ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կողմից հնչած գնահատականների, Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Ես շատ լուրջ էի վերաբերում տիկին Զոհրաբյանի տեսակետներին, երբեք չէի կասկածում իր անկեղծության և գնահատականների օբյեկտիվության վրա:
Այդ ամենը ի չիք դարձավ, երբ անցյալ տարի խորհրդարանական ընտրություններին նա ակնհայտորեն չցանկացավ տարբերակել հեռախոսը ատրճանակից:
Տիկին Զոհրաբյանը քարոզարշավի ողջ ընթացքում աչքի է ընկել իրականությունից հեռու գնահատականներով: Հիշելով իր ՝ լրագրողական տարիները և օգտագործելով ՀԺ-ում ժամանակին ձեռք բերված հմտությունները՝ ԲՀԿ քարոզչության պատասխանատուն կրկին լծվել էր հոդվածներ մոգոնելու գործին՝ այս անգամ ստեղծագործելով գոյություն ունեցող և չունեցող մարդկանց անուններով: 90-ական ների գործելաոճի մասին նա լավ կիմանա, եթե որևէ բան մոռացած էլ լինի՝ ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանը և Նիկոլ Փաշինյանը կհուշեն: Ռետրո ոճը հատուկ է ռետրո գործիչներին:
Սեփական կուսակցության փորձով, փողը որպես բացառիկ ու միակ քաղաքական տեխնոլոգիա պատկերացնող բհկական պատգամավորի դատողությունները ընտրությունների և կրեատիվության մասին, հարիր են միջինասիական քաղաքական մշակույթին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը պատասխանատու է երկրում ստեղծված ծանր իրավիճակի , օրեցօր աննկարագրելի չափերի հասնող արտագաղթի , տնտեսական անկման , ժողովրդի լիակատար դեգրադացման ու երիտասարդության ապագան իր սեփական երկրում չտեսնելու համար : Այսքանից հետո փոխանակ մտածեք ու փորձեք մի փոքր ձեզ կոռռեկտ ու գոնե աննկատ պահեք , հակառակը այնպիս մարդիկ տարին մեկ ինչ որ ԽՈՍՔ ԵՆ ՀՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ , որ սկի քառօրյաներին չեն էլ երևում ու ոչ մի տեսանելի գործ չեն անում
Հա դե դու միշտ էլ լուրջ ես մտածում , մի քիչ էլ լուրջ մտածեիք ժողովրդի ու անիմաստ հարկերի համար, ամոթ է!!!!
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բոլորին էլ հայտնի է որպես անաչառ, անկեղծ և օբյեկտիվ քաղաքական գործիչ, իսկ նրա գնահատականները գուցեև ՀՀԿ-ականների աչքերով լինեն իրականությունից հեռու, քանզի ՀՀԿ-ն ինքն է իրականությունից կտրված քաղաքական ուժ, ով բացարձակապես չի գիտակցում երկրում տիրող աղքատության ու բողոքի և արտագաղթի վտանգի լրջությունը:
Բոլորս էլ գիտենք , թե մեր երկրում արտագաղթի պատասխանատուները ու մեղավորները ովքեր են . Իշխող կուսակցությունն է հարգելիներս ու պետք չէ միֆեր հորինել , ամոթ է ձեր սուտը չափ ու սահման չունի
ՀՀԿ-ն է այսօր պատասխանատու արտագաղթի, աղքատության համար
Հոդվածներ մոգոնելու փորձը ՀՀԿ-ին է բնորոշ..ով երազ էր տեսնում առավոտյան նյութ էր գրում ..են կուսակցությունը ով պատասխանատու է երկրի տվյալ վիճակի համար գոնե էս տեսակ անիմաստ մտքեր չարտահայտի