Օրվա լրահոսը
Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ
Մայիսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: ԱԽ քարտուղարը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են
Արման Եղոյանը և Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբանները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբաններ Ստեֆանիա Կոլաշին եւ Վոյցեխ Վոյտասեւիչին: Արման Եղոյանը հյուրերի խնդրանքով խոսել է Հայաստան-Եվրամիություն բազմակողմ եւ խորացող հարաբերություններից: Այս համատեքստում կարեւորվել է Լեհաստանի հետ փոխգործակցության խորացումը, փորձագիտական աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր: ԱԺ
Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ հանդիպմանը. «Առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն»
Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է
Գրիշա Թամրազյանը ոչ հեռակա, ոչ էլ առկա չի հայհոյել Վահրամ Դումանյանին. Փաստաբան
Գրիշա Թամրազյանի շահերի ներկայացուցիչ փաստաբանը նաեւ հավելեց, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը կատարվել է մասնակի, եւ այժմ իրենք իրավական հնարավորություններ են որոնում, որոնցից մեկը քրեական հաղորդում ներկայացնելն է ՝օրինական ուժի մեջ մտած վճռի չկատարման հիմքով:
Իրանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ անվտանգության և ներքաղաքական հարցերի մասին կուսակցության դիրքորոշումները
Մեհդի Սոբհանին ընդգծել է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության նշանակալի աճը
Փաշինյանն ընդգծել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ռազմավարական նշանակությունը. քննարկվել է ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆիզիկական ենթակառուցվածքների աշխատանքների ուղղությամբ նախատեսվող գործողությունները՝ ըստ ժամանակացույցի: Մասնավորապես, դրանք վերաբերում են ջրապահովմանը, գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներին: Ներկայացվել են
Նոր պաշտոն Գյումրու նախկին փոխքաղաքապետին՝ վարչապետի տիկնոջ ազգականին
Վահագն Մկրտչյանը, սակայն մեզ հետ զրույցում ասաց, որ իր ստաժը բավարարում է․ թե՛ կլինիկական օրդինատուրայում սովորելու և թե՛ ատամնաբուժարանում աշխատելու տարիները ստաժ են համարվում, իսկ հետագայում տնօրեն նշանակվելու հետ կապված էլ պարզաբանեց՝ երբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվի, այդ ժամանակ էլ կորոշի մասնակցել, թե ոչ։ «Ժամանակը կգա, կերևա»,-ասաց նա։
Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահատվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը
Բենիամին Հարությունյանը՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
Բենիամին Հարությունյանին վերապահվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պարտականությունները: Բենիամին Սամվելի Հարությունյանի կենսագրությունը Ծնվել է 1986 թվականի հունիսի 6-ին, Արարատի շրջանի Կիրովի անվան ավանում: Աշխատանքային գործունեություն 2022-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ): 2021-2022թթ.` ՀՀ
Փորձել են թաքցնել 25-օրյա զորավարժություններից. Հակակոռուպցիոն կոմիտեում կա քրեական վարույթ
Վաղաշեն բնակավայրի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը Նազարի հոր Գագիկի հայտնած տեղեկությունն է հիմք ընդունել ու չի մտածել, որ նա ստում է՝ հաշվի առնելով, որ թե Նազարը, թե՛ նրա եղբայրը տարիներ շարունակ այս ամիսներին ՌԴ են մեկնել աշխատանքի: Այդ իսկ պատճառով, ըստ Մարգարյանի, ինքը հավատացել է Նազարի հորը ու տրամադրել համապատասխան տեղեկանքը:
Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը
Մենք ձեռք ենք մեկնում նրանց, ովքեր ոչ թե պարզապես օգնություն, այլ՝ հնարավորություն են խնդրում մեզնից»։
Դավիթ Սանասարյան. «Իմ դեմ շինծու մեղադրանքի «հայրերին», որոնք շատ-շատ բարձր են կանգնած, առաջիկայում շատ ասելիք ունեմ: Անպայման կհանդիպենք»
Ապօրինի մեղադրել են, բայց չեն հասել իրենց ուզածին: Իրենց ուզածն այն էր, որ ինձ հեռու պահեն պետական համակարգից ու իմ տեսակի հետ կռիվ էին տալիս: Ժպտում եմ բոլորին, չարացած չեմ ոչ մեկի նկատմամբ: Բայց մեր երկրում փոփոխություններ միանշանակ պետք է լինեն: Այդ փոփոխությունները գալու են վաղ թե ուշ, անկախ նրանից, թե ով է լինելու երկրի իշխանության գլխին:
Եվրասիան պետք է դառնա ստեղծարարության և վստահության տարածք: Մենք պատրաստ ենք լինել այս ապագայի մի մասը. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական ֆինանսների ղեկավար Մուստաֆա Ադիլը, Ղազախստանի ազգային էկոնոմիկայի
ԱԺ ընդունած նոր կրիպտո օրենսդրական փաթեթը լրջորեն վնասելու է ոլորտում գործող կազմակերպությունների և նորաստեղծ ստարտափների զարգացումը
ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունել է նոր կրիպտո օրենսդրական փաթեթը, որը լրջորեն վնասելու է ոլորտում գործող կազմակերպությունների և նորաստեղծ ստարտափների զարգացումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը: Կից ներկայացնում ենք հայտարարության տեքստը: «Web3 Հայաստան հիմնադրամը և համայնքը խորին հիասթափություն են հայտնում՝ նշելով, որ չնայած բազմիցս բարձրացված մտահոգություններին, առաջարկություններին և երկխոսության փորձերին՝
Հավատում եմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է. «Թևանիկ»-ը շարունակում է արցախցիների կողքին լինել
«Ապառաժ». Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակերպությունը շարունակում է լինել տեղահանված, պատերազմ ու զրկանքներ տեսած արցախցիների կողքին։ Կազմակերպության պատասխանատու Իվետ Դանիելյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ խմբի անդամներին նոր իրավիճակում աշխատելու ուժ է տալիս` կորցրածը հետ բերելու հավատը։ «Ես հավատում եմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է։ Մեր ազգը շատ-շատ դժվարություններ
Նոր ինստիտուտի շրջանակում անձինք կարող են պահանջել հեռացնել վիրավորանք պարունակող հրապարակումներր, դրանց մեկնաբանությունները. Փաստաբանը՝ օրենսդրական փոփոխության մասին
ԶԼՄ-ների օրենքի շրջանակներում ինստիտուտը միայն հերքումն է, այսինքն` պահանջել հերքելը, ըստ նախագծի՝ հեռացնել կամ հրապարակել պատասխանը, բայց վիրավորանքի դեպում չկա ներողություն խնդրելու արտադատական պահանջ: Հարց է առաջանում՝ արտադատական կարգով կարո՞ղ ենք այս նախագծում մեխանիզմներ մշակել, որ վիրավորանքի դեպքում էլ անձինք դատարան չդիմեն, այլ ԶԼՄ-ների մասին օրենքի շրջանակում դիմեն լրատվամիջոցին, ԶԼՄ-ն հնարավորություն ունենա ներողություն խնդրել, որպեսզի վեճը չհասնի դատարան
Փաշինյան. Ոչ մի բան անվճար չէ: Ցանկացած բանի համար կա վճար
Կառավարությունը նախատեսվում է բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը
Ուկրաինացի կոմպոզիտորի հետ հանդիպմամբ մեկնարկեց «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային 8-րդ փառատոնը
Կոմպոզիտորը ուկրաինական ժամանակակից ստեղծագործական դպրոցի ու կրթական ոլորտի ակտիվ ներկայացուցիչներից է և իր աշխատանքում հենվում է ուկրաինական կոմպոզիտորական դպրոցի նվաճումների և եվրոպական լավագույն զարգացումների վրա, իսկ ուսուցման մեջ ակտիվորեն կիրառում է սեփական մեթոդը՝ «Երաժշտական նյութի սցենարային մշակում»։
Համբարձման տոնին հիշատակվում է նաև 1441 թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիսից Էջմիածին փոխադրելու օրը
Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Օրվա խորհրդի
«Ինձ բացակա չդնեք»․ գիրքն ամփոփում է 2020-2023 թթ․ Արցախյան ազատամարտերում ընկած քաջերի պատմությունները
«Ապառաժ». Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ հերոսների հիշատակին նվիրված գրքի շնորհանդես։ «Ինձ բացակա չդնեք» գիրքն ամփոփում է 2020-2023 թթ․ Արցախյան ազատամարտերում ընկած քաջերի պատմությունները՝ նրանց դարձնելով մշտապես ներկա։
Զանգեզուրի անցումն Ադրբեջանի համար միայն Նախիջևանի հետ ցամաքային կապ չէ, նաև Թուրքիայով թյուրքական աշխարհ հասնող նոր ինտեգրացիոն գիծ է. Էրդողան
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։ «Գոհունակությամբ ենք ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև արվող քայլերը։ Խաղաղության պայմանագրի տեքստի հարցում համաձայնության ձեռքբերումը դիտում ենք որպես կարևոր զարգացում կայունության ճանապարհին։ Ցանկանում ենք, որ այս գործընթացն ամենամոտ ժամանակահատվածում ամբողջացվի»։ Անդրադառնալով Հարավային
Խոսքերն ավելորդ են. Կովկասյան բարոմետրը ներկայացրել է նաև կուսակցությունների ռեյտինգն ըստ ընտրողների՝ ինտերնետում զբաղմունքի. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Կովկասյան բարոմետրի հարցումներում առկա են նաև տվյալներ՝ ըստ ընտրողների տիպերի։ Կից աղյուսակով կուսակցությունների ռեյտինգը՝ ըստ ընտրողների ինտերնետում գլխավոր զբաղմունքի։ Խոսքերն ավելորդ են․․․ Հ․Գ․ հիմնական ռեյտինգները՝ մեկնաբանությունում։
«Օրակարգը պատերազմի մասնակիցներին վետերանի կարգավիճակ տալն է. ԱԺ-ում ներկայացված խմբակցություններին օրենսդրական փոփոխություններ իրականացնելու առաջարկ ենք անելու»
Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններին օրենսդրական փոփոխություններ իրականացնելու առաջարկ ենք անելու։ Օրակարգը պատերազմի մասնակիցներին վետերանի կարգավիճակ տալն է՝ իրեն համապատասխան արտոնություններով և առավելություններով։
Որքա՞ն պետք է չսիրես քո պետությունը, որ նման անհեթեթ թվացող, բայց իրականում շատ հստակ նպատակ հետապնդող վիրավորական մտքեր արտահայտես. Տաթևիկ Հայրապետյան
Օրեր առաջ Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն էր ատելության բառամթերքով թիրախավորել հայոց եկեղեցին։ Դրան ոչ միայն արձագանք չտրվեց պետական որևէ հաստատության կողմից, այլ ավելին՝ թիրախավորման նոր չափաբաժին ավելացվեց հենց երկրի ղեկավարի կողմից, ով կոչված է սպասարկելու պետության շահը։
«Որ դիմեք դատարան, չմոռանաք նշել, որ այս վարույթի քննությունը ձեր մեղքով էլ է ձգձգվել». դատավորը՝ Դավիթ Սանասարյանին
«Դա-վիթ, վար-չա-պետ» վանկարկում էին դատարանի դահլիճում
Իշխանությունն իբր խոսում է հավատքից, բայց վաճառում է դրա կենդանի ժառանգությունը. Արմեն Հովասափյան
Նիկոլը փորձում է հավատքի թեմայով բարոյական բարձրություն ներկայացնել, և թերևս նրան հիշեցնեմ, որ մաքրությունը սկսվում է ներսից
Սինգապուրում հայ պատվիրակներին ներկայացվել են միջսահմանային առևտրային վեճերի կարգավորման մեխանիզմները
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպել է Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գործադիր տնօրեն Չուան Վի Մենգին և ՍՄՀԿ նախագահ Ջորջ Լիմին։ Ծանոթացնելով կենտրոնի ձեռքբերումներին և միջազգային գրանցած հաջողություններին՝ հայ պատվիրակներին է ներկայացվել միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները։ Կողմերը քննարկել են միջնորդության մշակույթի զարգացմանն ուղղված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջողված փորձը՝ ընդգծելով Հայաստանի
Մանկապարտեզի նախկին տնօրենը մի խումբ անձանց ընդունել է աշխատանքի, նրանց աշխատավարձը յուրացրել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը մի խումբ անձանց ընդունել է աշխատանքի, սակայն
«Որմնանկարները վանդալիզմի են ենթարկվել ու կշարունակեն ենթարկվել, եւ փոխանակ այս ամենը վերականգնվի ու պահպանվի, մատնված են անտարբերության». Մանուկ Սուքիասյանը՝ Էրեբունի ամրոցի մասին
Միգուցե շատերն ասեն՝ բայց սա 7 տարում չի եղել, նախկինում էլ է եղել: Ավելի վատ, որ պայքարելով արատավոր երեւույթների դեմ՝ եկել ես իշխանության եւ արատավոր երեւույթների դրսեւորումները չես վերացնում: Այդ դեպքում հարց է առաջանում՝ բա դու ինչո՞վ ես տարբերվում նախորդներից: Երեւանի քաղաքապետարանի շքեղաշուք համերգները, միջոցառումները, ճառերն ու կենացները գրոշի արժեք չունեն այս խորապատկերին, եթե նման վիճակ է այստեղ…
Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Ռուբեն Պապյանին
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը


















































