Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում՝ մինչև 2018-ի ապրիլը դեռ այլ տարբերակներ կամ եղածի ճշգրտումներ լինեն. «Իրատես»

Հուլիս 07,2017 12:34

Շատերն այսօր կենտրոնանում են 2018-ի վրա՝ քննարկելով վարչապետի հավանական թեկնածուների հարցը, սակայն սա ամենևին չի նշանակում, որ եթե 2018-ի ապրիլին կոնկրետ գործչի վարչապետ նշանակելու որոշում ընդունվի, այդ որոշումը վերանայման ենթակա չի լինի 2018-ի սեպտեմբերին, դեկտեմբերին կամ, ասենք, 2019 թվականին։

Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով սահմանված կարգը, թե 2018-ից հետո Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է լինելու, իրականում նման է առասպելի, քանի որ վարչապետը, ինչպես և մյուս օղակները, նոր սահմանադրության պայմաններում բավականին խոցելի են, և գործող համակարգի պայմաններում որևէ մեկը երկարաժամկետ պաշտոնավարման երաշխիքներ չունի։ Լինելով քաղաքական իշխանություն և ունենալով բոլոր լծակները, քաղաքական ղեկավարությունը նաև իրեն ձեռնտու նախագահ է նշանակելու։

Այս սցենարը, իհարկե, իշխանական վերնախավի մի հատվածի նախընտրելի տարբերակն է, այլ հարց է՝ որքան է դա սրտամոտ իշխանական ապագա կոնֆիգուրացիայի մյուս հատվածին։

Պակաս կարևոր չէ, թե ինչքանով այս ամենում ներգրավված կլինեն նաև աշխարհաքաղաքական կենտրոնները, և որքանով հաշվի կառնվեն նրանց շահերը։ Աչքի առաջ ունենալով գործող վարչապետի բավականին սերտ գործնական և անձնական հարաբերությունները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի և Եվրամիության դեսպանների հետ՝ ասվածն ամենևին էլ երկրորդական չէ։

Չմոռանանք նաև մոսկովյան վարչախմբի և տնտեսական շրջանակների հետ Կարեն Կարապետյանի սերտ կապերը։ Այնպես որ, չի բացառվում՝ մինչև 2018-ի ապրիլը դեռ այլ տարբերակներ կամ եղածի ճշգրտումներ լինեն։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31