Օրվա լրահոսը
Լեւոն Ջուֆալակյան. «Հավաքականում սերնդափոխություն ընթանում է, բայց երիտասարդների աճի տեմպը չի գոհացնում»
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ընդհանուր առմամբ գոհ է օրերս Փարիզում անցկացված միջազգային մրցաշարին իր հինգ սաների մասնակցությունից, որն առաջին միջազգային պաշտոնական մեկնարկն էր մրցաշրջան 2017-ում: Կարեն Ասլանյանը՝ 66 կգ քաշային կարգ, Կարապետ Չալյանը՝ 75 կգ եւ Մաքսիմ Մանուկյանը՝ 85 կգ, տուն վերադարձան որպես հաղթող, իսկ 71 կգ քաշային Ռաֆայել
ՍԱՍ-ի Արտակը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ձեր տեղեկությունները ամբողջապես սուտ են»
Փաշինյանը դիմեց Արտակ Սարգսյանին` ասելով. «Պարո՛ն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակներն ահազանգում են, որ դուք պարտադրում եք ՍԱՍ սուպերմարկետի աշխատողներին գրանցումից դուրս գալ եւ վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ դուք առաջադրված եք»:
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն է գործադրվել
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ: Քրեական քործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի
Լույս է ընծայվել «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը
Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաթանկ ձեռքբերումն է: Այն համաժողովրդական միասնականության, նվիրումի, հավատի, պատմական արդարության վերահաստատման աննախադեպ դրսևորում էր: Արցախի անկախությունը, հիրավի, անշրջելի համազգային հաղթանակ է, որը կյանքի կոչվեց հազարավոր քաջորդիների արյան գնով։ Հենց այդ հերոսների կյանքի ու սխրանքների մասին է պատմում «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը, որը նաև Արցախի ազատագրման յուրօրինակ տարեգրությունն է: Գիրքը ստեղծվել
«Չեմ թաքցնում՝ ուզում եմ դառնալ պատգամավոր». Անահիտ Բախշյան
Իսկ «Հայկական վերածնունդը» ընդդիմություն է
Օրգանիզմում ինչի պակասը կարող է գլխացավի պատճառ դառնալ
Գլխացավերի ժամանակ բնաբույժները խորհուրդ են տալիս ճակատի վրա կաղամբի տերեւներ դնել ու կապել, կամ մեղրամոմով գլխարկ պատրաստել եւ դնել գլխին։ Կարելի է նաեւ քունքերը շփել կիտրոնի կեղեւով, կամ խնձորի քացախի վրա ջուր ավելացնել, դնել կրակին եւ երբ սկսի գոլորշին բարձրանալ, գլուխը թեքել դեպի գոլորշին եւ մոտ 75 անգամ շնչել։ Առաջարկվում է նաեւ սխտորը խորովել եւ
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Վարշավայում
Փետրվարի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում Հայկական հիմնադրամի հետ համատեղ Վարշավայում կազմակերպեցին միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց Վարշավայի կենտրոնում` մարշալ Պիլսուդսկու անվան հրապարակում, որտեղ ԼՀ կառավարության, ԼՀ Ազգային պաշտպանության նախարարության, Լեհաստանում ՀՀ դեսպանության, մի շարք տեղական իշխանությունների և կազմակերպությունների անունից զինվորական կարգով և հանդիսավորությամբ ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին: Արարողությանը
«Պետք է տեսնենք՝ ձեռ տալի՞ս է նրա այցը Հայաստան». Գալուստ Սահակյանը՝ Կարո Փալյանի մասին
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Փալյանը Թուրքիայի խորհրդարանում ուղերձով է հանդես գալիս եւ ճնշումների է ենթարկվում: Նա առաջարկեց Փալյանին հրավիրել ՀՀ ԱԺ: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ միտքը շատ լավն է, ընդունելի է բոլորի կողմից, բայց քաղաքական խնդիր կա այստեղ:
Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Դե շնորհավոր ըլնի ձեր Նոր տարին». Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողներին (Տեսանյութ)
Սամվել Ալեքսանյանն այսօր հայտնեց, որ անպայման առաջադրվելու է ԱԺ ընտրություններին:
Առողջությունը պահպանելու մի քանի պայման
Կենսաքիմիկոսները ենթադրում են, որ 1 վայրկյանում առողջ լյարդում տեղի են ունենում մոտ 400 տրիլիոն ռեակցիաներ, իսկ մասնավորապես ճարպակալած լյարդը իրականացնում է դրանց միայն 10 տոկոսը: Լյարդից ճարպը լուծվում, հեռանում է խոլինի (B խմբի վիտամիններ) առկայությամբ: Մասնագետները բազմիցս հայտարարում են, որ պետք է հրաժարվել սպիտակ հացից, մակարոնեղենից, որոնք հանգեցնում են լյարդի ճարպակալման, փոխարենը՝ շատ օգտագործել թարմ
Պարզվել է ամբաստանյալի փախուստի դիմելու եղանակը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու հանգամանքները։ 2017 թվականի փետրվարի 4-ին ահազանգ էր ստացվել, որ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ս.Գրիգորյանը դիմել է փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների
Այսօրվանից սկսած` 10 օր շարունակ, ԿԸՀ-ն կընդունի կուսակցությունների ու դաշինքների փաստաթղթերը
Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 16-ին է ժամը 18:00-ն
Դավիթ Տոնոյանը` Արտակարգ իրավիճակների նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. ՏՈՆՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Երկու փախստական, որոնց սերունդներ են բաժանում, պատմում են իրենց պատմությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ֆիլմում (Տեսանյութ)
Նյու Յորք, 3-ը փետրվարի, 2017թ. : ՅՈՒՆԻՍԵֆ-ի նոր, ազդեցիկ ֆիլմը զուգահեռներ է անցկացնում դեռահաս սիրիացի փախստականի և Երկրորդ աշխարհամարտը վերապրած փախստականի պատմությունների միջև՝ որպես խոսուն ապացույց այն մարտահրավերների, որոնց շարունակում են հանդիպել փախստական երեխաներն իրենց ճանապարհին: 120 վայրկյան տևողությամբ ֆիլմը, որ նկարահանվել է «180 Ամստերդամ» ստեղծագործական ընկերության կողմից, անցում է կատարում 12-ամյա դամասկոսցի Ահմեդի և
Օլիգարխները, պոպուլիզմն ու երկրին հասցրած 37 հազար դրամի վնասը
Մանր «բացահայտումներով» չարժե կերակրել հասարակությանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 1-ին Հայ-ամերիկյան առեւտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառմանը իր ծավալուն ելույթում կրկին շեշտեց միտքը, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգային անվտանգության վրա ու վտանգել այն` նկատելով. «Երբ 15 ամիս առաջ ՀԱԱՊ-ում իմ ելույթի ժամանակ ես նշեցի կոռուպցիայի ու ազգային անվտանգության շփման եզրերի մասին, շատերը դա
ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները կշարունակվեն
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքներն այս տարի կշարունակվեն։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի խոսքով, 2017թ. ընթացքում նախատեսվում են իրականացնել էներգաբլոկի սարքավորումների, համակարգերի և շինությունների արդիականացման նախագծային աշխատանքները, սարքավորումների մնացորդային պաշարի հաշվարկային հիմնավորումը, ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Արդյունքում կմշակվի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների
ՊԳԿՎ-ն դիտարկում է պետական կառավարման 32 մարմնի ենթակայության՝ 210 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը
Պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ կառավարության 2004թ նոյեմբերի 18 թիվ 1844-Ն որոշմամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման 32 մարմինների 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով: Դիտարկումները ներառում են ընկերությունների ակտիվների և պարտավորությունների, ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության օբյեկտների, լիցենզիաների և գույքի օգտագործման այլ
Պետք է գաս և հայոց խորհրդարանի հարթակից ներկայացնես մեր պապերից ստացած հանձնառությունը. Զարուհի Փոստանջյանը` Գարո Փայլանին
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Պարոն Գարո Փայլանին Սիրելի Գարո, Եղբայր, որքան նման են իմ և քո, մեր` 21-րդ դարի հայերիս զգացմունքները, պահանջները և երազանքները: Տեսնելով և լսելով քեզ` յուրաքանչյուր հայի մեջ արթնանում է արդարության վերականգնման իր բաժին պարտավորության և պարտականության իրագործման պահանջը: Թուրքական կառավարությունների հատուկ ծրագիրը` մոխրի վերածել մեզ և մեր Հայրենիքը` ոչնչացնել
Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը համերգներով հանդես կգա Ռուսաստանում և Բելառուսում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը փետրվարի 5-ին մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդես կգա համերգային ծրագրով: Փետրվարի 4-ի երեկոյան «Էջմիածին» երգչախմբի սաները, ուղեկցությամբ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի ու երգչախմբի հիմնադիր-ղեկավար Բարեշնորհ
ՌԱԿ ո՛չ ուղղակի եւ ո՛չ ալ քաղաքական կամ ընտրական դաշինքներու միջոցաւ պիտի մասնակցի յառաջիկայ Ապրիլի խորհրդարանական ընտրութիւններուն
Ռամկավար Ազատական Կուսակցութիին Յայտարարութիւն Զարմանքով իմացանք, որ շրջանառութեան մէջ դրուած է նամակ մը «ՌԱԿ Գերագոյն Խորհուրդ» ստորագրութեամբ, որ իր զարմանս մեզի կը յաւակնի խօսիլ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Սփիւռքի շրջանակներու անունով ներառեալ Նիւ Եորք – Նիւ Ճըրզիի: Սոյն պաշտօնական Հաղորդագրութեամբ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Նիւ Եորք – Նիւ Ճըրզիի Վարչութիւնը կ՛ուզէ հանրութեան յստակացնել հետեւեալ կէտերը. 1. «ՌԱԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Պարգևատրվեցին բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկները
Փետրվարի 4-ին ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում խրախուսվեցին 2016 թվականին բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկները: Ծաղկաձորում էին միջազգային մրցաշարերում լավագույնս ներկայացած ուսանող մարզիկները, ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթող թիմերի անդամները՝ շուրջ 100 երիտասարդ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խրախուսման արարողությանը տեղեկացրեց, որ հիմնադրամը ցանկություն ունի երիտասարդների շրջանում
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը
Փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզի հյուսիսում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ
Վթարային ջրանջատում Կապանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Ա. Մանուկյան 1-ին նրբանցքի 1-ից-5 շենքերի, Հ. Ավետիսյան թաղամասի անհատական տնատիրությունների, բազմաբնակարան շենքերի` բացառությամբ 1 և 1ա համարների, թիվ 9 դպրոցի, թիվ 8 մանկապարտեզի, Մ. Պապյան թաղամասի բազմաբնակարան շենքերի, անհատական տնատիրությունների և թիվ
Ծիծաղելի է, երբ պնդում են, թե իրենք են դրել իրենց թեկնածությունները, երբ ինքնառաջադրում այլեւս գոյություն չունի. իրավաբան
«Մասամբ այս անսովոր աժիոտաժը բացատրվում է օրենսդրության սկզբունքային նորամուծություններով, որոնց մեծամասամբ ծանոթ չլինելով, ոմանք դեռևս գործում են իներցիայի կանոններով, և պատահական չէ, որ, օրինակ, երբեմն պնդում են, որ իրենք են դրել իրենց թեկնածությունները տվյալ ընտրատարածքում: Ինքնառաջադրում այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր թեկնածուին առաջադրում և ապագա խորհրդարանի որակի համար առաջին հերթին պատասխանատու է կուսակցությունը,
Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2017-2019թթ. ՄԻՊ ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փետրվարի 3-ին ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 2017-2019 թվականների Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ քննարկմանն աջակցելու համար ու հավելել, որ ԱՆ-ն կարևորում է պետական մարմինների և հասարակական
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Բքի պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը: Կոտայքի, Թումանյանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման
Թրամփն Իրանն անվանել է «թիվ մեկ ահաբեկչական երկիր»
ԱՄՆ նախագահը խոստացել է Թեհրանի հետ գործել պատժամիջոցների դիրքերից:
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 220 կրակոց
Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


















































