Չորս տարի առաջ այս օրը Ժնևում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների, ինչպես նաև Շվեյցարիայի արտգործնախարարի ներկայությամբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այսօր կարծես թե և՛ կան, և՛ չկան: Չկան այն իմաստով, որ դրանք հայտնվել են, այսպես ասած, դիվանագիտական գզրոցներում, սակայն կան այն տեսանկյունից, որ դրանք ոչ ոք չեղյալ չի հայտարարել, և այդ արձանագրությունները Հայաստանի համար ունեն, ըստ էության, դանդաղ գործող ականի նշանակություն, քանի որ դրանցում շարունակում են պահպանվել Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր դրույթներ, ոչ նպաստավոր պայմաններ:
Սակայն քառամյա վաղեմության իրադարձությունները այսօր նաև այլ լույսի ներքո են երևակվում: Չորս տարի առաջ Հայաստանը նախաձեռնել էր մի գործընթաց, որն ուներ իսկապես համաշխարհային նշանակություն: Զուտ բովանդակային իմաստով, Հայաստանն այդ գործընթացը պարզապես շրջեց իր դեմ, սակայն քաղաքական նշանակության, կշռի առումով նախաձեռնությունը իսկապես ողջունելի էր: Անառողջ էր, իհարկե, դրա հետագա զարգացումը՝ գիշերային դիվանագիտության անթույլատրելի ոճի, ինչպես նաև այդ ամենի արդյունքում վտանգավոր բովանդակության առումով: Սակայն սա արդեն այլ խոսակցության նյութ է, և մենք առիթներ ունեցել ենք այս ամենի մասին մեր տեսակետը ներկայացնելու, և վստահ ենք, որ դեռ առիթներ կլինեն այդ ամենին ևս մեկ անգամ անդրադառնալու:
Եվ այսօր քառամյա վաղեմության ֆոնին, երբ մենք հայացք ենք ձգում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը, ապա ինչ ենք արձանագրում: Եթե չորս տարի առաջ Հայաստանը հանդես եկավ բավական լուրջ աշխարհաքաղաքական պոտենցիալ պարունակող նախաձեռնությամբ, ապա այսօր Հայաստանն, ըստ էության, տարածաշրջանում հանդես է եկել որպես բավական անլուրջ մի պետություն, որը կարող է չորս տարի բանակցել մի փաստաթղթի շուրջ, մի ֆորմատի շուրջ և հանկարծ մեկ օրում փոխել դիրքորոշումը և հայտարարել տրամագծորեն հակառակ ֆորմատի անդամակցելու մասին: Այսինքն` այսօր մենք ունենք լիակատար դեգրադացիա արտաքին քաղաքականության իմաստով:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































