Ք. Երևան, Աջափնյակ համայնք, տեղամաս` 6/34, հասցե` Նազարբեկյան թ. 15շ. բն.1 ընտրող`Համբարձումյան Համբարձում Յուրիկի 17.08.1962 մահացած է:

ՀՀԿ քարոզարշավի մեկնարկի հանրահավաքից առաջ, Սերժ Սարգսյանի ժամանելու առիթով, ողջ օրը փակ է եղել կայարանամերձ հրապարակի շուկան:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում գյուղացիներին «աջակցում» է դեղամիջոցներով, նաև գումարներ է հատկացնում աչքի կատարակտի վիրահատության համար, որը չի հերքում նաև «Մեղվաբույծների ազգային միավորում» հ/կ նախագահ Թելման Նազարյանը:
Կարդացեք նաև
Սրանք iditord.am կայքին քաղաքացիների կողմից ուղարկված շուրջ 100 ահազանգերից միայն մի քանիսն են: «ԻԴԻՏՈՐԴ» նախաձեռնությունը խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքացիներին հնարավորություն է տալիս հեռախոսով, կամ օնլայն փոխանցել իրենց գրանցած խախտումները: Aravot.am-ի հետ զրույցում «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» հ/կ ծրագրի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը նշեց. «Այս մեխանիզմը քաղաքացուն հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դիտորդ: Ահազանգը նաև տեղադրվում է քարտեզի վրա և պարզ է դառնում, թե այն որ մարզից կամ մայրաքաղաքի որ վարչական շրջանից է եկել: Նաև տեղադրվում է քարտեզի վրա, թե որտեղ է եղել խախտումը»: Պարոն Մարտիրոսյանը ամփոփեց, որ մինչ այժմ գրանցված ահազանգերի մեծամասնությունը վերաբերում է ընտրացուցակների անճշտություններին և ընտրակաշառքներին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































