Քառօրյա պատերազմի ընթացքում առաջնագծի զինվորների պատմությունները սառը ջուր էր բոլորիս գլխին։ Իշխանությունները, ամենայն հավանականությամբ, համոզված են, որ առաջնագծում կանգնած զինվորները գուցե թե ունեն յուրաքանչյուր աշխատող քաղաքացու 1000 դրամի կարիքը, սակայն ամենեւին չեն նկատում բարձրաստիճան չինովնիկների պարսպապատ, շքեղ առանձնատներն ու զրահապատ, ապահով ավտոմեքենաները։
Չի բացառվում, որ իշխանություններն ազդվել են ամերիկյան փորձից. տարիներ առաջ Աֆղանստանի արեւելքում տեխասցի 19-ամյա մի զինվոր առավոտյան, երբ թալիբներն առավոտ կանուխ հարձակվում են իրենց զորամասի վրա, կիսամերկ, միայն վարդագույն վարտիքով եւ հողաթափերով, նետվում է պաշտպանելու բլոկ- պոստը։ ԱՄՆ պաշտպանության երբեմնի նախարար Ռոբերտ Գեյթսն էլ նկատել էր. «Կարող եմ ընդամենը կռահել թալիբների ռեակցիան։ Միայն պատկերացրեք՝ ձեր նշանակետից տեսնում եք մի երիտասարդի՝ վարդագույն անդրավարտիքով եւ հողաթափերով։ Հոգեբանական առումով սա մի հրաշալի նորամուծություն է, որ կարելի է կիրառել ռազմական գործում»։
Աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամ «բարոյական պարտք» գանձելը որեւէ արդարացում չունի, եթե դա չի արվում կամավորության սկզբունքով։ Աշխատող մարդիկ հարկեր են մուծում, եւ այդ հարկերը խելամիտ, տնտեսող ու գիտակից իշխանությունները գրագետ տնօրինում են։
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































