Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Աստծուց արդար դատաստան եմ խնդրում բոլոր նրանց համար, ովքեր այս ամենի հեղինակ դարձան». քաղաքացի

Հունվար 01,2021 19:25

Երեկ գիշերվանից մարդկանց հոսքը չի դադարում Եռաբլուր: Շատերը, որոնք անգամ, բարեբախտաբար, ընտանիքի անդամի կորուստ չունեն, իրենց պարտքն են համարում նոր տարում առաջինն այցելել մեր հերոս զինվորների, կամավորների ու աշխարհազորայինների շիրիմներին:

«Էս ո՞ւմ տուն ենք եկել»,- հարցրեց մի մանուկ ծնողներին: «Զինվորների տուն, բալիկս»,- պատասխանեց մայրը:

Լիաննա Կարապետյանը Եռաբլուրում արցունքն աչքերին հատիկ-հատիկ կանգնում էր թարմ շիրիմների առջեւ ու գլուխ խոնարհում: «Խոնարհումը, հարգանքի տուրք մատուցելն այնքա՜ն քիչ բան է այս տղաների արածի դիմաց: Դրանք ընդամենը չնչին փորձեր են մեր խիղճը հանգստացնելու համար: Սովորական քաղաքացի եմ, ու այս տղաները բոլորը իմն են, մերն են: Չգիտեմ՝ այս պարտքի տակից ո՞նց ենք դուրս գալու, այս ցավով ո՞նց ենք ապրելու:

Ես արդար դատաստան եմ խնդրում Աստծուց բոլոր նրանց համար, ովքեր այս ամենի հեղինակ դարձան: Ես ոչ մեկն եմ դատելու համար: Աստված թող դատի, Աստծո դատին արժանանան սրբապիղծները, որոնք ոտնակոխ արեցին այս տղաների հիշատակը»,-ասաց նա Aravot.am-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031