Օրվա լրահոսը
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Ռուսաստանին
Այսօր Մինսկում մեկնարկեց «Զարգացման Գավաթ-2017» մրցաշարը: Հայաստանի Մ-17 հավաքականն անցկացրեց խմբում առաջին հանդիպումը Ռուսաստանի Մ-17 հավաքականի հետ: Խաղն ավարտվեց Ռուսաստանի Մ-17 հավաքականի հաղթանակով 5:0 հաշվով: Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 12. Նարեկ Հովհաննիսյան, 3. Կարեն Մուրադյան, 16. Ազատ Հարությունյան, 4. Տիգրան Այունց, 8. Արսեն Եղիազարյան (ա), 11. Էրիկ Ավետիսյան, 14. Արսեն Սարգսյան, 17.
Հունվարի 15-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. razm.info
Այսօր՝ Հունվարի 15-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի Արցախի շփման գծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բեշիրով Ֆիքրեթ Նուրշիրավան օղլուի (Bəşirov Fikrət Nurşiravan oğlu) սպանվելու մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում։ Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից նախնական տեղեկություններ են հայտնվել, որ սպանվածը Բեյլագանի զորամասի պայմանագրային զինծառայող էր։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Մառնեուլիում ավտովթարից Կոթի գյուղի մեկ բնակիչ զոհվել է, 2-ը վիրավորվել են
Վիրավորները Մառնեուլիի հիվանդանոցում են
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Լաուրի» հյուրանոցում է
«Մանչեսթեր Յունայթեդը» հանգրվանել է «Լաուրի» հյուրանոցում, որտեղ նախապատրաստվելու է պրեմյեր լիգայի 21-տուրում «Լիվերպուլի» հետ այսօր կայանալիք հանդիպմանը: Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմում են. Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Մատտեո Դարմիան, Անտոնիո Վալենսիա, Ֆիլ Ջոնս, Քրիս Սմոլինգ, Մարկոս Ռոխո, Մայքլ Կարրիկ, Պոլ Պոգբա, Անդեր Էրրերա, Ջեսսի Լինգարդ, Խուան Մատա, Էշլի Յանգ, Հենրիխ Մխիթարյան, Ուեյն Ռունի, Զլատան Իբրաիմովիչ,
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է 3 երիտասարդի դի. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա
Վթար` Հերացու փողոցում
Հունվարի 14-ին, ժամը 23.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են «Volkswagen Polo» մակնիշի 566 OO 64 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված Զ. Մ.), «Toyota camry» մակնիշի առանց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 16-20-ին սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին տեսնում են «Լիվերպուլի» հետ հանդիպման մեկնարկային կազմում
Անգլիայի պրեմյեր լիգայի 21-րդ տուրում այսօր ՄՅՈՒ-ն «Օլդ Տրաֆորդում» ընդունում է «Լիվերպուլին»: Հաղթանակն անչափ անհրաժեշտ է երկու թիմերին էլ. ՄՅՈՒ-ին՝ մրցաշարային աղյուսակում ՉԼ-ի գոտի մտնելու եւ առաջնության ավարտին մեդալների հավակնելու, «Լիվերպուլին»՝ երկրորդ հորիզոնական բարձրանալու եւ առաջատար «Չելսիից» միավորների տարբերությունը կրճատելու համար: ՄՅՈՒ-ի երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին տեսնում են մեկնարկային կազմում եւ նրանից մեծ ակնկալիքներ ունեն այս
Ծառուկյանի վերադարձը
Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հետ կապված աժիոտաժը շատ ավելի աղմկոտ էր, քան կարելի էր սպասել: Փաստորեն, ժողովուրդը խնդրում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա: Թե՛ կուսակցական եւ թե՛ անկուսակցական ժողովուրդը: Ավելի ճիշտ՝ ժողովրդի մի ստվար զանգված: Որ այդ «խնդրող» զանգվածը չափազանց ստվար է՝ դրանում համոզվեցինք դեկտեմբերի 11-ին՝ Ծառուկյանի Գյումրի այցելության օրը: Դրանից մի քանի օր
Ամերիկահայ երգիչ Նշան Ջաղացպանյանը Քեսաբից, Լաթակիայից, Հալեպից հետո` ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ զորամասերում
Ամերիկահայ երգիչ Նշան Ջաղացպանյանը, ով Կալիֆորնիայի հայ համայնքին հայտնի է իր հայրենասիրական, եկեղեցական, գուսանական, աշուղական և ժողովրդական երգերի անզուգական կատարումներով, պատրաստվում է այս տարվա ամռանն այցելել հայաստանյան և արցախյան սահմանամերձ զորամասերը, այնտեղից էլ մեկնել, սիրիական պատերազմի բարենպաստ իրավիճակի դեպքում, Սիրիայի՝ երբեմնի հայաշատ Քեսաբ, Լաթակիա, Հալեպ և Դամասկոս քաղաքները՝ մենահամերգներով հանդես գալու առաքելությամբ: Պարոն Ն. Ջաղացպանյանը
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. նախկին բռնցքամարտիկ, 3 երեխաների 46-ամյա հայրը տեղում մահացել է. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 46-ամյա Արշակ Մելքոնյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, իր վարած Volkswagen Jetta մակնիշի 71 ՍN 711 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը` 10:00-ի դրությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան, Հ-33 ու Հ-35 ավտոճանապարհների Ստեփանավան-Ալավերդի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 19-րդ կմ հատվածում, Արագածոտնի
ՊԵԿ տեսուչը ձերբակալված է. դատախազությունը հարուցել է քրեական գործ
Հունվարի 14-ին` ժամը 00.05-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի Հ.Մ-ն, որը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել: Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: Քննությամբ պարզվել
Իրադրությունն առաջնագծում
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց «Tata Steel Chess 2017»-ի մեկնարկում
Վեյկ-ան-Զեեում այսօր մեկնարկեց «Tata Steel Chess» շախմատի խոշոր փառատոնը, որի Masters մրցաշարին մասնակցող 14 գրոսմայստերների մեջ է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Վաղը Արոնյանը սպիտակներով խաղալու է Վեյ Իի (Չինաստան) հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ChessHive-ի
«Քառորդ դարի ընթացքում հասել ենք մեծ հաջողությունների». Էդվարդ Նալբանդյան (Տեսանյութ)
Հունվարի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ՝ Չինաստանի Գանսյու պարի համույթի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային և հասարակական գործիչներ։ Ողջույնի խոսքով դիմելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը,
Հանձնարարականներ` Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին այցելել է Պատարա գյուղ եւ հանդիպում ունեցել Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների ու շրջանի համայնքների ղեկավարների հետ: Քննարկվել են շրջանի ու համայնքների 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները եւ նախանշվել 2017 թվականի անելիքները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Նորից դոպինգի եւ որակազրկման ու ժամանակավոր հեռացման տարբերության մասին
Համացանցում դոպինգային սկանդալի մեջ ներքաշված հայ «նոր» ծանրորդի անուն է հայտնվել: Նա Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած 94 կգ քաշային Նորայր Վարդանյանն է՝ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին, որի մասին գրում են, թե ՄՕԿ-ը նրան որակազրկել է: Aravot.am-ը թեմայի շուրջ կրկին զրուցեց Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի եւ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր
Որո՞նք են պատերազմի վերսկսման եւ տեղային բախումների ռիսկերը՝ ըստ Ստեփան Սաֆարյանի (Տեսանյութ)
Քաղաքագետի դիտարկմամբ՝ արցախյան հակամարտության շուրջ հիմնական լարվածությունը սպասվում է այս տարում
«2013թ.-ին ադրբեջանցիները Մեհրաբի զորամասի ճաշարան են հասել». Սերգեյ Շաքարյանց (Տեսանյութ)
«Իշխանավորներից ոչ մեկ ձայն չհանեց՝ ձեռնտու չէր, որովհետեւ ընտրությունների տարի էր»,-ասում է քաղաքագետը
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումները` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ընտրությունների մասին
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Եթե բավարարենք Ադրբեջանի պահանջը, միանգամից խնդիրը կլուծենք». Երվանդ Բոզոյան (Տեսանյութ)
«Բայց մենք ուզո՞ւմ ենք խնդիրը լուծել այդպիսի պահանջ բավարարելով»,-միաժամանակ հարցադրում է անում Երվանդ Բոզոյանը
Սուսերամարտիկներն ընտրեցին ֆեդերացիայի նախագահ, պարգեւատրեցին ապրիլյան պատերազմի մասնակիցներին եւ լավագույն մարզիկներին (ֆոտոշարք)
Այսօր կայացավ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի համաժողովը: Ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը շնորհավորեց մասնակիցների Ամանորն եւ Սուրբ Ծնունդը, մաղթեց առողջություն եւ հաջողություններ նոր մրցաշրջանում, որից հետո հայտարարելով, որ ֆեդերացիան պարգեւատրություն է սահմանել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայող սուսերամարտիկների համար, առաջարկեց մի փոքր խախտել օրակարգային հարցերի հերթականությունը: Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում զոհված հայ հերոս զինվորների
«Շատերն են ասում, որ 2017-ին պատերազմ կլինի. դա պարզ է, քանի որ կողմերը չեն հասել իրենց ուզածին». Աղասի Ենոքյան (Տեսանյութ)
«Գնում ենք խնդիրը չլուծելու ճանապարհով»,-ասում է քաղաքագետը
Գարո Փայլանը 3 նիստով հեռացվել է մեջլիսից՝ «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ պատգամավոր Գարո Փայլանը ժամանակավորապես հեռացվել է խորհրդարանից՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ թեժ քննարկումների ժամանակ «ցեղասպանություն» բառը կիրառելու համար: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը: Մասնավորապես, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը հայտարարել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս
Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ շտաբի պետ. Ա1+
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կլինի ՀՅԴ շտաբի պետը: Նա նշեց, որ այս պահին ընթանում է նախապատրաստական փուլը եւ այդ աշխատանքներն արդեն մոտ մեկ ու կես ամիս է՝ սկսվել են: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննադատել է ՀՀ-ի ընտրական բարդ համակարգը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)-ը Հայաստանում ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս դիտորդական առաքելություն ուղարկել, ինչի համար հարկավոր է ՀՀ իշխանությունների հրավերը: Զեկույցի՝ ընտրական համակարգի վերաբերյալ դիտարկումների դրույթում նշված է՝ «Նոր ընտրական համակարգը բարդ է, ընդհանուր առմամբ, 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական
Չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ. Փայլանը դիմում է Սահմանադրական դատարան
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ում դեմ պատիժ է սահմանվել մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, պատրաստվում է խնդիրը տեղափոխել իրավական դաշտ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Փայլանը նշեց, որ այս պահին պատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումը: Ներկայացնելով մեջլիսում կատարվածը` Փայլանը պատմեց. «Ես բազմիցս ասել եմ Հայոց ցեղասպանության մասին, օրակարգ

















































