Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Սահակյանը՝ Ն. Զոհրաբյանի գնահատականների մասին. «Միջինասիական քաղաքական մշակույթ է»

Մայիս 05,2013 16:41 Share

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կողմից հնչած գնահատականների,   Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Ես շատ լուրջ էի վերաբերում տիկին Զոհրաբյանի տեսակետներին, երբեք չէի կասկածում իր անկեղծության և գնահատականների օբյեկտիվության վրա:

Այդ ամենը ի չիք դարձավ, երբ անցյալ տարի խորհրդարանական ընտրություններին նա ակնհայտորեն չցանկացավ տարբերակել հեռախոսը ատրճանակից:

Տիկին Զոհրաբյանը քարոզարշավի ողջ ընթացքում աչքի է ընկել իրականությունից հեռու գնահատականներով: Հիշելով իր ՝ լրագրողական տարիները և օգտագործելով ՀԺ-ում ժամանակին ձեռք բերված հմտությունները՝ ԲՀԿ քարոզչության պատասխանատուն կրկին լծվել էր հոդվածներ մոգոնելու գործին՝ այս անգամ ստեղծագործելով գոյություն ունեցող և չունեցող մարդկանց անուններով: 90-ական ների գործելաոճի մասին նա լավ կիմանա, եթե որևէ բան մոռացած էլ լինի՝ ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանը և Նիկոլ Փաշինյանը կհուշեն: Ռետրո ոճը հատուկ է ռետրո գործիչներին:

Սեփական կուսակցության փորձով, փողը որպես բացառիկ ու միակ քաղաքական տեխնոլոգիա պատկերացնող բհկական պատգամավորի դատողությունները ընտրությունների և կրեատիվության մասին, հարիր են միջինասիական քաղաքական մշակույթին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը պատասխանատու է երկրում ստեղծված ծանր իրավիճակի , օրեցօր աննկարագրելի չափերի հասնող արտագաղթի , տնտեսական անկման , ժողովրդի լիակատար դեգրադացման ու երիտասարդության ապագան իր սեփական երկրում չտեսնելու համար : Այսքանից հետո փոխանակ մտածեք ու փորձեք մի փոքր ձեզ կոռռեկտ ու գոնե աննկատ պահեք , հակառակը այնպիս մարդիկ տարին մեկ ինչ որ ԽՈՍՔ ԵՆ ՀՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ , որ սկի քառօրյաներին չեն էլ երևում ու ոչ մի տեսանելի գործ չեն անում

  2. Liana S-Yan says:

    Հա դե դու միշտ էլ լուրջ ես մտածում , մի քիչ էլ լուրջ մտածեիք ժողովրդի ու անիմաստ հարկերի համար, ամոթ է!!!!

  3. Sona says:

    ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բոլորին էլ հայտնի է որպես անաչառ, անկեղծ և օբյեկտիվ քաղաքական գործիչ, իսկ նրա գնահատականները գուցեև ՀՀԿ-ականների աչքերով լինեն իրականությունից հեռու, քանզի ՀՀԿ-ն ինքն է իրականությունից կտրված քաղաքական ուժ, ով բացարձակապես չի գիտակցում երկրում տիրող աղքատության ու բողոքի և արտագաղթի վտանգի լրջությունը:

  4. Mariam says:

    Բոլորս էլ գիտենք , թե մեր երկրում արտագաղթի պատասխանատուները ու մեղավորները ովքեր են . Իշխող կուսակցությունն է հարգելիներս ու պետք չէ միֆեր հորինել , ամոթ է ձեր սուտը չափ ու սահման չունի

  5. Eranuhi says:

    ՀՀԿ-ն է այսօր պատասխանատու արտագաղթի, աղքատության համար

  6. Arpine says:

    Հոդվածներ մոգոնելու փորձը ՀՀԿ-ին է բնորոշ..ով երազ էր տեսնում առավոտյան նյութ էր գրում ..են կուսակցությունը ով պատասխանատու է երկրի տվյալ վիճակի համար գոնե էս տեսակ անիմաստ մտքեր չարտահայտի

Պատասխանել Eranuhi

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031