Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա պետք է անեին ուսանողները՝ ուսման վարձերի թանկացման դեմ: Բայց ուսանողների փոխարեն ոտքի էին ելել նրանց տատիկները եւ մի քանի երիտասարդ, որոնք այլեւս ուսանող չէին: Ակցիայի կազմակերպիչներն ուսանողների կողմից այդ պասիվությունը բացատրում էին արձակուրդներով եւ վստահեցնում, որ սեպտեմբերին ավելի մեծ բողոքի ալիք կբարձրանա, երբ պարտադրեն մինչեւ ամսի 6-ը վճարել բոլոր վարձերը:
Տատիկներից մեկի՝ Մանուշ Հախինյանի խոսքերով՝ «Վարձավճարները առանց այն էլ շատ բարձր են եւ անընդհատ բարձրացնում են: 80-200 հազար դրամ ավելացնելը մեղմ ասած սրիկայություն է: 4-5 հոգանոց ընտանիքում 1 հոգին է աշխատում, երկու ուսանող են պահում: Ստիպված պետք է այդքան վարձավճարներ տան, դա արդեն բոլորովին մարդկային չի, էլի: Երկու թոռս ավարտել են անցյալ տարի, փառք Աստծո, փրկվեցին էդ աղետից, բայց երկուսն այս տարի են ընդունվել պետհամալսարան եւ պիտի սովորեն: Տանը կռիվ է ընկել, երկու ուսանողից պետք է մեկին ուղարկեն: Հիմա վիճում են, թե որը դուրս կմնա»:
Տատիկը բացատրեց, որ թոռնիկները հիմա հանգստանալու են մեկնել, դրա համար չեն եկել բողոքի ակցիային: Շատ զայրացած էր. «Երեկ Պոլիտեխնիկի ռեկտորի նկարը տեսա, զարմացա էդ մարդու լայնքից: Ինչքա՞ն ավել վարձավճար է պետք, որ էդ մարդն իր փորը լցնի: Բայց չէ՞ որ ուսանողն էլ է ուզում ուտի»:
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը երեկ լրագրողների մոտ նեղսրտել էր, թե ինչո՞ւ է ձեզ թվում, որ դուք ավելի շատ եք մտածում ուսանողների համար, քան ես: Այս առնչությամբ, ցուցարարի դիտարկմամբ՝ «Դա ցինիզմի վերջին տեսակի դրսեւորում է: Չի կարելի: Գոնե թույլ չտար, որ իր նկարը տեսնեին մարդիկ: Չի կարելի, էդքան ուտել չի լինի»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է կրթության որակի բարձրացման, նորմալ պայմաններ ստեղծելու խոստումներին՝ ըստ ցուցարարների, բոլորը սուտ խոստումներ են. «Ինչպես գազելների թանկացումն էր սուտ պատճառաբանություն, համոզված եղեք, ինչպես կար, այդպիսին էլ մնալու է: Հայաստանում ինչը թանկանում է, երբեք այլեւս չի էժանանում, ինչը խոստանում են, երբեք չի կատարվում: Այնպես որ, ես ոչ մի հույս չունեմ»:
Մեկ այլ ուսանողի տատիկի՝ Մանյա Հայրապետյանի խոսքերով՝ «Թոռս բանակից եկել է, չի կարող ուսանող լինել՝ վարձի պատճառով: Պահանջում ենք կասեցնել այդ թանկացումները: Թե ով կկասեցնի՝ մեզ համար միեւնույն է»:
Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ ուսանողությունը ոտքի չի կանգնել, մեկ-երկու հոգի եք այստեղ հավաքված, պահանջն ինչքանո՞վ տեղ կհասնի՝ նա պատասխանեց. «Այստեղ քանակը կարեւոր չի, որակն է կարեւոր: Երկրորդն էլ, շատերը քաղաքում չեն, տեղեկացված չեն: Դեռ պայքարի առաջին օրն է, կգան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

































































Զարմանում եմ, որ այս մեծ փորի, հաստ վզի ու կարճ ուղեղի տեր մարդը կարող է իրեն թույլ տալ արտահայտվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսորի մասին: Կասկածում եմ, որ այս տիկինն, ընդհանրապես, կրթության մասին որեւէ բան գիտի, եթե հիմա նոր է տեսել Ա. Ավետիսյանին, ով 20 տարի շարունակ կրթության ու գիտության ոլորտում սրտացավ մարդու անուն է վաստակել: Համոզված եմ, որ թոռների ընդունված բուհը եւ մասնագիտությունը չիմացող տատիկը տարրական կրթություն էլ չունի: Ուղղակի ամոթ է, որ ակցիային նման մարդկանց են ընդգրկել՝ գլխաքանակ ապահովելու համար:
Հարգելի Կարինե, խոսքս այս տիկնոջ մեկնաբանության մասին չէ: Բայց պետք է խոստովանել, որ Հայաստանում ստացած դիպլոմները, սահմանից դուրս հավասարվում են կռունկավարի կամ մեկ այլ
նմանատիպ փաստաթղթի: Ահա թե՛ ինչի մասին պետք է առաջին հերթին մտահոգվել: Իսկ երբ տվյալ
երկրում են ուսումը շարունակում, ապա կարճ ժամանակում դառնում են լավ մասնագետներ:
Այսինքն եթե խնդիրը բարձրացվեր սլացիկ իրանով, արագիլի վզով ու ակնոցներով ուղեղի տպավորուն թողող արտաքինով մեկի կողմից ավելի արժանահավատ կլինե՞ր: