Օրվա լրահոսը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 6.25 տոկոս

2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%: 2016 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռևս կպահպանվի: Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության

Ըստ Լեւոն Ալթունյանի, 120 մլրդ-ի ստվերային շրջանառության մեծ մասը բարի կամքի դրսեւորում է (Տեսանյութ)

Առողջապահության նախարարն ասում է՝ առողջապահության ոլորտում 120 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն կա, բայց ամբողջը կոռուպցիա չէ

Դպրոցի տնօրենն ընդունել է պաշտոնեական կեղծիք կատարելու համար առաջադրված մեղադրանքը. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մ.Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախնական քննության տվյալներով՝ 1948թ. ծնված Զվարթ Վարդումյանը 1991 թվականից աշխատել է որպես Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Մ.Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ 2013 թվականից՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ձեռք բերված ապացույցներով

«Զինվորը պատգամ է թողել՝ հողն արյունով պահել ենք, խրամատ հանձնողի…». Արմեն Մարտիրոսյան. (Տեսանյութ)

«Միայն ազատագրված տարածքներով է հնարավոր պաշտպանել հայությանը»,-ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ Նախագահի նստավայրում հյուրընկալել են բազմաթիվ երեխաների

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և

Շտապօգնությունը՝ դատարանում

Արսեն Մկրտումյանի մոր ինքնազգացողությունը վատացավ

Հայաստանը և «Հորիզոն 2020»-ը. եվրոպական ինտեգրման նոր հեռանկարներ և հորիզոններ

Օֆելյա Ամիրխանյան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կրթության հարցերով փորձագետ   Եվրոպական Միության (ԵՄ) և Հայաստանի միջև հարաբերությունները սկսեցին զարգանալ 1990-ական թվականների սկզբից։ Դրանք շրջանակային պայմանագրի փուլ թևակոխեցին Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող և այդ հարաբերությունների հիմքում ընկած հիմնական փաստաթղթով՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ)[1] (այն ստորագրվել է 1996թ., ուժի մեջ է մտել

Լեւոն Ալթունյանը պետպատվերի տեղաբաշխման մասին. «Որոշ բուժծառայությունների գներն անիրատեսական են» (Տեսանյութ)

Առողջապահության նախարարն ասում է՝ այո, պետպատվերը տարին չավարտված վերջանում է. նման խնդիր Մեծ Բրիտանիայում էլ կա

2016թ.-ի ընթացքում՝ 640 000 ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին` որպես հողերի վարձակալության վճար

Թափանցիկության և հաշվետվողականության իր պարտավորության համաձայն Լիդիան Արմենիան շարունակում է հրապարակել Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին հողերի վարձակալության դիմաց վճարումների մասին տեղեկատվություն՝ տարեկան կտրվածքով: 2016թ.-ին ընկերությունը վճարել է ավելի քան 640 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Ամուլսարի հարակից համայնքներին` որպես հողերի վարձակալության վճար, որից`Գնդեվազը ստացել է 130 205, Գորայքը` 241 345, Սարավանը` 267 906 ԱՄՆ

«Ինչի՞ եք աղմուկ հանում, ինչի՞ մեկը գրիչ չվերցրեց ու ասաց՝ ամոթ չե՞ք անում, ճի՛շտ է անում մեր նախարարը». Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝ «Մերը պաշտոն չի: Ես պաշտոն չեմ վայելում, ես առավոտից իրիկուն իմ երեխեքի հետ տառապում եմ, որպեսզի Կամչատկայից Ավստրալիա, Ավստրալիայից Լատինական Ամերիկա պատասխան տանք»: Նա նեղսրտեց, որ լրագրողները քննադատում են իրեն. «Փոխանակ ասեք՝ ինչ նախարար եք, գնում եմ նստում եմ մետրո, ասում եք՝ էս ինչի՞ նստեց մետրո»:

Շարմազանովը՝ առաջնագծի զինվորներին. «Դուք ձեր գործողությամբ ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը և Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն և հանդիպել է առաջնագծի զինվորներին և սպաներին: ՀՀ Աժ պատվիրակության անդամները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ զինվորական կարգապահությունը և մարտունակությունը շատ բարձր մակարդակի վրա են, իսկ հայ զինվորի ոգին՝ անպարտելի: Զինվորների

Մշակվում է փաթեթ՝ անբարեխիղճ բժիշկների լիցենզիան կասեցնելու համար (Տեսանյութ)

Լեւոն Ալթունյանը՝ Կապանում նորածնի եւ մայրական մահվան դեպքի մասին

Նոստրադամուսը գուշակել է, մնում է հույսով սպասել. Արամ Սաթյան. «Ա1+»

Արվեստի գործիչների աշխատանքի առաջխաղացմանն ուղղված ոչ մի քայլ չի արվում, նրանք այսօր Հայաստանում չեն գնահատվում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը. «Մոռանալով արվեստի և նրա դերի մասին՝ նշանակում է պետությունը բերել քայքայման, այլ պետություններում ֆինանսներ են ծախսվում չեղած արվեստը բարձրացնելու համար, իսկ մեզ մոտ՝ ոչ»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Ստալինյան բռնաճնշումներ Հայաստանում». «Հայերը դեպորտացիոն թիրախ են եղել»

«ԽՍՀՄ բռնաճնշումներում Հայաստանում եւ նաեւ Հայաստանից դուրս թիրախավորված էին մասնավորապես թուրքահայերը»

Հանգանակված շուրջ 4 ու կես միլիոն դրամը բաշխվելու է առաջին խմբի հաշմանդամ 17 զինծառայողի

«Նվիրում» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամներն Ամանորին ընդառաջ այցելում են 2014-2016 թթ. մարտական գործողությունների և մարտական հերթապահության ժամանակ վիրավորված՝ առաջին խմբի հաշմանդամ զինծառայողներին և նրանց ընտանիքներին: «Նվիրում» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, նպատակը՝ մարտական գործողությունների, մարտական հերթապահության ժամանակ և մարտական առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների և

Արտաշավան-Աշտարակ ավտոճանապարհին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արտաշավան-Աշտարակ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մ։ Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել  խիստ անհրաժեշտության դեպքում։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հարություն Խաչատրյանը՝ կինոոլորտի ավանտյուրայի մասին (Տեսանյութ)

«Ժամանակին հայկական կինոն կործանեցին»

Մանուկները ԴԱՀԿ-ում՝ ամանորին ընդառաջ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հարկադիր կատարման ծառայությունն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ բոլոր մարզերի ու Երևան քաղաքի՝ ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված թվով 152 երեխաների հանձնել է ամանորյա նվերներ, իսկ Երևանում և Գյումրիում տվյալ վարույթներով ներգրավված երեխաների համար կազմակերպել է տոնական միջոցառումներ: Երևանում՝ Հարկադիր կատարման ծառայության վարչական

Հրանտ Թոխատյան. Եթե միայն պահանջենք, չի լինի: Եթե միայն բողոքենք, չի լինի: Պետք է միայն կառուցենք

Դեկտեմբերի 26-ին «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Հմտությունների կամուրջ» նախագծի հյուրն էր սիրված դերասան, հաղորդավար, պրոդյուսեր Հրանտ Թոխատյանը: Հանդիպման ընթացքում Հրանտ Թոխատյանը խոսեց իր մասնագիտական ուղու և հաջողությունների, խաղընկերների, մարմնավորած կերպարների մասին. սկսած Օշականի միջնակարգ դպրոցում ուսուցչի աշխատանքից մինչև «Մեա Կուլպա 2» ներկայացման ընթացիկ աշխատանքները: Կազմակերպիչները պատրաստել էին անակնկալ տեսանյութեր, որտեղ Հրանտ Թոխատյանի ընկերներն ու

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի ասուլիսը

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը: Նախարարը համառոտ ներկայացրեց 2016թ. ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները, նշեց, որ գերատեսչության գործունեությունը նպատակաուղղվել է գերակա ճանաչված խնդիրների լուծմանն ու նախատեսված ծրագրերի իրականացմանը: «Հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում` սիրիահայերի, հասարակությանն ինտեգրման գործընթացի և կառուցակարգերի կատարելագործում» գերակա խնդրի լուծման ուղղությամբ շարունակվել են Սիրիայից Հայաստան

Հարություն Խաչատրյան. «Անահիտ» մրցանակաբաշխության դեպքում բաց քվեարկություն է լինելու» (Տեսանյութ)

Կինոակադեմիայի նախագահը հայտարարում է, որ քվեարկողները չեն կարողանա ծանոթ-բարեկամներին խցկել

Գալուստ Սահակյան. «Կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք»

ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով է պարգեւատրվել «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը:

«Անկրկնելի տատիկը». Ֆրանսիայից ՀՀ եկած տատիկը Ջրաշեն գյուղում է ապրում ու իր թոշակով զինվորներին հագուստ առնում

Նախարարը պատմեց, որ վերջերս Ֆրանսիայից եկած մի տատիկի է ընդունել. «Ամեն օր իր թոշակը, իր հողը մշակում է, ամբողջ արդյունքը դարձնում է հագուստ եւ մեր միջոցով ուղարկում է զինվորներին: Անկրկնելի մի տատիկ է, որն ապրում է Ջրաշեն գյուղում: Եկել է Արմավիրի մարզ՝ Ֆրանսիայից:

Մեքենաների ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ կլինեն 2020 թվականից

ԵԱՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածով հաստատված անցումային դրույթների 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կողմից կկիրառվեն 2020թ. հունվարի 1-ից:

Բնապահպանության նախարարի համար կապ չունի հորատանցքերը Հովիկ Աբրահամյանի եղբորն են, թե` մեկ ուրիշի (Տեսանյութ)

Նախարարությունը մեր երկիր «ելումուտ անող» կենդանիների համար նույնականացման կարգեր կսահմանի

Երեւանի քաղաքապետարան. ձնամաքրումն այժմ զուգահեռաբար իրականացվում է մայթերում, բակերում ու անցումներում

Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով՝ մերկասառույցի հնարավոր առաջացումը կանխելու նպատակով:

«Գեղամ Խաչատրյանն արյունահոսել է, բայց արյան հետք չկա զգեստներին». Տիգրան Հայրապետյան

Ինչպես են Գեղամ Խաչատրյանի վնասվածքներն արձանագրվել տեսանյութերում

Առավել անվտանգ և ապահով կրթօջախներ սահմանամերձ համայնքներում

Օրերս Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչությունը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Կողբ գյուղերի 2 դպրոցներում իրականացրել է հետաքրքիր նախագիծ: Հանրակրթական հաստատություններում երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ու իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների վերաբերյալ գիտելիքները և կարողությունները զարգացնելու

7 միլիոն դրամի կողոպուտի մանրամասները

ՀՀ ոստիկանություն

«ժամավաճառությամբ մի՛ զբաղվիր, զազրախոսությամբ մի՛ զբաղվիր». Հրանուշ Հակոբյանը՝ վարչապետի պահանջների մասին

Հրանուշ Հակոբյանն ասաց՝ «Ես սիրում եմ կոնկրետություն, պահանջկոտություն, պատասխանատվություն: Եթե գալիս ես, զբաղեցնում ես ինչ-որ պաշտոն, ցանկացած մեկս, պետք է իր գործը կատարի: Այսօր վարչապետը հենց դա է պահանջում՝ օրվա մեջ քո արդյունավետ աշխատանքը կատարիր, ժամավաճառությամբ մի՛ զբաղվիր»:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930