Փետրվարի 1-ին արտառոց միջադեպ է արձանագրվել Գյումրիում: Պարզվել է, որ Ռուսաստանի ռազմակայանի զինծառայող,1990 թվականին ծնված Սերգեյ Վասիլի Սուդնիկովը հարբած վիճակում փորձել է ներխուժել Պարույր Սևակ թաղամասի 13 շենքի 116 բնակարան, որտեղ ապրում է Երանոսյանների ընտանիքը, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ:
Ըստ տանտերերի՝ հարբած զինծառայողը տևական ժամանակ հարվածել է դռանը, պահանջել է բացել այն, որևէ կերպ չի արձագանքել հեռանալու մասին տանտերերի հորդորներին: Ի վերջո, նրանց կանչով եկել են ոստիկանները ու տարել զինվորին: Վերջինս բացատրություն է տվել ավելի ուշ, թե կիրակի հանգիստ օրն է եղել, հարևան շենքում բնակվող ընկերոջ հետ լավ խմել են, դուրս է եկել գնալու, հետո որոշել է վերադառնալ և շփոթել է շենքը: Հավանաբար իրավապահները կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ի վերջո, ռուս զինծառայողներից և՛ մինչև գիտակցության կորուստ հարբելն է սպասելի, և՛ սպասելի է նաև այդ պայմաններում նույնիսկ սեփական տան ճանապարհը շփոթելը:
Մյուս կողմից, սակայն, Գյումրիում մեկ տարի առաջ տեղի է ունեցել մի այնպիսի սարսափելի ոճրագործություն և ողբերգություն՝ նույն ռուս զինծառայողներից մեկի՝ Վալերի Պերմյակովի ձեռքով, համենայնդեպս՝ ըստ պաշտոնական վարկածի, որ Գյումրիում ռուս զինծառայողներից այսօր արդեն սպասելի են էլ ավելի սարսափելի բաներ, քան մինչև գիտակցության կորուստ հարբելն ու տան ճամփան շփոթելը: Եվ հետևաբար, այսօրինակ դեպքերը պահանջում են շատ ավելի լրջագույն և խիստ արձագանք, քան կարող է լինել այն դեպքերում, երբ գործ ունենք հարբած զինվորի և դրա հետևանքով շփոթմունքի հետ:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը` Առավոտ-ի


















































