Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ինստիտուցիոնալ լճացման փուլ մտավ ապրիլի 2-ի ընտրություններով . «Հրապարակ»

Ապրիլ 04,2017 11:16

Երկրի քաղաքական դաշտում ի վերջո պետք է բարձրանա խարիզմատիկ առաջնորդ, ով հասարակության համար խորհրդանշի ուժ, միտք, հույս եւ առաջնորդություն։ Ներկա ընտրություններում հենց այդ առաջնորդը կամ ֆավորիտը չկար։ Իսկ քաղաքականությունը միշտ էլ անհատի գործունեության դաշտ է։ Կա անհատը՝ նրա ետեւից հասարակությունը գնում է եւ նվաճումների է հասնում։ Չկա անհատը՝ մնում են դատարկ հաստատությունները, ուժերը, որոնք լճանում ու քայքայման են տանում։ Հայաստանն ինստիտուցիոնալ լճացման փուլ մտավ ապրիլի 2-ի ընտրություններով։ Տա Աստված, որ այն կարճ տեւի։

Եվ վերջապես, ի՞նչն էր դրական ապրիլի 2-ի ընտրությունների համատեքստում։ Որքան էլ շատերը չհամաձայնեն, կարծում եմ՝ դրական երկու հանգամանք կար։ Առաջինը՝ ընտրողների թիվը, տարիներով այնքան են Հայաստանում գիտակցված կամ անգիտակից թութակել, թե երկրում բնակչություն չի մնացել, որ մեկեւկես միլիոն մարդու ընտրական տեղամասեր ներկայանալը, մատնահետք հանձնելը, կտրոնի տրամադրելը լավագույն փաստական ապացույցներն էին, որ Հայաստանում իրոք ապրում է այնքան բնակչություն, որ դրա՝ ընտրական իրավունք ունեցող հատվածի 60%-ը կազմում է մեկեւկես միլիոն։
Երկրորդ դրական հանգամանքը. ապրիլի 2-ի ընտրությունը, որքան էլ դժվար լինի ընդունել, ցույց տվեց, որ Հայաստանի բնակչության մինչեւ 50%-ը եւ ավելին ենթակա է ճնշումների, ընտրակաշառքի գայթակղության կամ այլ շարժառիթի արդյունքում քվեարկելու հօգուտ իշխող կուսակցության։ Ընտրության արդյունքների պատկերը չի ստացվում կամ գոնե այս անգամ չստացվեց թղթային ընտրակեղծիքներով, կրկնական քվեարկությամբ, թիվ ուռճացնելով, այլ վարչական միջամտությամբ։ Այն, որ քվեարկության փուլը գոնե կարող է զերծ պահվել վարչական ազդեցությունից, փոքր ձեռքբերում չէ՝ ապագայի համար։

 

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930