Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի որ հակառակորդը հայկական կողմին ներկայացնում է կոնկրետ մեղադրանք` «մանկասպանություն», ուրեմն պետք է բերի անառարկելի ապացույցներ. «Ազգ»

Հուլիս 07,2017 12:53

Մի քանի օր է, ադրբեջանական մամուլը գրում է Ալխանլու գյուղում «հայերի կողմից սպանված» կնոջ եւ նրա թոռնուհու մասին: Բայց թե որտեղ եւ ինչ հանգամանքներում են նրանք սպանվել` ոչինչ հայտնի չէ: Քանի որ հակառակորդը հայկական կողմին ներկայացնում է կոնկրետ մեղադրանք` «մանկասպանություն», ուրեմն պետք է բերի անառարկելի ապացույցներ: Նման փաստեր մինչ օրս հրապարակված չեն:

Vesti.az-ը եղել է Ալխանլուում, հրապարակել լուսանկարների շարք, որտեղ, սակայն, բացակայում է մեկը, ամենակարեւորը` Գուլիեւների տունը:

Դա շատ կարեւոր է: Հակառակորդը պնդում է, որ երկամյա երեխան եւ նրա տատը «դարձել են կանխամտածված հրետանային կրակի զոհ»: Գծվում է հովվերգա-ողբերգական պատկեր` աղջնակը, տատիկը եւ նրանց բարեկամուհին ինչ-որ տեղ էին եւ հանկարծ «հայերը նշանառու կրակ բացեցին»:

Հարց է առաջանում` որտե՞ղ էին նրանք այն պահին, երբ ադրբեջանական կողմից սկսվել է հայկական հենակետերի հրթիռահրետակոծումը, ինչին հետեւել է պատասխան կրակը:

Միջադեպը գրանցվել է երեկոյան ժամի: Կոնկրետ հայկական կողմը պատասխան կրակը վարել է ժամը 20:41-ից հետո: Այդ ժամերին մանկահասակ երեխաներին նախապատրաստում են քնելու: Հետեւաբար երկամյա Զահրա Գուլիեւան տրամաբանորեն պետք է գտնվեր տանը` մեծերի խնամքի եւ հոգածության ներքո:

Եւ եթե նա սպանվել է, ուրեմն «հայկական կողմի հրետանային նշանառու կրակից» պետք է տուժած լինի Գուլիեւների տունը: Կրկնենք` տուժած տան լուսանկար ադրբեջանական կողմը չի հրապարակել: Այսինքն, Գուլիեւների տունը չի վնասվել: Հետեւաբար, «հայկական կողմի հրետանային նշանառու կրակի եւ մանկահասակ երեխային միտումնավոր կյանքից զրկելու» մասին խոսք լինել չի կարող:

Եւ, դարձյալ տրամաբանորեն, եթե հայկական զինված ուժերին մեղսագրվում է «դիտավորյալ մանկասպանություն», պետք է պարզել պատասխան կրակի պահին երեք հոգու` երեխայի, նրա տատիկի եւ վերջինիս բարեկամուհու գտնվելու վայրը: Այդ մասին հակառակորդ կողմը դարձյալ ոչինչ չի ասում: Իսկ դա չափազանց կարեւոր հանգամանք է:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31