Օրվա լրահոսը
Որքան շատ լինեն լավ մասնագետները, այդքան արագ մենք կհասնենք հաջողության. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի դեպարտամենտի «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» կրթական ծրագրի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, դասախոսներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ: Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին
«Ժառանգությունը» Զարուհի Փոստանջյանի համար հստակ առաջարկ ունի (Տեսանյութ)
«Իհարկե ուրախ կլինենք, որ նա ընդունի այն առաջարկը, որն իր համար ունի կուսակցությունը»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը
«Ինչքան տեսնեմ Րաֆֆի Հովհաննիսյանին, կասեմ՝ շնորհակալություն». Անահիտ Բախշյան
«Այն թեւերը, որ Րաֆֆիի ասելով, մեզ տվել է, այդ թեւերի կարողությունը մենք ունեցել ենք, մեզ ընդամենը տրվել է հարթակ». Անահիտ Բախշյան
«Պարոն վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքար եք սկսել, պարզեք՝ ով է գրպանել իմ 134 հազար դոլարը»
74-ամյա Լիպարիտ Մանուկյանը փաստաթղթերի հաստափոր տրցակով օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել: Փաստաթղթերի այդ տրցակում դատարանների վճիռներ էին, գերատեսչությունների ու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Մանուկյանի նամակներին ոչինչ չասող պատասխաններ: Գրեթե 8 տարի է՝ Լիպարիտ Մանուկյանը փորձում է արդարության հասնել, պայքարում է իր իրավունքների համար. վերջին 3 վարչապետներին է բազմիցս դիմել, այն վարչապետներին, որոնք հազար անգամ հայտարարել են կոռուպցիայի
«Ժառանգությունը» կգործակցի՞ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ. Արմեն Մարտիրոսյանը մանրամասնում է (Տեսանյութ)
«Հույսս չեմ կորցնում, որ ինչ-որ պահի կախարդական ձեւով Ծառուկյանի հետ գործակցությունը հնարավոր կլինի»,-ասաց «Ժառանգության» փոխնախագահը
Վարչապետը ներդրումային «բո՞ւմ» է հայտարարում
Վարչապետի՝ Մոսկվա կատարած այցից հետո հասկանալի դարձավ, որ թե՛ Ռուսաստանի ու թե՛ ռուսաստանյան հայ գործարարների մոտ որոշում է հղացել ուղղակի ներդրումներ իրականացնել Հայաստանում: Ավելի կոնկրետ այդ մասին հայտարարեց «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը թեպետ կոնկրետ թվեր չհնչեցրեց, այնուհանդերձ՝ հստակ հայտարարեց, որ արդեն գարնանը կարելի է ներդրումներ ակնկալել: Ընդ որում, իր եւ գործընկերների այդ ձգտումը
«Ժառանգությունը» կբանակցի Սեյրան Օհանյանի դաշինքի եւ «Ելք»-ի հետ (Տեսանյութ)
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ խնդիրն այն չէ, որ «Ժառանգությունը» վախենում է միայնակ մասնակցելուց
Ներգաղթ ենք ունեցել ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից ու Գերմանիայից
Պարզվում է` մեր երկրից ոչ միայն արտագաղթ ենք ունեցել, այլեւ ներգաղթ: Այս տարի 54 հազար մարդ մեր երկրից արտագաղթել է, փոխարենը` 5 949 օտարերկրացի ներգաղթել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից, որն օրերս հրապարակեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի 12 ամիսների պատկերը: Օտարերկրացիներին մեր երկրում կացության կարգավիճակ է տրվել, որոնցից 4 017-ը՝ ժամանակավոր, 1329-ը՝ մշտական եւ
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ – տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և
«Ար» հեռուստատեսության լրագրողը մասնագիտական խախտումներ երբեւէ թույլ չէր տվել
Հեռուստալրագրող Նունե Սիմոնյանն ազատվել էր աշխատանքից՝ ընկերության տնօրեն Ա.Ղազարյանի կողմից 19.02.2016թ. ստորագրված N01-Պ.Լ. հրամանով Լրագրողը դիմել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի տնօրենի հրամանը, վերականգնեն իրեն նախկին աշխատանքում՝ որպես «Ար հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության լրատվական բաժնի (ծառայության) լրագրող, բռնագանձեն «Ար» հեռուստաընկերությունից հօգուտ լրագրողի աշխատանքային պայմանագրի դադարման օրվանից սկսած մինչեւ աշխատանքում փաստացի վերականգնելու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 5-ին, 8-9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 6-7-ին արևմտյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 05-08-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-7-ին ամպամածություն , էական տեղումներ չեն սպասվում: ՀՀ ԱԻՆ
Ծեծի՛ր մերձավորիդ. ընտանեկան բռնությունը Ռուսաստանում ու Մոսկվայի քարոզչամեքենան
Ռուսաստանի Պետական դուման 2017 թվականի հունվարի 27-ին երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնությունները ապաքրեականացնող օրինագիծը։ Ըստ օրինագծի՝ այսուհետ Ռուսաստանում քրեական պատասխանատվության չեն ենթարկի այն անձանց, ովքեր առաջին անգամ են ձեռք բարձրացնում իրենց մոտ հարազատների՝ ամուսնու, երեխաների, ծնողների, քույր-եղբայրների վրա։ Այս օրինագիծը մեծ քննարկումների թեմա է դարձել, ինչի արդյունքում ավելի տեսանելի են դարձել խորքային խնդիրները ռուսաստանյան
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ. ընթացքում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է անցյալ տարին: Արթուր Բաղդասարյանից էլ սկսվում է Սեւ ցուցակը 2016թ. հուլիսի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր «Հայկական Վերածնունդ միավորում» կուսակցություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ կուսակցության ֆինանսավորման վերաբերյալ: Կուսակցությունը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը բազում անգամներ խոսել է կուսակցության աշխատակցի հետ, վերջինս խոստանալով պատասխանել հարցմանը: Հայաստանի ազգային օլիմպիական
«Արմօյլ» Ընկերության խնդիրները՝ նախարարության ուշադրության կենտրոնում
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մոտ տեղի է ունեցել հանդիպում «Արմօյլ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի հետ՝ ընկերության կողմից ներկայացված հարցերին լուծում տալու նպատակով, որոնք, ըստ տնօրենի, առաջացել են ինչպես ներմուծման, այնպես էլ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում։ Ալֆրեդ Աբեդիի կողմից, մասնավորապես, բարձրացվել է շուկայում առկա դիզելային վառելիքի, բենզինի, քսուքային նյութերի, յուղերի և
Զորացրված զինծառայողների զինգրքույկներում գրառումների վավերականության ապահովման հարցերն ուշադրության կենտրոնում են
ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են «Թեժ գծով» ստացված՝ զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ ահազանգերը: Խնդիրը հանրային հնչեղություն է ստացել, հատկապես՝ հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով: Ձեռնարկվում են միջոցներ թերությունները շտկելու, սխալների կրկնվելը բացառելու ուղղությամբ՝ զինգրքույկներում ապահովելով
Ինչպես աճեցնել անմահության սերմը, որ մենք ստացանք մկրտության ժամանակ
Հիշո՞ւմ եք, անցյալ շաբաթ գրել էի, թե ինչ արեց Քրիստոսը՝ վերանորոգելու համար մեր մարդկային ապականված բնությունը, երբ մեզ տվեց անմահության հացը, որ իր Մարմինն է: Այն մեզ տրվում է որպես սերմ, որ աճեցնենք ու պտղաբերենք մեր կյանքում: Այսօր եկեք խոսենք այն մասին, թե ինչպիսի միջոցներով ենք աճեցնում ու պտղաբերում այդ սերմը: Հայ առաքելական եկեղեցին մեզ
Թե ինչպես բանկի շարքային աշխատակիցն ահաբեկչական խումբ բացահայտեց
(Իրական հորինվածք, որի դեպքերը կատարվել են անձամբ հեղինակի հետ 2017թ. հունվարի 27-ին, Երեւանի Կենտրոն համայնքում) Մեկ տարվա չարչարանքից հետո ավարտել եւ հրատարակչին էի ներկայացրել Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» ծավալուն վեպի թարգմանությունը: Հրատարակիչն էլ վերջնահաշվարկ էր կատարել եւ բանկային հաշվիս էր փոխանցել հոնորարի մնացորդը: Ինձ համար բավական մեծ գումար էր՝ ամբողջ տարվա թոշակս, կամ Ազգային ժողովի
Սոցցանցերի միջոցով կատարվող խարդախության դեպքերը ավելացել են. ոստիկանության հորդորը բնակչությանը (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է տեսանյութ սոցցանցերի միջոցով կատարվող խարդախության դեպքերի բացահայտման մասին: ՀՀ ոստիկանություն
Հնդկական ընկույզը մագնեզիումի քանակով առաջին տեղում է
Սննդամթերքների մեջ իրենց ուրույն եւ կարեւոր տեղն ունեն ընկույզները: Նրանցից յուրաքանչյուր տեսակ առանձնանում է մի շարք օգտակար հատկություններով, վիտամիններով, հատկապես՝ E եւ B2-ի աղբյուր են: Հարուստ են նաեւ սպիտակուցներով, մանրաթելերով եւ հանքանյութերով, ինչպիսիք են՝ մագնեզիումը, ֆոսֆորը, կալցիումը, պղինձը եւ սելենը: Չնայած այս ամենին՝ մասնագետները որոշ ընկույզի տեսակների շատ օգտագործումը չեն խրախուսում: Նշենք, որ ընկույզ են
Եթե կ՛ուզեն յարգել ապրիլեան նահատակներու կտակը, ապա պարտին արդար ու օրինաւոր ընտրութիւններ կազմակերպել. «Ասպարեզ»
Դժուար է, հաւանաբար, որոշել՝ ճակատագիրի դառն կատա՞կ է արդեօք, թէ պարզապէս պատմական զուգադիպութիւն, որ Ապրիլ 2ի համար որոշուած Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները կը համընկնին Ապրիլեան քառօրեայ պատերազմի առաջին տարելիցին. երկու առումով՝ այս տարուան Ապրիլ ամիսը պիտի ըլլայ նշանակալի։ Առաջին՝ խորհրդարանական ընտրութիւններով ակնկալուող եւ Հանրապետութեան նոր Սահմանադրութեամբ ամրագրուած համակարգային փոփոխութիւնները, որոնք, ըստ փորձագէտներու՝ տեղաշարժի պիտի ենթարկեն հայկական
«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված կալանավորը փախուստի է դիմել
Փետրվարի 4-ին` ժամը 07:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն վիրահատության տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Ս. Գրիորյանը դիմել է փախուստի: Հետաքննությունը վարում է ոստիկանութան Մաշտոցի բաժինը: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Հայաստանում ստորջրյա թանգարանների ստեղծման ծրագրեր կան
Հանրային խորհրդում ս.թ. փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ու խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով: Մշակույթի ոլորտի պատասխանատուն նախ ներկայացրել է իր գործունեության երեքուկես ամիսների արդյունքները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Արմեն Ամիրյանը շեշտել է
Գագիկ Խաչատրյանի ընկերությունների տված հարկերը նվազել են. «ՀԺ»
«ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ սերտորեն փոխկապակցված ընկերությունների հետ տարօրինակ բաներ են կատարվել անցած տարվա ընթացքում: Դրանցից մի քանիսն այլեւս չկան 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նախկին մեգանախարարին պատկանող «Մեգամոթորս» եւ «Մեգակոնցեռն» ընկերությունները 2016 թ. խոշոր հարկատուների ցանկում բացակայում են: «Մեգասպորտ» ընկերությունը վճարել է 163 միլիոն դրամի հարկ այն դեպքում, երբ նախորդ տարի վճարել
Հայաստանի կոշտ դիրքորոշումը ԼՂ հարցում
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ եւ փաթեթային լուծում. պաշտոնական Երեւանն անդրդվելի է «Ընդհանուր մոտեցումը փաթեթային է» Պաշտոնական Բաքուն մշտապես ցույց է տվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից դժգոհ է, եւ Բաքվի համար «ցանկալի լուծման» չի հաջողվում հասնել ՄԽ-ի շրջանակներում: ԼՂ կարգավորման գործընթացում հիմնական ակնկալիքներն ադրբեջանանպաստ լուծման հարցում Մոսկվայից սպասվող աջակցությունն էր: Դեկտեմբերի վերջին ՌԴ ԱԳՆ պաշտոնական
Սարի թաղի հրդեհի հանգամանքները պարզվում են. ՀՀ ոստիկանություն
Փետրվարի 4-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 5-րդ շարքի թիվ 7 տունը այրվում է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվում է 1988 թ. ծնված Արամ Ա.-ի տունը: Հրդեհը մարվել է ժամը 4-ին: Դեպքի հանգամանքները և հրդեհի պատճառած վնասի չափը պարզվում են: Փաստի առթիվ ՀՀ ԱԻՆ նախապատրաստվում են նյութեր: ՀՀ
Երեք իրականությունների Հայաստանը. «168 ժամ»
Հայաստանն ապրում է միանգամից մի քանի իրականություններում։ Մեկն իշխանության ներկայացրած իրականությունն է, որում ամեն ինչ փայլուն է, բոլոր խնդիրները լուծվում են, ու Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա։ Մյուսն ընդդիմության կամ իրենց այդպես համարողների ներկայացրած իրականությունն է, որում ամեն ինչ մռայլ է, բոլոր խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ ամեն օրվա հետ ավելի են խորանում։
Հրդեհ Սարի թաղում
Փետրվարի 4-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 7 տանը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.39-ին, մարվել
Նոր Հաճնի քաղաքապետը, հիվանդ աղջկա քրոջը տեսնելով, ասել է․ «Որտեղ ընկել է, թող այնտեղից էլ փող ստանա». «Հրապարակ»
Նոր Հաճնից խմբագրություն եկած կինը պատմում է, որ դռնեդուռ ընկած՝ փող է հավաքում, որ օգնի մահացած եղբոր աղջկան, որը ձմռան սառնամանիքին վայր է ընկել փողոցում, կոտրել ոտքը եւ թանկ վիրահատության կարիք ունի։ Վիրահատության արժեքը 300 հազար դրամ է՝ ֆանտաստիկ, անհաղթահարելի մի գումար իրենց համար։ Իսկ պետպատվերից չեն կարող օգտվել, քանի որ օտար անձի օբյեկտը գրված
ԼՂ հակամարտությունը սպառնում է Հայաստանի ու Ադրբեջանի հետագա զարգացմանը. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուղղակի վտանգ է գլխավորապես Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այդպիսով հրաժարվելով մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այն հայտարարությունը, որ հակամարտությունը վտանգ է ԱՄՆ ազգային անվտանգությանը: «Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հայտարարությանը, ապա, անկասկած, դա
Ուղղակի կռիվ առանց կյանքի. «Հայկական ժամանակ»
«Կյանք ու կռիվ» ֆիլմի՝ մեծ էկրաններ բարձրանալու առաջին օրերից ֆիլմի մասին հիացական կարծիքների պակաս չկար։ Հունվարի 28-ին ֆիլմը ցուցադրվեց Հ1-ով եւ տրամագծորեն հակառակ կարծիքներ սկսեցին հնչել։ Այդպես հաճախ է պատահում, երբ սպասելիքները շատ են, արդյունքը երբեմն չի բավարարում։ Իսկ ճշմարտությունը, ինչպես հաճախ պատահում է, մեջտեղում է։ Ակնհայտ է, որ Մհեր Մկրտչյանի նկարահանած ֆիլմը շահեկանորեն տարբերվում


















































