Օրվա լրահոսը

«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով. «Գեղարդ»

«Գեղարդ» հիմնադրամ. «Հանդուրժողականությունն» Ադրբեջանի քարոզչության և միջազգային իմիջի կերտման առանցքային բաղադրիչներից մեկն է, որի առաջխաղացման և տարածման համար անցկացվում են քարոզչական միջոցառումներ, տպագրվում գրքեր, տարբեր հարթակներում հրապարակվում են հոդվածներ։ Վերջերս «The American Spectator» և «The Christian Post» լրատվամիջոցներում, միջազգային լսարանին ուղղված, ադրբեջանական քարոզչությամբ երկու հոդվածներ են հրապարակվել՝ A Fascinating Nation at the Crossroads of Civilizations[1]

«Հետազոտությունների տվյալները եղել են ծայրահեղ մտահոգիչ». «Մուրացան» հիվանդանոցի պարզաբանումը՝ 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի վերաբերյալ

28.05.2025թ-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել պացիենտ ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 45 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել

Կարող է՝ խորան բարձրացած քահանայի կոշիկներն է տեսել կամ երազում է տեսել. Միքայել սրբազանի արձագանքը Փաշինյանին

Իրենից շատ ենք մտահոգված նման բաներով: Ինքն ո՞վ է, որ եկեղեցին թիրախավորի է, ո՞վ է ինքը, որ մի հատ էլ եկեղեցին թիրախավորի:

Էմիլ Օրդուխանյանը վերընտրվեց ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեցին քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանին։   Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985թ. հունվարի 20-ին Երևանում: 2001-2006թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի (այժմ՝ Բրյուսովի անվան պետական համալսարան) oտար լեզուների, ապա լեզվամշակութային հաղորդակցության ֆակուլտետներում ֆրանսերեն

Տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ. ապրիլին 70 հարկ վճարողի մոտ արձանագրվել են

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք

ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Պավել Մուժիկյանը

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեցին Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Պավել Մուժիկյանին։ Պավել Մուժիկյանը 2002-2006թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև նույն համալսարանի մագիստրատուրայում՝ կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա մասնագիտությամբ։ 2011թ-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների

Գողացել էր նաև տանտիրոջ փաստաթղթերը. Գյումրու 50-ամյա բնակիչը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, և մայիսի 21-ին վարչություն հրավիրեցին ենթադրյալ տուժածին: Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչն ընդունեց, որ մոտ երկու ամիս առաջ օգտվել են իր տան դուռը բաց լինելու և իր բացակայության հանգամանքից, մտել բնակարան ու գողացել են մեկ բնանկար և մեկ դիմաքանդակ: Հետագա միջոցառումներով պարզվեց, սակայն,

Քաղաքագետը պնդում է, թե Հեյդար Ալիևն է կանգնած Քրդստանի բանվորական կուսակցության ստեղծման ակունքներում

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Թուրքիայում և Ադրբեջանում ժամանակին բավական լայն ճանաչում ունեցող քաղաքագետ Ֆարման Դամիրքոլը 2002թ. Ստամբուլում հրատարակում է իր «Բռնապետները չեն քնում» գիրքը, որտեղ պնդում է, որ Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) ստեղծման ակունքներում կանգնած է Հեյդար Ալիևը։ 🔷 Ավելին, գրքում մեջբերված է մի հատված Օջալանի դատավարությունից, որտեղ քուրդ զինյալների կողմից ոչնչացված

«Վերջին 5 տարվա ընթացքում մեկ միջադեպ չի եղել։ Շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք». Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ կառավարությունը խաբում է հասարակությանը՝ խաղաղության օրակարգով, մինչդեռ ադրբեջանական կրակոցները չեն դադարում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևան քաղաքում՝ Մայիսի 29-ին և հունիսի 2-ին երեկոյան, 30-ին և

Բաքուն հերքում է Խոզնավարի ուղղությամբ կրակելու Հայաստանի ՊՆ հաղորդումը

«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Երևանի հայտարարությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: «Հակառակ կողմը, նման միտումնավոր ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելով, փորձում է միջազգային հանրության մոտ աղավաղված կարծիք ձևավորել և հող ստեղծել հետագա սադրանքների համար։ Մենք հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի

Ավելացվում են պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները

Օրենսդրական նոր փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է 2022 թվականից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպաների համար սահմանել բնակարանի ձեռքբերման իրավունք՝ միջինը 35 մլն դրամ հաշվարկով:

Իլոն Մասկը թողնում է պետական պաշտոնը

Աշխատավարձը՝զրո, իշխանությունը՝ մեծ

«Ժամանակ է եղել, որ կովերն էլ են նույն տանիքի տակ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա է մեր ավանդույթը»․ Նիկոլ Փաշինյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում ընկալում կա, որ զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, ընտանեկան արժեքները միայն Հայաստանում են․ «Ես նորություն ունեմ, սիրելի ժողովուրդ, բացարձակ այդպես չէ, այնքան այդպես չէ, որ նույնիսկ կարելի է զարմանալ»։

Վարչախմբի գործողությունները վկայում են Ադրբեջանի թելադրած օրակարգով գործելու հնազանդ պատրաստակամության մասին. «ՀայաՔվե»

Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդն արձանագրում է, որ իշխող վարչախումբը մեր ժողովրդի դեմ նոր տեղեկատվական ահաբեկչություն է սկսել` նպատակ ունենալով շեղելու հանրության ուշադրությունը առկա խնդիրներից, և այդ պայմաններում ստորագրելու երկար նախապատրաստվող կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Տիրանայում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համաժողովից հետո պարզ է

ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ

«Ազատություն» . ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորատային ոլորտներում համագործակցությունը խորացնելու ներուժի ուղղությամբ: Այս մասին ասված է Բրյուսելում անցած օրերին կայցած անվտանգության երկխոսության վեցերորդ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունում։ Նիստը համանախագահել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգը

«Պաշտոնը ստանձնելու ելույթում վարչապետ Հովհաննես Քաջազնունին իրավիճակը նկարագրեց իբրեւ «անսահման քաոս»»

Հիմա ընդունված է ռոմանտիզացնել Առաջին Հանրապետության ծնունդը: Երևանը փոշոտ մի գավառական քաղաք էր՝ մի քանի պետական հիմնարկներով և գրեթե առանց արդյունաբերության։

«Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի կրակի»․ ՔՊ-ական պատգամավոր

Հարցին՝ եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի, ադրբեջանական կողմը կշարունակի՞ կրակել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Կգնա էսկալացիա, եւ չես կարող ասել, թե այդ էսկալացիան որտեղ կկանգնի»։

Ներկայացրել եմ փաստեր, որոնք չեն մարսվել իշխանությունների կողմից. Լիլիթ Աղեկյանի նամակը ՔԿՀ-ից

Բաց նամակ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անձ Լիլիթ Աղեկյանից Հարգելի՛ լրատվամիջոցներ և իմ անմեղությանը հավատացող հետևորդնե՛ր, ունկնդիրնե՛ր, Ես շնորհակալ եմ ձեզ՝ ձեր աջակցության, ձեր բարոյական նեցուկի համար։ Ես հանցագործ չեմ, ես քաղաքական` իշխանական ռեժիմին հակառակ կարծիք ունեցող, այդ կարծիքը մշտապես արտահայտող լրագրող եմ։ Բացահայտել և ձեզ եմ ներկայացրել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի կրթության ոլորտի կոռուպցիան,

Դատարանն անպարտ ճանաչեց Դավիթ Սանասարյանին

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Եկեղեցի հազվադեպ այցելող ՀՀ վարչապետը պնդում է, թե «աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը»

Աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք. Այ, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում-քայքայվում էր, և մենք այսքան միլիարդներ ենք դնում ու չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը, բա պե՞տք է տնտեսվարությամբ զբաղվել: Բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա

Էրդողան. «Լաչինի օդանավակայանը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խորհրդանիշներից մեկն է»

Ermenihaber. Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում մասնակցել է Լաչինի (Բերձորի) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Արարողությանը ներկա է գտնվել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Էրդողանը արարողությունից հետո գրառում է արել սոցցանցում և նշել, որ Լաչինի օդանավակայանը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և եղբայրության խորհրդանիշներից մեկն է»։ Նշենք, որ օդանավակայանը գտնվում է լեռնային տեղանքում՝ ծովի մակարդակից 1800մ բաձրության վրա

Երեմյան կաթնամթերքը ոլորտում միակն է FSSC 22000 սերտիֆիկատով

Միակը Հայաստանում․ Երեմյան կաթնամթերքը գերազանցության նոր նշաձող է սահմանել Հայաստանում «Սերմից՝ սեղան» եզակի հայեցակարգով արտադրվող կաթնամթերքի Երեմյան բրենդն աշխարհում հեղինակավոր Intertek SAI Global ավստրալիական աուդիտորական ընկերության կողմից վերջերս անցել է կաթնամթերքի արտադրության խստագույն ստանդարտ համարվող FSSC 22000 V 6 սերտիֆիկացիոն աուդիտը և ստացել FSSC 22000 (Food Safety System Certification) սերտիֆիկատ։ Երեմյան կաթնամթերքը ոլորտում այս սերտիֆիկատով

Կփակի՞ ՌԴ-ն Դոնի Ռոստովում հայկական հյուպատոսությունը

Ըստ աղբյուրների` հատուկ շեշտադրում է եղել անհապաղ Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու հարցով։ Ինչին փաշինյանը հակադարձել է, որ Սյունիքի բնակչությունը դեռևս պատրաստ չի ընդունել ռուսական ներկայացուցիչներին։

«ՀՀ իշխանությունն օգտագործում է ադրբեջանական ագրեսիան՝ ցույց տալու, որ հայ ժողովուրդն այլ հնարավորություն չունի, քան ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները»

Տիգրան Աբրահամյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն լայն հարձակումներ է սկսել Մայր Աթոռի ուղղությամբ։

Արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած դիմակայությունը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել. Տիգրան Աբրահամյան

Մի քանի օրվա տարբերությամբ, ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը:

Եթե պետգույքը տրվի վարձակալությամբ, ի՞նչ կլինի 1352 դպրոցների ճակատագիրը․ Ժաննա Անդրեասյան

Պետգույքի վարձակալության տալու նախագծի քննարկման ժամանակ Ժաննա Անդրեասյանն առաջարկեց՝ 1352 դպրոցների, մշակույթի, սպորտի հաստատությունների ճակատագիրն՝ այս օրենքի համատեքստում, լրացուցիչ քննարկման առարկա դարձնել։ Իր տպավորությամբ, այսպիսով լրացուցիչ վարչարարություն ենք գեներացնում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնելու։

Աննա Վարդապետյանի եղբայրն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։ Նորք-Մարաշի վարչական ղեկավար Միքայել Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել՝ 15-20 օր առաջ, տեղափոխվել է մասնավոր ոլորտ։ Տիգրան Վարդապետյանի փոխարեն նշանակվել է Արթուր Մաղաքյանը: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի

«Հիմա, ստացվում է, կառավարության շենք էլ ենք վարձով տալու»․ Նիկոլ Փաշինյանը՝ պետգույքը վարձակալության տալու նախագծի մասին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց՝ գույք է տրամադրում տարբեր ՀԿ-ների, որպես օժանդակություն իրենց գործունեությունը, եւ այդ ծախսը չի երեւում։ Պետք է գույքագրենք՝ այն ծառայությունները, որը որեւէ պետական մարմին մատուցում է ու հասկանանք՝ ի՞նչ է արժենում դա կառավարությանը։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031