Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի բիզնեսները՝ խոշոր հարկատուների ցանկում. «168 ժամ»

Մայիս 07,2015 11:55

Այս տարվա փետրվարյան հայտնի դեպքերից՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան կոնֆլիկտից հետո, շատերը սպասում էին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի հայտնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ կիրառվելիք քայլերի, խոսել էր նաև հարկերի մասին։ «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները՝ չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ հորդորելով ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին՝ մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին։

Օրեր առաջ Ֆինանսների նախարարությունը հրապարակեց ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը, որի մեջ մտնում են նաև Ծառուկյանին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ։ Այնպես որ, այդ ցանկի հիման վրա կարելի է կարծիք կազմել՝ ինչ արդյունք են ունեցել այդ ստուգումները։

Եվ այսպես, այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել Գագիկ Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող 15 ընկերություններ։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշորագույնների մեջ ծառուկյանական բիզնեսների թիվը մեկ-երկուսով ավելի շատ էր (1000 խոշոր հարկատուների ցանկում էին, օրինակ, «Կլեոպատրա» խաղատունը և «Բելեցցան»): Նշենք նաև, որ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ նույնպես նորմալ հարկեր են մուծում, սակայն ոչ այնքան, որ տեղ գտնեն 1000 խոշոր հարկատուների ցանկում ((օրինակ՝ Մուլտի Գրուպ Սթոունը, Մուլտի Ռեսթ Հաուզը, և այլն):

Ծառուկյաններին պատկանող 15 ընկերությունները միասին այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 2 մլրդ 513.1 միլիոն դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 2 մլրդ 557.7 միլիոնի դիմաց։ Այսինքն՝ հարկերի ընդհանուր չափը նախորդ տարվա համեմատ նվազել է 44.5 միլիոն դրամով կամ 1.7%–ով։

 

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031