Օրվա լրահոսը

Երեմյան կաթնամթերքը ոլորտում միակն է FSSC 22000 սերտիֆիկատով

Միակը Հայաստանում․ Երեմյան կաթնամթերքը գերազանցության նոր նշաձող է սահմանել Հայաստանում «Սերմից՝ սեղան» եզակի հայեցակարգով արտադրվող կաթնամթերքի Երեմյան բրենդն աշխարհում հեղինակավոր Intertek SAI Global ավստրալիական աուդիտորական ընկերության կողմից վերջերս անցել է կաթնամթերքի արտադրության խստագույն ստանդարտ համարվող FSSC 22000 V 6 սերտիֆիկացիոն աուդիտը և ստացել FSSC 22000 (Food Safety System Certification) սերտիֆիկատ։ Երեմյան կաթնամթերքը ոլորտում այս սերտիֆիկատով

Կփակի՞ ՌԴ-ն Դոնի Ռոստովում հայկական հյուպատոսությունը

Ըստ աղբյուրների` հատուկ շեշտադրում է եղել անհապաղ Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու հարցով։ Ինչին փաշինյանը հակադարձել է, որ Սյունիքի բնակչությունը դեռևս պատրաստ չի ընդունել ռուսական ներկայացուցիչներին։

«ՀՀ իշխանությունն օգտագործում է ադրբեջանական ագրեսիան՝ ցույց տալու, որ հայ ժողովուրդն այլ հնարավորություն չունի, քան ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները»

Տիգրան Աբրահամյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն լայն հարձակումներ է սկսել Մայր Աթոռի ուղղությամբ։

Արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած դիմակայությունը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել. Տիգրան Աբրահամյան

Մի քանի օրվա տարբերությամբ, ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը:

Եթե պետգույքը տրվի վարձակալությամբ, ի՞նչ կլինի 1352 դպրոցների ճակատագիրը․ Ժաննա Անդրեասյան

Պետգույքի վարձակալության տալու նախագծի քննարկման ժամանակ Ժաննա Անդրեասյանն առաջարկեց՝ 1352 դպրոցների, մշակույթի, սպորտի հաստատությունների ճակատագիրն՝ այս օրենքի համատեքստում, լրացուցիչ քննարկման առարկա դարձնել։ Իր տպավորությամբ, այսպիսով լրացուցիչ վարչարարություն ենք գեներացնում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնելու։

Աննա Վարդապետյանի եղբայրն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։ Նորք-Մարաշի վարչական ղեկավար Միքայել Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել՝ 15-20 օր առաջ, տեղափոխվել է մասնավոր ոլորտ։ Տիգրան Վարդապետյանի փոխարեն նշանակվել է Արթուր Մաղաքյանը: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի

«Հիմա, ստացվում է, կառավարության շենք էլ ենք վարձով տալու»․ Նիկոլ Փաշինյանը՝ պետգույքը վարձակալության տալու նախագծի մասին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց՝ գույք է տրամադրում տարբեր ՀԿ-ների, որպես օժանդակություն իրենց գործունեությունը, եւ այդ ծախսը չի երեւում։ Պետք է գույքագրենք՝ այն ծառայությունները, որը որեւէ պետական մարմին մատուցում է ու հասկանանք՝ ի՞նչ է արժենում դա կառավարությանը։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։

Ցավալի իրողություն է, որ իշխանությունները ոչ միայն չեն պայքարում ապատեղեկատվության և թշնամական երկրների հիբրիդային ազդեցությունների տարածման դեմ, այլև բազմաթիվ դեպքերում հենց իրենք են այն տարածողները. «Փաստ»

Ամենավտանգավոր երևույթն այն է, որ որոշ դեպքերում իշխանավորները՝ Փաշինյանից սկսած, դառնում են ներքին լսարանում ադրբեջանական նարատիվները տարածողներ ու թիրախավորում են մեր ինքնության հետ կապված արժեքները։

«Մաֆիոզ խմբավորումների հետ պայմանավորվողները կարողանում են իրենց ապրանքը արտահանել, իսկ բարեխիղճ գինեգործներն ու կոնյակագործները մնում են սահմանին կանգնած»

Նա նշեց, որ մրցակցությունը խաթարվել է Հայաստանում, տեղափոխվել է Վրաստան եւ ստացել է այնպիսի տեսք, որ պետություններն այլեւս չեն կարողանում կարգավորել խնդիրը։

«Սա վերաբերում է նրանց, ովքեր ստանում են բարձր աշխատավարձ եւ այդ պահին թոշակի կարիք չունեն: Դրական փոփոխություն է, բայց հաշվարկների խնդիր կա». Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»

Այս տարի կառավարությունը ներդնելու է մի ծրագիր, որով կենսաթոշակի տարիքը մեկ տարով բարձրանում է: Պարզվում է՝ կենսաթոշակի կամավոր հետաձգման գաղափարը քննարկվել է վաղուց՝ դեռ 20 թվականին, սակայն ոչ մի կերպ միս ու արյուն չի դառնում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը վստահեցնում է՝ դեռ իր նախարար եղած շրջանում խոսել են այս մոդելի շուրջ:

Գերմանիայում երեք հոգու մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է.«Ազգ»

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մայնի Ֆրանկֆուրտում գործունեություն ծավալած երեք ենթադրյալ լրտեսների դեմ, որոնք գործել են Ռուսաստանի օգտին։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն: Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները Ուկրաինայի, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են։ 2024 թվականի մայիսի սկզբին Հայաստանի քաղաքացին հանձնարարություն է ստացել ռուսական հատուկ ծառայությունից՝ Գերմանիայում հայտնաբերելու մի տղամարդու, որն Ուկրաինայի զինված ուժերի նախկին

Կարեն Խաչանովը Փարիզում «վրեժխնդիր» է եղել Սեբաստյան Օֆներից

Պայքարը տեւել է ավելի քան չորս ժամ եւ այդ ընթացքում գրեթե մեկ ժամով դադարեցվել առատ տեղումների պատճառով:

Անհամեմատելի է 7 տարիների աճի տեմպը Ռուբեն Ռուբինյանի փոխխոսնակի հայտարարագրում. «Ժողովուրդ»

2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանը, գրեթե 7 տարի իշխանության լինելուց հետո, միայն ձեռք բերեց բնակարան և ավտոկայանատեղի։ Բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանը ձեռք է բերվել «Կանաչ թաղ» ՍՊԸ-ից 2024 թվականի նոյեմբերին, որն արժեցել է 47 մլն ՀՀ դրամ։ Նույն ընկերությունից ԱԺ փոխխոսնակը ձեռք է բերել նաև ավտոկայանատեղի 5

Ապարան-Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որոնցից 11-ը Ապարանի ԲԿ-ում բուժում են ստանում. Ավանեսյան

27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են

Արդեն բազմիցս նշել եմ, որ Փաշինյանի երկրպագուների շարքերում կան, բացի լյումպենացված զանգվածից, միանգամայն գրագետ եւ կրթված մարդիկ: Օգտատերերից մեկը, որը ոչ միայն բարձրագույն կրթություն, այլ գիտական աստիճան ունի, ինձ հետ վիճելով («ինչպե՞ս կարելի է ասել, որ Փաշինյանից վատ ղեկավար մեր երկրում չի եղել եւ չի լինելու»), գրել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ավելի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ալեն Սիմոնյանը ձևացնում է՝ իբր չի հասկանում այս տարբերությունները, այսինքն՝ գիտակցաբար կեղծում է իրողությունները. «ՉԻ»

Ասում է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Այսինքն՝ նրա կարծիքով, հայերի «բարոյական կերպարն» այդպիսին է, ընդամենը 5 րոպե է պետք՝ հանուն մի քանի կոպեկանոց շահի հայրենիքի կորուստը, հազարավոր զոհերը, ամենօրյա նվաստացումներն ու այսօր էլ շարունակվող բարբարոսությունները մոռանալու համար։ Այո, այդպիսի մարդիկ է՛լ կգտնվեն, այդպիսիք հիմա էլ կան, առաջ էլ կային, որ, ասենք, Սադախլոյում ադրբեջանցիների հետ առևտուր էին անում, ու դա նորմալ է։ Ավելին՝ ակնհայտ է, որ խաղաղության դեպքում, գուցե տարիներ կամ տասնամյակներ անց, այդ շփումներն իսկապես ավելանալու են։ Բայց «5 րոպե հետո՞», այսպիսի ստորացված վիճակո՞ւմ, վերքերը դեռ չսպիացա՞ծ։

Դառը «մարգարեություն» էր, իրոք. քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ. «Փաստ»

ԱԺ-ում տաքուկ նստած են մեծամասամբ կյանքի ու գործունեության ընկալելի հետագիծ չունեցող, որոշ դեպքերում՝ կիսատ-պռատ կրթությամբ կամ այն չունեցող, ընդամենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարող, նրա «sms»-ներով ԱԺ ամբիոնին մոտեցող ու շեֆին դուր գալու մրցույթի մեջ մտնող, խորհրդարանի դահլիճում իրենց փողոցային խուլիգանի պես պահող մարդիկ, ովքեր կոպերֆիլդյան հրաշքով դարձել են պատգամավոր:

Մինչև 2030 թվականը մարդիկ կարող են անմահ դառնալ. Ինչպես է սա հնարավոր

Բայց ոչ բոլորն են համաձայն։ Օքսֆորդի գիտնականները և Նոբելյան մրցանակակիրները կասկածի տակ են դնում այս տեսությունը՝ շեշտելով բարոյական և հասարակական բարդությունները։

Արամ Մանուկյան. ««Ոչնչություն» են նրանք, ովքեր ասում են, իբր անկախությունը Հայաստանի գլխին ընկել է, անկախությունը Հայաստանին նվեր է տրվել»

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը կուսակցության գրասենյակում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով կազմակերպված բանախոսության ժամանակ անդրադարձավ նաեւ Երրորդ Հանրապետության ստեղծման անհավատալի բարդ պատմությանը: «Մարդկությունը, քաղաքակրթությունը չունի ավելի բարձր արժեք, քան պետականությունն է: Աշխարհում գոյություն ունի մոտավորապես 4000 էթնիկ խումբ՝ ազգ, ազգություններ, կոմպակտ համայնքներ, որոնք միշտ ձգտել են անկախության: Անկախությունն այն միջավայրն է, որտեղ մարդն ազատ է:

Լապշինի փաստաբանները պահանջում են բելառուսական հարցումը ճանաչել անօրինական և միջազգային իրավունքին հակառակ

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներ, ցանկանում եմ հայտնել, որ իմ փաստաբանները Հայաստանում՝ Վահագն Գասպարյանը և Էդուարդ Աղայանը, դատական հայց են ներկայացրել Հայաստանի Վարչական դատարան՝ պահանջելով պաշտոնապես ճանաչել բելառուսական հարցումը իմ ձերբակալության վերաբերյալ («Նախագահ Լուկաշենկոյի պատվի ու արժանապատվության վիրավորանք» մեղադրանքով) անօրինական և միջազգային իրավունքին հակառակ։ Այդ հիմքով պահանջում ենք ճանաչել այս

Գրիգոր Պըլտեանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Հանրապետության նախագահի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ Գրիգոր Պըլտեանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, հայտնում է ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Արտակ Զեյնալյանը դադարեցրել է Հանրապետություն կուսակցությանն անդամակցությունը

Արտակ Զեյնալյանը դադարեցրել է Հանրապետություն կուսակցությանն անդամակցությունը, այս մասին Factor TV-ին հայտնեց կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։ Ըստ նրա՝ Զեյնալյանը նախորդ շաբաթ է դադարեցրել իր անդամակցությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին որոշում է ստորագրել, որով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և տեղացել է խոշոր չափերի կարկուտ

Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և տեղացել է խոշոր չափերի կարկուտ։ Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ,  արմատախիլ է արել ծառեր։ Կարկուտի պատճառով  Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։ Արթիկ համայնքի

ՔԿ-ից 590,000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել, սակայն՝ ոչ գլխավոր պաշտոններից. «Փաստինֆո»

ՔԿ շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590,000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչությունում պաշտոնանկություններ են եղել, սակայն ոչ գլխավոր պաշտոններից։  Մասնավորապես, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ մայիսի 27-ի հրամաններով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության երկրորդ և չորրորդ վարչության

Քըրքլարելիում գյուղացին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ վարել է հողը` «Երևանը Ադրբեջան է» գրությամբ

Քըրքլարելիում գյուղացին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ վարել է հողը հետևյալ գրությամբ՝ «Երևանը Ադրբեջան է։ Շնորհավոր Հանրապետության տոնը, Ադրբեջան»։   «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

ANIF-ի նախկին տնօրենը հումանիտար օգնություն կհասցնի Գազա. «Ազատություն»

Կասկածելի գործարքների կիզակետում հայտնված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի՝ ANIF-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը դարձել է Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) տնօրենների խորհրդի անդամ։ Այս կառույցի ստեղծման նախաձեռնողները Իսրայելն ու դաշնակից Միացյալ Նահանգներն են, հիմնադրամը ստեղծվել է Գազայում մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Գազայի հումանիտար հիմնադրամի կարողությունների, նպատակների շուրջ, սակայն, կան լուրջ կասկածներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից, քանի

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031