
ԵԺԿ-ի այս պահվածքն այնքան էլ զարմանալի չէր թվա, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. ԵԺԿ անդամ են նաեւ հայկական երեք կուսակցություններ՝ իշխող ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը։ Ու եթե Հայաստանի համար մեծ կարեւորություն ունեցող հարցում ԵԺԿ-ն նման պահվածք է դրսեւորում, կարելի է պատկերացնել այնտեղ հայկական երեք կուսակցությունների իրական ազդեցության, դերի ու կշռի, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության մասին։
Ճիշտ է, հայկական պատվիրակության անդամների ճնշումների ներքո ԵԽԽՎ-ն այնուամենայնիվ, քննարկման առարկա դարձրեց արտահանձնման պատմությունը։ Սակայն փաստը, որ ԵԺԿ-ականները տեւական ժամանակ դիմադրել են այդ հարցում, ինքնին խոսուն է։ Առավել եւս, Սաֆարովի արտահանձնման հետ կապված իրադարձությունների հետագա զարգացումների համատեքստում։ Ինչպես հայտնի է, ԵԺԿ-ի փոխնախագահներից մեկը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է։ Իսկ Հունգարիայի իշխանությունները երկու անգամ Հայաստանին առաջարկեցին վերականգնել սառեցված հարաբերությունները, նաեւ նշվեց, որ իրենք գործել են միջազգային օրենսդրության սահմաններում, բայց հետո Ադրբեջանը խաբել է իրենց՝ ներում շնորհելով Սաֆարովին։ Իսկ դա նշանակում է՝ ե՛ւ Հունգարիան, ե՛ւ ԵԺԿ-ն պետք է շահագրգռված լինեին, որպեսզի ԵԽԽՎ-ում ջրի երես ելներ ողջ իրականությունը, նաեւ՝ բացահայտվեր Ադրբեջանի կեղծիքը։ Բայց արի ու տես, որ նման բան տեղի չունեցավ։ Ու մի բան էլ ավելին։
Այսքանից հետո հայաստանյան երեք կուսակցություններն էլ քար լռություն են պահպանում ԵԺԿ-ի վերաբերմունքի առնչությամբ, եւ առայսօր որեւէ մեկը չի փորձել պարզաբանումներ պահանջել ԵԺԿ պահվածքի վերաբերյալ։ Հատկապես ՀՀԿ-ն՝ որպես իշխող հիմնական ուժ, պետք է նախանձախնդիր լիներ այս հարցում։ Այնինչ ազգայնական այս կուսակցությունն ազգային հարցերի վերաբերյալ փորձում է ջայլամի քաղաքականություն վարել։
Կարդացեք նաև
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե Սաֆարովի հարցի քննարկմանը դիմադրել է ոչ թե ԵԺԿ-ն, այլ այդ կուսակցության անդամ որոշ պատգամավորներ։ «ԵԺԿ-ում կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք անթաքույց պաշտպանում են Ադրբեջանի շահերը։ Այնպես որ, այստեղ խոսել ԵԺԿ վերաբերմունքի մասին, ճիշտ չէ։ Դա ոչ թե ԵԺԿ վերաբերմունքն էր, այլ այդ կուսակցության որոշ անդամների։ Պարզապես ԵԺԿ-ն ամենամեծն է ԵԽԽՎ-ում, դրա համար էլ ադրբեջանական լոբբին այս խմբում նկատելի է»,-ասաց Դավիթ Հարությունյանը։ Վերջինս նաեւ նշեց, ոո այսքանից հետո ՀՀԿ-ն չի վերանայելու իր անդամակցությունը ԵԺԿ-ին։
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից Նաիրա Զոհրաբյանը, սակայն, հակառակն էր պնդում։ Նա «Ժողովուրդ»-ին ասաց, թե ԵԺԿ այս պահվածքն առնվազն տարօրինակ է։ «Միջազգային հանրությունն ուղղակի միակամ դատապարտեց Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ կայացած խայտառակ գործարքը, ու առնվազն տարօրինակ է, թե ինչու հայաստանյան երեք կուսակցությունները, որ դիտորդ անդամ են ԵԺԿ-ում, որեւէ պարզաբանում չեն պահանջում իրենց մայր կուսակցությունից՝ նման բացահայտ վարքագծի համար,- նշեց Ջոհրաբյանը՝ հավելելով,- դա նաեւ ԵԺԿ վերաբերմունքն է իր դիտորդ եւ լիարժեք անդամների հանդեպ։ ԵԺԿ-ն այսպես ցույց տվեց, թե իր համար ինչ արժեք ունեն դիտորդ ու լիարժեք անդամները»։
Հ.Գ. Ի դեպ, համեմատության համար նշենք, որ հայաստանյան, քաղաքական, ուժերից ՀՀՇ-ն Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ է։ Եվ իր անդամակցության օրվանից՝ 2010թ. ի վեր, ՀՀՇ-ին երկու անգամ հաջողվել է եվրոպայի լիբերա-դեմոկրատների հայտարարություններում ամրագրել ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդիրները: Տարբերություններն ակնհայտ են, իսկ մեկնաբանությունները՝ ավելոմրդ:
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»


















































