Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը ԵԱՀԿ-ի փոխարեն՝ սխալմամբ աջակցել է ՄԱԿ-ի գործընթացին (Տեսանյութ). VOA

Ապրիլ 22,2016 07:20

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ կրակի դադարեցման հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վերջին ժամանակներս ստանձնած միակողմանի դերը ստվեր չի՞ գցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի վրա, և ո՞րն է ներկա պահին Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ-ի դերը, պատասխանել է.

«Մենք շարունակում ենք աջակցել ՄԱԿ-ի գործընթացը ու դեռեւս հավատում, որ դա է առաջ գնալու ուղին, ամենալավ ուղին։ Ինչպես գիտեք, Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ուորլիքը տարածաշրջան է այցելել ռուս եւ ֆրանսիացի իր պաշտոնակիցների հետ, ու հստակեցրել մեկ անգամ եւս, որ մենք ցանկանում ենք, որ կողմերն անմիջապես վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։

Մենք հաստատակամորեն ենք տրամադրված, որ հարատեւ խաղաղության հասնելու համար հարկավոր է կողմերի հետ աշխատել ՄԱԿ-ի միջոցով», հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակ Ջոն Քըրբին։

Պետդեպարտամենտից «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ավելի ուշ տեղեկացրին, որ Քըրբին սխալմամբ է ԵԱՀԿ-ի փոխարեն կիրառել ՄԱԿ հապավումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930