«Ոչ»-ականները դիմում են վերբալ ագրեսիայի ցանկացածի դեմ, ով հանկարծ կես բերան կասի, թե ինքն «այո»-ի կողմնակից է: Ըստ որում, «ոչ»-ականների մոտեցումները հանգում են հետեւյալին. իրենք սուրբ են կամ առնվազն՝ կույս, իսկ նրանք, ովքեր կողմ են, ասենք, խորհրդարանական կառավարման մոդելին, այսինքն՝ «այո»-ի են հակված, այդ մարդիկ իսկի ոչ էլ հայ են:
Հա, այդպես բացահայտ ու միագիծ ագրեսիա, այսինքն՝ այլ տեսակետ ունեցողը հռչակվում է համարյա ազգի դավաճան ու թշնամի: Ու, ի դեպ, ներքին ատելություն սերմանելու այդ «գործի» գաղափարական շարժիչները հենց «ոչ»-ի զույգ ճամբարների հիմնական դերակատար դեմքերն ու ուժերն են:
Չգիտեմ, այդ մարդիկ, օրինակ, ասենք, Լեւոն Զուրաբյանը, միգուցե իրեն լավ է զգում, երբ վիրավորական արտահայտություններ է անում, գուցե նրա համախոհները կյանքից բավականություն են ստանում միայն այն ժամանակ, երբ արտահայտվում են «ով մեզ հետ չէ, նա տականք է», իրենց առաջնորդ Տեր-Պետրոսյանի ոճով ու ոգով: Հնարավոր է: Բայց այդ ամբողջ վերբալ ագրեսիան ընդամենը հուշում է, որ իրենք խիստ անվստահ են իրենց ուժերին:
Ավելին՝ իրենք միգուցե զգում ու տեսնում են, որ իրականում փոքրամասնություն են կազմում եւ տանուլ են տալու քաղաքական պայքարում: Ու ավելի ագրեսիվ են դառնում: Սակայն դրանից ուժն ու ազդեցությունը հաստատ չի ավելանում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում


















































