Օրվա լրահոսը

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման

Երկրաշարժ` ՀՀ տարածքում

Փետրվարի 5-ին, ժամը 07.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ փետրվարի 05-ին, տեղական ժամանակով ժամը 07.04-ին (Գրինվիչի ժամանակով` 03.04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.440 և արևելյան երկայնության 46.450 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-ԼՂՀ սահմ. գոտի, Գորիս քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման

Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Aeroflot Open-ին

Փետրվարի 21-ին ՌԴ մայրաքաղաքում մեկնարկելու է շախմատի Aeroflot Open մրցաշարը, որին այսօրվա դրությամբ մասնակցելու հայտ ներկայացրած 260 շախմատիստներից 81-ը գրոսմայստեր է: Ավանդույթի համաձայն Հայաստանն այդ մրցաշարում ներկայացված է լինելու մեծ թվով շախմատիստներով: Ուժեղագույնների «A» խմբում մասնակցելու հայտ առայժմ ներկայացրել է միայն Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Սերգեյ Մովսիսյանի ՖԲ էջի

Պատանի ձյուդոյիստների համար մրցաշրջան 2017-ը մեկնարկեց

Այսօր անցկացվեց ձյուդոյի Հայաստանի պատանիների (մինչեւ 18 տարեկաններ) առաջնությունը, որն մասնակցեց 206 մարզիկ: Նրանցից 12-ը աղջիկներ էին, որոնք պայքարեցին չորս քաշային կարգերում: 48 կգ քաշային կարգում հաղթեց Մելինե Մամիկոնյանը, 52-ում՝ Նունե Նազարյանը, 57-ում՝ Վարսիկ Գրիգորյանը եւ +57-ում՝ Աննա Ղազարյանը: Տղաների պայքարում առաջին տեղեր զբաղեցրին. 50 կգ՝ Յուրի Իսրայելյան, 55՝ Արսեն Ավեդիսյան, 60՝ Արտյոմ Ղալաչյան, 66՝

«Մեծապէս կ’ողջունենք ՌԱԿ Կեդրոնական վարչութեան որոշումը՝ միանալու «Ծառուկեան» դաշինքին». ՌԱԿ ԳԽ նախագահ

Լոս Անճելըս¸ 3 Փետր. 2017 Ազգային բարերար¸ քաղաքական կարկառուն գործիչ ՀՀ Ողիմպիական կոմիտէի նախագահ Տիար Գագիկ Ծառուկեան                                        Երեւան   Մեծայարգ Պարոն Գ. Ծառուկեան Նախ թոյլ տուէք Ռամկավար Ազատական Կուսակցութեան Գերագոյն Խորհուրդի անունով ողջունել Ձեզ գործուն քաղաքական ասպարէզ վերադառնալու Ձեր որոշման առթիւ եւ մաղթել ուժ¸ կարողութիւն եւ յաջողութիւններ՝ ի խնդիր մեր ազգային զոյգ պետութիւններու եւ

Գերեվարված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվեց երկու ամսով

Այսօր՝ փետրվարի 4-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդությունը քննարկվել է դռնփակ դատական նիստում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի և թարգմանչի մասնակցությամբ: Դատարանի որոշմամբ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին

«Պոբեդայի» ուղեւորների 25-30 տոկոսը Վրաստանի բնակիչներ են. քաղավիացիայի վարչության պետի փաստարկը (Տեսանյութ)

Aravot.am-ը ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե «Պոբեդայից» բացի ո՞ր ավիափոխադրողն է, որը մեծ ցանկություն է հայտնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել եւ որի հետ արդեն իսկ կա հստակ պայմանավորվածություն: Մենք նշեցինք, որ վերջերս այս մասին հայտարարել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՝ գաղտնի պահելով ավիափոխադրողի անունը, միայն նշելով, որ սեփականատերը գյումրեցի է:

ՀՀՇ-ն միացավ «Ծառուկյան դաշինք»-ին

Այսօր կայացած «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նիստում որոշվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան դաշինք»-ի կազմում։ Նիստին ներկա ՀՀՇ վարչության 11 անդամներն այս որոշումը միաձայն են կայացրել: Իսկ ռեյտինգային կարգով Երևանի կենտրոնում կառաջադրվի ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը։  

Հովհաննես Գաբուզյանն Իրանում գրավեց 5-րդ տեղը

Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իրանում անցկացված «25-րդ Fajr Sabalan Cup» միջազգային մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 54 մասնակիցների մեջ պայքարն ավարտել 5-րդ տեղում: Մեր մյուս ներկայացուցիչները՝ Մամիկոն Ղարիբյանը, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը եւ Սեդրակ Մաթեւոսյանը, համապատասխանաբար, զբաղեցրել են 12-րդ, 19-րդ եւ 29-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fisu.net-ի  

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկում` բուհերում

Սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկման միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, Սրցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած Աշոտ Ղուլյանը փետրվարի 3-ին Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում հանդիպում ունեցավ ՀՀ բուհերում ուսանող արցախցիների հետ: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի(ԿԳՍ) նախարար Սլավա Ասրյանը, ինչպես նաև՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար

ՌԱԿ-ը ո՛չ ուղղակի եւ ո՛չ ալ քաղաքական կամ ընտրական դաշինքներու միջոցաւ պիտի մասնակցի յառաջիկայ Ապրիլի խորհրդարանական ընտրութիւններուն. հայտարարություն

Յառաջիկայ Ապրիլին Հայրենիքի մէջ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւններուն լոյսին տակ` Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը երէկ ժողով մը գումարեց՝ քննարկելու համար այդ ուղղութեամբ ՌԱԿ-ի կեցուածքը: Ժողովին իբրեւ արդիւնք՝ հրապարակուեցաւ հետեւեալ հաղորդագրութիւնը. Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը կ՛ողջունէ Հայրենի պետութեան եւ ժողովուրդին ռամկավարական սկզբունքներուն հանդէպ ունեցած հաւատամքը, որ անցնող 25 տարիներուն արտացոլաց կազմակերպելով ու մասնակցելով ժողովրդավարական ընտրութիւններ, ըլլան

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական

Վարչապետի այցին ընդառաջ պաշտոնից ազատվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի երկարամյա տնօրենը

Նախորդ օրը տնօրենի փոփոխություն է տեղի ունեցել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. երկար ժամանակ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Չուխաջյանին այսուհետ փոխարինելու է «Շիրակ» օդանավակայանում մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար, երիտասարդ Արմինե Աբրահամյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, աշխատել է նաեւ «Հայփոստում»՝ դարձյալ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ու «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավակայանի աշխատակիցների ներկայացմամբ, նա եղել է Էդուարդո Էռնեկյանի

Հրադադարի ռեժիմը խախտելով՝ Ադրբեջանն այդ կերպ ավելի է հետաձգում հակամարտության խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը. Տիգրան Մկրտչյան

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Ազգային Պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Ռայմունդաս Կարոբլիսին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև 2002 և 2012 թվականներին ստորագրված պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի արդյունքում ձևավորվել է ինտենսիվ և կայուն փոխգործակցություն, որի առավել զարգացման համար առկա են համապատասխան

Հայաստանը միացավ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը

Հունվարի 31-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ հանձնեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը: Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց, որ 16-րդ արձանագրությունը, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգում համեմատաբար նոր իրավական գործիք, կյանքի է

Պայքարողները․ Դավիթ Հովհաննիսյան. «Իշխանափոխություն լինելու է… մյուս բոլոր տարբերակները հակաբնական են»

Քաղաքացիական -քաղաքական տարբեր պայքարների նախաձեռնող ու ակտիվ անդամ Դավիթ Հովհաննիսյանը համոզված է՝ իշխանափոխություն հնարավոր է միշտ. ոգևորության և հիասթափության ալիքներ միշտ էլ լինում են, բայ նա վստահ է՝ այսօր արդեն իշխանափոխության համար բոլորովին այլ պայմաններ են ստեղծվել: Մարտի 1-ին հաջորդած քաղաքացիական պայքարի մկրտություն ստացած երիտասարդի ու ընկերների ստեղծած առաջին նախաձեռնությունը կոչվում էր «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»:

Սուրբ Սարգսի տոնին կբաժանվեն նաեւ քաղցր բլիթներ

Այդ օրը կպարգեւատրվեն 20 զինվորներ, որպես աչքի են ընկել իրենց սխրանքներով, քաջագործություններով

Սերժ Սարգսյանն այցելել է Երևանում բացված «Ռիբոկ» սպորտային ակումբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ: Հանրապետության Նախագահը ակումբի հիմնադիր-ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սպորտային ակումբում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, շինարարության մեկնարկից՝ 2015 թվականից մինչ օրս իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, սպորտային ակումբի հնարավորություններին, ամենատարբեր մարզաձևերում հանրությանն առաջարկվող ծառայություններին և

Հրդեհ Արտաշատ քաղաքում

Փետրվարի 4-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 3Բ շենքի նկուղից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.53-ին, մարվել՝ 14.16-ին: Բնակարանի խորդանոցում այրվել է կենցաղային իրեր և հագուստ 4 ք.մ: ՀՀ ԱԻՆ

Քննարկվել են հայ-լեհական դիվանագիտական հարաբերություններ

Փետրվարի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց ԼՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարեկ Ժիուլկովսկու հետ: Զրուցակիցները փոխադարձ գոհունակություն հայտնեցին հայ-լեհական փոխգործակցության և երկկողմ հարաբերություների կայուն զարգացման առնչությամբ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան 2017 թվականին Երևանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը`

«Առաքելություն» կուսակցությունը միացավ «Ծառուկյան» դաշինքին (Ֆոտոշարք)

Կուսակցությունը մոտակա ընտրություններին կմիանա «Ծառուկյան» դաշինքին

Երեկ` բողոքի ցույց Բելառուսի դեսպանատան առաջ, այսօր` Ալեքսանդր Լապշինի ծննդյան օրը

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ». Այսօր Ալեքսանդր Լապշինի(puerrtto)ծննդյան օրն է, ում Բելառուսի իշխանությունները «լավագույն» նվեր մատուցեցին’ որոշում կայացնելով նրան  ձերբակալել, ապա և որոշում  կայացնել  արտահանձնել ադրբեջանական իշխանություններին: Բադկա-Լուկաշենկոն, ով անձամբ օգտվում  է Ալիևի սեղանից ու ճաշակում  խավիարային նավթահոտ բարիքները’ անդրդվել ի է մնացել իր որոշման մեջ: Վերջերս կայացած մամուլի ասուլիսում  նա ասել է, որ  գործել է ըստ օրենքի

Սատարում ենք նախարարության հանձնառությանը՝ ուղղված նոր հարկային օրենսգրքին. Ռիչարդ Միլս

Փետրվարի 3-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսի միջև, որտեղ քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Վարդան Արամյանն ընգծել է մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ արվում են հիմնավոր և կտրուկ քայլեր: Մասնավորապես՝ նա անդրադարձել է տնտեսական

«Այսպիսի և ավելի սաստիկ հարձակումները շարունակվելու են, լինելու են ավելի շատ զոհեր». քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

«Ի տարբերություն հայերի՝ նրանց ամենևին չի հուզում, թե ով ինչ է ասում կամ մտածում: Նրանք անում են այն, ինչ իրենց է պետք և դրանում է նրանց ուժը: Փոխանակ ԵԱՀԿ տեքստեր ակնկալելու կամ համանախագահների շուրթերի շարժմանը հետևելու՝ անհրաժեշտ է արժանապատիվ ռազմական դիրքորոշում ակնկալել սեփական ղեկավարությունից»,-ասում է նա:

Չունեցած սեյֆի բանալին

Տարիներ առաջ, երբ ես դեռ աշակերտ էի, եղավ այնպես, որ Ռուբեն Խաչատրյանը, ի դեպ՝ մեր օրերում նշանավոր կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հայրը, ընտրվեց Ջավախքի մեր Գոման գյուղի կոլտնտեսության նախագահ: Այդ երեւելի մարդը վերադարձել էր պատերազմից, հասել էր մինչեւ Բեռլին, շարքային զինվորից դարձել էր կապիտան եւ տուն էր դարձել մեդալներով: Կաշվե բաճկոնը հագին, ձիգ, միշտ ժպիտը դեմքին

Որքան շատ լինեն լավ մասնագետները, այդքան արագ մենք կհասնենք հաջողության.  Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի դեպարտամենտի «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» կրթական ծրագրի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, դասախոսներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ: Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին

«Ժառանգությունը» Զարուհի Փոստանջյանի համար հստակ առաջարկ ունի (Տեսանյութ)

«Իհարկե ուրախ կլինենք, որ նա ընդունի այն առաջարկը, որն իր համար ունի կուսակցությունը»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը

«Ինչքան տեսնեմ Րաֆֆի Հովհաննիսյանին, կասեմ՝ շնորհակալություն». Անահիտ Բախշյան

«Այն թեւերը, որ Րաֆֆիի ասելով, մեզ տվել է, այդ թեւերի կարողությունը մենք  ունեցել ենք, մեզ ընդամենը տրվել է հարթակ». Անահիտ Բախշյան

«Պարոն վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքար եք սկսել, պարզեք՝ ով է գրպանել իմ 134 հազար դոլարը»

74-ամյա Լիպարիտ Մանուկյանը փաստաթղթերի հաստափոր տրցակով օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել: Փաստաթղթերի այդ տրցակում դատարանների վճիռներ էին, գերատեսչությունների ու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Մանուկյանի նամակներին ոչինչ չասող պատասխաններ: Գրեթե 8 տարի է՝ Լիպարիտ Մանուկյանը փորձում է արդարության հասնել, պայքարում է իր իրավունքների համար. վերջին 3 վարչապետներին է բազմիցս դիմել, այն վարչապետներին, որոնք հազար անգամ հայտարարել են կոռուպցիայի

«Ժառանգությունը» կգործակցի՞ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ. Արմեն Մարտիրոսյանը մանրամասնում է (Տեսանյութ)

«Հույսս չեմ կորցնում, որ ինչ-որ պահի կախարդական ձեւով Ծառուկյանի հետ գործակցությունը հնարավոր կլինի»,-ասաց «Ժառանգության» փոխնախագահը

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930