Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Խոստումները հաճախ հակասում են իրար. «Հայոց Աշխարհ»

Մարտ 10,2017 11:46

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, եւ պայքարի մեջ մտած քաղաքական ուժերը սկսել են բացել իրենց նախընտրական զինանոցը։ Ինչպես սովորաբար լինում է, այս անգամ Էլ խոստումների պակաս չկա։ Այլ հարց Է, թե դրանք որքանով են իրատեսական։

Քաղաքական ուժերի առաջարկած նախընտրական ծրագրերը կամ դրանց առանձին դրույթները հիմնականում զուտ բարի ցանկություններ են, որոնք հաճախ նույնիսկ հակասում են իրար։ Ասենք՝ մի կողմից նախատեսվում է սահմանափակել պետական պարտքի բեռը, մյուս կողմից՝ խրախուսվում է արտաքին ֆինանսական միջոցների ներգրավումը։

Նման բան, իհարկե, հնարավոր չէ։ Բայց «Հայկական վերածնունդը» այդպիսի խնդիր է դրել իր առջեւ։ Նախընտրական ծրագրով ներկայացված 30 քայլերի միջոցով խոստանում է փոխել Հայաստանը, որին միտված է նաեւ տարածաշրջանային ծրագրերում ակտիվ մասնակցություն ունենալը։

Այդ նպատակով ակնկալվում է «պետության կողմից գործուն քայլերի ձեռնարկում՝ միջազգային ֆինանսական կառույցներից եւ շահագրգիռ պետություններից» ֆինանսական միջոցների ներգրավման համար։ Գումարները պետք է ուղղվեն մի շարք այնպիսի խոշոր տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը, ինչպիսին է՝ «Իրան¬Հայաստան¬ Վրաստան նավթամուղի, Իրան¬ Հայաստան¬Վրաստան՝ գազամուղի, Հայաստան¬Իրան՝ ջրատարի, Իրան¬Հայաստան՝ երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի» կառուցումը։

Թե ինչքա՞ն կարժենան այս ծրագրերը, «Հայկական վերածնունդը» բնականաբար չի մանրամասնում։ Չնայած միայն Իրան¬Հայաստան երկաթգծի արժեքը բավական է դա հասկանալու համար։ Հիշեցնենք, որ հայ¬իրանական երկաթուղու կառուցման համար պահանջվում է ավելի քան 3 մլրդ դոլար։

Դժվար չէ պատկերացնել, թե որքան գումար է անհրաժեշտ նավթամուղ կամ գազամուղ կառուցելու համար։ Ավելին՝ նման խոշոր ծրագրերի իրականացումը չի կարող ինքնանպատակ լինել։ Անհրաժեշտ է, որ դրանք տնտեսապես հիմնավորված լինեն։
Տարածաշրջանային այս եւ այլ ծրագրերը «Հայկական վերածնունդը» ակնկալում է իրականացնել արտաքին ֆինանսական կառույցներից եւ շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցներ ներգրավելով։ Դա ինքնին ենթադրում է պետական պարտքի կտրուկ աճ։

Մինչդեռ ծրագրի մեկ այլ կետով առաջարկվում է «պետական պարտքի շեմի բարձրացումը սահմանափակող» օրենք ընդունել։ Թեպետ նման սահմանափակում արդեն իսկ կա։ Պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ 60 տոկոսը։
Տնտեսության ոլորտում առաջարկվում է «20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծում՝ արդիականացում կամ վերագործարկում»։ Ինչո՞ւ հատկապես 20, պարզ չէ։ Անհասկանալի է նաեւ՝ դրանք նո՞ր պետք է ստեղծվեն, թե՞ խոսքը պարզապես արդիականացման եւ վերագործարկման մասին է։

Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031