Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ փոխնախագահ. «Տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն» ilur.am

Մարտ 20,2014 01:30

iLur. Ինչպե՞ս եք վերաբերվում Ղրիմի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Լեւոն Զուրաբյան, ՀԱԿ փոխնախագահ.Հայ Ազգային Կոնգրեսը, լինելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կողմնակից, այն դիտարկելով որպես կայուն եւ երկարաժամկետ  խաղաղության ու ժողովրդավարության կարեւորագույն երաշխիք, արձանագրում է, որ, անկախ այն պայմաններից, որոնցում անցել է Ղրիմի ճակատագիրը որոշող հանրաքվեն, տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն, որի արդյունքները պիտի հաշվի առնվեն ցանկացած լուծման պարագայում: Միեւնույն ժամանակ, Կոնգրեսն իր մտահոգությունն է հայտնում Ռուսաստանի եւ Ուկրայինայի միջեւ առաջացած հակամարտության կապակցությամբ, որը կարող է հաղթահարվել միմիայն երկու եղբայրական երկրների ժողովուրդների եւ իշխանությունների երկխոսության միջոցով` միջազգային իրավունքի, ուժի չկիրառման, ժողովրդավարության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Կոնգրեսը նաեւ մտահոգված է վերջերս Ռուսաստանի եւ Արեւմուտքի` Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության միջեւ լարվածության աճի կապակցությամբ:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31