Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական բժշկության տեսակետը՝ հիպերտոնիայի վերաբերյալ

Մարտ 03,2016 11:30

Հիպերտոնիկ հիվանդների մեծ մասը ակտիվ, եռանդուն, գործունյա, ուժեղ կամքի տեր մարդիկ են, որոնք սովորաբար ձգտում եւ աշխատում են կարճ ժամանակամիջոցում հնարավորին չափ շատ։ Հիպերտոնիայի հետ կապված խնդրի կարեւորությունը գնալով մեծանում է, քանի որ այն ուղեկցող գործոն է սրտի եւ երիկամների հիվանդությունների ժամանակ:

Խորհուրդ է տրվում օգտագործել ածխաջրերով առավելապես հարուստ սննդամթերք, ինչպիսիք են մրգերը, կանաչեղենը, հատապտուղները, մեղրը եւ, ընդհակառակը, չչարաշահել սպիտակուցներով հարուստ եւ ածխաջրերի պակասով աչքի ընկնող սնունդը` ձուն, միսը, կաթը, պանիրը, սիսեռը, ընդեղենը, ընկուզեղենը։ «Հիպերտոնիայի զարգացման առաջին նախապայմանը ստեղծում է հենց ինքը մարդը` օգտագործելով ածխաջրերով աղքատ մեծ քանակությամբ սպիտակուցային սնունդ։ Մարդն ավելացնում է սպիտակուցի օգտագործումը, որպեսզի օրգանիզմում կուտակի կյանքի արագացող տեմպից առաջացած լարվածությանը դիմակայելու համար անհրաժեշտ էներգիայի պաշարներ»,- նշում է ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը` որպես օրինակ հիշատակելով աֆրիկյան ցեղերը, որոնք նախքան առյուծի որսի գնալը, որը հարձակվում է ընտանի կենդանիների վրա եւ սպառնում ցեղի անդամների կյանքին, մորթում եւ ուտում են մի ամբողջ կով։ Օգտագործելով միս, այսինքն՝ սպիտակուցային սնունդ, նրանք իրենց օրգանիզմում ստեղծում են անհրաժեշտ պաշարներ` կատարելու այդ ծանր աշխատանքը, ինչպիսին է ուժ, համարձակություն եւ ինքնատիրապետում պահանջող որսորդությունը:

Սպիտակուցային սննդի ամենօրյա օգտագործվող քանակի աճը վնասակար չէր լինի օրգանիզմի համար, եթե արյան աճող հիմնայնության բարձրացումը փոխհատուցվեր օգտագործվող թթվի քանակի համապատասխան աճով` խնձորով կամ խնձորի քացախով, խաղողով, լոռամրգով` կլյուկվա:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
02.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031