Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք են «բեկումնային մարդիկ»

Դեկտեմբեր 12,2014 10:15 Share

Հայաստանյան քաղաքական կյանքի տեղապտույտը, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված դիտորդի համար տեսանելի է: Իշխանության եւ ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետեւյալ տրամաբանությամբ. «հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» – «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»: Իրադարձությունների կրկնվողականությունը (ընդհուպ մինչեւ ակտիվ քաղաքացիներին իշխանության կողմնակից ստահակների կողմից ծեծի ենթարկելը) հուշում է՝ պետք է քաղաքական մտքի, երեւակայության որոշակի թռիչք, բեկում, պետք են ստանդարտից դուրս մտածող եւ գործող մարդիկ, որոնք ոչ շաբլոն լուծումներ կառաջարկեն: Այդպիսի մտքեր եւ այդպիսի ուժեր ես առայժմ չեմ տեսնում:

Այսօր իշխանության համար ռեալ պայքարում է միայն ԲՀԿ-ն՝ մնացած կուսակցությունները թող չնեղանան, բայց «Բարգավաճի» արբանյակներն են: Ոչինչ չունեմ այդ կուսակցության դեմ: Ավելին, վատ չի լինի, կարծում եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն ստանա՝ փոքր-ինչ ավելի թարմ դեմքեր տեսնելու եւ դրան հաջորդող նախագահական ընտրություններն ավելի հետաքրքիր դարձնելու ակնկալիքով: Դա նաեւ հնարավորություն կտա ՀՀԿ-ի «քաղաքական թեւին» իր ուժերը փորձելու որպես ընդդիմություն՝ դրան էլ հետաքրքիր կլիներ հետեւել: Ինչու եմ խոսում հերթական ընտրությունների մասին. որովհետեւ արտահերթ ընտրություններ առանց ցնցումների չեն ստացվի, իսկ ցնցումներին բոլորը, որքան հասկանում եմ, դեմ են:

Բայց, հուսով եմ, բոլորը հասկանում են՝ ՀՀԿ-ն լինի իշխանության գլխին, թե ԲՀԿ-ն, դրանից էապես ոչինչ չի փոխվի: Որովհետեւ նրանք եւ մնացած կուսակցությունները ոչ միայն քաղաքական պայքարի մասին ունեն շաբլոնային պատկերացում, այլեւ նույն պատկերացումն ունեն նաեւ պետական համակարգի, տնտեսության, կրթության, մշակույթի մասին: Որեւէ նորարարական միտք այս 25 տարում մեզանում չի ծնվել կամ՝ եթե ծնվել է՝ չի արտահայտվել: «Ոչ մի հեծանիվ պետք չի հորինել` պարզապես պետք է կարգուկանոն, օրինականություն, լեգիտիմություն, արդար դատարաններ, մենաշնորհների վերացում»,- կասեն ոմանք: Շաբլոնը հենց դա է՝ նախ այն պատճառով, որ եթե նման բացականչությունները հնչում են ներկայիս քաղաքական գործիչների շուրթերից, ապա նրանք շատ լավ գիտեն, որ չեն հետեւել (երբ հնարավորություն ունեին) եւ չեն հետեւելու այդ հրաշալի սկզբունքներին: Բայց ամենակարեւորն այն է, որ այդ բացականչությունները չեն պատասխանում, գոնե տեսականորեն, «ինչպես» հարցին:

«Ինչպես»-ի վերաբերյալ ես որոշակի մտքեր ունեմ: Բայց այս հոդվածի ծավալի մեջ դրանք չեն տեղավորվում: Իսկ այստեղ պարզապես թվարկեմ մի շարք անուններ եւ առաջարկեմ մտածել, թե ինչ են այդ մարդիկ արել իրենց երկրների համար. Մուսթաֆա Քեմալ, Յուզեֆ Պիսլուդսկի, Միխեիլ Սաակաշվիլի: Մի պահ վերանանք նրանից, թե ինչպես ենք մենք այդ գործիչներին վերաբերվում: Չփորձենք նաեւ նրանց ընդօրինակել՝ պատմական եւ ազգային համատեքստը խիստ տարբերվում է այսօրվա հայաստանյան իրավիճակից: Պարզապես հիշենք նրանց բեկումնային դերը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Ձեր հոդվածները ունենում են 700-1500 (միջինում) ընթերցում, որը սակայն ունիկալ ընթերցողները չեն, քանի որ ամեն refresh ավելացնում է ընթերցումների հաշվիչը, այնպես որ ընթերցողների իրական թիվը 600-1300 է։ Բարեբախտաբար միայն այդքան մարդ կկարդա այն միտքը, որ այսօրվա իշխանական բուրգի կարևոր մաս հանդիսացող օլիգարխը պայքարում է իշխանության համար։
    P.S. ԲՀԿ-ի թագավորի մայրը հարցին, թե ինչու հարկեր չեն վճարում, պատասխանել էր “Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան Մոնտե Կառլոյում խաղա՞ն” (աղբյուրները՝ https://www.zhamanak.com/article/5831/, https://www.tert.am/am/news/2013/10/07/tigran-urikhanyan/884558):

  2. Gibindus says:

    Վերնագրում կարդալով «բեկումնային մարդիկ» արտահայտությունը հանկարծ հիշեցի, որ երկրաշարժից հետո ստեղծվել էր “Բեկում” անունով կազմակերպություն: Պետական հովանավորություն ունեցող այս կազմակերպության նպատակը երկրաշարժի հետևանքները վերացնելու մեջ բեկում մտցնելն էր: Աշխատակիցներից շատերը «բեկումնային մարդիկ» էին: Որը նստեց, որը մահացավ, որը փախավ…Մի քանիսը լավ շահեցին… Տեսնես ինչու՞ հիշեցի:

  3. Կարեն says:

    Իսկ ինչպես գտնել Քեմալ կամ Սաակաշվիլի: Եթե անգամ լինեն այդպիսի անհատներ, ինչպես կարող են նրանք գալ իշխանության: Չէ որ մեր երկրում քաղաքականությունը թելադրվում է դրսից և ցանկացած «վտանգ» անմիջապես կչեզոքացվի:

  4. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    Պարոն Աբրահամյան,ցանկանում եմ տեղեկացնել ,որ մտքեր էլ կան,նախագծեր նույնպես․․․Ուսումնասիրել ենք Գերմանական կառավարման ամբողջ համակարգը և դրա մեջ ենք ապրում․․․Ինչ վերաբերվում է Հայաստանին՝այդտեղ աշխատում է զոռբայությունը,ինչ մտքի ,խելքի մասին է խոսքը․․․Հայաստանը մտքի,խելքի օգտագործման բավարար միջավայր չկա․․․Հայաստանը բաշարող,զոռբա տղերքի տեղա․․Միտք ու խելք ունենան ,որ ինչ անեն․․․

    • ohan says:

      Միտք ու խելք ունենան ,որ ինչ անեն?

      Есть такая восточная мудрость:

      “Идущий дорогу одолевает, сидящего думы одолевают”

  5. Մարգար Մախսուդյան says:

    Հոդվածի գլխավոր ուղերձը հետևյալն է. ՛՛Ի՞նչ կլինի, թող այս վիճակը ձգվի մինչև 2017 թիվը՛՛, իսկ մնացածը փաթեթավորում է: Ինչպե՞ս կարող է ժամանակին քաղաքական դրդապատճառներով բռնության ենթարկված անձը այսօրվա բռնությունների մասին ցասումով և խորքային վերլուծությամբ խոսելու փոխարեն ինչ որ պսևդոտեսություններ հրամցնել ընթերցողին, թե ցավոք, մենք Սաակաշվիլի ու Աթաթուրք չունենք, դրա համար ենք էս օրին: Այստեղ Պանիկովսկին կասեր. ՛՛Իսկ ովքե՞ր էին նրանք մինչ հեղափոխությո՞ւնը…՛՛: Օրինակ՝ Սաակաշվիլին ընդամենը Ամերիկայում ուսանած և գործող իշխանավորի՝ Շևարդնաձեի հովանավորյալն էր, դե իսկ Աթաթուրքը ստիպված էր իր երկրից ճողոպրել՝ իր երկրի իշխանությունների կողմից մահապատժից խուսափելու համար, այնպես որ, մարդու իրական հնարավորությունները, ինչու չէ, նաև դեմքը, երևում է նրա՝ իշխանության գալուց հետո, ինչպես այսօր ենք տեսնում:
    Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ջանքեր են գործադրում ներկա իրավիճակը պահպանելու, ՛՛հասարակության վնասատուների՛՛ աջակիցներն են:

  6. ohan says:

    К сожалению у большинства Армян сложилосьтвердое убеждение, что нет у нас пророков: все продажные,воры все раболепные и т.д и т.п. Нация Вышла из менталитета восточного раболепства но ни как не может выработать себе правила послушания и государственности.

  7. Норайр says:

    Скорее всего будет “цветная революция” в Армении. Я это говорю, не потому что стремлюсь к этому. Просто очевидно, что в Армении именно это может произойти. И вопрос не в том, хорошо это, или нет. Думаю, это возможно. Думаю, даже неизбежно. Во первых, о термине. Эти “революции” таковыми не являются. Кроме правящей элиты, они ничего не меняют. Ошибаются те кто считает, что сделав “цветную революцию- побеждают. На самом деле, это дает шанс на перемен. Всего лишь. Воля народа не только в том, чтобы провести подобную “революцию”, а в том, чтобы потом построить СПРАВЕДЛИВОЕ, законопослушное общество. Здесь очень важен выбор первых трех лиц. Есть неписанный закон первых трех лиц. Если в стране умудряются найти честных, умных трех лидеров для первых трех постов, есть шанс построить новое, справедливое, современное, жизнеспособное государство. Столько честных людей в Армении найти можно. Среди политической элиты, сложно. Потому и следует делать упор на “необстрелянных” политиков, на новые лица. При таких потрясении всегда есть опасность потерь для государство. Потому и будет обидно, если “цветная революция” в Армении пройдет в пустую. Поменяем шило на мыло. Но “революционная” ситуация назревает. Правящая элита однозначно доказало свое банкротство во всех жизненно важных вопросах. ВО ВСЕХ! Они уже не могут править. Все, что предпринимали, идет к краху. Народ тоже так дальше жить не может. Пресловутый миф о “стабильности” улетучивается как туман. Армения, в отличии от Азербайджана, России, Китая, Белоруссии, Туркменистана, Казахстана, может провести “цветную революцию”. Подобные революции нельзя провести в авторитарных режимах. Эти “революции” случаются в “полудемократических” странах. Как Армения. Полностью авторитарный режим создать в Армении нельзя. Не получится. Нет инструментов для этого. Остается оккупация. Это последний шанс правящей элиты удержатся у власти. Хотя, и это будет недолго. Вот в этом случае с Арменией может случится катастрофа. Когда судьбу страны начнут решать другие. Не патриотизм, и не мораль удерживает правящей элиты Армении, полностью присоединить Армению к России. Только страх и последние отблески прагматизма. Чувствуют, что при потери независимости, они перестанут быть нужными России.

    • оган says:

      Не считаете ли Вы, что достигнуть перемен эволюционным а не цветным способом более безопасный способ перемен для нашей нации (страны) окруженный недругами, мягко говоря?

  8. david says:

    `Օ, բեկումնայիններ,
    Սիրում եմ բեկումը գալիքիդ,
    Սպասում նրան,
    Ինչպես ոչ մեկի այս կյանքում,
    Ինչպես ոչնչի այս կյանքում…
    Սիրում եմ ֆուտբոլը գալիքի,
    Գնդակը, որ ցանցում հայտնվի…
    Գալիս է բեկումը պատմական,
    Էլ չկա խանգարող ոչ մի բան:
    Բեկանել բեկումը պատմական,
    Չունի ոչ ելք , ոչ կածան անգամ…

  9. Dr. H. says:

    Պիսլուդսկի թե Պիլսուդսկի. (Piłsudski)?

Պատասխանել david

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031