Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ինչին է պետք այս իրավիճակում նման ավանտյուրայի մեջ մտնել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 10,2015 11:44

Եվ եթե իրապես Հայաստանից չի եղել Ղրիմի ղեկավարին ուղղված հրավեր, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու են ՀՀ պատկան մարմինները հապաղում այդ մասին հստակ եւ միանշանակ ասել։ Օրինակ՝նույն ՏԿԱԻՆ փոխնախարար Նիկոլայ Գրիգորյանն այս կապակցությամբ «Ազատությանն» ընդամենն ասել է. «Դեռ ճշտված չէ՝ ովքեր են գալու, դեռ ճշտված չէ՝ դա լինելու է, թե չի լինելու, ո՞նց կարող ենք ասել, որ այդ մարդու այցը կա կամ չկա»։ Ասել է թե՝ ծուխն այս դեպքում էլ, կարծես թե, առանց կրակի չէ։

Իսկ Հայաստանի ինչին է պետք այս իրավիճակում նման ավանտյուրայի մեջ մտնել, այս հարցը չունի որեւէ ողջամիտ պատասխան, բացի այն, որ ՀՀ իշխանություններին նման քայլի դիմելու հրահանգ է իջեցվել Կրեմլից։ Ճիշտ այնպես, ինչպես որ հայկական պատվիրակությանը հրահանգվեց ՄԱԿ-ում Ուկրաինայի հետ կապված բանաձեւին դեմ քվեարկել՝ համալրելով Ռուսաստանից կախված հետամնաց տասը այլ երկրների շարքը։ Եվ եթե այդ քվեարկության դառը պտուղները Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս քաղում է՝ տարբեր միջազգային կառույցներում իր նկատմամբ քամահրական վերաբերմունքի դրսեւորումների տեսքով, ապա Աքսյոնովի այցելությունից հետո արդեն այդ դրսեւորումները կստանան նոր եւ մեզ համար շատ ավելի անցանկալի, առարկայական տեսք։

Իսկ, որ ամենացավալին է, այդպես էլ պարզ չի դառնում, թե մենք Ռուսաստանի այդ որ դրական քայլի համար ենք այդպես փոխհատուցում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930