Օրվա լրահոսը
Սուսերամարտիկներն ընտրեցին ֆեդերացիայի նախագահ, պարգեւատրեցին ապրիլյան պատերազմի մասնակիցներին եւ լավագույն մարզիկներին (ֆոտոշարք)
Այսօր կայացավ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի համաժողովը: Ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը շնորհավորեց մասնակիցների Ամանորն եւ Սուրբ Ծնունդը, մաղթեց առողջություն եւ հաջողություններ նոր մրցաշրջանում, որից հետո հայտարարելով, որ ֆեդերացիան պարգեւատրություն է սահմանել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայող սուսերամարտիկների համար, առաջարկեց մի փոքր խախտել օրակարգային հարցերի հերթականությունը: Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում զոհված հայ հերոս զինվորների
«Շատերն են ասում, որ 2017-ին պատերազմ կլինի. դա պարզ է, քանի որ կողմերը չեն հասել իրենց ուզածին». Աղասի Ենոքյան (Տեսանյութ)
«Գնում ենք խնդիրը չլուծելու ճանապարհով»,-ասում է քաղաքագետը
Գարո Փայլանը 3 նիստով հեռացվել է մեջլիսից՝ «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ պատգամավոր Գարո Փայլանը ժամանակավորապես հեռացվել է խորհրդարանից՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ թեժ քննարկումների ժամանակ «ցեղասպանություն» բառը կիրառելու համար: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը: Մասնավորապես, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը հայտարարել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս
Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ շտաբի պետ. Ա1+
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կլինի ՀՅԴ շտաբի պետը: Նա նշեց, որ այս պահին ընթանում է նախապատրաստական փուլը եւ այդ աշխատանքներն արդեն մոտ մեկ ու կես ամիս է՝ սկսվել են: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննադատել է ՀՀ-ի ընտրական բարդ համակարգը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)-ը Հայաստանում ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս դիտորդական առաքելություն ուղարկել, ինչի համար հարկավոր է ՀՀ իշխանությունների հրավերը: Զեկույցի՝ ընտրական համակարգի վերաբերյալ դիտարկումների դրույթում նշված է՝ «Նոր ընտրական համակարգը բարդ է, ընդհանուր առմամբ, 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական
Չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ. Փայլանը դիմում է Սահմանադրական դատարան
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ում դեմ պատիժ է սահմանվել մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, պատրաստվում է խնդիրը տեղափոխել իրավական դաշտ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Փայլանը նշեց, որ այս պահին պատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումը: Ներկայացնելով մեջլիսում կատարվածը` Փայլանը պատմեց. «Ես բազմիցս ասել եմ Հայոց ցեղասպանության մասին, օրակարգ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումներն ՀՀ-ում առաջիկա ընտրությունների վերաբերյալ. «Ընտրողների գրանցումը պասիվ է»
Հունվարի 12-ին հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները հետեւելու համար Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել, ինչի համար անհրաժեշտ է ՀՀ իշխանությունների հրավերը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցում գրված է՝ «Կարեւոր է, որ ընտրական բարեփոխումն իրականացվել է լայնամասշտաբ հանրային քննարկումների եւ լայնածավալ քաղաքական աջակցության արդյունքում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
Գդանսկի ու մեր «սարայների» տարբերությունը
Սա Լեհաստանի ծովային մայրաքաղաք Գդանսկի Հին շուկան է, ու տեղացիներն ասում են, որ մի քանի հարյուր տարվա պատմություն ունի: Շուկան այսօր էլ լիարժեք գործում է, բայց ոչ ներսից, ոչ էլ առավել եւս դրսից որեւէ փոփոխության չի ենթարկվել: Այն գտնվում է Գդանսկ քաղաքի հուշարձանների ցանկում, եւ իսկապես պետության պաշտպանության ներքո է, հետեւաբար որեւէ օլիգարխ կամ ազդեցիկ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել ՀՀ՝ ընտրություններին հետեւելու
Որպեսզի դիտորդական առաքելությունը գա մեր երկիր, հարկավոր է մեր իշխանությունների հրավերը
Հայ ինքնության ասպետը
Ինչպես որ երեխաների համար սիրելի խաղալիքը կամ կանանց համար երեւելի զարդը ինքնին արժեք են եւ մի տեսակ կենդանի ներկայություն, իսկ տղամարդու համար` երեխաներին ու կանանց ուրախացնելու միջոց, այդպես էլ տղամարդու համար ուրախությունը չկայացած օրվա շարունակական կրկնությունն է` օր, որ գուցե չի էլ եղել նրա կյանքում: Այսինքն թե` չի եղել կամ գուցե եղել է ստեղծագործություն պարզապես:
Գյուղատնտեսության նախարարը հորդորել է սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել էր խորհրդակցություն խաղող և պտուղ-բանջարեղեն արտադրող մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ՝ մթերումների կազմակերպմանն ու պարտքերի վճարումներին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: «Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,-
Իսկ Հայաստանին մատակարարվող գազի գինը կնվազի՞
«Գազպրոմ»-ին հաջողվեց հասնել նպատակին. Վրաստանը գազի տարանցիկության համար կստանա ավելի քիչ գումար Երկու օր առաջ Վրաստանի կառավարությունն ի վերջո որոշում է կայացրել ռուսական «Գազպրոմ» ընկերության առաջարկին համաձայնություն տալու վերաբերյալ: Այլեւս Հայաստան մատակարարվող կապույտ վառելիքի դիմաց «Գազպրոմը» Վրաստանին կվճարի տարանցման կոնկրետ գումար: Այս բանակցությունները ձգվում էին մեկուկես տարուց ավելի` վրացական կառավարության համար դառնալով բուռն քննադատության առիթ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Թումո»-ում պարտադիր ժամկետային զինծառայողներին կուսուցանվեն 21-րդ դարի հմտություններ
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանին։ Ողջունելով հյուրերին՝ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության և պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցման նոր համատեղ ծրագրի նախաձեռնության ու պատրաստակամության համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ
«Թյորբորն Յագլանդի հայտարարությունն ինձ համար բացարձակ անընդունելի է»
Նաիրա Զոհրաբյանի համար զարմանալի չէ, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, երբ հայկական կողմից չեղավ համարժեք արձագանք, ԵԽ գլխավոր քարտուղարը նման հայտարարություն է անում: Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը երեկ հայտարարություն է տարածել դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Առավոտի» հետ զրույցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ
760 շախմատիստ` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շախմատի մրցասրահում: Քաղաքապետին ներկայացնելով ընթացքը` Սմբատ Լպուտյանը նշել է, որ հուշամրցաշարին
Լուծարված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ին 318 միլիոն դրամ է պետբյուջեից հատկացվել
Այդ գումարը տրամադրվել է Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի համար Երեկ կառավարությունը որոշեց լուծարել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որը ստեղծվել էր 2009 թվականին եւ իրականացնում էր «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը: Ավելի պարզ ասած՝ այս ՓԲԸ-ն պետք էր Իրան-Հայաստան երկաթուղին, այսպես ասած, երազանքից իրականություն դարձներ: Ընդ որում, 2014 թվականի փետրվարին Երեւանում «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ եւ
«Անդրադարձ հանրաքվեին» ֆիլմի պրեմիերան` Նյու Յորքում
Սույն թվականի հունվարի 4-ին Նյու Յորքում՝ Մանհեթենի «Թրայբեքա ֆիլմ» կենտրոնում, հարյուրից ավել մարդ մասնակցություն ունեցան «Անդրադարձ հանրաքվեին» ֆիլմի պրեմիերային: Ֆիլմը նկարահանել, խմբագրել է կինոռեժիսոր և ակտիվիստ Ռոբերտ Դավիդյանը, ով ծնունդով Նյու Յորքից է: ֆիլմի քրոնիկները բնութագրում են ժողովրդավարական շարժումը Հայաստանի Հանրապետությունում: Ժողովրդի ձայնով և կենդանի գործողությունները ցուցադրելու միջոցով, այն կարևորում է համատարած կոռուպցիայի դեմ պայքարը,
Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորվածը մոր հորդորով դադարեցրել է հացադուլը. Ա1+
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված եւ 30 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է բողոքի ծայրահեղ միջոցը։ Սակայն սա չի նշանակում, որ Ներսես Պողոսյանը հրաժարվում է իր պահանջներից։ «Երեկ «Նուբարաշեն»-ում նրան տեսակցել է մայրը եւ շատ խնդրել դադարեցնել հացադուլը, քանի որ շատ էր թուլացել։ Ներսեսն էլ չի մերժել մոր խնդրանքը»,-
Ոստիկանության մեքենայից չի փախչել, այլ՝ վրդովված կնոջն է փորձել հանգստացնել
Մերի Պոպովայի նկատմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նշանակել է պատիժ` տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով, իսկ նրա՝ քաղաքից չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը թողել է անփոփոխ` մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Սերգեյ Սավչենկոն ազատազրկվեց 5 տարի ժամկետով։ Նա կալանավորված է: Իշխանության ներկայացուցչի դեմ կատարված ոտնձգությունների համար ամբաստանյալ Սավչենկոն իրեն
«Գազի սակագնի նվազեցումը դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա». Իգնատի Առաքելյան (տեսանյութ)
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ: Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ: «Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով: Հիմնադիր Մարկոս
Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
Դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման
«Գրիշա Հակոբյանին նախաքննական մարմնի կողմից առաջադրված էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում էր 5-10 տարի ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում էր տուգանք, կալանք կամ մինչեւ 2 տարի ազատազրկում: Անցյալ տարեվերջին, Արարատի եւ Վայոց ձորի դատարանի դատավճռից, բնականաբար, բավարարված եմ: Ինչ վերաբերում է 1 տարի 6
«Պետք է Գյումրին ավելի հարմարավետ դարձնել ու բիզնեսին ևս ներգրավել այդ գործընթացում». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը
Ի՞նչ էր հուշում բաց գզրոցից «լայն ժպտացող» ողջ երկայնքով փռված 20 հազար դրամանոցը
Վերջերս ԲՍՓԳ տարածքային հանձնաժողովի հերթական քննությունն այնպիսի փորձաքար դարձավ ինձ համար, որ անգամ ամիսներ անցնելիս էլ չեն սպիանում հասցրած «վերքերը»: Հինգերորդ անգամն էի անցնում այդ քննությունը, խնդիրս է՝ ողնաշարի ճողվածք 4-5-րդ ողերի արանքում, որը թույլ չի տալիս ողջ աջ ոտքս զգալ, չեմ կարողանում քայլել, 24 ժամ ցավերն ու այրոցքները ուղեկցում են ինձ գոտկատեղի շրջանում եւ
«Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ` ՀՀ-ում
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հետ կապված հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ արտադրանքը համարվում
Հայ հեքիաթագրի պիեսները բեմադրվում են նաեւ արտերկրում
Էլֆիք Զոհրաբյանը հույս ունի, որ խելամիտ որոշում կկայացվի պետական աջակցության մասին Մերօրյա հեքիաթագրության մեջ իր ուրույն տեղն ունի դրամատուրգ, բանասիրական գիտությունների թեկնածու, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Էլֆիք Զոհրաբյանը: Ասվածը ոչ թե ներկայացնելու շաբլոն ձեւ է, այլ իրականություն, փաստ: Այսպես. 2016թ. դեկտեմբերի վերջերին Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները Ն.
Լեւոն Ջուլֆալակյան. «Մենք բոլոր մրցումներին մեկնում ենք մեդալ նվաճելու համար՝ երիտասարդներին էլ այդ հնարավորությունը տալով»
Այսօրվանից հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները Ծաղկաձորում երկշաբաթյա ուսումնամարզական հավաքով սկսում են մրցաշրջան 2017-ը: «Առավոտը» զրուցել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ: -Պարոն Ջուլֆալակյան, օլիմպիական տարին հաջող էր հունահռոմեական ըմբշամարտի համար, ինչի մասին շատ է ասվել ու գրվել: Մեկնարկում է 2017 թվականի մրցաշրջանը: Ի՞նչ կասեք: -Բոլորս լավ գիտենք, որ նոր քառամյա
Բարձր ինտելեկտ ունեցող անձի վրա ավելի արդյունավետ է ազդում բիբլիոթերապիան
Շատերն են սիրում գիրք կարդալ, լինի նորարարական տեխնոլոգիաների միջոցով, թե զգալով գրքի թերթերն ու բույրը: Ոմանց համար այն զարգացվածության մակարդակ է, ինքնաճանաչողություն, կամ ուղղակի` ժամանց: Հոգեբանության մեջ գիրք կարդալը հոգեթերապեւտիկ ազդեցություն ունի, որը իրականացնում է մասնագետը: Հոգեթերապեւտը պետք է քաջատեղյակ լինի գրականության բոլոր ուղղություններին, ճանաչի շատ հեղինակների, ընթերցի բազմաթիվ գրքեր ու ունենա գրական ստեղծագործություն վերլուծելու
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ` անչափահասի նկատմամբ
Հունվարի 13-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Եղվարդ քաղաքի Նաթի թաղամասում գտնվող անասնագոմից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Փ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ): Խափանման միջոցը` կալանք:


















































