Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Սահմանադրությունն իշխանափոխության հնարավորություն է տալիս. «168 ժամ»

Դեկտեմբեր 12,2015 10:34 Share

Անկախ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքից ու արդյունքների լեգիտիմությունից, Հայաստանն այլևս նոր իրավիճակում է և ապրելու է նոր օրակարգով: Այդ օրակարգը պայմանավորված չի լինելու հանրաքվեի արդյունքների բողոքարկմամբ, ընդդիմության մասշտաբային ակցիաներով, այն պարզ պատճառով, որ ընդդիմություն՝ այդ իմաստով, գոյություն չունի: Քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը լինելու է նախ՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը պետք է ընդունվի ամենաուշը մայիս ամսին՝ ընտրություններից մեկ տարի առաջ:

Իսկ արդեն մայիսից Հայաստանն ամբողջությամբ կթևակոխի նախընտրական շրջան: Այսօր՝ հատկապես սահմանադրական խայտառակ հանրաքվեից հետո, թվում է, թե իշխանությունն անպարտելի է, և ՀՀԿ-ի հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ապահովված է:

Բայց մեկուկես տարին, առաջին հայացքից՝ կարճ ժամանակահատված թվալով, իրականում բավարար ժամանակ է՝ նոր ընդդիմության ձևավորման, գործող ուժերի վերադասավորության ու իշխանության դեմ պայքարելու համար: Իրականում իշխանության ներկայացուցիչները չէին սխալվում՝ որպես սահմանադրական փոփոխությունների դրական առաջընթաց ներկայացնելով այն, որ նոր Սահմանադրությունն իշխանափոխության հնարավորություն է տալիս: Այսօր՝ քաղաքական դաշտի ներկայիս ամայության պայմաններում, դա տեսական հնարավորություն է թվում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031