Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայում փակցվեց հուշատախտակ՝ Գոհար Գալաչյանի պատվին

Դեկտեմբեր 09,2013 15:36

Լրացավ հայ օպերային արվեստի ամենաերեւելի դեմքերից մեկի՝ Գոհար Գալաչյանի ծննդյան 90-ամյակը, ինչի առիթով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երգչուհու դասավանդած դասարանի պատին փակցվեց հուշատախտակ, այսպես ոչ միայն սերունդներին  փոխանցելով  Գոհար Գալաչյան անունը,  այլեւ մշտական դարձնելով ականավոր պրոֆեսորի ներկայությունը բուհում:

Տարբեր առիթներով մշտապես խոսվում է  Երեւանի ազգային օպերային թատրոնում նրա հյութեղ մեցցո սոպրանոյով  մարմնավորած բազմաթիվ կերպարների մասին, հատկապես հիշատակվում է Ամներիսը (Վերդի՝ «Աիդա»), Կարենը (Բիզե՝ «Կարմեն»), Դալիլան (Սեն-Սանս՝ «Սամսոն եւ Դալիլա»), Ադալջիզան (Բելինի՝ «Նորմա»), Փառանձեմը (Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ») եւ այլն:

Պրոֆեսոր Գալաչյանի դասարանում վոկալի գաղտնիքներն ու հմտությունները ուսումնասիրած սաները վաղուց զարդարում են ոչ միայն Երեւանի, այլեւ արեւմտյան հեղինակավոր թատրոնների բեմերը: Հիշատակենք նրանցից մեկ-երկուսին՝ Երեւանի թատրոնում՝ Մագդա Մարիան Մկրտչյան,  Գոհար Ազիզյան, Մկրտիչ Մկրտչյան (Ֆրանսիա), Անի Սարգսյան (Գերմանիա) եւ այլն:

Հուշատախտակի բացումից հետո կոնսերվատորիայի  դահլիճում կայացավ համերգ՝ մասնակցությամբ Ազգային օպերային թատրոնի մեներգիչների, որոնց թվում Գոհար Գալաչյանի նախկին ուսանողներն են: Մագդա Մարիան Մկրտչյանի, Վարսիկ Ավանյանի, Լիլիթ Սողոմոնյանի, Սարգիս Աղամալյանի եւ մյուսների մեկնաբանմամբ հնչեցին արիաներ, զուգերգեր, մի խոսքով՝ ստեղծագործություններ, որոնք առավել սիրված են եղել անվանի երգչուհու կողմից:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար Ազիզյան says:

    Հարգելի լրագրող, մինչ որևէ նյութ հրապարակելը բարի եղեք ճշտել, թե որքան են հավաստի ձեր տարածած տվյալները: Գոհար Գալաչյանի սաներն այստեղ միայն երկուսն էին` Գոհար Ազիզյանն ու Մագդա Մկրտչյանը. անհամեստ չեմ համարում շեշտել նաև, որ այս երկուսն էլ Գոհար Գալաչյանի վոկալ դպրոցի լավագույնս կրողներից են: Բարի եղեք չշփոթել երեկոյի հյուրերին և Գալաչյանի սաներին, որպեսզի մարդիկ ճիշտ տարբերեն առաջիններին մյուսներից: Դուք խառնել եք. “մյուսների” մեջ Գոհար Ազիզյանին ընդհանրացնելով, մյուսների մեջ հարկավոր էր ներգրավել մյուսներին:

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Գոհար Ազիզյան, Ձեր անունն ավելացված է: Շնորհակալություն մեր թերթի ընթերցողը լինելու համար:
      Հարգանքով՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031