաղաքական կուրսը, այլ նաև ձևավորելու է կարևորագույն քաղաքական որոշումներ ընդունելու առաքելություն ունեցող իշխանական վերնախավ: Այս իրավիճակը պահանջում է երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերից դրսևորել համարժեք քաղաքական կեցվածք և համախմբել ուժերը երկրում արմատական

Վլադիմիր Գասպարյանի փեսան կառաջադրվի (Տեսանյութ)

Արթուր Գեւորգյանը`ՀՀԿ-ի հեղինակազրկված լինելու մասին

«Իրանի դիրքորոշումը բխում է ՀՀ-ի եւ Արցախի շահերից». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

«Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի դիրքորոշումը հավասարակշռված է եւ դրանով կարեւորվում է»,-ընդգծում է քաղաքագետը

Մանվել Գրիգորյան. «Պրիչո՞մ Սեյրան Օհանյան»

ԵԿՄ-ում Սեյրան Օհանյանի հարցը չի քննարկվել` պնդում է ԵԿՄ ղեկավարը

«Մետրոյի դղրդյունից առավոտյան 7-ին վեր եմ թռել»

Զարուբյան փողոցի բնակիչները մետրոյի գնացքների դղրդյունից հանգիստ չեն գտնում Հունվարի կեսից սկսած` Զարուբյան փողոցի որոշ տների բնակիչներ քուն ու դադար կորցրել են: Առավոտյան վեր են թռնում, կեսօրին էլ քնել չեն կարողանում. նրանց տների տակով մետրոյի գնացքներն են անցնում եւ այնպիսի դղրդյուն առաջացնում, որ, բնակիչների խոսքերով, «վիբրացիայից» գազօջախը, պահարանները, պատուհանները, դռները եւ տան մնացած պարագաները «շխշխկում»

«Վարդան Օսկանյանը եւ Սեյրան Օհանյանը խոցելի են». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

«Նրանց դժվար կլինի աշխատել ընդդիմադիր դաշտում, որտեղ դասական քաղաքական ուժեր կան»,-ասում է քաղաքագետը

Սեյրան Սարոյանը Հովիկ Աբրահամյանի նման չի նեղանա (Տեսանյութ)

«Ոնց որ` կուսակցությունը որոշի: Ես հո իմ գլխու չեմ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Լրագրողների հարցը վերաբերում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա առաջադրմանը: Հարցին` եթե կուսակցությունը չորոշի, ինքը կնեղանա՞ Հովիկ Աբրահամյանի նման, Սեյրան Սարոյանն ասաց, որ չի նեղանալու, որ նեղանա էլ` գնալու է իրենց տուն, ոչ մի ուրիշ տեղ

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2017-ին կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընդլայնում է մրցութային անվանակարգերը։ 2017թ. խաչատրյանական 13-րդ միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Ժյուրիի նախագահն է լինելու Կոնստանտին Օրբելյանը։ Խաչատրյանի մրցույթի մասնակցության կարգը հաստատված է։ Հայտերը կարելի է ներկայացնել մինչև ապրիլի 25-ը։ Մասնակցության կարգի, ծրագրի և այլ մանրամասների մասին կարելի է տեղեկանալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական կայքից՝

Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու աշխատանքային խմբի առաջին նիստը

Այսօր՝ փետրվարի 6-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության

ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան է դիմում՝ ապրիլի 2-ը ընտրությունների օր նշանակելու հարցով

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ գուցե հենց ապրիլի 2-ին ընդդիմությունը համախմբվում է եւ իշխանափոխություն է իրականացնում. «Միգուցե ձեւավորվի այնպիսի իշխանություն, որը զինվորի հացը չի լափի, մեր զինվորի փամփուշտի փողը չի գողանա, որի արդյունքում եղան այդ զոհերը: Չե՞ք կարծում, որ դա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը՝ ապրիլի 2-ին զոհված մեր երեխաների առջեւ»:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ

Մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի փողոցներում իրականացվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Առատ տեղումների հետևանքները վերացնելու նպատակով օգտագործված աղի և ավազի խառնուրդի ներգործությամբ մայրաքաղաքի փողոցների որոշակի հատվածներում առաջացած փոսերը գույքագրվել են նախապես: Ժամանակավոր փոսալցման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացած այն ընկերությունների կողմից, որոնք նախորդող տարիներին

Ահազանգ՝ 16-ամյա աղջկա նկատմամբ բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն ունենալու մասին. պարզվում են հանգամանքները

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 16-ամյա աղջկա հետ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները: Սիսիան քաղաքի անչափահաս՝ 16-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից մեկի գրասենյակում, իր կամքին հակառակ, բռնություն

Դաջվածքով խոզեր եւ մարդ, որ վաճառել էր իր մեջքը 150000 եվրոյով

Բելգիացի նկարիչ Վիմ Դելվուայի սկանդալային նախագիծը Ցյուրիխի բնակիչ Թիմ Շտայների մեջքին դաջվածք կա, որ նկարել է հայտնի նկարիչը, ու այն արդեն գնել է ոչ պակաս հայտնի հավաքորդը: BBC-ի տեղեկացմամբ, Թիմի մահից հետո, նրա նկարազարդ մեջքի կաշին կհանվի, կդրվի շրջանակի մեջ ու կփոխանցվի գնորդին: Այդպիսին է պայմանավորվածությունը: Իսկ այժմ Թիմը ողջ առողջ է, եւ որպես ցուցանմուշ

Հայաստանի սննդարդյունաբերողներն ավելացրել են արտահանումը նախորդ ցուցահանդեսից հետո. մեկնարկեց «Պրոդ Էքսպո-2017»-ը

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 23 ընկերություն մեկ միասնական տաղավարով փետրվարի 6-10-ը Մոսկվայում մասնակցում են «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը: Մեր ընկերությունները ցուցադրում են մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ, կաթնամթերք, մսամթերք և ձկնամթերք։ Անցած տարի նույն ցուցահանդեսի մասնակցությունից հետո հայկական ընկերությունները նոր գործարար կապեր են ձեռք բերել, երկարաժամկետ համագործակցության

Հալալ քրտինքով հարստացած «մուլտի միլիարդատեր» պաշտոնյաները կմնան անհայտ. Փաշինյանի նախագծին ՀՀԿ-ն դեմ է

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ապօրինի հարստացման դեմ պայքարը իրենց գաղափարն է եւ առաջարկեց 91-ից ի վեր բոլոր պաշտոնյաների ունեցվածքն ուսումնասիրել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած: Նա ասաց, որ իրենք հանգիստ են եւ պատրաստ են անցել այդ թեստը:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930