Օրվա լրահոսը
Չարլզ Թագավորն ընդգծել է Կանադայի եւ ԱՄՆ-ի ինքնիշխանությունը
Չարլզ Երրորդ Թագավորը Կանադայի նորընտիր Պառլամենտի բացումն ազդարարող ճառում հայրենասիրության կոչ է արել՝ անդրադառնալով Օտտավայի եւ Վաշինգտոնի միջեւ «տնտեսական եւ անվտանգային հարաբերությունների կերպափոխմանը»՝ ընդգծելով երկու պետությունների ինքնիշխանությունը։ Ինչպես հայտնում է BBC-ին, Թագավորի՝ Պառլամենտի բացմանն անձամբ ներկայանալու որոշումը դիտվում է որպես աջակցության սիմվոլիկ ժեստ Կանադային՝ ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հետեւողական առաջարկների ֆոնին։
Ավերված կամ յուրացված գույքի համար արցախցիները կդիմեն ՄԻԵԴ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու «Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը սկսել են մի գործընթաց, որի շրջանակում հավաքագրում են Արցախում ադրբեջանցիների կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների տվյալները։ Նախաձեռնության նպատակն է փաստերը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և իրավական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ «Արցախի հեռուստատեսություն»
Ծեծկռտուք Գյումրու զինվորական թաղամասում՝ երեխաների միջև․ ռուս զինվորականների կանայք դիմել են ոստիկանություն
Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում բնակվող ՌԴ մի քանի քաղաքացիներ՝ Տատյանա Ա․-ն․ Ալյոնա Ն․-ն և Օլգա Կ․-ն բողոք են ներկայացրել այն մասին, որ այդ նույն թաղամասում բնակվող մի քանի հայ երեխաներ ծեծի են ենթարկել իրենց տղաներին, ֆիզիկական ցավ պատճառել նրանց։ Ալյոնա Ն․-ի որդին էլ, ըստ նրա բողոքի, ստացել է մարմնական վնասվածքներ։ Ոստիկանությունը վերոհիշյալ կանանց
Ուժեղ և կայուն պետություն կարող է ունենալ միայն այն հասարակությունը, որի յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր դերը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
«Մտահոգիչ է իրավապահների կողմից խուզարկության պրակտիկայի հաճախակի կիրառումը»․ ECRI զեկույց
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է ապահովվում ECRI-ի անկախությունը, հանձնաժողովի նախագահն այսպես պատասխանեց․ «Ինչպես կարևոր է ՄԻԵԴ-ի անկախությունը, այդպիսի անկախ մարմին է նաև ECRI-ն։ Հատկապես այն համատեքստում, երբ շատ երկրներ մեզ քննադատում են, մեզ համար առավել կարևոր է անկախության համար պայքարը։
Թրամփ․ «Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը»
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը», – Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Իլհամ Ալիևին հղած ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի հետագա բարգավաճմանը, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Այժմ խաղաղության հասնելու և Հարավային Կովակսի ժողովուրդների բարօրությունն ապահովելու ճիշտ
41-ամյա կալանավորը Շիրակի մարզի դատարանի շենքում փորձել է ինքնահրկիզվել
Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը՝ մայիսի 26-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում արտառոց պատմություն է տեղի ունեցել․ Արթիկ քրեակատարողական հիմնարկի 41-ամյա կալանավորներից մեկը՝ Ե․Չ․-ն ինքնասպանության փորձ է կատարել։ Այդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նրա գործով հերթական դատական նիստը, սակայն ժամը 16․00-ի սահմաններում դատավորը նրան հեռացրել է դատական նիստերի դահլիճից ու իջեցրել
Պետության համար գույք առնող Արմեն Աշոտյանին այսօր կալանավորում են, իսկ տասնյակ մարդիկ, որոնք ջնջում են երիտասարդության ապագան, թալանում են բանակը, ծեր մարդկանց, թոշակառուներին ու երկիրը, այսօր առոք-փառոք ապրում են. Հենրիխ Դանիելյան
Ես ուզում եմ Տիգրան Ավինյանին զգուշացնել, որ ինքը շատ հավանական է` մինչեւ 2026թ ընտրություններ հայտնվի կալանավայրում, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեղքը կբարդի նրա վրա՝ ասելով, որ Ավինյանն է թալանել ամեն բան, ԱՆԻՖ-ի խնդիրները միավորելով՝ կստանան մի մեծ գործ»,-ընդգծեց Հենրիխ Դանիելյանը;
Դիմելով գազլայթինգի՝ փաշինյանական զույգն իշխանությունը չկորցնելու խնդիր է լուծում. Արմեն Աշոտյան
Եթե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլն ինքն իրեն էր դնում գժի տեղ՝ բերելով պատերազմը, ապա հիմա նա փորձում է մի ամբողջ ազգից գիժ սարքել՝ պատերազմի հետևանքները վերջնականապես հավերժացնելու համար։
Հայաստանը մասնակցում է հանցավոր եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման Եվրասիական խմբի լիագումար շաբաթին
Sputnik Արմենիա. Հայաստանը մասնակցում է հանցավոր եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման Եվրասիական խմբի լիագումար շաբաթին: Մասնակիցները քննարկում են հանցավոր եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրական միջոցները: Միջոցառումը տեղի է ունենում մայիսի 26-ից 30-ը Մոսկվայում: Խումբն ինքնին ներառում է ինը պետություն։ Եվս 17 պետություն, այդ թվում ՝ Հայաստանը և 24 միջազգային ու տարածաշրջանային
Կոստանյանը և Կատարի պետնախարարը անդրադարձել են ներդրումների խրախուսման հնարավորություններին
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև ներդրումների խրախուսման հնարավորություններին։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Կատարի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրադրության, հնարավոր փոխգործակցության ընդլայնման և համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերի շուրջ։ Հյուրի խնդրանքով փոխնախարար Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի
Այժմ, ինչպես երբևէ մեզ անհրաժեշտ է ազգային ուժերի նոր զորահավաք՝ պահպանելու մեր հայրենիքը՝ որպես գաղափար, որպես իրականություն, որպես ապագա. Դավիթ Անանյան
Այժմ, ինչպես երբևէ, տոկունություն և կամք, ինչպես նաև ազգային ուժերի նոր զորահավաք՝ պահպանելու մեր հայրենիքը՝ որպես գաղափար, որպես իրականություն, որպես ապագա։
Ավանդույթի համաձայն այս տոնը նշում եմ Ապարանում՝ ապարանցիների և քաղաքի հյուրերի հետ. Ավինյան
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը միասնական ոգով պաշտպանեց իր ապրելու և անկախ լինելու իրավունքը։
Կոստանյանը Պապայի հետ արձանագրել է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին նպաստող Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը
Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի քաղաքական և արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապայի հետ: Երկուստեք արձանագրել են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին նպաստող Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման բարեփոխումներին օժանդակող Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի
Տոռնադո և կարկուտ Նահապետավան գյուղում
«Տոռնադո և կարկուտ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում». Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
10․000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող
Մայիսի 28-ը չպետք է վերածվի միայն ծեսի։ Թող այն լինի հիշեցում, որ անկախությունը պարզապես ժառանգված արժեք չէ. այն պետք է յուրաքանչյուր սերունդ վաստակի՝ նորովի. Վարդան Օսկանյան
Իսկ այսօր Հայաստանի ղեկավարությունն ազատ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է Ադրբեջանի մշտական ճնշման ու սպառնալիքի ներքո։
«Ինքնիշխանության կորուստների մեջ ձեր խեղճացած, նվաստացած վիճակով դո՞ւք եք ինքնիշխանությունը բերելու». Գառնիկ Դանիելյան
«Երեւանյան հեռանկարներում» այս մարդը ինչ-որ հեռանկարներ էր բացում: Այս մարդը A4 ֆորմատի թղթի վրա մի քանի սլաք է դրել, թե հեսա ճանապարհները կբացվեն, Ադրբեջանի, թուրքերի հետ առեւտուր կանենք. Լափամանը կա, իրար հետ կուտենք, կխմենք ու քեֆ կանենք
Չեխիայի դեսպանը հայերեն շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
«Բարև բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,-տեսանյութում ասում է դեսպանը։
Քննարկվել է նաև տարածաշրջանային համագործակցության կարևոր դերը՝ հատկապես փոքր և միջին պետությունների անվտանգության ամրապնդման համատեքստում
«Երևանյան երկխոսության» շրջանակներում անցկացվել է «Ժամանակակից աշխարհում անվտանգության նոր մարտահրավերներ» խորագրով փակ քննարկումը Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Ժամանակակից աշխարհում անվտանգության նոր մարտահրավերներ» խորագրով փակ քննարկումը, որը վարել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Որպես հատուկ հյուր ելույթով հանդես է եկել ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:
Ավելի քան անկախ է համարում Հայաստանը մի քաղաքական ուժի առաջնորդ, որի հետագծում մեր 5000 զավակների արյունն է. Լիլիթ Գալստյան
Կարծես թե իր ու իր թիմի ամբողջական երջանիկ լինելու համար պակասում էր Արցախի ցեղասպանությունը, սա քաղաքական ցինիզմ է. ԱԺ պատգամավոր
ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը, խորհրդի անդամները կուսակից և համախոհ կանանց հետ քննարկում ունեցան ՀՀԿ Մասիսի գրասենյակում
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանի ֆեյսբուքյան գրառումը Մայիսի 27 ին ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը կանանց խորհրդի մի քանի անդամների ուղեկցությամբ ՀՀԿ Մասիսի գրասենյակում հանդիպում-քննարկում ունեցան կուսակից և համախոհ կանանց հետ։ Կ. Աճեմյանը պատասխանեց մի շարք ներքաղաքան խնդիրներին վերաբերող հարցերին։ Այնուհետ, կանայք այցելեցին Պանթեոն հուշակոթող, եղան Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում
Ինքը պետությունից, պետականությունից, հայրենիքից խոսելու իրավունք չունի. ինքը դրա թշնամին է. Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին
Անհայրենիք, անսրբություն անձի ձեւակերպումներ են. Սաղաթելյանը՝ Սարդարապատում Փաշինյանի հայտարարությունների մասին
Մայր Աթոռի միաբանները Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր
Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և բարօր կյանքի համար:
Արցախը նվիրել են եւ հիմա մտածում են ընդամենը ադրբեջանցիների հետ առեւտուր անելու, սպասարկող անձնակազմ լինելու մասին. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանցիները Ջերմուկի վերեւը հիմա նստած են, դա ինքնիշխանությո՞ւն է, բանակը կազմաքանդելն ու լուծարելը ինքնիշխանությո՞ւն է. Դանիելյան
Հայ մարզիկները եզրափակիչ փուլ են անցել սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մեր տղաները՝ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը անցան եզրափակիչ փուլ: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա
Օկուպացված Բերձորում մեկնարկել է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան գագաթնաժողովը
Լաչինում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը, հայտնում է «Ազատություն»-ը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր բացման խոսքում մեկ անգամ ևս երախտագիտություն է հայտնել Անկարային և Իսլամաբադին «44-օրյա հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական ու բարոյական աջակցության համար»։ Ալիևը հատուկ ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջև ռազմական համագործակցության կարևորությունը։ «Պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ
Առեւտուր անենք Բաքվի հետ. սրանց պատկերացումն այդ է՝ ունենալ սպառողական հասարակություն, որի նպատակը միայն ստամոքսը լցնելն է. Ռուստամյան
Ինչ ունեինք մինչեւ 2018-ը, ինչ ունենք հիմա: Սա է Նիկոլ Փաշինյանի պատմական արդյունքը, եթե մնա, ավելի մեծ կորուստներ ենք ունենալու. Ռուստամյան
Գծանկարների նրբագեղություն, տպագրության բարձր որակ. Հայաստանի առաջին Հանրապետության պաշտոնական թղթադրամները թվագրված են 1919 թվականով
Հայաստանի Առաջին Հանրապետության թողարկած թղթադրամները ցուցադրվում են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում: 1918 թվականի մայիսի 28-ի անկախության հռչակումից անմիջապես հետո, նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնային խնդիրներից դարձավ սեփական ազգային արժույթն ունենալու և երկրում դրամական կանոնավոր շրջանառություն հաստատելու հարցը: Եվ ահա, կառավարությանը կից ստեղծվում է աշխատանքային խումբ՝ նոր թղթադրամների էսքիզներն ու տպագրությունը նախապատրաստելու նպատակով: Այդ խմբի


















































